Կյանք սիրող երիտ

Started by Legna, August 31, 2006, 02:34:29 PM

Previous topic - Next topic

Legna

երտասարդը սիրում է
ապրել, երգել,պարել,շրջագայել,ուրախանալ,հրճվել,գոյեել...
այս ամենը իհարկե  ,երբ չափի մեջ չեն,գիտեն քինչ հետևանքներ է ունենում,բայց  արդյոք  երբ այս ամենը չափի մեջ է,այսինքն որևէ անբարո  արարքներ չեն կատարվում,այլ ուղղակի երիտասարդը  վայելում է իրեն տրված տարիքը,մեխք է?
Քանզի նա ով տրվում է մտքով,տրվում է մարմնից առավել...

Varaz

Ինչը չափի մեջ է, հնարավոր չէ, որ մեղք լինի:

Arsen

Quote from: Varaz on October 09, 2006, 02:18:31 PM
Ինչը չափի մեջ է, հնարավոր չէ, որ մեղք լինի:

Պարզ է 2:) 13:):
Ուրեմն շատ ծխել չի կարելի, օրը 4-5 պապիրոզ ու նորմալ է:

Legna

Այս ով է այս թեման դրել ,կամ անվանել թեթևսոլիկություն  42:) 41:)
եթե  էդպես մտածեի, հենց այդպես էլ կդնեի , բայց չգիտեմ  ձեր ուղեղով կյանք սիրելը ինչու է կոչվել թեթևսոլիկությու, իմ ուղեղի ծալքերով դա կյանք է,ու կխնդրեմ փոխել թեմայի վերնագիրը ,կամ ջնջել, և հետո եթե իմ պատասխանը Արսնեին,ջնջում եք,բարի եղեք նաև նրա  ջնջել:
Սա շատ նոմալ ու բարդ թեմա է, իսկ  ով տեսնի նման վերանգիր ,արդեն իսկ ...
հ.գ. Մարո եթե դու ես արել,բարի եղիր վերադառնալ, ու ուղղել սխալդ  37:) 36:)
Քանզի նա ով տրվում է մտքով,տրվում է մարմնից առավել...

Legna

Մարո  ջան ,դե որ եկել ես  29:)
վերնագիրը փոխիր,թե չէ  ուզում  եմ միտքս շարունակել, տեսնում  եմ  վերանգիրը ու գժվում  28:) 27:)
Քանզի նա ով տրվում է մտքով,տրվում է մարմնից առավել...

Mariam

ՀԵղինե, իսկ կարծո՞ւմ ես, որ կյանքի սարահարները միայն երիտասարդնե՞րն են : Դու, մեզ կասե՞ս.
Ի ՞նչ է քո սեփական կարծիքը  բոլորիս ուղղածդ հարցի մասին:

Legna

ՈՉ,
Ոչ միայն երիտասարդները ,այլ մարդը կարող է լինել կյանքի սիրահար , օր.` ես ինչքան էլ մեծանամ ,երևի նուն չափ կսիրեմ կյանքը:
Իմ հարցը ,ավելի շուտ մտածմուքնը այն է,որ նման կարգի մարդը ինչ-որ սխալ է գործում,մեղք? և հետո  ,ինքս  դրա մեջ մեղք չեմ տենսում, բայց քանի որ հեռու եմ  իմ կրոնից ,ուզում եմ ձեր կարծիքը լսել: 30:)
Քանզի նա ով տրվում է մտքով,տրվում է մարմնից առավել...

Mariam

Սիրելի Հեղինե, բայց ես չգիտեմ, թե հստույգ' ի՞նչ արարքների ես ակնարկում, ի՞նչ վարմունքի մասին ես խոսում: Խոսում ես մեղքի մասին, բայց ես չգիտեմ' իրականում ի'նչ բանի մասին է խոսքդ:

Maro

Ոչ Հեղինե ջան, կարծում եմ, որ ամենը չափի մեջ մեղք չի կարող լինել: Կարևորը ամեն մարդ իր համար բաժանի գլխավորը երկրրորդականից: Դա մեղք է թե ոչ, կապված է նրա հետ, թե այդ ամենը ինչ չափերի մեջ է և ինչ դեր է գրավում մեր կյանքում:

Mariam

Ամեն ինչ ե'վ չափի մեջ է, ե'վ չափի մեջ չէ, Մարո ջան: Այս տողը բոլորս գիտենք' Մաթ 6,27. « Լսել էք' մի' շնանար. իսկ ես ձեզ ասում եմ. ամեն մարդ, որ կնոջ նայում է նրան ցանկանալու համար, արդեն շնացաւ նրա հետ իր սրտում: Եթե քո աջ աչքը քեզ գայթայկղեցնում է, հանի'ր այն եւ դե'ն գցի'ր քեզնից...» Այսինքն' սրտի մեջ թաքնված ցանկությունը նույնպես ունույն չափով կործանիչ է մեզ ու մեր շրջապատի համար:
Իմ համոզումը չէ փոխված, Մարո, գիտեմ, որ Հիսուսի ասած խոսքը հենց « կյանք սիրողներիս համար» է ասված, ու նրան հնազանդվելիս ավելի մեծ երջանկություն ենք գտնում հենց այս աշխարհում:
Բայց ցանկանում եմ լսել մեր սիրելի քույրիկի' Հեղենեի սեփական կարծիքը: Նա ակնարկո՞ւմ է անոր, ինչին աստվածաշնչում կոչվում է «շնություն»: Ավելի մե՞ծ երջանկություն է արդյոք մարդկանց տալիս: Չե՞ն հետևում այնպիսի դառն պահեր, ուր կորցնում ենք ներքին հույսն ու ապրելու ցանկությունը, «կյանքի համը» չի չքանո՞ւմ: Այսինքն, ցանկանում եմ իմանալ' երիտասարդ կի'նը մանավանդ դրանով իսկապես ավելի երջանի՞կ է նրան զգում: Կյանքը ավելի՞ ենք սիրում, երբ մեր հաճոյասիրության արագ գահացում ենք ստանում, թե...
էժան վայելքներից հետևից վազելիս չենք հեռանո՞ւմ իսկական երջանիկ լինելու միակ ճանապարհից ու հնարավորությունից: