Կուզեի տեսնել

Started by Satenik, April 24, 2006, 08:27:41 AM

Previous topic - Next topic

Satenik

Կուզեի տեսնել այս բանը Ապրիլի Քսանչորսի օրվա երկրորդ կեսին:

Մեր Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Եկեղեցու փեշի տակ կանգնած Չեգիջյանի  կապելան, մանկական երգչախումբը, մեր սիմֆոնիկ նվագախումբը, մեր երգիչները կոմիտասյան համերգ են մատուցում ժողովրդին, որի մի մասը նստած է բազմաթիվ նստարաններին, մյուսը ոտքի վրա: Իսկ ավելի ներքև, դեպի կանգառը, կամ Անդրանիկի արձանի տակ դրված են սեղաններ Կոմիտասի հոգու հացով կամ մատաղով: Իսկ երգերի արանքներում հնչում են մեր հոգևորականների աղոթքները, ասենք ինչպես կենաց կասեն: ՈՒ չկա ծափահարություն, ոչ մի ծափ... ՈՒղակի մենք մերոնցով ենք, տնավարի, ու մեր Աստծով...