Fotoforum

Started by Ղուկաս Վահան, June 04, 2005, 11:32:09 PM

Previous topic - Next topic

Ղուկաս Վահան

Սիրով ցանկանում եմ հիշեցնել մեր Ֆոտոֆորումի մասին   13:)
Ֆոտոֆորումի անդամ կարող են լինել միայն նրանք, ովքեր գրանցված են այս ֆորումում: Այնուամենայնիվ այնտեղ գրանցվելու համար անհրաժեշտ է, որ ֆորումից անձնական հաղորդագրություն ուղարկեք ինձ Ձեր ցանկության մասին։

Եթե հարցեր առաջանան, գրեք «Ձեր առաջարկները» ենթաբաժնում։

«Եթե դժվարություն ունեք գրելով արտահայտվել, թույլ տվեք նկարներին օգնել Ձեզ»։
13:)

Հ.Գ.
Բոլոր այն նկարները, որոնք տեղադրվում են Ֆորումի անդամների կողմից, օգտագործման իրավունքի համար հարցրեք անմիջապես նրան, ով տեղադրել է։ Ֆորումի անդամների նկարները տեղադրվում են Fotoforum user galleries–ում, մյուս նկարների համար գործում է Լուսամուտի հեղինակային իրավունքի մեջ ամրագրված մոտեցումը։
Եթե հեղինակային իրավունքի խնդիր կա, ապա ցանկալի է, որ ձեր նկարները վերցված չլինեն այլ ինտերնետային էջերից։ Այս դեպքում, եթե այնուամենայնիվ ցանկանում եք մյուսներին տեղեկացնել այդ նկարների մասին, կարող եք պարզապես հղում կատարել։
Let's open the window of our soul and let the light enter our souls

Ղուկաս Վահան

Նկատի ունենալով, որ ֆոտոֆորումի մասնակիցները հավանական է տեղադրեն նկարներ, որոնց որակը կարող է չբավարարել ֆոտոալբոմի ընդհանուր պահանջներին, այդ պատճառով ֆոտոֆորումի անդամների ալբոմներն առանձնացված են և չեն ներկայացված ֆոտոալբոմի առաջին էջում, բայց ֆոտոֆորումի մասնակիցները կարող են իրենց նկարների համար դիմել, որ դրվեն հիմնական էջում։ Այդ պարագայում ֆոտոալբոմի ադմինիստրացիան կվերանայի տվյալ խնդրանքը, կքննի նկարները և համապատասխան որոշում կկայացնի։
Հարգանքներս 13:)
Let's open the window of our soul and let the light enter our souls