Արեւմտահայերէն

Started by Mariam, February 14, 2006, 10:47:06 AM

Previous topic - Next topic

Mariam

 Սսիրելի Սաս ու Սաթենիկ,
Արդեն 1929ին պոլսահայ Շահան Շահնուրը իր «Նահանջը առանց երգի» վեպում վկայեց, թե որքան էր նահանջել լեզուն: Արևմտահայերենը գրեթե մեռած է Ֆրանսիայում ու Եվրոպայում: Նրան կենդանի պահողները Լիբանանից կամ Թուրքիայից գաղթողներն են, և այդ միջավայրը տալիս է մեր դպրոցների հայերենի բոլոր ուսուցիչները, կամ հայախոս մեր միակ մտավորականությունը, որոնք սակայն Հայրենիքում ծնված ու մեծացած քույրերի ու եղբայրների «կատարելագործվածությունը» չունեն:
Իմ ծնած գավաում, ոչ հայկական դպրոց կար, ոչ նրա կառուցելու ցանկությունը:
Իսկ ի՞նչ գրեց Շահնուրը: « Կը նահանջեն ծնողք, որդի, քեռի, փեսայ, կը նահանջեն բարք, ըմբռնում, բարոյական, սէր: Կը նահանջէ լեզուն, կը նահանջէ լեզուն, կը նահանջէ լեզուն: Եւ մենք դեռ կը նահանջենք բանիւ եւ գործով, կամայ եւ ակամայ, գիտութեամբ եւ անգիտութեամբ, մեղա՛յ, մեղա՛յ Արարատին:
Եղան հայեր, որոնք իրենց մորթը փրկելու համար վճարեցին ոսկի. եղան ուրիշներ որոնք տուին հաւատք, կուսութիւն. եղան անոնք որոնք լքեցին տուն, տեղ, երկինք. եղան դեռ վատեր՝ որ ուրացան ազգ ու լեզու, եւ հերոսներ՝ որ տուին արիւն, կեանք, օր ու արեւ: Իսկ մե'նք, կը վճառենք իբրեւ վերջին փրկագին այն որ պիտի գայ: Իբրեւ վերջին փրկագին՝ մանուկներ որոնք կրնային մեծնալ, ապագայի սերունդներ որոնք մեզմէ վերջ պիտի գային: Որովհետև այն որ պիտի գայ, պիտի ըլլայ օտար, բանիւ եւ գործով, կամայ եւ ակամայ, գիտութեամբ եւ անգիտութեամբ, մեղա՛յ, մեղա՛յ Արարատին:»
Շահնուրը հաստատվեց Ֆրանսիա, ու տվեց անփոխարինելի իր վկայությունը Ֆրանսահայության՝ արևմտահայերեն վեպեր ու ֆրանսերեն լեզվով՝ Armen Lubin անունով ոտանավորներ:
Ես՝ համեստորեն ու վճռակամորեն, նախընտրել եմ իմ աղջկանը տանել Հայրենիք, որպեսզի անհրաժեշտ հայեցի կրթությունից չզրկվի, ու սիրի Հայ Եկեղեցուն:
Պարզն ասած՝ դժբախտաբար ոչ արևմտահայերեն և ոչ արևելայարերեն եմ լավ՝ պատշաճ ձևով իմանում: Այսպես՝ կիսատ- պրատ մարդ արարած: Եվ իմ հույսը՝ նոր սերնդի ու ձեր բոլորիդ վրա է:

Satenik

« Կը նահանջեն ծնողք, որդի, քեռի, փեսայ, կը նահանջեն բարք, ըմբռնում, բարոյական, սէր: Կը նահանջէ լեզուն, կը նահանջէ լեզուն, կը նահանջէ լեզուն: Եւ մենք դեռ կը նահանջենք բանիւ եւ գործով, կամայ եւ ակամայ, գիտութեամբ եւ անգիտութեամբ, մեղա՛յ, մեղա՛յ Արարատին:
Եղան հայեր, որոնք իրենց մորթը փրկելու համար վճարեցին ոսկի. եղան ուրիշներ որոնք տուին հաւատք, կուսութիւն. եղան անոնք որոնք լքեցին տուն, տեղ, երկինք. եղան դեռ վատեր՝ որ ուրացան ազգ ու լեզու, եւ հերոսներ՝ որ տուին արիւն, կեանք, օր ու արեւ: Իսկ մե'նք, կը վճառենք իբրեւ վերջին փրկագին այն որ պիտի գայ: Իբրեւ վերջին փրկագին՝ մանուկներ որոնք կրնային մեծնալ, ապագայի սերունդներ որոնք մեզմէ վերջ պիտի գային: Որովհետև այն որ պիտի գայ, պիտի ըլլայ օտար, բանիւ եւ գործով, կամայ եւ ակամայ, գիտութեամբ եւ անգիտութեամբ, մեղա՛յ, մեղա՛յ Արարատին:»

Ինչ վախենալու խոսքեր են...
Որքա՜ն լավ կլիներ, եթե գոնե Հայաստանի դպրոցներում մտցնեին Արևմտահայերենի ու Գրաբարի դասաժամեր... Հիմա էլ հո անկախ պետություն ենք: Արդեն քանի անգամ մտքովս այդպիսի բան է անցնում, որ մասնագետ վարձեմ, որպեսզի երեխայիս հետ Գրաբար պարապի: Որ երեխաս կարողանա կարդալ ու հասկանալ Գրաբարը:
Այնքան հեշտ է երեխայի մեջ հայկականը արթնացնել, երբ նա փոքր է: Այնքան սահուն ու բնական է ստացվում ու արդյունքի վրա երբեմն ինքդ ես զարմանում...
Նույնն էլ օտարը սերմանելն է, մեկ էլ տեսնում ես՝ երեխան արդեն այլազգի է, կամ էլ ընդհանրապես աշխարհաքաղաքացի դժբախտի մեկն է... Ինչ կցանես՝ այն էլ կհնձես:

QuoteԵվ իմ հույսը՝ նոր սերնդի ու ձեր բոլորիդ վրա է:
Այո, Մարիամ ջան: 21:) 21:) 21:)

Mariam

Սիրելի Սաթենիկ,
Որպեսզի երեխադ վարժվի հին ուղղագրության, ու նաև գրաբարի հետ ծանոթանա, այս «միջոց» եմ գործածում. կիրակի օրվա եկեղեցում կարդալիք ավետարանի ընթերցումը կարդում ենք տանը մեջ, ու Աստվածաշունչը հին ուղղագրությամբ է գրված: Կա նաև մատչելի գնով գրաբար հրատարակությամբ Նոր Կտակարանը, ու երբեմն աղջիկս կարդում է նույն դրվագը, արդի հայերենով - բայց հին ուղղագրությամբ - և գրաբար ձևը: Ու հետո, երբ քահանան կարդում է Ավետարանը եկեղեցում, նա հասկանում է նրա բովանդակությունը, Քահանայի ընթերցումը նրա համար ավելի «հարազատ» է դառնում: Ու, հույսով եմ, Աստուծո Խոսքը աղջկաս սրտից ներս ավելի լավ կարող է ներգործել:

Gisherva Mxjavanj

Quote from: Mariam on February 19, 2006, 05:31:02 PM
Սիրելի Սաթենիկ,
Որպեսզի երեխադ վարժվի հին ուղղագրության, ու նաև գրաբարի հետ ծանոթանա, այս «միջոց» եմ գործածում. կիրակի օրվա եկեղեցում կարդալիք ավետարանի ընթերցումը կարդում ենք տանը մեջ, ու Աստվածաշունչը հին ուղղագրությամբ է գրված: Կա նաև մատչելի գնով գրաբար հրատարակությամբ Նոր Կտակարանը, ու երբեմն աղջիկս կարդում է նույն դրվագը, արդի հայերենով - բայց հին ուղղագրությամբ - և գրաբար ձևը: Ու հետո, երբ քահանան կարդում է Ավետարանը եկեղեցում, նա հասկանում է նրա բովանդակությունը, Քահանայի ընթերցումը նրա համար ավելի «հարազատ» է դառնում: Ու, հույսով եմ, Աստուծո Խոսքը աղջկաս սրտից ներս ավելի լավ կարող է ներգործել:

Մարիամ ջան, խոնարհվում եմ ձեր առջև 21:) 21:) 21:) 21:)



Satenik

Մարիամ ջան, շատ լավ ձև ասացիր: 21:)
Հիմա դեռ նոր-նոր խոսել ենք սովորում: Հետագայում այդպես էլ կանենք: Կեցցե'ս: 21:)

Մարո ջան,
ձեռքի հետ էլ քեզ ասեմ, որ "կատաղել" բառը օգտագործվում է միայն կենդանիների մասին խոսելիս: Մարդու նկատմամբ այդ բառը բացարիկ դեպքերում են օգտագործում, դրա փոխարեն ճիշտ է ասել "բարկանալ", "զայրանալ", "ջղայինանալ" և այլն: 30:)

Gisherva Mxjavanj

Satenik ջան, մարդիկ կան, որ կատաղում են 20:):Դու ինքդ ասեցիր. մարդու նկատմամբ այդ բառը բացարիկ դեպքերում օգտագործում են 12:):
Իհարկե,տվյալ դեպքում, ես սխալ արտահայտվեցի 28:):

Հ.Գ. Բայց, կարծում եմ, որ "կատաղելը" մի բան է, իսկ "բարկանալը" մի ուրիշ 21:):

Ինչպ՞ես ես Սաթենիկ:


Satenik

Լավ եմ, Մարո ջան: Դու լա՞վ ես: 21:)
QuoteԴու ինքդ ասեցիր. մարդու նկատմամբ այդ բառը բացարիկ դեպքերում օգտագործում են
Այո, ասենք վիրավորելու համար իսկապես օգտագործում են:

Gisherva Mxjavanj

Լավ եմ շատ, Սաթենիկ ջան;
Նոր կերպարս (ծածկանունս) ո՞նց է: Նման է չէ՞ ինձ:
Չէ: Մարդիկ էլ են կատաղում: Դա բարկության ավելի բուռն ձեւն է:  20:)

Satenik

"Չէ"-ն ո՞րն է, Մարո: Ես չասացի որ քննարկենք, ասացի որ իմանաս:
Իսկի էլ չի սազում նոր ծածկանունդ:  Ոչ էլ քեզ նման է: 15:)
Վերադարձին մարդկային կերպարանքիդ: 30:) Եվ "Արևմտահայերեն"-ին: 12:)  Մեր Մարիամի բացած սիրունիկ թեմաներն էլ միշտ շեղում ենք... 20:)

Mariam

#9
Սիրելի Մարո ու Սաթենիկ,
Նկատել եմ, թե ամեն մարդ ունի մե'կ թեմա, ու կամա թե ակամա միշտ նույն նյութի շուրջ է արտայատվում, և նույն՝ ճանաչելի ոճով:
Մարոն թեմայից չշեղեց, նա խոսում է Մարոյի լեզվով: Ի՞նչ ասեմ անուշ Մարոյին:
Նախ, ցանկանում եմ, որ ինձ ու մեզ բոլորիս խոստանա, թե բողոքական դառնալուց առաջ, կկարդա բոլոր Սուրբ հայրերի գրածները՝ խրատները, Ասստվածաշնչի ու նամանավանդ Նոր Կտակարանի մեկնությունները, հետևի նրանց տված խորհուրդները աղոթքի մասին, ու հետո, եթե ժամանակ ու կարողություն ունենա, հերքի նրանց ու ընտրի բողոքականությունը: Օրինակ՝ Սուրբ Եփրեմ Ասուրու ավետարանների մեկնությունը ինձ մեծապես օգնում է, ջնջում է բողոքականների շատ մը սխալ ըմբռնումները, ոչնչացնում է նրանց բերած փաստերը: Այս գրքի ֆրանսերեն թարգմանություն եմ կարդում, ու նաև որոշ դրվագներ՝ Հռիփսիմեին, որպեսզի նրան պատվաստեմ բողոքականության դեմ: Վստահ եմ, այս գրքի հայերենը կա, հույսով եմ՝ արդի հայերենով:
Գիտես, սիրելի Մարո, երբեմն ես էլ մղձավանջ եմ ունենում. փաստվեց, որ եթե գիշերը առանց աղոթելու քնեմ - երևակայական հոգնածություն մը պատրվակելով - անպայմա'ն գիշերը արթնանում եմ շատ գեշ վիճակի մեջ - ու հաջորդ օրվա հոգնածությունը իրական ու մեծ է լինելու: Ինչո՞ւ եմ այդ պատմում: Սուրբ Հոգին մեզ ինչպե՞ս խրատի: Եթե համառորեն թողել ենք աղոթքը, նա մեզ հիշեցնում է դրա խստագույն կարևորությունը: Առանց Նրա՝ Աստուծո դիմելու, ինչպե՞ս որոշենք մեր կյանքի ընթացքը, ուսումը, երեխաների դաստիարակությունը, մեր գործի բերումով կատարելիք պատասխանատվությունը: Աղոթիր մի քիչ ավելի, ու կփարատվեն գիշերային բոլոր մղձավանջները: Կմնա միայն Սուրբ Հոգու քաղցրությունը ու խաղաղորեն կառաջնորդի քո թանկագին կյանքը: Ու Նա կտա՝ տարբեր հողմերի դիմակայելու ուժը: