Hogu Sov

Started by Pantera, September 11, 2006, 06:33:47 PM

Previous topic - Next topic

Pantera

Harcs kuzenayi ughel Abeghayin.
HAYR Ghukas, inch khorhurd ktayiq ayn mardkanc` ovqer hogum sov en zgum?
Yerb spyurqum en aprum u goyutyun chuni haykakan yekegheci, qahana, hogevor arajnord...joghovurdn anterutyan e matnvac hogevor arumov u, anshusht, ayn toghnum e mi hska hetq mardkanc yuraqanchyur qaylerum, kyanqum...
Mite Astvacashunche yurovi kareli e haskanal aranc meknabanutyan kam bavararel hogevor pahanjnere yurovi, mite hnaravor che hogevor kyanqi korustn u btacumn ays paragayum? inchpes e hnaravor achecnel havatqn ays paymannerum?
Inch chanaparh k'husheq nman mardkanc, voronc sharqerum el` inqs em gtnvum?

Abegha

Նախ եթե մարդն արդեն իր հոգում սով է զգում, նշանակում է իր հոգին լիարժեքորեն դատարկ չէ։

Հայը ուր գնացել է, նախ՝ եկեղեցի, ապա դպրոց է կառուցել, բայց ...

Առաջ քաշածդ խնդիրները Հայ Եկեղեցու համար շատ լուրջ ֆինանսական հարցերի հետ են առնչվում և անհրաժեշտ է, որ համայնքն ինքը նախաձեռնություն ցուցաբերի։

Նման պարագաներում միայն միասնականությունը կարող է օգնել։ Այդպիսի համայնքներին շատ է օգնում ազգային–եկեղեցական տոներին հավաքվելը և նշելը, հատկապես հրավիրել հոգևորական, Սբ. Պատարագ մատուցելու համար տեղում որևէ եկեղեցի վարձել։ Գոնե այդպիսի վայրերի համայնքները կարողանան Սբ. Ծննդյան և Սբ. Հարության տոները նշել։
Մյուս տարբերակը. Հայաստան գալուց գնել հոգևոր գրականություն, հատկապես՝ աղոթագրքեր։ Ինչու չէ այդտեղ տանը ընթերցել հայածես աղոթքներ։

Այնուամենայնիվ, ինչ էլ որ անի մարդ, իր եկեղեցուց կտրված լինելով զգալու է այդ հոգու սովը։
Աշխարհի տարբեր ծայրերում կան այդպիսի համայնքներ, որոնք ո՛չ եկեղեցի, ո՛չ էլ դպրոց ունեն, և կարծես ամբողջովին կտրված են հայկական միջավայրից։ Այդպիսի համայնքներում միշտ առկա են այդ խնդիրները։
Իմ կարծիքով նման անելանելի իրավիճակներում լուծումներից մեկն էլ հեռահաղորդակցության և ժամանակակից տեխնոլոգիաների լավ օգտագործումն է։ Այս առումով Լուսամուտը նման նպատակ է ներառնում իր մեջ, այսինքն՝ մարդկանց փոխանցել և հաղորդակից դարձնել այդ արժեքներին, որոնցից մի տեսակ հեռու ենք կամ հեռացել ենք։

Ես գիտեմ մարդիկ, ովքեր նման պարագաներում կազմակերպել են հայոց լեզվի և գրականության դասեր իրենց երեխաների համար։
Այսպիսի հանգամանքներում գտնվող համայնքները չպետք է ձեռքները ծալեն և սպասեն, որ իրենց կօգնեն, այլ պետք է իրենք նախաձեռնություն ցուցաբերեն։
Նախանձախնդրության ու նախաձեռնության ոգի՝ գեթ մտածելով իրենց զավակների մասին։
Ի վերջո հայն ինչ ճանապարհով էլ իր հավատքի սնուցման աղբյուրը գտնի, միևնույնն է, կարոտելու է իր եկեղեցին ու լեզուն, որովհետև այս երկուսը իրենց էության հիմնաբաղադրիչներն են։

Աստվածաշունչը յուրովի հասկանալ՝ առանց մեկնաբանության, հաճախ նշանակում է հեռանալ հենց Աստվածաշնչից։ Այս պարագայում շատ կարևոր է նրա կենդանի մեկնաբանությունը՝ հոգևորականի կողմից, բայց կարելի է դիմել նաև այլ գրքերի, հատկապես եկեղեցու հայրերի մեկնություններին։