ներելու մասին

Started by Satenik, May 27, 2005, 07:24:04 AM

Previous topic - Next topic

Satenik

Եկեք միքիչ էլ ներելու մասին խոսենք:
Ամեն անգամ աղոթք անելիս, երբ հասնում եմ  ներելու մասին խոսքերին, ինձ շատ վատ եմ զգում, որովհետև միշտ չէ որ ներում եմ:
Լավ, ինձ բացատրեք խնդրեմ, եթե կա այս ֆորումում այդպիսի մեկը, դուք սրիկային իր սրիկայությունն ինչպե՞ս եք ներում, ի՞նչ մեխանիզմով է այդ ներումը տեղի ունենում: Կամ այդ ներումի օգուտը ո՞րն է:
Ես չեմ խոսում թուրքերի մասին՝ սրանց չեմ ների երբեք, սա իմ ուժերից վեր է, իմ ցանկություններից դուրս, իմ բարոյականությանը խորթ:
Բայց նույնիսկ մանր կենցաղային մակարդակում էլ կան բաներ, որոնք ներել հնարավոր չէ, որովհետև վտանգավոր է:  Օրինակ ո՞նց ներես հարևանիդ, եթե տեսնում ես որ իր ծեր մոր հետ "արյա"-ով է խոսում, եթե իր ծնողին ու հարազատներին անդադար տանջում է անբարո, դաժան պահվածքով:
Սրիկային իր սրիկայությունը ներես, որ ի՞նչ դառնա:

Mariam

Ժամերգության մեջ հետեվյալ աղոթքը կա. « Յիշեա՛, Տէր, զպաշտոնեայս քո,զծնողս մեր, ...զեղբարս, զընկերս, զապաշխարողս, զհիվանդս, զնեղեալս, զչարարարս, զբարերարս, զթշնամիս, զատելիս,...Յիշեա՛,Տէր, և ողորմեա:»
Ներելը նշանակում է սիրել թշնամուն ,այսինքն նրա մեջ մարդը տեսնել, իր թերություններով հանդերձ, որոնք նաև իմս են, ու աղոթել որպեսզի նրա հոգին լուսավորվի ու նա զղջա, ապաշխարհի ու բարին ընտրի: Քրիստո'սը մեզ է առաջարկել այս դժվար ճամբան ու օրինակը տվել: Եթե մեր ուժերից վեր է, աղոթենք որպեսզի կարողանանք մտնել Տիրոջ սիրո ու ներման մեջ:

Armen

Իսկ ինչո՞ւ է նույն Աստված Հին Կտակարանում իր ժողովրդին պատերազմի տանում, եթե պետք է ներենք մեր թշնամուն։Եթե մեր թշնամուն ներեինք հիմա Արցախում հայ չէր լինի

Satenik

Արմեն, Ձեր հարցի մասին Պարգև սրբազանը հետևյալն է մեզ սովորեցրել:  Բառացի չեմ կարող փոխանցել, բայց միտքն այն էր, որ այո, թշնամու համար աղոթել է պետք, որպեսզի նա սթափվի, հասկանա, որ  հանցնանք է գործում:   
Եվ Աստված իսկապես մեր աղոթքների շնորհիվ հասցնում է թշնամուն որ դա հանցանք է, որ ոճրագործություն է հենց նաև Աստծո դեմ: ՈՒ եթե թշնամին այնուամենայնիվ, անտեսելով Աստծոն, դիմում է հարցակման, այդ ժամանակ մենք ՊԱՐՏԱՎՈՐ ենք վերցնել մի ձեռքում խաչը, մյուսում սուրը և պաշտպանելու մեր հողն ու ցեղը մահացու վտանգից: Եվ այդ ժամանակ Աստված մեր կողքին է լինելու:
Քրիստոսը խաչվեց ոչ նրա համար, որ մենք մեռնենք: Այլ որ մենք ապրենք:

Մարիամ,
Ձեր գրածից ես հասկացա, որ ներումը նշանակում է ա) աղոթք, բ) սեր:
Աղոթքը հասկանալի է, այսպես թե այնպես մենք աղոթում ենք, և բոլորի համար ենք աղոթում:
Թշնամու մեջ մարդ տեսնելն էլ հասկանում եմ, չէ՞ որ եթե մարդ չտեսնենք չենք ատի՝ ինչպես օրինակ գիշատիչ կենդանիներին չենք ատում:
Աղոթքն ու սրիկայի մեջ մարդ տեսնելը ընդունում եմ: Բայց սիրելը ո՞րն է, չհասկացա: 14:)
Օրինակ ես իմ հարևանին, որը բացահայտ սրիկա է, ինչպե՞ս սիրեմ, ինչ պիտի անեմ Ձեր կարծիքով, որ Աստված տեսնի որ սիրում եմ:

Armen

Բայց ներողություն, աղոթքով հասկացնել թշնամուն, որ հանցանք է գործո՞ւմ  25:) ։Հետո կարծեմ Նոր Կտակարանում գրված է՝ թշնամուն սիրել։Կներես, Փառանձեմ, բայց չեմ հասկանում 28:) ։

Satenik

 :)Բայց ի՞նչ կա չհասկանլու, Արմեն: Կարո՞ղ է ձևի համար ենք աղոթում, պարզ չէ՞ որ մեր աղոտքները տեղ են հասնում ու Աստված մեզ օգնում է:
Լավ, շատ չխորանամ, վախենում եմ սխալվել, ձեզ էլ հետս խճճել: Եկեք դիմենք մեր եկեղեցական ծառայողներին, խնդրենք մեզ բացատրեն ներելն ինչ բան է: 21:)

Mariam

#6
 Թշնամու համար հարկավոր է աղոթել որպեսզի հրաժարի իր չարությունիցն ու ճանաչի Աստուծո լույսի տակ քալելու ուրախությունն, բայց անհրաժեշտ պարագային, կարող ենք բռնի ուժով պայքարել որպեսզի ապահովվի  բոլորի կյանքի անվտանգությունն ու կասեցնել նրա չարություններն:
Կարող ենք պայքարել թշնամու չարությունների դեմ, հարգելով նրան իբր մարդ ու աղոթելով որպեսզի չարիցն հրաժարի ու երջանիկ լինի, ապրելով Աստուծո հետ համերաշխ:
Թուրքերին ցանկանում եմ որ ճանաչեն եղեռնի ճշմարտությունն որպեսզի անսասան հիմքի վրա նոր կառուցանեն ժողովրդականությունն իրենց երկրում ու ապահովվի շրջանի խաղաղությունն: Ուրիշ պահանջք չունեմ նրանցից, մենք թող անհրաժեշտը անենք որպեսցի Արցախի ու Հայաստանի ապագան ապահովենք:
Հարևան սրիկայի սիրելն նշանակում է նախ կասեցնել իր հանցագործություններն, կամ ոստիկանության դիմելով, կամ անհրաժեշտ մարդկանցով գնալ իր մոտ ու պարզելով նրա հետ նրա արարքների հետևվանքներն: Բայց ցանկանում եմ ոչ թե նրա կորուստը, այսինքն բանտարկելը, այլ ցանկանում եմ որ հրաժարի իր գործած չարություններիցն: Եթե առայժմն հրաժարած չէ, հարկավոր է արդարադատության դիմել, նրա ազդեցությունից հեռու պահել իր ընտանիքն: Բայց ես նրան չեմ ատում. գութ ունեմ եմ նրա նկատմամբ և ատում նրա գործած չարիքներն , որոնց անպայման ու անհապաղ կերպով պետք է վերջ տրվի: Հետո պարտք ունեմ նրա նկատմամբ  ու պարտավոր եմ աղոթելու որպեսզի Աստված նրա հոգին լուսավորի ու ետ դարձ կատարի: Կարող եմ նրան Աստուծո սիրով սիրել ու բարիք գործել իր ընտանիքին, կամ  ուղղակի նրան օգնել տարբեր ձևով, կամ իր հարազատներին: Աստված մեզ ցույց կտա թշնամու սիրելու ճիշդ ձևը:
Շտապ ու շատ հպանցիկ պատասխան էի տվել: Պարզեցիք խնդրին խորությունն: Շնորհակալություն Ձեզ:
Փառանձեմ, պետք է խոսես նրա մասին ուրիշների հետ, մենակ չմնաս այս խնդրի առջև:

Armen

Աղոթել թշնամու համար հասկանում եմ, բայց դա չի նշանակում, որ ինքը կհասկանա իր սխալը, կամ իրեն վերևից կբացատրվի իր սխալը և ինքը չի ընդունի։Ներողություն, բայց այդպես հարցը չի լուծվում։Աղոթքն առանց գործերի մեռած է։Իսկ որո՞նք են գործերը  9:)
Իսկ Մարիամ ջան, քո ասածն էլ մի քիչ Ամերիկյան սցենար ու հոգեբանություն է ոստիկանություն կանչելը։Դուք ավելի շուտ սրիկա հարևանին պատժելու մասին եք խոսում, քան թե նրան օգնելու, որ հասկանա իր սխալը, իսկ ոստիկանություն կանչելով ոչ թե չի ուղղվի, այլ ավելի կչարանա ձեր դեմ։Դե հետո ինչքան ուզում ես աղոթի իր համար։Էդ դեպքում էդ աղոթքը ընհանրապես տեղ չի հասնի։ Ներողություն, բայց կարծում եմ մարդու աղոթքն իր գործերի մեջ պետք է երևա։Բա կլինի՞ ես գնամ իմ հարևանին ապտակեմ, հետո գնամ իր համար աղոթեմ, որ վերևից իրեն հասկացվի, որ սխալ էի արել և ներողություն եմ խնդրո՞ւմ  25:)
Եկեղեցականներին դիմելն էլ լավ միտք է, բայց հարցն այն է, որ եկեղեցականի ասածը հետո ձեզանից ոչ ոք չի ցանկանում քննարկել (եթե նույնիսկ համաձայն չեք լինում)  8:)

maro

Es mi ban krox em asel: sitel tshnamun, ch nahsnakum, tuil tal tshnamun gnl dgoxkin chanhaparov.

Armen

Իսկ երբ սպանո՞ւմ ես թշնամուն  8:)