Զգացմունքներ

Started by Maro, November 01, 2006, 11:54:27 PM

Previous topic - Next topic

Maro

Այս թեման ես գողացել եմ մի ուրիշ ֆորումից: Հետաքրքիր հարց է: Բայց այնտեղ քննարկել չեմ ցանկանում այնտեղ ոչինչ քննարկել չեմ ցանկանում:

Ասում են, ինչքան կինը քիչ է ուշադրության նշաններ ցույց տալիս տղամարդուն, այնքան ավելի հետաքրքիր է նրան, գրավիչ և այլն: Եւ հակառակը: Շատ սառնությունը նույնպես վանում `է տղամարդուն:
Թեմայի հեղինակի հարցն է` ինչ՞պես գտնել այդ ոսկե միջինը:


Satenik

Quoteինչքան կինը քիչ է ուշադրության նշաններ ցույց տալիս տղամարդուն, այնքան ավելի հետաքրքիր է նրան, գրավիչ և այլն
Մարո ջան, իմ կարծիքով այսպիսի բան չկա, եթե չեմ սխալվում, սա այլ կերպ ասած կոչվում է արհամարհանք: Արհամարհանքն էլ իր հերթին անքաղաքավարություն է:
Այս հոգեբանությունը շատ աղջիկների տունն ու ապագան կքանդի: Երբեք չի կարելի արհամարհել այն տղաներին, որոնք քեզ համակրում են: Եթե իհարկե դրանք քո ընկերներն են, կոլեգաները, ինչ-որ փողոցի պատահական խուժան չէն, իհարկե: 31:) Դա սխալ ու կործանիչ քաղաքականություն է աղջկա կողմից: Նույնիսկ եթե այդ տղան հետաքրքիր չէ աղջկա համար որպես ապագա ամուսին, բայց ինքն իրենով նորմալ տղա է, ապա ճիշտն այն է, որ չոնչնացնես նրան ու հարգես նրա զգացումները: Մարդ է վերջապես և իրավունք ունի համակրելու որևէ աղջկա, այդ թվում և ինձ, ու այդ նրա զգացումը հարգանքի արժանի զգացում է: Երբեք մի վանեք ձեր համակիրներին, երբեք նրանց գլխին սառը ջուր մի լցրեք: Կրկնում եմ, սա աղջկա համար շատ սխալ քաղաքականություն է:
QuoteԵւ հակառակը: Շատ սառնությունը նույնպես վանում `է տղամարդուն:
Սա նույն բանն է, հակառակը չէ:

Իսկ ոսկե միջինը բոլոր տեսակի դեպքերի համար քաղաքավարությունն ու հարգանքն է:

Satenik

Իսկ եթե նկատի ունեիր, որ շատ մեծ ուշադրությունից տղաները խրտնում են, այո, դա այդպես է: Միշտ էլ ճիշտ է, որ աղջիկը լինի զուսպ, արժանապատվությամբ ու լուրջ: Եթե իհարկե ուզում ենք տղամարդ տղա առնել, որովհետև ղզիկների նկատմամբ հենց մեծ ուշադրությունն է ճիշտը: 12:) Բայց դե ո՞ւմ են պետք ղզիկները: 14:)

Satenik

Ամուսնությունից հետո պատկերն լրիվ այլ է: 42:) Հանկարծ չկարծեք թե ամբողջ կայնքի մասին եմ խոսում: Ամուսնուս'տյունից հետո ճիշտ հակառակն է՝ որքան շատ ուշադրություն ու նվիրվածություն, այնքան մեր օգուտն է:
Ներեցեք որ "ձեռնտու", "մեր օգուտն է" բառերն եմ օգտագործում: 6:) ՈՒղակի կյանքը այնքան է դարձել պրագմատիկ, ցինիկության աստիճան, որ ստիպված եմ, որպեսզի ավելի ըմբռնելի դառնա խոսքս: Ափսոս որ այդպես է...

Maro

 21:)
Չգիտեմ: Ես չեմ կարող իմ ուշադրությունը, ջերմութնունը, մտահոգությունը (մի խոսքվ "զաբոտան")պահել նրանից ում նկատմամբ ունեմ ջերմ զգացմունքներ: Լինի դա ընկեր, թե իմ կողմից սիրված տղամարդ: 36:)

Maro

Սաթենիկ, իսկ դու զուսպ և լուրջ ասելով ին՞չ ես հասկանւմ:

Legna

հմմմմ
ես  լրիվ այլ կերպ  եմ  մտածում...
եթե սիրում ես, ինչու ամեն կերպ, ամեն ձև, ինքան քո ուղեղն է կարողանում  գծագրել  չասել ,չանել ,ցույց չտալ, եթե սիրում ես ,ինչու չգոռալ
ՍԻՐՈՒՄ  ԵՄՄՄՄՄ  31:)
զուսպ  36:)հմ , բայց ախար ինչու?
Քանզի նա ով տրվում է մտքով,տրվում է մարմնից առավել...

Maro

Անձնական փորձից եմ ասում` տղամարդիկ շուտ են երես առնում Հեղինե ջան:
Բայց ասեմ, նախ ոչ բոլորն են ապրում ինչ-որ ստերիոտիպներով: Եւ հետո ինձ պետք չէ մարդ, ով իր նկատմամբ ջերմ վերաբերմունքը պատրաստ չէ գնահատելու:

Antuni


Legna

Quote from: Maro on November 02, 2006, 11:17:21 AM
Անձնական փորձից եմ ասում` տղամարդիկ շուտ են երես առնում Հեղինե ջան:
Բայց ասեմ, նախ ոչ բոլորն են ապրում ինչ-որ ստերիոտիպներով: Եւ հետո ինձ պետք չէ մարդ, ով իր նկատմամբ ջերմ վերաբերմունքը պատրաստ չէ գնահատելու:

դժվար թե կանանցից  շուտ երես  առնեն  32:)...
ոչ բոլորը? ,վախ  31:)
Ինձ էլ պետք չէ  30:),բայց ես երևի թե ,նախ իմ  համար դա կանեմ, նոր նրա, այսինքն, եթե ի ցույց եմ դնում զգացումումներս, իմ համար եմ անում դա, հետո իր:  32:)
Քանզի նա ով տրվում է մտքով,տրվում է մարմնից առավել...