Կնոջ դերը քրիստո

Started by Maro, August 30, 2006, 03:38:46 AM

Previous topic - Next topic

Maro

Կարծում եմ, որ քրիստոնյա կինը իր ընտանիքում կոչված է հաստատելու`սերը, խաղաղությունը և աճեցնելու ցանկացած բարի պտուղը: Զանազան դժվարություններից հոգնած տղամարդուն օգնելը, ոգևորելը, երեխաներին ճիշտ աշխարհընկալմամբ դաստիարակելը, նրանց կապը  պահպանելը ավագ սերունդի հետ, հարգալից ոգու մեջ պահելը. այդ ամենն է քրիստոնյա կնոջ դերը ընտանիքում:
Իսկ ի՞նչ է հարկավոր նրան այդ դերը կատարելու համար: 13:)

Շնորհակալ կլինեմ կարծիքների համար:

Petros

Ապրես Մարո ջան, հարցի համար:
Որպեսզի այդ ամենը կինը կարողանա անի, նախ նա պետք է այդպիսին լինի, կամ ցանկություն ունենա դառնա:
Ինչ վերաբերվում է բարի պտուղ, սեր ու խաղաղություն հաստատելուն, ապա դա կինն է, որ կարող է անել: Սակայն չմոռանանք, որ տղամարդուն իրավունք է տրված կնոջը սաստկեցնելու, իսկ կնոջն էլ պարգևած է, որ հնազանդվի ամուսնուն: Շատ բան ամուսնուց է կախված: Ամուսինն է, որ պիտի ուշադիր լինի կնոջ ամեն  30:) քայլին, քանզի վերջինս արտոնություն առնելով՝ կարող է "նստել  4:) ամուսնու գլխին" ու ղեկավարել: Հավատա, որ դա կինարմատի գեների մեջ է մտած:
Եվ որպեսզի նշվածդ բաները կինը կարողանա անի, ամուսնու սերը, հարգանքը և ձեռք մեկնելը կարող են օգնել նրան:
Փոխադարձ սերը, հարգանքը, հասկանալն ու օգնությունը կօգնեն: 30:)

Maro

Սիմոն, ես ընդհանրապես զզվում եմ ֆեմինիստական դեբիլություններից, բայց քեզ հետ շփվելիս անկախ ինձանից դառնում եմ ֆեմինիստկա: Տղա ջան, եթե կին արմատի գեների մեջ է մտած է ղեկավարելու ցանկությունը, ապա ուրեմն տղամարդարմատի գեների մեջ կա կոզյոլություն: 11:)
Հիշիր մի բան:Կինը շատ հաճախ,ենթագիտակցաբար սկսում է ղեկավարել այն ժամանակ, երբ իր դիմացի տղամարդը ֆուֆլիկ է և կոզյոլ: Ուրիշ ելք չկա: Եվ տղամարդը թող իր մեջ փնտրի: Դու ինքդ ասեցիր, որ շատ բան  տղամարդուց  է կախված: Համոզվել եմ այս վերջերս, որ միշտ կին և տղամարդ հարաբերություններում, եթե կինը սխալվում է, դա տղամարդու թույլ տված սխալների արդյունք է:

QuoteԵվ որպեսզի նշվածդ բաները կինը կարողանա անի, ամուսնու սերը, հարգանքը և ձեռք մեկնելը կարող են օգնել նրան:
Փոխադարձ սերը, հարգանքը, հասկանալն ու օգնությունը կօգնեն:

Հիանալի բառեր են: Կեցցե՜ս: Միանշանակ համաձայն եմ:

Շնորհակալություն կարծիքի համար:


Abegha

Ամենից առաջ անհրաժեշտ է, որ ընտանիքում միասնաբար կարողանան ընթերցել Ավետարանը։

Abegha


Petros

Կոզյոլությո՞ւն: Չէի ասի: Դա եզակի դեպքեր են:
Քո ասելով պիտի ամուսինը տիկնոջը ռեժիմով ծեծ տա ու կալանքի տակ պահի, որպեսզի կինը խելոք նստի տեղը՞: Ես դեմ եմ էդ կարծիքին 15:): Դա ընտանիք  25:) չեղավ: Ամեն ինչ պիտի փոխադարձ լինի, բայց կինը պիտի իր տեղն իմանա և ամուսինը՝ իր:
Էնպես որ, Մարո ջան, ամեն ինչ սիրո վրա է, բայց առաջին սերը պիտի լինի Աստծո նկատմամբ և հետո սիրած էակի:

Հարգանքներս  13:) 21:)

Maro

Սիմոն, ի սեր Աստծո: Քո համար տղամարդկային ուժեղությունը արտահայտվում է տիկնոջը ռեժիմով ծեծ տալով ու կալանքի տակ պահե՞լով:
Հետո, ես նկատի ունեմ, որ կինը իր տեղը կիմանա, եթե տղամարդը տղամարդ լինի: Հոգեպես և ոչ թե ուժով:

Petros

#7
Իսկ դու ինչպե՞ս ես հասկանում տղամարդու` հոգով ուժեղ լինելը, Մար:

Maro

#8
Quote from: Abegha on August 30, 2006, 10:31:33 PM
Ամենից առաջ անհրաժեշտ է, որ ընտանիքում միասնաբար կարողանան ընթերցել Ավետարանը։

Հայր Ղուկաս, ասելով "քրիստոնյա ընտանիք", ես արդեն իսկ նկատի ունեմ այն ընտանիքները, որոնց առօրյաի մեջ մտնում է Ավետարանի միասնաբար ընթերցումը:  21:)

Maro

Quote from: Petros on August 31, 2006, 01:49:14 AM
Իսկ դու ինչպե՞ս ես հասկանում տղամարդու` հոգով ուժեղ լինելը, Մար:
Սիմոն ջան, կարծեմ այդ թեմայով մենք արդեն խոսել ենք: Չես հիշ՞ում: