Էֆթանազիա

Started by Legna, October 09, 2006, 07:47:23 PM

Previous topic - Next topic

Legna

Էֆթանազիա
Ցանկալի  մա՞հ ,թե՞  դաժան  սպանություն


    «Էֆթանազիա »  տերմինը,որ ձևակերպվեց  «թեթև մահ», առաջին  անգամ  առաջարկեց  անգլիացի  փիլիսոփա Ֆրենիս  Բեկոնը  դեռևս  17-րդ դարում :Այս  տերմինի  ժամանակակից  ձևակերպումը տրվեց 1980 թ. ` «գթասրտությունից  մղված սպանություն» :
Բացում  եմ թեման,հուսալով մեր հոգևոր հայրերի պատասխանները:Եթե  սխալ տեղ եմ դնում,կխնդրեմ դնել համապատսխան թեմայում:Մի քիչ  ներկայացնեմ նախ,իսկ հարցս `Ինչպես ես վերաբերում ,ընթերցող:
Քանզի նա ով տրվում է մտքով,տրվում է մարմնից առավել...

Legna


    Էֆթանազիայի  նպատակը  հիվանդի տառապանքներին  վերջ  տալն  է :Այն կիրառվում  է  միայն մահվան  դատապարտված  հիվանդների  նկատմամբ,այն  էլ `  ծայրահեղ դեպքում  :
    Գոյություն  ունի պասիվ և ակտիվ  էֆթանազիա :Պասիվի  դեպքում  դադարեցվում  է հիվանդի  կյանքը  երկարացնելու  համար բժշկական  միջամտությունը,ինչն  արագացնում  է մահը :
    Ակտիվ  էֆթանազիայի  դեպքում  կիրառում  են մահն  արհեստականորեն  արագացնող  տարբեր  միջոցներ:
   Ակտիվ  էֆթանազիան կարող  է  արտահայտվել  հետևյալ  ձևերով .
1.   Գթսրտությունից  մղված  սպանություն . երբ բժիշկը ,տեսնելով  անբուժելի  հիվանդի  անտանելի  տանջանքները ,նրան  բարձր դոզայով  ցավազրկիչ  է ներարկում:
2.   Բժշկի  միջամտությունը ինքնասպանություն . երբ նա օգնում է  անբուժելի հիվանդին  հեռանալ կյանքից:
3.   Սեփական  նախաձեռնությամբ  ակտիվ  էֆթանազիա . այն  կարող  է իրականացվել  առանց  բժշկի  օգնության . հիվանդն ինքն է անջատում  սարքը:
   Ասում  են ` առողջը չի հասկանա  հիվանդին: Այս  ասացվածքի վառ ապացույցն  է 37-ամյա  անգլիացի լրագրող  Ֆիլ  Սաչը:«Յուրաքանչյուր մարդ սեփական  կյանքի  իրավունք ունի, և ոչ ոք իրավունք  չունի  զրկել  նրան  այդ իրավունքից»,- հենց  այսպես  էր մտածում  Սաչը,քանի դեռ  նրա կյանք  չէր  ներխուժել մոտոնեյրոնային  ծանր  հիվանդությունը :Նա հիվանդացավ  2000-ին :Դա ծանր հարված  էր :Ահա  թե ինչպես  է նկարագրել իր հիվանդության   ընթացքը Սաչը . «Վերջին տարին հիվանդությունը դաժան  հաշվեհարդար տեսավ ինձ հետ :Հունիսին  ես արդեն  հաշվասայլակի մեջ  էի հոկտեմբերին `կորցրի ձեռքս ,Ծննդյան  տոներին արդեն խոսել  չէի կարողանում:Ես ապրել եմ կարճ ,բայց հագեցած  կյանք ,և չեմ ցանկանում  իմ օրերն ավարտել ` դանդաղ  վերածվելով  փլատակի» :
   Սաչը   դարձավ  էֆթանազիայի  ակտիվ  կողմնակից ` դեմ դուրս գալով Բրիտանիայում  էֆթանազիան  արգելող  գործող  օրենքին:
  Ահա  ռուսաստանցի  Կ.Գ. –ի  նամակն  իր բժիշկին ,որ հիվանդ  էր ենթաստամոքսային գեղձի քաղցկեղով . «Թանկագի´ն  բժիշկ ,Դուք  օարտավոր  եք  պայքարել  հիվանդի կյանքի  համար, բայց ոչ  տառապանքներին:Իմ ցավերն անտանելի են:Դրանք  վեր են  մարդկային  ուժերից:Ինձ ոչինչ չի կարող օգնել :Թողնել,որ շարունակվեն  հիվանդի  տառապանքները ,չարիք է:Մինչդեռ  բժշկության  էությունը  գթասրտությունն  է: Վոլտերը չէր սխալվում ,երբ ասում էր . «Եթե ամեն ինչ  կորած է ,կյանքն այդ դեպքում  խայտառակություն  է ,իսկ մահը ` պարտավորություն »»:
  Մահվան շեմին  բոլորը չէ, որ կամքի  ուժ  են դրսևորում  և արժանապատիվ կեցվածք  ընդունում: Հաճախ  տառապանքները մարդու մեջ խիստ  վատ որակներ  են արթացնում :Անբուժելի  հիվանդը  կորցնում  է  իր մարդկային  դմեքը ,դառնում  եսասեր  ,նյարդային ,կասկածամիտ :Հայտնի  է ,որ թոքերի  քաղցկեղով  հիվանդ  երգիչ Մ. Բեռնեսը  կնոջ վրա  շարունակ  բղավում  էր ` ասելով ,որ նա  է իրեն  վարակել :
   Դեռևս 20-րդ  դարի  սկզբին  գերմանացի  հեգեբույժ  Գոհեն և բժիշկ   Բինբինգը  փորձեցին  հիմնավորել  ազգի  և    մարդկության համար «ոչ լիարժեք» անձանց   ոչնչացման  անհարժեշտությունը:Այդ մարդկանց  ցուցակում  առաջին հերթին  հոգեկան  և ծանր  խրոնիկական հիվանդություններ  ունեցողներն էին : Դրանց 30 տարի  անց  հաստատված  ֆաշիստական  պետությունն  իրականացրեց  այդ ծրագիրը : Պաշտոնական  տվյալներով `  ծրագրի  իրականացման  առաջին հատվածում ` 1939 -41 թթ ., ոչնչացվեց  մոտ 90 000  մարդ : տարբեր  մասնագետների  ենթադրությամբ ` 1945. «Էֆթանազիայի  ծրագրի» զոհերի  թիվը   Գերմանիայում  կազմում  էր 120 000 – 250 000 մարդ: Պատերազմից  հետո  որոշ  բժիշկ  էֆթանազիստներ ինքնասպան  եղան, մյուսները  դատվեցին Նյուրբեգյան  դատարանի կողմից:
Քանզի նա ով տրվում է մտքով,տրվում է մարմնից առավել...

Legna


  Այսպես  Գոհենի  և Բինբինգի « գթասրտությունից  մղված  էֆթանազիայի»  գաղափարախոսությունը  շատ արագ  անցավ  «գաղափարական  նկատառումներից  բխող էֆթանազիայի» ,  այն է ` «ոչ լիարժեք  ժողովուրդների  » ոչնչացմանը :
    1987- ին 39- րդ բժշկական վեհաժողովում  ընդունվեց «Էֆթանազիայի մասին»  հռչակագիրը ,որը բացառում  էր  էֆթանազիայի  կիրառումը :
    Սակայն  « գթասրտությունից  մղված  սպանությունը»  շարունակվում էր՝ օրենքը շրջանցելով։ Բայց դա չի նշանակում, որ ինքնասպաններին աջակցողները կարող են անպատիժ մնալ։ Ամերիկյան բժշկական ասոցիացիայի տվյալներով՝ ԱՄՆ-ի հիվանդանոցներում ամեն տարի մահանում Է 6000 մարդ, մեծամասնությունը՝ բուժանձնակազմի կամավոր օգնությամբ։ Մեծ Բրիտանիայում Էֆթանազիան օրինականացնելու համար շարժումը սկսվել է 1935թ.։ 1938-ին նմանատիպ հասարակական կազմակերպություն է ստեղծվում ԱՄՆ-ում։ 1941-ին Շվեյցարիան դարձավ «գթասրտությունից մղված սպանությունը» օրինականացրած առաջին երկիրը։ Հենց սա Էլ նպաստեց «մահացուտուրիզմի» զարգացմանը, մի քանի տասնամյակ շարունակ Շվեյցարիան դեպի իրեն Էր ձգում այն անբուժելի հիվանդ եվրոպացիներին, ովքեր ցանկանում Էին, որ իրենց նկատմամբ Էֆթանազիա կիրառվի։ 1967թ. Կալիֆոռնիայի Գերագույն դա տարանը որոշում ընդունեց, որը հիվանդներին կյանքն ապահովող բուժումից հրաժարվելու իրավունք տվեց։ Այսպիսով ԱՄՆ-ում օրենքով թույլատրվեց միայն պասիվ էֆթանազիան, իսկ ակտիվ ձևն արգելվեց բոլոր նահանգներում։ 1990թ. լայն արձագանք ունեցավ Ջեկ Գևորգյանի գործը։ Ծագումով հայ, ամերիկացի հայտնի բժիշկ Ջեկ Գևոր գյանն առաջինն էր աշխարհում, ով հրապարակայնորեն խոստովանեց, որ ինքն օգնել է կյանքից հեռանալու  բազմաթիվ հիվանդների։ Ի դեպ՝ բժկության պատմության մեջ ընդունված է ամենահրեշավոր մարդասպան  համարել բրիտանացր բժիշկ Հարոլդ Շիպմենին, որը «գթասիրաբար» սպանել է 265 մարդու։ հաճախորդներին ստիպում էր իրենց կտակը փոխել իր օգտին։ Զարգացած  երկրներից  աշխարհում առաջինը Նիդեռլանդներն օրինականացրել նացրեց   էֆթանագիան։ 2000թ. այստեղ պաշտոնապես գրանցվել էվթանազիայի 2123 դեպք։ Հոլանդիայում էֆթանագիան պաշտոնապես կիրառվում է բժիշկների կողմից, և դա քրեորեն չի հետապնդվում: Մինչդեռ Շվեդիայի, Իտալիայի, Բելգիայի,   Անգլիայի   հասարակությունը կտրուկ դեմ է այս երևույթին: Ավստրալիայում,   որտեղ էֆթանազիան արգելվում է օրենքով, «Գթասրտությունից    մղված   սպանության կողմնակիցներն   սկսել են այն տարածել   «ինքնասպանության  համար  հավաքածու»։ Հավաքածուն  իր   մեջ  ընդգրկում  է խեղդվելու համար  նախատեսված  պոլիէթիլային  փաթեթ  և քնաբեր : Մահը վրա  է հասնում  թթվածնային  քաղցի  արդյունքում:
  Շվեյցարիայում  գործող լիբերալ օրենքների  շնորհիվ  մեծ  ճանաչում է  ձեռք բերել  Ցյուրիխում գործող Dignitas   ընեկրությունը , որը «Էֆթանազիայի  համալիրային  մայրաքաղաք է »  համարվում :Այստեղ  առավել  անհանստացնող  է այն հանգամանքը  ,որ Շվեյցարիա  ժամանած  կամավորների մեծ մասը էֆթանազիայի  է ենթարկվում  հենց առաջին օրը ` առանց բշժկական  համապատասխան   եզրակացության :Դրա հետևանքով կյանքից  հեռանում  են ոչ միայն  անբուժելի  հիվանդներ ,այլև հոգեկան  անհավասարակշիռ  մարդիկ :
  Բոլորովին  վերջերս  Սիեթլում  ստեղծվեց «Կարեկցանք մահվան հանդեպ»  կազմակերպությունը ` իր  տեսակի մեջ առաջինը ԱՄՆ ում , որի  անձնակզամը բաղկացած է կամավորներից ` բժիշկներից ,բուժքույրերից  և եկեղեցականներից:Նրանք  խորհրդատվական ծառայություններ   են մատուցում  անբուժելի հիվանդներին: Կաթոլիկ եկեղեցին դեմ է նման կազմակերպությունների գործունեությանը։ Եկեղեցու կարծիքով, (նկատի ունենալով, որ այս հիվանդների բուժումը  ֆինանսական ծանր իրավիճակի առաջ Է կանգնեցնում նրանց հարազատներին), շատ հեշտ է հույսը կորցրած մարդկանց մղել ինքնասպանության, ինչի համար Էլ վերոհիշյալ կազմակերպությունը նպաստավոր պայմաններ է ստեղծում։ Իսկ ո՞վ ասաց, որ բժիշկները չեն կարող սխալվել իրենց ախտորոշման մեջ։
  Հոգևոր տեսանկյունից կյանքն արհեստականորեն ընդհատելը մահացու մեղք է։ Մարդու հոգին իրավունք ունի  վերցնել  միայն նա, ով տվել է այն։
Քանզի նա ով տրվում է մտքով,տրվում է մարմնից առավել...

Legna


«Մի՛ սպանիր»,–ասում Է աստվածաշընչյան պատվիրանը։Որքան էլ անտանելի է թվում ապրելը,
պետք չէ հրաժարվել կյանքից և մինչև  վերջին պահը պետք Է հուսալ։
«Քո կամքով չես ստեղծվել և քո կամքով  չես   ծնվել, քո կամքով չես ապրում  և քո կամքով չես մեռնում։ Օրհնյալ Է  Տերը»,-ասված է Սուրբ Գրքում: Ու թեև  կրոնական  կազմակերպությունների մեծ մասը դեմ Է էֆթանազիային, սակայն ԱՍՆ-ում գոյություն ունեն որոշ կրոնական կառույցներ, որոնք հակառակ դիրքորոշում ունեն։ Չարժե անտեսել Էֆթանազիան դատապարտողների փաստարկները ևս։Դրանցից մի քանիսը բավական հիմնավոր ձևակերպված են ռուս բժիշկ Վ.Սոկոլովի նամակում «Հարցն այն է, որ Էֆթանազիան, ըստ էության, մի մարդու միջոցով, այս դեպքում բժշկի,մեկ այլ մարդուն սպանելն Է։ Իսկ սպանությունը, մինչև իսկ  անհույս  հիվանդի պարագայում ,անգամ նրա սեփական խնդրանքով  ,հակասաում  է բժշկի  մասնագիտության  էությանը ,որի կոչումը  կյանք պարգևելն  է ,մահվան  դեմ պայքարելը  և ոչ թե դրան աջակցելը :ՀԻշեք Հիպոկրատի երդումը : Սպանելու իրավունք ունեցող  բժշկին  մարդիկ վաղ թե ուշ կդադարեն  վստահել իրենց կյանքը ,ինչի արդյունքում էլ հասարակությունը  կհրաժարվի բժշկությունից»: էֆթանազիայի հակառակորդները կարծում են, որ այն հակասում է քաղաքակիրթ աշխարհի հիմնական սկզբունքին՝ մարդկային կյանքը հարգելուն։ Հենց սա է պատճառը, որ աշխարհի շատ Երկրներում այսօր գոյություն ունեն հատուկ հիվանդանոց - պանսիոնաներ՝հոսպիսներ, անբուժելի հիվանդների համար։ Այստեղ նրանց խնամում են հատուկ պատրաստություն անցած բուժքույրերը։ Նրանք հիվանդների համար ստեղծում են խաղաղության և հարմարավետության մթնոլորտ։ Այնուամենայնիվ, այս «հումանիստական քայլի համար արդեն վառված է «կանաչ լույսը», և Հայաստանն ինքնաբերաբար ներքաշված է խնդրի, իհարկե, դեռևս կուլիսային քննարկմանը։ Մանավանդ եթե հաշվի առնենք, որ խնդրի լուծմանը հրապարակայnորեն առաջին ձեռնոց նետողը հայ է, իսկ «մի՛ սպանիր» սկզբունքը դավանողկրոնն առաջինը պետականացրած երկիրը՝Հայաստանը։
Քանզի նա ով տրվում է մտքով,տրվում է մարմնից առավել...

Legna


Արթուր Սահակյան
«Քանաքեռ-Զեյթուն» բժշկական կենտրոնի վիրաբուժական ծառայության ղեկավար, բաժնի վարիչ, պրոֆեսոր
Կարծում եմ՝ էֆթանազիայի հարցը ճիշտ կլինի քննարկել միայն այն ժամանակ, երբ բժշկության մեջ հստակեցվի, թե որ դեպքերում հիվանդը չունի հետագա կյանքի հնարավորություն։ Զարգացած երկրներում սահմանված են չափանիշներ, որոնցով որոշվում է՝ արժե՞ պայքարել տվյալ հիվանդի կյանքի համար։ Հայաստանում նման չափանիշներ չկան։ Իսկ դրա համար նախ անհրաժեշտ Է, որպեսզի մեր հիվանդանոցներն իրենց տեխնիկական հագեցվածությամբ համապատասխանեն միջազգային չափանիշներին։
Շատ կարևոր Է, թե անբուժելի հիվանդի հետ ով և ինչպես է աշխատում։ Այս պարագայում խիստ կարևորում եմ հոգեբանների և քահանաների աշխատանքը։ Իհարկե քահանան պետք Է մտնի այնտեղ, որտեղ բժիշկն այլևս անելիք չունի։ Մինչդեռ հոգեբանը կարող է օգնել բժշկին `վերջինիս աշխատանքի ընթացքում։ Մենք փորձել ենք այդ գործում ներգրավել հոգեբանների։ Բայց հետաքրքիր մի փաստի եմ բախվել. այն, իևյ կիրառելի է դրսում, հաճախ մեզնում չի գործում։ Երբ ես
հոգեբաններին կցեցի այս գործին ,մեկ ամիս անց հիվանդները հերթով մոտեցան ինձ ` խնդրելով ազատել իրենց ննրանց ծառայություններից:Պարզվեց ,որ նրանց դուր չեն գալիս հոգեբանների տված հարցերը :Ամեն դեպքում , կարծում եմ , հոգեբան-հիվանդ կապը պետք է զարգացնել:
Խորհչդային բժշկությունն արգելում էր հիվանդին ասել մահացու ճշմարտությունը ` գտնելով ,որ դա հակասում է հումանիզմի օրենքներին :Այսօր սակայն, մոտեցումը փոխվել է :Իհարկե ,ոչ այնքան ,ինչպես դրսում է :
Դրսում բժիշկը հիվանդին պարտավոր է ասել ողջ ճշմարտությունը:Ես ինքս կոմղ եմ ,որպեսզի հիվանդը որոշ չափով տեղեկացվի :Ի վերջո ` իր վիճակի մասին իմանալը հիվանդի իրավունքն է: Չէ ՟ որ նա պետք է տնօրինի իր կյանքը:Եվ հետո նման հիվանդների հետ հեշտ է աշխատել :Նրնք հասկանում են ,թե ինչ է պետք անել: Հիվանդը էֆթանազիա է պահանջում հիմնականում անտանելի ցավերի պատճառով :Դրա համար շատ կարևոր է ցավազրկման բարձր մակարդակի ապահովումը:Այսօր աշխարհում գոյություն ունեն ցավազրկման կենտրոններ:Իսկ ժամանակակից մեթոդները թույլ են տալիս ցավազրկումն իրականացնել ոչ միայն ցավազրկիչների ,այլև ներվի հատմամբ:
Քանզի նա ով տրվում է մտքով,տրվում է մարմնից առավել...

Legna

Արամ Ակունց
բժիշկ-ուռուցքաբան

Մարդուն մենք չենք  կյանք  պարգևում ,ուստի  իրավունք  չունենք այն նրանից  խլել:Ցավոք , ես աշխատում  եմ այնպիսի հիվանդների հետ,որոնց մեծ մասը դատապարտված է: Եթե  դուք  նայեք նրանց դեմքերին ,կհասկանաք ,որ մեկ ժամ ապրելու  համար նրանք  պատրաստ են ամեն ինչի :Ես և  իմ շրջապատի բժիշկների մեծ մասը դեմ ենք էֆթանազիային `գտնելով, որ դա հակասում է բժշկի մարդասիրական առաքելությանը: Եթե 10 կամ 100 000 հիվանդից թեկուզ և մեկը հրաշքով փրկվի, ուրեմն էֆթանազիայի մասին խոսելը կոռեկտ չէ։ Հարուստ երկրներում երկարատև կոմայի դեպքում հիվանդի ծախսերը հոգում են ապահովագրական ընկերությունները, բարեգործական հիմնադրամները և վերջապես՝պետությունը։ Իհարկե, հարազատներն էլ ծախսերի որոջ մասը վերցնում են իրենց վրա, բայց չմոռանանք, որ նրանք, ի տարբերություն մեզ, առավել վճարունակ են։ Իսկ մեզ մուո կենսապահովման սարքին միացրած միայն մեկ օրվա դեղորայքը հիվանդի հարազատներին արժենում է 45 000-50 000 դրամ։Պետությունը իհարկե  որոշ ծախսեր վերցնում  է իր վրա ,սակայն դրանք դեռևս  բավարար չեն: Ուստի  ծայրահեղ  դեպքում  մեզ մնում է անել այն ,ինչ հնարավոր է ,սակայն ոչ երբեք ` անջատել  կեսնապահովման  սարքը:
  Աշխարհում     ամենից շատ ուռուցք ունեցող հիվանդներն են Էֆթանազիայի ենթակա համարվում։ Ես գտնում եմ, որ պետք է նման հիվանդների համար հոսպիսներ ստեղծել, ինչպես դա  անում են զարգացած երկրներում։ Հոսպիսն առանձնապես մեծ ծախսեր չի պահանջում պետությունից։ Նման հաստատությունը ոչ միայն հոգում Է հիվանդի խնամքը, այլև հոգեկան շփում է ապահովում։ Իսկ անբուժելի հիվանդը ճիշտ շփման կարիք ունի, որպեսզի նա իրեն ավելորդ չզգա։ Չէ՟ որ հենց այդ ավելորդության զգացումն է հիվանդին հոգեկան տառապանքներ պատճառում և էֆթանազիայի մասին մտածելու տեղիք տալիս:
պատրաստեց Արաքս Պողոսյանը
Քանզի նա ով տրվում է մտքով,տրվում է մարմնից առավել...

Legna


Դոկտոր Գևորգյան
մահվան հայ միջնորդը

Ըստ ոմանց՝ Ջեք Գևորգյանը  «դիպլոմի օգնությամբ կանանց սպանող» հոգեկան հիվանդ է, միայն «Դոկտոր Մահ» մականվանն արժանի բժիշկ, Աստծո՝ ինքնակոչ մրցակից կենաց ու մահվան հարցում։ Իսկ ըստ մյուսների՝նա «Երջանիկ մահվան» առաջամարտիկ է, «բարեգութ սպանության» ջատագով, որի գործունեությունը Նոր դարաշրջան է բացում մարդկության  պատմության մեջ։
1928թ., 28-ը մայիսի. Պոնտիակում (Միչիզան, ԱՄՆ) հայ վտարանդիների ընտանիքում ծնվեց Ջեք Գևորգ յանը։ Դեռ մանուկ հասակում աչքի էր ընկնում բարձր ինտելեկտով և ամենատարբեր սարքեր հորինելու ունակությամբ։
1950-ականներ.ուսանող Գևորգյանը, ով մասնագիտանում Էր պաթոֆիզիոլոգիայի ասպարեզում, հետազոտություններ Էր կատարում մահապարտ բանտարկյալների շրջանում։ Միչիգանի իշխանությունները, որ այդ ժամանակ փաստորեն աջակցում ԷիՆ Գևորգյանին այղ գործում, հետագայում պետք Է մեղադրեին նրան գրեթե նույնատիպ գործունեության համար։ Այդ տարիներին Էր, որ Ջեքը հիվանդներից մեկին հաջող կերպով մեռած մարդու արյուն ներարկեց։ Ասում են՝ դրանից հետո ուսանողական հանրակացարանում ոչ ոք չէր համարձակվում նրա հետ նույն սենյակում ապրել։
1956-ին՝ դիպլոմը ստանալուց 3 տարի անց, նա ստացավ Դոկտոր Մահ մականունը։
1960-ականներին Միչիգանում մեծ իրարանցում առաջացրեց ցեղասպանությունը, մահապատիժը և մարդակերությունը ներկայացնող՝ 18 կտավներից բաղկացած  նրա գեղանկարչական շարքը։ Հենց այդ տարիներին նա հայտարարեց, որ մահվան հանդեպ ունեցած իր մոտեցումները ձևավորել են նախնիների պատմության փաստերը՝մասնավորապես  Հայոց  ցեղասպանու թյունը։ Իր հայացքների պատճառով նա երբևէ չի ամուսնացել։
1986թ. Գևորգյանն այցելեց Նիդեռլանդներ՝ միակ երկիրն աշխարհում, որտեղ բժիշկներին օրենքով թույլատրված Է աջակցել անբուժելի հիվանդ-ինքնասպաններին։ Իր իսկ՝ խոսքերով հենց այս ատելությունն «ստիպեց» իրեն դառնալու Էֆթանազիայի առաջամարտիկ ԱՄՆ-ում։ Այդ ժամանակից ի վեր նա հանդես Է եկել ամենատարբեր հոդվածներով ու աշխատություններով՝ մշտապես արտահայտվելով   «արժանապատիվ մահվան», «մեռնելու իրավունքի» օգտին։
1987թ.. Դեթրոյթի թերթերում հայտնըվեցին «մահվան հարցերով խորհրդատու դոկտոր Գևորգյանի» հայտարարությունները։
Քանզի նա ով տրվում է մտքով,տրվում է մարմնից առավել...

Legna


1990թ.. բժիշկ Գևորգյանի անունը հայտնի դարձավ աշխարհին։ Իհարկե, Ամերիկան բացահայտեց ոչ թե Գևորգյան-պոլիգլոտին (նա տիրապետում 15 լեզուների, այդ թվում՝
հայերենի, ռուսերենի և ճապոներենի), նկարչին կամ տաղանդավոր կոմպոզիտորին, այլ մի բժշկի, ով հայտնագործել Էր «ինքնասպանության մեքենան», ինքը՝ Գևորգյանը այն անվանել Էր «Գթության մեքենա»՝ Mercitron։ Մեքենան իրենից ներկայացնում Է 3 կաթուցիկներով շտատիվ։ Կաթուցիկներից մեկը պարունակում Է ուժեղ քնաբեր, մյուսը՝ միայն Գևորգյանին հայտնի մի հեղուկ, որը կաթվածահար Է անում մկանները և դադարեցնում շնչառությունը, իսկ երրորդը՝ կալիումի քլորիդ, որը դադարեցնում Է սրտի աշխատանքը։ Այս սարքը, որ գործի էր դնում ինքը՝ հիվանդը, Գևորգյանը հարմարեցրել Էր իր՝ 1968թ.–ի Volkswgen–ի մեջ։ Իսկ Գևորգյանի «մահվան իրավունքը» հաղթանակում Էր մոտակա զբոսայգիներից մեկում։ Այդ տարի նա մեքենան գործի դրեց Ալցհայմերի հիվանդությունից տառապող Ջանեթ Ադկինսին «Էֆթանազիայի ենթարկելու» նպա տակով։ Երբ Ադկինսի գործը հայտնի դարձավ, Գևորգյանի դեմ դատական գործ հարուցվեց։ Սպանության համար մեղադրվող բժշկին արդարացրին, բայց արգելեցին «ինքնասպանության մեքենայի» գործածությունը և իր պրակտիկան։ 1991-ին Գևորգյանին մեղադրեցին ևս երկու կանանց «աջակցելու» համար։ 18-օրյա բանտարկությունից հետո հացադուլ հայտարարած՝ նա ազատվեց գրավով։ 1992-ին Միչիգանում ընդունվեց, փաստորեն, «անհատական օրենք», որը նպատակ ուներ վերջ դնել Գևորգյանի՝ անբուժելի հիվանդների ինքնասպանությանն աջակցելու՝արդեն հայտնի 15 դեպքերին։ Հաջորդ մի քանի տարիներին նա աջակցեց մոտ 130 մարդու՝հիմնականում կանանց։ Հայտնի է, որ Գևորգյանն ապրել է համեստ՝ ամսական 537 դոլար թոշակով և երբեվէ գումար չի պահանջել իրեն դիմողներից, չնայած նրա հարազատները, ասում են, հսկայական գումարներ էին փոխանցում բժշկի հաշվին, որոնք նա իբրև թե մտադիր էր օգտագործել «մահվան հիվանդանոցներ» բացելու իր ծրագրի իրականացման համար։
1996-ին նա կրկին մեղադրվեց սպանության համար։
1998-ի նոյեմբերին Գևորգյանը CBS հԵռուստաալիքով հեռարձակեց իր հիվանդներից մեկի «ինքնասպանության» տեսագրությունը։ Այս անգամ արդեն նրա դեմ լուրջ գործ հարուցվեց, քանի որ նա ինքն Էր ներարկում կատարել։
1999-ի մարտին դատապաշտպանների ծառայությունից հրաժարված 70-ամյա Գևորգյանը մեղավոր ճանաչվեց 2-րդ աստիճանի սպանության համար (առանց ծանրացուցիչ հանգամանքների սպանություն) և դատապարտվեց 10-25 տարվա ազատազրկման։ Դատավորը, ընդ որում, ասաց մի խոսք, որին նրա հակառակորդներն ԱՄՆ-ում սպասում էին 10 տարի, այն է՝ «Դուք որոշել էիք փորձել՝ արդյոք արդարադատությունը կկարողանա կանգնեցնել ձեզ թե ոչ։ Հիմա կարող եք համարել, որ կարողացավ...»։
2005-ի դեկտեմբերին մերժվեց վաղաժամկետ ազատ արձակման խնդրանքով նրա հերթական դիմումը։
2007-ին նրան կտրվի համաներման ներկայացվելու իրավունք...
ըստ Դավիթ Վարդազարյանի
Քանզի նա ով տրվում է մտքով,տրվում է մարմնից առավել...

Mariam

#8

Հեղինե,
Մեզ ներկայացրիր Չարի ամենեն սարսափելի պատկերը, բժշկության կողմից կատարված շեղումների գագաթնակետը: Ու բացարձակ մեղքը:
Մի օր, հայկական հեռուստացույցով զույց են տվել մի զույգ, որը կոչվում է ծնողք, ու որոշել եր նրա ծանր հիվանդ երեխային սպանել, մահացու դեղ տալով – էֆթանազիայի դիմելով: Սարսափելի տեսք ունեին: Ոչ թե, որովհետև զղջում էին, չէին զղջում, այլ որովհետև մասնակցել էին սատանայական գործին: Կնոջ պատկերը զարհուրելի էր: Արդյոք  Էֆթանազիա արդարացնելո՞ւ մտադրությամբ են սփոել այս հաղորդումը: Չկրցա որոշել:


Legna

Սատանայական գործ..հմմմ
օք
դուք կարող եք մի պահ պատկերացնել,հիվանդ երեխայի հոգեվիճակը  և վստահ ասել,ահա  այսպիսին է նա???
կամ  ոչ նորմալ  երեխայի հոգեբանությունը??վերաբերմունքը?տանջանքները???կարող եք պատկերացնել,սգալ  սեփական կաշվի վրա???
հետո,երբ հարց տան??ցանկանում եք ապրել ?այդ նույն պահին....
դժվար է 8:)
Քանզի նա ով տրվում է մտքով,տրվում է մարմնից առավել...