Դպիր

Started by Mariam, April 17, 2006, 02:53:40 PM

Previous topic - Next topic

Mariam

Սաթենիկ,
Ես էլ հույս ունեմ, որ եկեղեցու -նյութական - շենքի կառուցումը օգնի հոգևոր Եկեղեցու շինությանը, երբ ժպիտ առ ժպիտ ու օգնություն առ օգնություն, եղբայրասիրություն առ եղբայրասիրություն կբարձրացնենք նրա հոգևոր կառույցը:

Mariam

Երբ Կիրակի օրը պատարագից անմիջապես առաջ, մեզ ազդարարվեց.« Ժողովուրդ, խնդրում եմ, դուք լռեցեք պատարագի ատեն, չխանգարեք երգչախմբին, ինձ նման հոգո'վ մասնակցեք:», մեջս առաջացել են հետևյալ մտածումները.
- Երեխաներին անհնար է «հոգով մասնակցելը»: Ուրեմն, այս ազդարարությունը ինձ ու չափահասներին է ուղղված, և ոչ երեխաներին ու սեփական աղջկան:
- Երեխաները այնքան սիրված են Աստծու կողմից, որ նրանք հատուկ «երանելի» մի դասին են կազմում, որը արժանի է գուրգուրանքի ու հարգանքի: Տեսե'ք ավետարանը, երբ Հիսուսը հավաքեց երեխաներին ու շոյելով օրհնեց նրանց, նույնաժամանակ աշակերտներին խորհուրդ տալով, որ բոլորս ջանանք նմանվել մանուկներին:
- Զարմանալիորեն, մեր երեխաներին չի կարելի ամբաստանել պատարագ խանգարելու ուղղությամբ. նրանք չեն խոսում եկեղեցում, Ավետարանը լսում են ուշադրությամբ, Քահանայի ու սարկավագների աղոթքներին նույնպես հետևում են լուռ ու աղոթող հոգով: Դա պետք է շեշտվի, երբ տեսել եմ չափահասների կողմից կատարված շատ մը անհարգալիր վերաբերմունքի պարագաներ:
- Ի վերջո, եկեղեցու ամեն չափահաս զավակի պարտականությունը չէ՞, մեր երեխաներին լավ ընդունելություն ցուցաբերելու: Վա՛յ այն եկեղեցին, ուր թերի է մանուկների հանդեպ ունեցածը հոգատարությունը:
- Անդրադարձել եմ, որ սեփական աղջիկը խանգարում է մեր եկեղեցում հաստատված սովորությունը, ոչ թե իր երեխայական խաղերով ու չարաճճիություններով - որից բոլորովին զուրկ է, գոնե եկեղեցում -, այլ իր արտասովոր լրջությամբ ու ուշադրությամբ: Խանգարիչ մի ուրիմ հանգամանք կա. նա ըստ բոլորի վկայության, չափազանց լավ է երգում, ու պարտք է համարում տանը պատրաստվել, որպեսզի եկեղեցում անսխալ երգի: Այն աստիճան պատասխանատվությունը արտասովոր է ու երևի անհանգստացնող:
- Այն եկեղեցում, որը առաջնորդված է Տիրոջ և Իր կողմից սիրված Սուրբ Ժողովրդի հանդեպ ունեցած անկեղծ սիրով, նա արդեն դպիրների կողմից կստանար ամենաջերմ վերաբերմունքը, որին անչափ կարոտում է իր մանկական հոգին :
- Մանուկների հանդեպ - ու հիվանդների ու չքավորների հանդեպ - ցուցաբերված վերաբերմունքից ենք չափում տվայլ եկեղեցու հավատի աստիճանն ու հասունությունը:

Mariam

#12
Ինչպիսի՛ մեծ գոհունահությամբ կարդացել եմ Մաղաքիա Արք. Օրմանյանի « Ծիսական բառարան»ից,
«Դաս» էջ 71.

Վանդակապատի առջևում, գետնին փռված բարձերի վրա եկեղեցականների տեղն է, երկու անկյունները հատկացված են դպիրներին, արարոությունների պահանջի համար մեջտեղը դատարկ պիտի մնա և ժողովուրդը չպետք է մտնի, որպեսզի կարգ ու սարքը չխանգարվի: Մյուս կողմից էլ ազատ տեղ չթողնելու համար գովելի սովորություն է եղել դպրոցական աշակերտուհիներին ընդունել դասի մեջ, որոնք վարժվում էին թե՛ կանոնավորապես եկեղեցի գալուն և եկեղեցում շնորհքով մնալուն, և թե՛հեշտությամբ կարող էին մասնակցել երգեցողությանը:

Սկսել էի հավատալ, թե եվրոպական մտածելակերպ ունէի, իսկ հիմա մխիթարվեցի այնպիսի պատվավոր հայրենակցի և բարձրաստիճան հոգևորականի հայրական ու հոգատար հայացքով: