ներելու մասին

Started by Satenik, May 27, 2005, 07:24:04 AM

Previous topic - Next topic

Տ. Տաթև քհն.

կարծում եմ մենք եստեղ արդեն շատ ենք շեղվում մեր թեմայից, այդ հարցը, թե
Quote from: VAHAG on September 18, 2008, 01:20:04 AM
Ուր էր մեր Տեր Աստվածը երբ հայերին անխնա գնդակահարում էին,երեխաներին մոռթում և այլ անասունություններ անում,ինչու պետք է Մովսեսը Աստծո օգնությամբ փրկի իր ժողովրդին իսկ մենք կոտորվենք:
շատերն են տվել, արդեն շուրջ մեկ դար է տալիս են, և ոչ միայն հայերը, ամբողջ աշխարհում էլ թե քրիստոնեական, և թե այլ կրոններ դավանող երկրներում եղել են, լինում են ու կլինեն նմանատիպ դեպքեր: Մովսեսից ենք խոսում, բայց եկեք Մովսեսի մասին լավ կարդանք Սուրբ Գիրքը: Տերն օգնում էր իր ժողովրդին, երբ այդ ժողովոււրդը նախևառաջ հնազանդ էր Տիրոջը, հետևուր էր Տիրոջը, Տիրոջ կողքին էր ... Տերը միշտ էլ մեր կողքին է եղել, նույնիսկ այդ սպանվող ժողովրդի, սակայն եկեք հարց տանք մեզ, արդյո?ք մենք Տիրոջ կողքին ենք: Բացի այդ, շատ զավեշտալի կլինի երազել մի ժողովրդի մասին, որ քրիստոնյա դարձած չլիներ /բնականաբար արդեն դարձած կլիներ մահմեդական/ ու  կոտորված չլիներ ... էլ ինչ ժողովրդի մասին պիտի խոսք գնար, ես էլ չեմ հասկանում ...

Այսօր եկեղեցին ունի շատ մեծ հարստություն,այսօր եկեղեցու օգնությամբ շատ մութ գործեր են կատարվում և դա բոլորս էլ գիտենք,
Ոչ մի բան էլ մենք չգիտենք, ու ավելի լավ է էս մասին չխոսենք, գոնե էստեղ 42:), նպատակս ոչ թե հարցը կոծկելն է, այլ առանց իմանալ ավելորդ բամբասանքներով այս թեմաները չփչացնելը

VAHAG

Quote from: arsensrk on September 18, 2008, 10:42:41 AM

Ես հասկացա թե ինչ նկատի ունես,բայց հայերը մի քիչ շատ են հավատում Քրիստոսին և ավելի հավատացյալ են քան ուրիշ ազգերը,այդ դեպքում ինչպես պատահեց որ Աստված երես թեքեց մեզանից և պատժեց,դե թող պատժի թուրքերին կամ պարսիկներին թող պատժի արունարբուներին ոչ թե լավ մարդկանց,իսկ ինչ կարող է արած լինել Աստծոն փոքր երեխան կամ նորածինը ինչու էին սպանվում միլիոնավոր հայեր,ասում եք 301 թին առաջին անգամ հայերը ընդունել են Քրիստոնեությունը և հպարտանում ենք,բայց ինչ կա այդտեղ հպարտանալու դարեր շարունակ կոտորվել ենք սպանվել և այլն,ինչու Գրիգոր Լուսավորիչը այրեց և ոչնչացրեց մեր անցյալը դա Քրիստոնեային վայել բան չէ:

VAHAG

Quote from: arsensrk on September 18, 2008, 10:46:58 AM
Quote from: VAHAG on September 18, 2008, 01:20:04 AM
Այսօր եկեղեցին ունի շատ մեծ հարստություն,այսօր եկեղեցու օգնությամբ շատ մութ գործեր են կատարվում և դա բոլորս էլ գիտենք,
Ոչ մի բան էլ մենք չգիտենք, ու ավելի լավ է էս մասին չխոսենք, գոնե էստեղ 42:), նպատակս ոչ թե հարցը կոծկելն է, այլ առանց իմանալ ավելորդ բամբասանքներով այս թեմաները չփչացնելը
Պետք չի ճշմարտությունը բամբասանք անվանել,իհարկե ինչ գիտեմ այստեղ չեմ գրի որովհետև ես չեմ ուզում այստեղ հակաեկեղեցական քայլեր անել,բայց մի հարց,ինչու է եկեղեցին նախագահ քարոզում,այո ճիշտ հասկացաք Սուրբ Սարգիս եկեղեցում պատարագի ժամանակ առաջարկել են ընտրել նախագահին,դե իհարկե արկնարկներով և այլն և խնդրում եմ չասես որ բամբասանք է,ես դա հաստատ գիտեմ:

Տ. Տաթև քհն.

