չորացած ձեռք

Started by Abegha, November 06, 2006, 05:12:52 PM

Previous topic - Next topic

Abegha

Quote from: Anna on November 06, 2006, 01:52:47 PM
Հայր սուրբ, մի հատ էլ հարց ունեմ՝ կապված չորացած ձեռքով մարդու բժշկման հետ (Մատթ. 12. 9-14): Չորացածը ո՞րն է, դա ի՞նչ հիվանդություն է: Խնդրում եմ, ներեցեք հարցիս համար. գիտեմ, որ նշանակություն չունի թե ինչ հիվանդություն է:

Լեզվական հարց է։ Թե այդ ժամանակաշրջանում որ հիվանդությանն են կոչել այդպես, չեմ կարող ասել։ Չորացած կամ գոսացած. կարծում եմ նկատի ունի ձեռք, որը հիվանդության պատճառով չի շարժվել։

MamaMiya

Աստվածաշնչյան ամենահայտնի հիվանդությունը բորոտն է: Բացի բորոտից էլ ին՞չ ասստվածաշնչյան հիվանդություններ գիտենք:

Abegha

Բորոտությունը տարածվում է ամբողջ մարմնի վրա։ Այստեղ միայն ձեռքի մասին է խոսքը։

Varaz

Quote from: Anna on November 06, 2006, 01:52:47 PM
Հայր սուրբ, մի հատ էլ հարց ունեմ՝ կապված չորացած ձեռքով մարդու բժշկման հետ (Մատթ. 12. 9-14): Չորացածը ո՞րն է, դա ի՞նչ հիվանդություն է: Խնդրում եմ, ներեցեք հարցիս համար. գիտեմ, որ նշանակություն չունի թե ինչ հիվանդություն է:

Ես լավ եմ հասկանում ձեզ, Աննա: Երբ կարդում եմ Աստվածաշունչը, ինձ շեղում է մի շատ կարևորություն չունեցող հարց: Իմ փորձից ասեմ, թե ինչպես եմ հաղթահարել դա: Բոլորովին մի ավելի մոտ տարբերակ եմ ընտրում ինքս ինձ և շարունակում կարդալ: Ձեր դեպքում օգնության հասավ հայր սուրբը, որի անունը կուզեի իմանալ: Ահա՛, ինքներդ ասացիք, որ կարևոր դեր չի խաղում դա, ուրեմն ընդունիր հայր սուրբի ասածը:

Mariam

Ֆրանսերեն իմ Աստվածաշունչը մեզ խորհուրդ է տալիս կարդալ Թագաւորութիւններ Ա 13, 4-6 ու Զաքարիայի Մարգարէութիւնները 11, 17, որոնք վերաբերվում են նույն հիվանդության մասին:
Բայց որոշ տեղակություն ու լուսաբանություն չեն բերում: