Խաչվերաց

Started by Mariam, September 16, 2006, 12:44:47 PM

Previous topic - Next topic

Mariam

Կարդացե՞լ էք Ալեքսանտ Շմեմանի՝ Radio Libertyի ալիքի վրա երեք տասնամյակի ընթացքում սփռված «Հոգևոր զրույցներ» - Հետագայում՝ Շմեմանի մահից հետո, հրատարակվել են իր կնոջ ու բարեկամների կողմից:
Խաչվերացի տոնի մեկնաբանություն է պարունակում, որը իմ լսածներիցս ու կարդացածներիցս ամենեն ճիշտն ու ոգեշնչվածն է: Նաև միակ ընդունելին է:

Petros

Իսկ մեր եկեղեցու Հայրերի մեկնությունները քեզ նո՞ւնպես չեն ոգեշնչել և ընդունվել:

Mariam

Չունե'մ, Պետրոս ջան: Ֆրանսիայից վերցրել եմ Աստվածաշունչ մատյանները և ունեցած գրքերն ու թակնվել եմ ամայի այս երկրամասում:
Շմեմանի մեկնաբանությունը ինձ դուր եկել է, որովհետև նա շեշտը դնում է Խաչի հոգևոր իմաստի վրա: Խաչի հաղթանակը մնում է ակնկալություն, հավատ ու ներքնապես է փաստվում: Դրսում սակայն քի՛չ են հաղթանաքի նշանները:Խաչը տեղավորվում է հավատացյալների սրտում, ու այստեղից՝ հոգևոր պայքարներից հետո է երբեմն հոգևոր հաղթանակներ ունենում:
Բայց երկնքում փայլուն նշան չէ տակավին:
Բայց, վստահ եմ՝ Շմեմանը չի աղավարել սրբերի դասավանդությունը Խաչի վերաբերյալ... Կարդացել, մտածել ու սիրել է սրբերին...