համենայն դեպս արի մենք խոսենք ներելու մասին, մեր ազգը շատ մեծ կարիք միմյանց  ներելու բնավորության ձեռբերման, իսկ ինչ վերաբերում է թուրքերին, հատկապես երիտթուրքերին, ապա իրենք իրենց դատաստանն անպաըման կստանան, իսկ Քրիստոնյա ազգ լինելու մեջ շատ բան կա պարծենալու, մեկ կամ երկու տողով գրելու բան չի, Լուսավորչի մասին էլ մեկ երկու տողով գրելը բավարար չի, բնավ էլ վանդալիզմ չի եղել նրա արարքը, այլ ընդամենը Աստվածաշնչյան պատգամների պարզ հետևում ու իրականացում. հեթանոսական, վհուկային ու հակաաստվածային խորհրդանիշերի ոչնչացում, ոչ մի հակաքրիստոնեական արարք չկա այստեղ, և բացի այդ`կարծում եմ միակ լուրջ մշակությաին արժեք ներկայացնող կոթողներից մեկը երևի հենց Գառնիի տաճարն էլ եղել է, որը մեր մեծ Հայրապետի կողմից չի ավերվել

VAHAG

Quote from: arsensrk on September 19, 2008, 09:34:15 AM

Հետաքրքիր է ուրեմն դու դեռ կարծում ես որ մեր ազգը դեռ ներելու կարիք ուն՞ի,իսկ ես լրիվ հակառակ կարծիքին եմ,մենք պետք է ատել սովորել,այդ ներելը մեզ այս վիճակին հասցրեց,այդ ներելն էր որ դարեր շարունակ ստրուկ ենք եղել,այդ ներելն էր որ ցեղասպանություն եղավ,եթե շարունակենք ներել շուտով կկործանվենք,իսկ թուրքերը երբեք էլ չեն պատժվի որովհետև պատժող չկա,հայերը անզոր են,իսկ Աստված երես է թեքել ու կարծես ցանկություն չունի թուրքերին պատժելու,դե օրինակ կարող էր վարվել այնպես ինչպես արեց եգիպտացիների հետ,դե օրինակ խեղդեց ծովի մեջ:
Ինձ չի հետաքրքրում ոչ մի Աստվածաշնչային պատգամ եթե պետք է ոչնչացվի իմ երկրի անցյալն ու մշակույթը,իսկ Գրիգոր Լուսավորիչը այրեց մեր գրքերը ոչնչացրեց գրերը և քիչ էր մնում կործաներ Հայաստանը եթե չլինեին Սահակ Պարթևը և Մեսրոպ Մաշտոցը,ես հիմա Մասնագետի հետ դա եմ քննարկում,իմ կարծիքով Մաշտոցը վերականգնել է մեր այբուբենը ոչ թե ստեղծել:Հայերի ԱՐ Աստվածը  նույն խորհուրդը ուներ ինչ որ Քրիստոնեությունը,սակայն հետագայում շատ ավելի խորացավ կռապաշտությունը բայց դա հետո թե չէ շեղվում ենք,ինչու  նա այրեց մեր գրքերը ով էր նրան այդ իրավունքը տվել,ուզու՞մ էին իշխանության գալ,վերացրեց այն ամենը ինչը կարող էր հիշեցնել հեթանոսությունը,բայց ինչ՞ու,,բայց հետո Տրդհատին թունավորեցին,իսկ Լուսավորիչը կյանքի վերջին տարիները անցկացրեց մենության մեջ:Ես երբեք չեմ ներելու իմ ազգի անցյալը արյողների:

MONK

Չնայած ժամանակս խիստ սուղ է, բայց մի փոքրիկ միջամտություն կատարաեմ ձեր խոսակցությանը: 20:)

