Դպիր

Started by Mariam, April 17, 2006, 02:53:40 PM

Previous topic - Next topic

Mariam

Ներեցեք, իմ ասպարեզով՝ ուսուցիչ եմ, միշտ մտածել եմ մեր գիտցածին ուրիշներին, ու մանավանդ երեխաների փոխանցելու ստացածը պարտականության մասին:
Եկեղեցու հոգևոր երգերի հարստությամբ ու գեղեցկությամբ հիացված՝ միշտ ցանկացել եմ նրանցով սնվել իմ աղջկան, ու փափագել եմ, որ մյուս հավատացյալ մայրերը ինձ հետ համամիտ լինեն, ու վարվեն նույն ձևով: Բայց դա անհրաժեշտ ՝միայն առաջին քայլն է:
Բայց անձնապես, որքա՛ն կցանկանայի , որ մեր եկեղեցիները լցված լինեն երգող երեխաներով:

Mariam

Ֆրանսիայում, երբ  հանդիպել եմ  ֆրանսախոս Ուղղափառ Եկեղեցու հավատացյալների հետ, հիացել եմ նրանց կազմակերպվածությամբ: Բոլորը հավաքված էին իրենց քահանայի շուրջ, ու քննարկում էին միասին Եկեղեցու հետ առընչվող բոլոր հարցերը՝ ծեսի հետ կապված կազմակերպությունը, մինչև բարեգործությանց ձեռնարկները:
Նրանց Եկեղեցու դպիրները, նրանք էին, ու իրենց երեխաները: Ամենեն հմուտնետը ղեկավարում էին երգչախմբին, որը բծախնդրորեն պատրաստվում էր, իրենց հոգևոր երգերը ամենեն լավ կերպով ներկայացնելու համար – ֆրանսերեն լեզվով: Մեր հետաքրքրությունը նկատելով, երախտագիտությամբ հիշում եմ, թե ինչպես անկեղծորեն ու սրտաբաց նրանք ինձ հրավիրեցին իրենց երգչախմբին մաս կազմելու, նոտաներն ու ձայներիզ մը ինձ փոխանցելով, որպեսզի լավագույնս պատրաստվեմ, բազմաթիվ մյուս բոլոր «դպիրների» նման: Նրանց հավատը նույպես – ներեցեք՝ ճիշտ կամ ինչքանո՞վ ճիշտ դավանանքի մանրամասնությունների մասին, ես անձնապես չեմ կարող արտահայտվել – անպտուղ չէր, զարդարված էր բարեգործություններով, որոնք ընդհանրապես ուղղված էին երկու ուղղությամբ. այլուր կամ Ֆրանսիայում իրենց բացած ֆրանսախոս վանքերին – իգական, թէ արական -, և Ռուսաստանում թշվառության մեջ ապրող իրենց հավատակիցներին: Ու կազմակերպում էին իրեց բերելիք օժանդակությունը, կապված էին Ռուսաստանի զանազան գյուղերի մեջ գործող Եկեղեցիների հետ, քահանաների հետ, ու, ըստ կարիքներին, բերում էին իրեց օգնությունը: Նույպես, Ֆրանսիայում կամ այլուր գտնվող իրենց վանքերը նրանց հաղորդում էին հանդիպած կարիքների մասին, ու լավագույն կերպով ուղղափառ այս հավատացյալները օգնում էին, որպեսզի նրանց վանքերի կյանքը լավագույն կերպով կազմակերպվի:
Նախանձեցի նրանց: Ամեն ուղղությամբ: Խելամտության համար, կազմակերպվածության համար, ցուցաբերված ազդու հավատի համար, որը պտղատու էր, վանքեր ունենալու համար – հենց Ֆրանսիայում- ,վանքերի բերված օժանդակության համար, որը սպասված էր վանականների կողմից, վանքեր, ուր կարող էին հետո անձամբ հանգրվանել ու աղոթել: Նախանձեցի նրանց, որովհետև չէին կորցրել իրեց արմատները, ու լավագույն կերպով օգնում էին Մայր Հայրենիքի իրենց հավատակիցներին, կազմակերպում էին Ֆրանսիայում Ուղղափառ հոգևոր կյանքը, իրենց ու հաջորդ սերնդների համար:
Ու մեջս, ասենք՝ նույն հավատն է արթնացել: - Դավանանքի մասին չեմ խոսում,չեմ իմանում թե, որոնք են նմանություններն ու տարբերությունները ուղղափառ Եկեղեցու հետ: Նույն ցանկությունն է արթնացել. Ինչպե՞ս օգնեմ, ես էլ, մարդկային բոլոր հնարավորություններովս, իմ չարչարված Հայ ժողովրդին: Ու գտել եմ անձնապես դա կատարելու ձևը:
Հիմա, մտածում եմ. Ի՞նչ է մեզ այստեղ բերող գլխավոր պատճառը: Դպիր լինելու ցանկությո՞ւնը : Ո'չ: Դա, երկրորդական է, դա չի հաշվելու երբ Տիրոջ առջև կկանգնենք: Ուրեմն, թողնեմ այս աշխարհում սպասածս ամենեն թանկագին այս ուրախություններից մեկը – Եկեղեցում երգելու՝ իմ կամ աղջկա ունենալիք ուրախությունը:
Այն ինչ, որ անում եմ, շարունակում եմ անել այս Ֆրանսիացի ու ֆրանսախոս ուղղափառների ներշնչման տակ: Վարակվել եմ նրանց հոգով, ու իրեց հավատի հոգևոր պտուղներով:
Այս տարի, որոշել եմ կրկնակ Զատիկ տոնելու: Մեկը տոնվեց այս կիրակի, Հայ առաքելական Եկեղեցում, ու մյուսը, սեփական քրոջս հետ, իր ընտանիքին ու մյուս ուղղափառների հետ – մտով – հաջորդ կիրակի: Ու երևի, երբեք չպիտի դադարենք մտածելուց Հիսուսի Խաչի մասին:


Mariam

#2
Եկեղեցիներում հանդիպած բոլոր հարցերը կապված են «օրենքի» ըմբռնման հետ. նրանցում տիրող ամեն կարգը կարող ենք ծառայեցնել մարդկանց, կամ, եթե կարգը կատարվում է առանց սիրո, կարող է տխրեցնել նրանց ու չնպաստել իրենց հոգևոր կյանքին: Այս երևվույթը գոյություն ունի թե' Եկեղեցում, թե' դպրոցներում ու հիվանդանոցներում, թե' ընկերության մյուս բոլոր ոլորտներում: Հաստատված կարգերը , որ հիմնված են տրամաբանական դրսևորումների վրա, կարող են մարդկանց ծառայել,կամ նրանց նեղացնել ու նպատակից շեղել: Նայած՝ սիրո՞վ ենք վերաբերվում դիմացինին՝ մեր մերձավորին, թե անտարբե՞ր ենք գտնվում նրա հոգսերի նկատմամբ, ու նա մնո՞ւմ է մեզ համար անփափագելի օտարական մը:
Պարզ երզրակացություն. ամեն ինչ անենք, որպեսզի ընկերության բոլոր ոլորտներում - ներառյալ մեր եկեղեցիներում - մարդը մնա մարդ մեզ համար, հարգելի մի հարազատ:
Անձնապես, մտահոգ չեմ իմ սեփական աղջկա հավատով. նա իմանալու է մեր հայրերի հավատը, Ավետարաններ՝ Աստուծո Խոսքն է կարդալու, մեր հոգևոր երգերով է խանդավարվելու  ու դրանցով իր հավատն է ամրապնդելու- երաժշտությունը մեր առօրյա կյանքի մաս է կազմում, սովորական երևույթ է:
Մտածում եմ այն մյուս երեխաների մասին, ովքեր Զատիկի ճրագալույցի կամ Սուրբ Հարության օրը եկել են, հիացել են մեր Եկեղեցիով, ու անհետացել են, մինչև Սուրբ Ծնունդ: Նրանց համար, ինչքա՛ն կփափագեի , որ մեր հոգևոր երգերը ուսուցանվեն դպրոցներում, կամ եկեղեցու հովանավորության տակ: Ինձ թվում է, դրանք՝ մեր Սուրբ Հայրերի հոգևոր երգերը ամենեն հզոր պաշտպանը կհանդիսանան բոլոր աղանդների դեմ: Երբ մեր երեխաները նրանց գեղեցկությանը հետ ընտելացել են, ինչպե՞ս թողնեն նրանց ու գնան անհամ ու աղքատ մանր-մունր հանկերգների հետևից: Գեղեցկության ըմբռնումը մեր երեխաներին փոխանցելով, նրանց կզինենք անհավատության ու չարի դեմ:
Գեղեցկությունը - բայց ոչ մակերեսայինը - մեզ առաջնորդում է դեպի գեղեցկության աղբյուրը՝ Աստված: Գեղեցկությունը՝ աղոթքի ճամբա է: Գեղեցկության դաստիարակությունը նաև մեր բոլորիս՝ ծնողներիս պարտականությունն է:Եվ գեղեցկությունը անմատչելի չէ «հասարակ» ժողովրդին: Հենց նրա հոգում է:

Mariam

#3
Ինձ տխրեցնող երկու հանգամանքներ կան: Առաջինը՝ իմ աղջկա ունեցածը լոկ ինձանից է գալիս: Օգտվում եմ ի հարկե մեր հնարավորության տակ եղող հրատարակված գրքերից: Բայց բոլորը ե'ս եմ անձամբ ճառել ու գնել: «Նվեր» գրեթե չեմ ստացել: Ոչ մեկը չմոտեցավ մեզ, ու հարցրել.« Այս երեխան ցանկանո՞ւմ է երգել: Ինչո՞վ կարող եմ օգնել:» Մի անգամ մի քահանա ինձ տվել էր մի քանի երգ, ուրիշ անգամ՝ մի սարկավագ - և այդ չկատարվեց առանց ալեկոծությունների -, ու այստեղ՝ մեր այժմյան եկեղեցում, հեռավոր գյուղից եկած դպիր մը մեզ համար ընդօրինակել է Սուրբ Ծննդյան նվիրված երգ մը - պատարագի՛ ժամանակ, որովհետև այնչպիսի մի «օրենք» գոյություն է ունենում՝ արգելված է դպիրների հատկացված երգերը բաշխել ժողովրդին: Մի քանի դպիրներ ինձ այսպիսի ժխտական պատասխան մի քանի անգամ հայտնել են - ինձ զարմացնելով ու վշտացնելով:
Ինձ տխրեցնող երկրորդ հանգամանքը հետևյալն է. մյուս երեխաների մտքում, իրենց լսած երգերը «անմատչելի» մի գեղեցկություն են, գրապարով խոսքերը՝ անհասկանալի, եղանակը՝ բարդ ու վերապահված մասնագետնետի ու ընդհանրապես՝ Եկեղեցու գանձերը մենաշնորհն են «ընտրյալներին»:
Ու տխրում եմ, մտածելիս, թե նրանք կկորցնեն մեր հոգևոր հարստության հաղորդակից ու մասնակից դառնալուց: Երգը չի խորացնո՞ւմ հավատը, չի տանո՞ւմ մեզ դեպի աղոթքը: Չի լցնո՞ւմ մեզ հոգևոր մեծ ուրախությամբ ու մեր Հայ Եկեղեցու նկատմամբ՝ երախտագիտությա՞մբ: Ավելի լա՞վ չէր, եթե երիտասարդությունը հնարավորություն ունենար ծանոթանալու մեր հիասքանչ հոգևոր հարստության հետ:
Ներողությո՛ւն. Երևանի Սուրբ Սարգիս Եկեղեցում, երբ առաջին անգամ եմ մտել, մի քանի հավատացյալներ հավաքվել էին ժամերգությունից հետո, ինձ առաջարկել մասնակցել իրենց փորձերին, ու նվիրել «Համբարձի » երգի տարբերակների նոտաները: Շնորհակալություն Երևանցի մեր հավատակիցներին:
Արցախի մի եկեղեցում, մի երեցկնոջից ստացել եմ նաև անգնահատելի մի նվեր՝ Խորան Լուսո գրքույկ մը: Բայց դա ինձ չի կարող մոռացնել իմ տնից այնքան մոտիկ եկեղեցում գտած դառն փորձառությունը: 

