Հարց Նոր Ուխտից

Started by Anna, November 04, 2006, 02:16:34 PM

Previous topic - Next topic

Anna

"Վստա՛հ եղեք, որ մարդկանց մեջ Հովհաննես Մկրտչից մեծը չի ծնվել. սակայն երկնքի արքայության մեջ ամենից փոքրը Հովհաննեսից ավելի մեծ է:" (Մատթ. 11. 11):

Ի՞նչ մտքեր, կարծիքներ կան այս տողի վերաբերյալ: Ի՞նչ մեկնություններ գիտեք:

Abegha

Աննա ջան, նախ մեջբերումդ սխալ է։ Կարծում եմ Աստվածաշնչի մեջ յուրաքանչյուր բառ իր նշանակությունն ունի, ուստի թեթև ձևափոխումը տարբեր ընկալումով կարող է հասկացվել, հետևաբար նորից մեջբերեմ գրածդ հատվածը. «Ճշմարիտ եմ ասում ձեզ, որ կանանցից ծնվածների մեջ Հովհ. Մկրտչից մեծը չի ծնվել, բայց ամենափոքրը երկնքի արքայության մեջ նրանից մեծ է»։
Ավետարանների մեջ «փոքր» բառը Հիսուսի կողմից երբեմն փոխաբերական իմաստով է օգտագործվում, այսինքն՝ արհամարհված, անտեսված։ Ինչպես մենք երբեմն արհամարհելով ասում ենք մեր զրուցակիցներին՝ դու շատ փոքր ես, որ ինձ հասկանաս ..., կամ՝ ինչ փոքրոգի մարդ է ..., և այլն։
Մեկ ուրիշ տեղ Հիսուս ասում է. «Թող ոչ ոք չարհամարհի այս փոքրիկներից որևէ մեկին», այսինքն՝ մարդկանց աչքում փոքր համարվածներին, ինչպես աղքատներին, անտուններին ու անտեսվածներին, թող ոչ ոք չարհամարհի, որովհետև նրանց հրեշտակները տեսնում են Աստուծո երեսը (տե՛ս Ավ. ըստ Մատթ., գլ. 18, հմր. 10)
Այդ ժամանակաշրջանում Հովհ. Մկրտիչը ժողովրդի կողմից ընկալված էր որպես մարգարե, մեծ մեկն էր համարվում։ Հիսուս իր խոսքերով հաստատում է, որ կանանցից ծնվածների մեջ Հովհ. Մկրտչից մեծը չի ծնվել, այսինքն՝ այր և կին հարաբերությունից ծնվածներից, իսկ Ինքը՝ Հիսուս, որ մարդկային տարիքի չափման համաձայն Հովհ. Մկրտչից փոքր էր և մարդկանց աչքին փոքր մեկն էր, այր և կնոջ հարաբերությունից չծնված, երկնքի արքայության մեջ Հովհ. Մկրտչից ավելի մեծ է։
Այս բացատրությունը Սբ. Հովհան Ոսկեբերանինն է, կարող եք կարդալ իր Մատթեոսի Ավետարանի մեկնության մեջ։

Anna

"Վստա՛հ եղեք, որ մարդկանց մեջ Հովհաննես Մկրտչից մեծը չի ծնվել. սակայն երկնքի արքայության մեջ ամենից փոքրը Հովհաննեսից ավելի մեծ է:" (Մատթ. 11. 11)

"Վստա՛հ եղեք, մարդկանց մեջ Հովհաննեսից մեծ մարգարե չի ծնվել, և սակայն Աստծու արքայության մեջ հետինը Հովհաննեսից ավելի մեծ է:" (Ղուկ. 7. 28)

Ահա թե որտեղից եմ մեջբերումն արտագրել:

Աստվածշունչ
ՆՈՐ ԿՏԱԿԱՐԱՆ
ՀԻՍՈՒՍ ՔՐԻՍՏՈՍԻ

(աշխարհաբար նոր թարգմանություն)
Հայաստանի Աստվածաշնչային Ընկերություն
ԵՐԵՎԱՆ - 2004
-----------------------
ՀՐԱՄԱՆԱՎ
Ն.Ս.Օ.Տ.Տ. ԳԱՐԵԳԻՆ Բ
ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍԻ

Anna

Quote from: Abegha on November 04, 2006, 04:58:05 PM
Այդ ժամանակաշրջանում Հովհ. Մկրտիչը ժողովրդի կողմից ընկալված էր որպես մարգարե, մեծ մեկն էր համարվում։ Հիսուս իր խոսքերով հաստատում է, որ կանանցից ծնվածների մեջ Հովհ. Մկրտչից մեծը չի ծնվել, այսինքն՝ այր և կին հարաբերությունից ծնվածներից, իսկ Ինքը՝ Հիսուս, որ մարդկային տարիքի չափման համաձայն Հովհ. Մկրտչից փոքր էր և մարդկանց աչքին փոքր մեկն էր, այր և կնոջ հարաբերությունից չծնված, երկնքի արքայության մեջ Հովհ. Մկրտչից ավելի մեծ է։
Այս բացատրությունը Սբ. Հովհան Ոսկեբերանինն է, կարող եք կարդալ իր Մատթեոսի Ավետարանի մեկնության մեջ։


Այս մասը լավ չեմ ըմբռնում, հայր սուտբ: Խնդրում եմ, մի փոքր մանրացրեք:

Abegha

#4
Այո, մեջբերումդ ճիշտ է։ Բարեբախտաբար ես ժամանակակից թարգմանություններից քիչ եմ օգտվում, բայց միաժամանակ իմ գրաբար տարբերակը համեմատում եմ այլ լեզուների հետ, ուստի կարծում եմ իմ ներկայացրած տարբերակն ավելի է համապատասխանում բնագրին։