Quote from: VAHAG on September 19, 2008, 07:37:34 PM

Վահագ ջան, ոչ միայն մեր ազգը, այլև ողջ մարդկությունը ներողամտության կարիք ունի: Ցավոք սրտի, մեր ողջ կյանքն ընկղմված է մարդկային եսասիրության, չարության և ատելության թույնի մեջ: Եվ դրա աղետալի հետևանքներն են արտացոլված մեր ողջ իրականության մեջ` սկսած բնությանը հասցված սոսկալի վնասներից մինչև մեր հասարակական կյանքում առկա բազմատեսակ ախտերն ու չարիքները: Մարդիկ կյանքում ամենաշատը կարիք ունեն հենց բարության, ներողամտության ու սիրո: Սրանց բացակայությունն է մարդու մեծագույն աղքատությունն ու հոգու սնանկությունը: Բայց այդ ներողամտությունն ու հանդուրժողականությունը ես առաջին հերթին կցանկանայի տեսենլ մեր ազգի ներսում, մեր հասարակության մեջ: Եթե նկատել եք, մենք ավելի շատ անհանդուրժողական ենք մեր մեջ, իսկ օտարների նկատմամբ չափից դուրս հանդուրժող ենք. անգամ եթե ոչ խոսքով, ապա համենայնդեպս մեր կեցվածքով ու վարքով: Ես չեմ էլ կարծում, թե քրիստոնեական ներողամտությունը մեզ պատգամում է համբուրել Ցեղասպանության զոհերի արյունով ողողված թուրքի ձեռքը: Ներում կարող է ստանալ միայն մեղքը գիտակցած, զղջացած, խոստովանած և ապաշխարած անձը միայն: Իսկ նրան այդ հոգեվիճակին հասնել ստիպելու համար մեր ազգին դեռ անհրաժեշտ է թիվ մեկ պահանջը` միասնականությունն ու համերաշխությունը: Իսկ ինչ միասնականություն, եթե իրար ներել ու սիրել չենք կարող...? Սա է դեռ ներելու մասին  մեր առաջնահերթ խնդիրը: Սա դեռ լուծենք, հետո կմտածենք, թե թուրքերի նկատմամբ այն ինչ կիրառություն կգտնի:
Իսկ պատմության մեջ ազգերի ճակատագրին անդրադառնալիս սխալ մեկնակետ է, երբ ամեն ինչ բարդվում է Աստծո վրա: Մենք մարիոնետկաներ չենք, որոնց վերևից կառավարում է Աստված: Մարդկության պատմության մեջ չմոռանանք ամենակարևոր գործոնը` մարդկայինը:
Մտքերս շատ սեղմ եմ արտահայտում` հուսալով, որ կհասկացվի, թե ինչի մասին եմ խոսում: Հետագայում, եթե ժամանակ ունեցա, հույս ունեմ, որ առավել ընդարձակ ձևով կարող ենք անդրադառնալ այս ամենին:

Քրիստոնեության մուտքով մեր մշակույթի ոչնչացումը, վանդալիզմը, ևայլն և այլնը խիստ տարածված տեսակետներ են, հատկապես ինտերնետում: Բայց այդ ամենի մեջ խորամուխ լինելու և ճշմարտությունը սեփական մտքով ճիշտ ընմբռնելու համար պետք է մի քիչ կտրվել այդ հեքիաթներից և անձամբ ուսումնասիրել պատմությունը: Սկզբի համար խորհուրդ կտամ կարդալ այս հոդվածը.
http://www.noravank.am/am/?page=analitics&nid=13
Եկեղեցին Հայկական ծննդավայրն է հոգուս... (Վ. Թեքեյան)

VAHAG

Quote from: MONK on September 19, 2008, 09:43:06 PM

Հարգելի MONK շատ ճիշտ ես ասում,մարդիկ ներվելու և սիրվելու կարիք ունեն,բայց հայերի գլխին եկածը մի քիչ շատ է:Իմ կարծիքով հայը պետք է ատել սովորի գոնե մի քիչ և «ես» բառի փոխարեն «մենք» ասի:Կներես ես իմ կարծիքը չեմ փոխել,մնացել եմ նույն համոզմունքին:
Քո տված հոդվածը կկարդամ և հետո կարծիքս կհայտնեմ,բայց մինչ դա քեզ ասեմ որ Գրիգոր Լուսավորիչը քանդել է հեթանոսական տաճարները,արձանները և մեր գրքերը,այդպես է ասվում Ագաթանգեղոսում,սրանք հեքիաթներ չեն,այն որ Մաշտոցը ստիպված եղավ տիտանական ջանքերի շնորհիվ վերականգնել հայոց այբուբենը իմ ասածի ապացույցն է,այս թեմայով կարող ենք զրուցել «այբուբեն» թեմայում երեկոյան այնտեղ պետք է նյութ տեղադրեմ դու էլ կնայես,շատ հետաքրքիր է: