Դիմելաձև

Started by Armen, May 21, 2005, 01:09:57 PM

Previous topic - Next topic

Armen

Մարո, Փառանձեմին պետք է սովորեցնես հոգևորականներին դիմելու ձևը, հայերեն (իհարկե եթե դու գիտես) 10:)

maro

Մի մարդ լիներ, ինձ սովորեցներ 11:) ???

Satenik

Իսկապես, մեկը սովորեցներ, թե չէ ամոթ է: 6:) Ինձ վերցրեք որպես տգետագույն  աշակերտ և բացատրեք հասարակ բաներ: Համ ես կսովորեմ, համ էլ մյուսները կկարդան կիմանան:
Ո՞վ գլուխ կդնի: 12:)

Armen

Ես էլ կարծում էի Մարոն մեր Եկեղեցու նիստ ու կացին լավ տեղյակ է 9:)։
Դե լավ, դե լսեք. 1:)
ուրեմն աբեղային, վարդապետին, եպիսկոպոսին և վեհափառին (այսինքն՝ կուսակրոններին) պետք է բարև ասելու տեղը ասել՝ Աստված օգնակն։Իրենք սովորաբար ասում են՝ Աստված պահապան։
Քահանաներին ասվում է՝ օրհնեցեք, տեր հայր։Տեր հայրն էլ կարծեմ պատասխանում է՝ Աստված օրհնի։
Սա բարևելուց, իսկ սովորաբար խոսքի մեջ դիմելուց աբեղային և վարդապետին ասում ենք՝ հայր սուրբ կամ օրինակ՝ հայր Գրիգոր, իսկ եպիսկոպոսին՝ սրբազան, կամ սրբազան հայր, կամ օրինակ Պարգև սրբազան, իսկ վեհափառին դիմելուց ասում ենք՝ վեհափառ, կամ՝ վեհափառ տեր։
Իսկ Տեր հայրերին դիմելուց ասում ենք՝ տեր հայր կամ օրինակ տեր Գրիգոր։
Կարծես բարդ է չէ՞
էս հոգևորականներն էլ ամեն ինչ բարդացնում են։
Դե լավ, էս դասը լավ կսովորեք 1:)
Հուսամ ճիշտ եմ գրել, իսկ եթե՝ ոչ, հայր Գրիգորին կամ հայր Ղուկասին խնդրենք ինձ ուղղեն։

maro

 12:)
Vay, Armen jan. Baits indz shat tsanr klini ais amena hishel.
Es anunner, kochumnner ev ailn, shat vat em hishum 28:)

Satenik

Իսկապես առաջին հայացքից կարծես մի ամբողջ գիտություն լինի: 20:)
Բայց չէ, Մարո ջան, չեմ կարծում որ չենք հաղթահարի: Գոնե ֆորումում դիմելուց առաջ կարող ենք բացել այս էջը նորից վերհիշել: Մեկ-երկու այդպիսի փորձ՝ կտեսնենք որ սովորեցինք: 21:)
Շնորհակալությո'ւն Արմեն: 21:)
Հարցեր առաջացան մոտս, բայց հիմա չեմ տա, միքիչ այսքանը մարսեմ, հարցերս հղկեմ, հետո կդիմեմ:

Petros

#6
 Բուն եկեղեցական օրենքով սարկավգներին դիմում ենք "բարեշնորհ (անունը) սարկավագ":
     ՕՐԻՆԱԿ՝
     Բարև ձեզ բարեշնորհ Սահակ սարկավագ:

     Հարգանքներս

Petros

#7
    Մի բան էլ ավելացնեմ. մենկ՝ հավատացյալներս, նույնպես անբաժանելի մասն ենք մեր Եկեղեցու, և ավելի ընտանեկան է, ջերմ է հնչում երբ մենք՝ հավատացյալնրս, դիմում ենք միմյանց "եղբայր" կամ "քույր":
     Օրինակ՝      Արմեն  13:)եղբայր, Մարո  21:)քույր, Սաթենիկ  21:)քույր:
  30:)