Mariam

#4
Ի՞նչ լուրջ ուսումնասիրություններ հրատարակվել են՝ պատարագի և ժամերգության ատեն Եկեղեցում կատարվող երգեցողության մասին:
Ձեզ միայն կարող եմ հանձնել պարագաներ, որոնք ինձ մղում են մտածելու:
Սուրբ Էջմիածնի երգչախումբը այն աստիճան կատարելագործված է, որ բոլորս ցանկանում ենք միայն լռելյան ըմբոշխնել նրա կատարած երգեցողությունը: Թերևս չափազանցվա՞ծ կերպով. երբ Տերունական Աղոթքը երգվեց, անձնապես զցացի, որ մեզ բոլորիս ուղղված հրավեր էր՝ մեր աղոթքով ու նաև ձայնով մասնակցելու, հենվելով երգչախմբի վրա, մեր համեստ ձայնն էլ բարձրացնելու առ Աստված: Ի զարմանս ինձ, զգացի, որ այս եկեղեցում, դա էլ սովորույթ չէր, ու հարկ էր ունկնդրել լռելյան:
Ուրիշ եկեղեցում, մեներգչուհուն զարդարված ձայնը ու բարձր նվագած երգեհոնը ինձ փոխադրում են համերգասրահում: Իսկ մեր աղոթքը դժվարանում է, որովհետև տարված ենք հանձնվելու երգի գեղեցկության, մոռանալով, որ մեր պարտականությունը աղոթելն է:
Զատիկի մեռելոցի պատարագի ատեն, մեր եկեղեցին գրեթե պարապ էր: Երբ մեր մեներգչուհին սկսեց «Քահանայք եւ ժողովուրդք հայցեմք ի Քէն Տէր բարեգութ...» երգը, առանց որևէ մեկի վիրավորելու դիտումին, աղջիկս ու ես սկսել ենք ամբողջ ժողովրդի նախնիներին նվիրված այս երգին մասնակցել: Ասեմ, որ երբ երգեցինք, ցանկացանք բացակա ժողովրդի ձայնով միանալ աղոթքին:
Կներեք՝ ինձ թվում է. երգ կա, որը կարելի է մեներգի վերածել, երգ կա, որին մասնակցելու բոլորս պարտադիր ենք:
Երգեր կան, ավելի՝ մեզ հրավիրում են խոկումին ու աղոթքի, ու ուրիշներ՝ Աստուծո ավետիսն են փոխանցում հավատացյալ ժողովրդին, օրինակ՝ ավետում են Քրիստոսի ծննունդը կամ հարությունը: Սրանք՝ մեներգի ձևով կատարել մասամբ իմաստազրկում է նրանց բովանդակությունը: Երբ սրանք երգվում են. « Քրիստոս ծնաւ և յայտնեցաւ», «Քրիստոս յարեաւ ի մեռելոց», ինչքա՛ն ես, անհատապես, կցանկանայի, որ արտոնվեր, որ ժողովուրդը միաբերան անձագանգեր: Այսինքն, արտոնվեր, որ ժողովուրդն էլ այս ոգևորիչ Ավետիսն ոչ միայն «լսող» լինի, այլ ավետողն ու փոխանցողը:
Երգչախմբի կողմից երգված երգը տարբերվում է մերեգությունից: Առաջինը ժողովրդի ձայնն է բարձրացնում - կամ հրավէր է ժողովրդին ուղղված՝ երգին միանալու աղոթքով, կամ երգով: Երկրորդը ավելի՝ առանձնական աղոթքի հրավեր է, ու պետք է լինի այնքան վճիտ իւ անզարդ, լավագույն կերպով նմանվելով հրեշտակների աղոթքին:
Կցանկանայի կարդալ մի ուսումնասիրություն նվիրված՝ Եկեղեցում անսեթևեթ ու անպաճույճ կերպով երգեցողությունը կատարելու անհրաժեշտության վրա: Սուրբ Էջմիածնի երգչախումբը այնքան կատարելագործված է, որ բոլոր երգիչները իրենց «համեստ» բայց հիանալի ձայնով - համեստ, որովհետև ծառայում է միայն երգեցողության նպատալին՝ նպաստել աղոթքին  ու միաձուլված է ընդհանուրի մեջ - միանում են ընդհանուր երգին, ու դա մեզ տանում է դեպի աղոթքը: Նրա անսեթևեթ երգը նաև կատարյալ է: Այս կատարյալ հոգևոր երգը փայլում է նաև իր համեստությամբ, որը հոգևոր զարգացման գլխավոր հատկանիշներից է, ու եղբայրասիրության նշան է, որովհետև երգչախմբի ամեն անդամ ծառայում է միայն արվեստին ու ժողովրդին, ու անհրաժեշտ է անդամների միաձայնությունը : Ու մեզ զմայլեցնելով, նաև առաջացնում է մեր մեջ մեր կարգին լավագո'ւյն կերպով Աստծու ծառայելու ցանկությունը:
Բայց երբ երգը երգվում է որոշ սեթևեթությամբ, անձամբ ինձ անհրաժեշտ է չունկնդրել այն – որովհետև պարտավոր ենք Եկեղեցում աղոթելու – ու թողնել երաժշտական այս հաճույքը ուրիշ հանգամանքներին: Մերեգչին պարտադրված է իր սեփական անձնն ու անձնասիրությունը մոռանալու, ու ծառայելու միայն աղոթքին:
Հավելեմ, որ սարկավագների կատարած երգեցողությունը ցոլացնում է նրանց հոգևոր զարգացման աստիճանը: Ու մեր սարկավագների ու դպիրների ոտքի կանգնելու և ունկնդրելու ձևից, մինչև պատարագի աղոթքը ասելու ձևը ուղղակի ցոլք է նրանց ունեցած հավատին: (Երբեմն, տեսել եմ, որ դպիրը հեռանում է Խորանի առջևից, երբ նրա «երգեցողության» բաժինը ընդհատվում է, ու վերադառնում է երբ նրա մասկակցելու պահն է նորից լինում)
Մտել եմ մի անծանոթ Եկեղեցում, ուր քահանան միայն իր հանդարտ, խաղաղ ու հավատով լի պահելաձևով սուրբ լինելու տպավորությունն է իմ վրաս թողել: Չեմ զարմացել, երբ տարիքոտ մի կին մոտեցել է նրան, ու համբուրել է նրա փիլոնը:
Ինչքա՛ն կցանկանայի, որ այս տարիքոտ կինը նույնպես վերաբերեր մյուս հոգևորականների նկատմամբ: Ու բոլոր հոգևորականների մասին մտածեինք, որ նրանք Աստուծո օրհնությունն են ժողովրդի մեջ ու ժողովրդի համար:

Satenik

#5
Իսկապես, Մարիամ:
Մեր եկեղեցական երգը մի սքանչելի, հմայող, իրոք որ աստվածային երևույթ է: Կարծում եմ լավն է ոչ միայն այն պատճառով, որ ուղակի լավ երգ է, այլ որովհետև համ էլ ներդաշնակություն կա երաժշտության, խոսքի և երգի նյութի, հայկականի ու ընդհանրապես մարդկայինի, աստվածայինի, նույնիսկ մեր եկեղեցու մասիսանման ճարտարապետության հետ: Եվ նույնիսկ խնկի բուրմունքի հետ: :)
Ծնվածս օրվանից ծնողներս ինձ լսեցրել են այդ երգերը, բայց մինչև այսօր էլ ականջս չի սովորել այնքան, որպեսզի եկեղեցում այդ հմայիչ ձայնը ընկալեմ որպես մի սովորական: Անհնար է: Շատ ափսոսում եմ, որ Լուսինե Զաքարյանի ժամանակ այսքան հասուն չեմ եղել, որ աղոթեմ նրա ձայնի հետ:
Իսկապես կա այդ զմայլնքը երգերից: Բայց դա իհարկե թատրոնի համերգ ունկնդրելու զմայլք չէ: :)
Եթե մեր երաժիշտներին հարցնես ի՞նչ բան է երգը, նրանք կպատասխանեն, որ երգը մարդու նույն խոսքն է, ուղակի դանդաղ, խոսքի երանգները ընգծած (չէ՞ որ սովորական խոսքը, լեզուն ունի իր մեղեդին): Կարծեմ Կոմիտասն էլ է այդպես բնութաքգրել երգը: Երբ լսում ենք մեր տաղանդաշատ ասմունքողներին, կարծես մի սիմֆոնիա ենք լսում, ուղակի ավելի սեղմ: Հատկապես ցայտուն սա երևում է մեր ժողովրդական երգի մեջ: Տարբեր կենցաղային թեմաներով հնուց եկած երգեր ունենք, որոնց մեջ կան մի քանի հազար տարեկան երգեր: Ինչպե՞ս են այս երգերը պահպանվել, չէ՞ որ նոտագրող չի եղել: Իրենց բնականության շնորհիվ, որովհետև համապատասխանել են գործողությանը, երևույթներին` բարի լուսո կլինի, օրորոցային, հորովել, թե պատերազմի երգ, խնոցի-հարոցի կամ այլ:
Գյուղերում ազգային երգեր պրպտող մեր երաժիշտները կասեն մեզ, որ շատ դժվար է գութան անող գյուղացուն ստիպել երգել գութանի երգը այն ժամանակ երբ նա տանը նստած է: Եթե զոռով երգի էլ՝ վատ է երգելու, արհեստական, տհաճությամբ: Բայց երբ այդ նույն գյուղացուն դու լսես գութան անելու ժամանակ, քեզ կթվա, որ աշխարհի լավագույն երգն ես լսում, աշխարհի լավագույն կատարմամբ: Որևէ մեկը հայտնի երգիչներից չի վերարտադրի այդ երգը այնպես, ինչպես որ դա կանի գյուղացին համապատասխան գործողության պահին:
Այսինքն երգը նույն մարդկային խոսքն է, արտահայտված ավելի դանդաղ, համապատասխան իր լեզվամտծողությանը, հոգևիճակին, իր տեսակի խառնվածքին:
Լիքը բան կարելի է խոսել երգի բնության շուրջ, իրոք շատ հետաքրքիր է, նաև այն պատճառով, որ երբ հասկանում ես ինչ-որ բաներ երգից, սկսում ես ինքդ քեզ հասկանալ: Աշխարհն էլ ես սկսում ավելի լավ հասկանալ: :)

Mariam

#6
Տատիկիս անուշ ձայնը մի անհասանելի, անմատչելի երազ ու կարոտ է: Նա էլ գյուղացի էր ու հիասքանչ կերպով էր երգում: Ինչքան մաքո՛ւր ու պա՛րզ էր նրա ձայնը, ինչքա՛ն քնքուշ ու նուրբ, հավատով, սիրով ու համեստությամբ լցված: Եվ ինչպես ասեցիր, Սաթենիկ, երգը նրա ապրումն էր: Երբեք երգը ներկայացում չեղավ: Հավատն էլ ապրում էր, ու ոչ՝ դիտավորյալ արտաքին դրսևորում կամ մտավորական համակարգ: - Ինչքա՛ն են մեր վրա ազդում այն ձայները, որոնք օրորել են մեր մանկությունը: Մեր հոգու մեջ են բնակություն հաստատել: -
Ո՞ւր որոնել այնպիսի սրբություն:
Գիտե՞ք, հրաժարվել եմ Եկեղեցում երգելու երազից: Մեր տունը կդարձնենք մեր փոքրիկ եկեղեցին, մեծ Եկեղեցու կողքին, ու նրա վրա հենված: Մեր ժամերգություններն ու հոգեհանգստյան փոքր արարողությունները տա'նը կմատուցենք Աստծու: Ուրիշ ուրախացուցիչ լուր. գտել ենք մեր սիրած Տիրոջ «ծառայելու» ուրիշ մի ուրույն ձև ևս: Դա էլ կատարվում է Եկեղեցու կողքին, ու Եկեղեցու վրա հենված: Այսինքն՝ եկեղեցուց դուրս, բայց և Եկեղեցո'ւմ: Դա մեզ լցնում է անհուն ուրախությամբ:

Satenik

Մարիամ ջան, չհասկացա, սիրելիս, եկեղեցուց դո՞ւրս, թե՞ ներս: Եկեղեցու կողքինը ո՞րն է:

Mariam

Սիրելի Սաթենիկ,
Այն ինչ, որ անում ենք - քրիստոնեական կյանք ապրելը - Հիսուս Քրիստոսի սիրո համար ենք անում. ուրեմն Եկեղեցուց դուրս չենք:
Բայց ափսո՛ս, այս քրիստոնեական կյանքը չենք ապրում  հավատացյալների հետ, կամ քահանայի հետ. չի կիսվում մեր եկեղեցու մարդկանց հետ: Ուրեմնն՝ եկեղեցուց դուրս եմ:
Ինչքա՛ն հոգեպնդիչ կլիներ, եղբայրաբար կիսել Տիրոջ անունով առանձին գործված մեր բոլոր ապրումները եկեղեցու հավատացյալների հետ, ու փոխադարձաբար հարստանալ բոլորիս հավատով: Եկեղեցին կկազմենք, երբ ՄԻԱՍԻՆ, ՄԻ ՀԱՎԱՏՈՎ կհավաքվենք ու կգործենք: Եկեղեցու հետ կապը միշտ կենդանի է, բայց դա՝ Քրիստոսի սրտի մեջ Եկեղեցու մասին է խոսքս: Եկեղեցին էլ ներկա է, որովհետև նա է փոխանցում Տիրոջ օրհնությունը: Բայց դեռ մենք իսկական՝ հասուն, կենդանի եկեղեցի չենք կազմում: Զատ զատ անձեր ենք՝ հավաքված պատարագի շուրջ: Ու զատ զատ գործում ենք, Եկեղեցու անունով, բայց ոչ միասնաբար Եկեղեցին կազմելով:

Satenik

Ճիշտ է: Հիմա հասկացա: Շատ լավ ես մտածել: 21:)
Մարիամ, իսկ ձեր մոտի եկեղեցու շինարարությունը ե՞րբ պիտի սկսվի: Եկեղեցու ներկայությունը, նույնիսկ շինարարության ընթացքը, շատ բան կփոխի: