Անելիքները շատ ե

Started by Rouna, May 23, 2005, 10:50:55 PM

Previous topic - Next topic

Rouna

Quote from: Abegha on May 23, 2005, 08:59:14 PMԵվ այսօր էլ գիտենք, որ Եկեղեցին դեռ իր անցյալի վերքերն է բուժում: Անելիքները շատ են:
Բարև ձեզ,  21:)  ես էլի հարցերով եմ:  12:)

Իսկ ինչո՞վ կարող է օգտակար լինել հասարակ հավատացյալը: Միթե՞ ձեր նշված անելիքները Եկեղեցու մի միայն հոգևորական ներկայացուցիչների պարտականությունն ու պատասխանատվություն են:

Ասենք թե աղանդավորները տներով անցնելով մարդկանդ խաբում, ձախորդում են: Պետությունը թույլ է տալիս հեռուստացույցով բթացնող ծրագրեր: Եվ այլն:

Հասարակական ակտիվության որևէ ձև կա՞, որ նույն աղանդներին, իսկ ընդհանրացնելով՝ մերոնց տգիգությանը հակակշիռ ստեղծի Եկեղեցուն օգնի, ոչ թե վնասի (այլ հավասար պայմաններում):

Abegha

Չգիտես ինչու մեր հավատացյալները միշտ սպասում են առաջարկի, բայց առաջարկելուց՝ գրեթե երբեք։Այս պասիվ ակտիվությամբ ինքն իրեն երկրորդ պլան է մղում։Իրականում «ընդհանուր քահանայության» ենք կոչված բոլորս, այսինքն՝ փառաբանելու և ծանուցելու աշխարհին Բարի Լուրը՝ Աստուծո Խոսքը։
Ինչո՞ւ ասել՝ ինչո՞վ կարող է օգտակար լինել հասարակ հավատացյալը, երբ կարելի է ասել՝ կկարողանայինք այսինչ հարցում օգտակար լինել։
Շատ լավ, կոնկրետ օրինակ. Դուք ասում եք աղանդավորները տնից տուն են անցնում և մարդկանց դռներն են բախում, իսկ դուք գիտե՞ք, թե առանց մեր բախելու քանի հազար մարդ է կամովին, առանց մեր զզվացնելու բացում մեր Լուսամուտը։Առայժմ ամսական մոտ 15.000 էջ է բացվում։Իսկ ո՞վ է նպաստել Լուսամուտի կայացմանը՝ Ձեր նման հասարակ հավատացյալներ։Չասեմ, որ բազում վկայություններ ունենք, երբ մարդիկ, նույնիսկ հոգևորականներ, դիմել են մեզ պարզապես թղթի վրա տպելու և մարդկանց բաժանելու որոշ նյութեր։
Եկեք ամբողջ աշխարհի բեռը չվերցնենք մեր վրա։Մեր բեռը չէ մարդկանց արգելել դռնեդուռ անցնելը կամ հեռուստածրագրերը փոխելը, այլ պարզապես ինքներս մեզ հարցնենք՝ ինչո՞վ կարող ենք օգտակար լինել։
Երբ Գեղարդում Վեհափառից օրհնություն էի հայցում ինտերնետն օգտագործել քարոզչական նպատակով, նախ ոչ ոք ինձ չէր առաջարկել, և հետո Վեհափառի պատասխանը շատ կարճ եղավ՝ շատ լավ։Այդ «շատ լավ»–ի շնորհիվ այսօր Լուսամուտը հազարավոր մարդիկ են ընթերցում։
Այսպես ամեն եկեղեցում ամեն հավատացյալ ինքը պետք է մտածի, թե ինչո՞վ կարող է օգտակար լինել իր հոգևորականին։Մեսրոպ Մաշտոցին ոչ ոք չէր խնդրել հայերեն գրեր ստեղծել, բայց մարդը տեսավ իր ժողովրդի ցավը, որ չէր հասկանում Եկեղեցու լեզուն, մտահոգված Սբ. Սահակ հայրապետին հայտնեց իր առաջարկը։Այդպես և մեզանից յուրախանչյուրը իր չափով պետք է իր մեջ բացահայտի Մեսրոպ Մաշտոցին։
Հասարակական ակտիվության որևէ ձև՞։Անշուշտ, օրինակ Լուսամուտը ստեղծված է բոլորիս համար և բոլորինս է, ահա ձեզ բոլորիդ պարզ առաջարկ, որը գրվել է Լուսամուտի ստեղծման առաջին իսկ օրերից՝ ինչո՞վ կարող եք օգնել ձեր Լուսամուտին։Սա մեր հնարավորության սահամաններում, իսկ ամեն մի եկեղեցում յուրաքանչյուր հավատացյալ պետք է որ խորհրդակցի իր հոգևորականի հետ և ժամանակի պայմաններին համապատասխան միջոցներով իրենց մասնակցությունը բերեն եկեղեցու կյանքում։
Եկեղեցին բոլորս ենք։

Rouna

Շնորհակալ եմ ընդարձակ պատասխանի համար: :flower:

Legna

Այո...Եկեղեցին բոլորս ենք  18:)
չգիտեմ այդ ինչպես եղավ,որ Հայը,հիմա  եկեղեցի ասելով հասկանում  է  իր քաղաքի կամ գյուղի տերտերին միայն,և եթե չի  սիրում նրան ,կամ ինչ-որ  բացասական  երևույթ է տեսնում,իրեն իրավունք է վերապահում  հայտարարել,,
եկեղեցի չկա  9:)
նման սահմանափակ գանգիկով մարդիկ  հետո էլ ազդեցություն են թողնում իրենց միջավայրում,որը շատ տխուր է:
Եկեղեցին դու ես,նա է ,ես եմ,,,փնտրեք  ամեն բան նախ  Ձեր մեջ:
Քանզի նա ով տրվում է մտքով,տրվում է մարմնից առավել...