Այդ հատվածը քո մեջբերած ավետարանական հատվածի բացատրությունն էր, այսինքն՝ փորձել էի բացատրել։ Գրածս կարդա իմ մեջբերած ավետարանական հատվածի հետ։ Ուզում եմ ասել, որ փոքրը Հիսուսն Ինքն է, ով երկնքի արքայության մեջ Հովհ. Մկրտչից ավելի մեծ է, մինչդեռ Հիսուս այդ ժամանակաշրջանի հրեաների համար փոքր մեկն էր համարվում։
«Ճշմարիտ եմ ասում ձեզ, որ կանանցից ծնվածների մեջ (այսինքն՝ այր և կին հարաբերությունից ծնվածներից) Հովհ. Մկրտչից մեծը չի ծնվել, բայց ամենափոքրը (այսինքն՝ Հիսուս, որ մարդկային տարիքի չափման համաձայն Հովհ. Մկրտչից փոքր էր և մարդկանց աչքին փոքր մեկն էր, այր և կնոջ հարաբերությունից չծնված,) երկնքի արքայության մեջ նրանից մեծ է (և որպես այր և կին հարաբերությունից չծնված, Հիսուս երկնքի արքայության մեջ Հովհ. Մկրտչից ավելի մեծ է)»։

Չգիտեմ, կարողացա բացատրել, թե՝ ոչ

Anna

Տեխնիկապես հասկացա, ժամանակ է պետք, որպեսզի մարսվի:
Շնորհակալ եմ, հայր սուրբ:

Հայր սուրբ, մի հատ էլ հարց ունեմ՝ կապված չորացած ձեռքով մարդու բժշկման հետ (Մատթ. 12. 9-14): Չորացածը ո՞րն է, դա ի՞նչ հիվանդություն է: Խնդրում եմ, ներեցեք հարցիս համար. գիտեմ, որ նշանակություն չունի թե ինչ հիվանդություն է:

Mariam

Ողջույն, Աննա, ների'ր, եթե միջամտեմ, և Հայր սուրբին ուղղված քո առաջին հարցի վերաբերյալ, Հայր սուրբի ասածը մեկնաբանեմ...
Ավետարանը հետո բացատրում է.« Յովհաննես Մկրտչի օրերից մինչև այժմ երկնքի արքայությունը բռնադատւում է. եւ հզորները յափշտակում այն, քանի որ Օրենքը եւ մարգարէները մարգարէացան մինչեւ Յովհաննեսը:» «Եկաւ Յովհաննես. ո'չ ուտում էր եւ ո'չ խմում. եւ ասացին' նրա մեջ դեւ կա: Եկաւ մարդու Որդին. ուտում է եւ խմում. եւ ասում են' ահա ուտող եւ խմող մարդ, բարեկամ' մաքսաւորների եւ մեղաւորների. բայց իմաստությունը արդարացուեց իր որդիների կողմից:»
Ինչպես Հայր սուրբը բացատրեց, կանանցից ծնվածների մեջ' մարգարեների մեջ, Յովհաննես Մկրտիչը մեծագույնն է. « Առաւել քան մի մարգարէ»: Հին Ուխտը հավատացյալներին բերում էր Արքայության շեմին: Հիսուս Քրիստոսը բացեց Երկնքի Արքայությունը: Ինքը' մարդու որդին, ու Նրա խոսքը պահողները ' Աստծու որդիները - քրիստոնյա հավատացյալները - ավելի մեծ են քան Յովհաննես Մկրտիչը:
Դա նույն նշանակություն ունի, քան Մաթ 12,50 .« Ահա իմ մայրը եւ իմ եղբայրները. Որովհետեւ, ով կատարում է կամքը իմ հօր, նա' է ինձ եղբայր եւ քոյր եւ մայր:» Հիսուսը չի նսեմացնում Սուրբ Մարիամ Աստվածածնի տեղը ու դերը, բայց արժեքավորում է սուրբ Մարիամի հավատի վրա հենված բոլոր հավատացյալների հավատը: Նույնպես, Աննայի նշած տողերի մեջ, չի նսեմացնում Յովհաննեսի դերը քրիստոնեական հավատի մեջ, այլ ասում է թե' մարգարէների մեջ ավելի մեծ չկա, ու Քրիստոսի սիրողների մեջ, միայն Քրիստոսի հանդեպ հավատն ու սերն են արժեք ունենում, որով բոլորս կոչվում ենք « Աստծու որդիներ», Յովհաննես Մկրտչի նման:


Abegha

Էստեղ խոսքը աստվածային իրավունքի մասին է և պետք է զգույշ լինել մեկնաբանելուց։ Այստեղ խոսքը «կանանցից ծնվածների մեջ» չի վերաբերում միայն մարգարեներին, այլ՝ բոլորին։
Հետևաբար այս մեկնաբանությունը՝
Quote from: Mariam on November 06, 2006, 04:34:07 PM
Ինքը' մարդու որդին, ու Նրա խոսքը պահողները ' Աստծու որդիները - քրիստոնյա հավատացյալները - ավելի մեծ են քան Յովհաննես Մկրտիչը:
ճիշտ չէ։

Varaz

Հայր սուրբ, իսկ ես կարծել եմ, որ Քրիստոս ցանկացել է ասել, որ չկա ֆիզիկապես կենդանի մի մարդ, որ մեծ լինի քան Հովհաննես Մկրտիչը, բայց Երկնքի Արքայությունում չկա մեկը, որից բարձր կլինի սբ. Հովհաննեսը:
Արդյոք ընդունելի՞ է վերինը:

Mariam

Հայր սուրբ, Վարազ, հենց այսպես էի հասկացել Ավետարանի այս Խոսքը, Վարազի ամփոփածի նման: