Սուրբ Հաղորդութ&

Started by Mariam, June 30, 2006, 11:38:36 AM

Previous topic - Next topic

Mariam

Աղեքսանտր Շմեմանի վերջին գիրքը « Սուրբ Հաղորդությունը՝ Արքայության Խորհուրդը» - en français: «L'Eucharistie, Sacrement du Royaume » -, ռուսերենով գրված 1983ին, մահանալուց ճիշդ առաջ – ժամանակն է ունեցել սրբագրելու միայն գրքի առաջին չորս գլխները, ու մահացել է, չկարողացավ շարադրել իր բացատրությունները – իր հովվական փորձառության հաշվեկշիռն ու մեզ թողած կտակն է:
Իր ակնարկած բոլոր խնդիրները լուրջ արձագանք են ունենում նաև այժմ, ու մեզ մոտ՝ Հայ Առաքելական Եկեղեցում- Շմեմանը ցանկացավ այս գիրքը գրել ոչ այնքան Ամերիկայի, քան Ռուսաստանի ուղղափառների համար: Աստվածաբանի իր հայացքի տակ լուսավորվում է Եկեղեցու պատմական զարգացումները: Հիմնվելով նախնական Եկեղեցու փորձառության վրա, մեզ բացատրում է, թե ինչո'ւ և ինչպե'ս փոփոխվեցին Եկեղեցու հավատի կյանքն, որ անդրադարձ է ունեցել ապրած իրական հավատի վրա: Բոլորս գիտենք, օրինակ, որ սարկավագությունը ստեղծվել է համայնքներից ներս բարեգործություն կազմակերպելու նպատակով, ու երբ քրիստոնեությունը պետական կրոն հռչավեց Բյուզանդայում. եկեղեցիները թողել են այս պարտականությունը աշխարհական իշխանության հոգատարության: Նույնպես, աշխարհականների բասիվ զանգվածի վերածելը, խորանի հեռացումը ժողովրդից, ծածուկ աղոթքների որդեգրումը, ժողովրդի գրեթե «հեռացումը» Սուրբ հաղորդությունից – երբ նա տարեկան շատ քիչ անգամ է հաղորդվում -փոս առաջացրին «հոգևորականների» ու «աշխարհականների» միջև, իրարից զատված դասակարկարգ գոյացրին, ու պատարագը մասամբ իմաստազրկվեց:
Պատարագը դադարեց միասնական՝ մի համայնքի կողմից հավաքաբար համախմբվելիս, Հիսուս Քրիստոսի հիշատակումը լինելուց, բոլորի 
մատուցած «ընծայումը» իմաստազրկվեց բովանդակությունից: Բացատրում է, թե ինչպե'ս եկեղեցական համայնքը փոփոխվեց աստվածապաշտ անհատների, ու քրիստոմեությունը ստացել է խիստ անհատական կրոնի հատկանիշները, ուր տարբեր իմաստ են ունենում եկեղեցական դասակարգն ու աշխարհականների դերը, և նրանում կատարվող բոլոր խորհուրդները, որոնցով ղեկավարվում են հիմա եկեղեցական համայնքները:
Շմեմանի գիրքը խաչաձևեց  - իմ կյանքում - Վազգեն Առաջինի «Պատարագ» գրքույկի հետ, ու երկու հովիվների մտահոգություններն համընկնում են մեզ՝ եկեղեցիների ուղղված նույն ազդարարություններին:
Ամեն քայլ, որ կատարվում է այս միասնականությունը վերականգնելու ուղղությամբ խրախուսիչ է: Օրինակ՝ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Եկեղեցում իմ աղջկա ու բոլոր երիտասարդների ուղղված հրավերը՝ համախմբվելու երիտասարդաց միությունում, որի նպատակն է Աստվածաշունչը ուսումնասիրել, Հայ Առաքելական Եկեղեցու ծեսն ու դավանությունը ճանաչել, ուխտագնացություններ ու բարեգործություններ կազմակերպել: Ամեն քայլ, որ կատարվում է միացման նպատակով խիստ դրական ու գովելի է: