Ավետարանչական ե&

Started by Mariam, January 31, 2006, 12:00:50 PM

Previous topic - Next topic

Mariam

Երեկ հեռուստացույցով սփռվեց բավական հետսքրքիր հաղորդում մը Հայ – առաքելական – եկեղեցւո մասին: Երկու քահանաներ արտահայտվեցին ու բացատրեցին Հայ – առաքելական – Եկեղեցու դավանանքն, աղանդավորության վերաբերյալ լուսաբանություններ բերեցին: Ու Հայ Եկեղեցու ավանդույթների մասին Քահանայի հետ հարցազրույցը շարունակելուց առաջ, ուրիշ ֆիլմ սփռվեց, որ Հայ ավետարանչական եկեղեցու գովասանքն էր, նրա կատարած բարեսիրական գործունեությունների մասին – բազմաթիվ մանկապարտեզ են բացել մեր թեմում, ու նրա հայտնի երկու հովիվներ շեշտել են որ «Հայ ավետարանչական եկեղեցին ավանդական Հայ եկեղեցի է նաև, նրա դավանանքը չի տարբերվում Հայ առաքելական Եկեղեցու դավանանքից,  միայն ծեսն է տարբերվում» ու այդ բոլորը սփռվեց Հայ Եկեղեցու քահանայից ծածկաբար. նա չտեսավ ու չհակազդեց, ու ժողովրդի անտեղյակ մասի մեջ հավանաբար շփոթմունքը մեծացավ:
Քանիցս այստեղ վկա եմ եղել նույն շփոթության: Երբ աղջիկ մը ինձ հայտնեց, որ կիրակի օրերին կամ ժամերգության է գնում ավետարանչական եկեղեցում , որը իր տնից ավելի մոտ է ու երգել են տալիս երիտասարդներին, կամ Հայ – առաքելական – պատարագի, ու կրտսեր քույրիկները  ավելի մոտիկ՝ հայ ավետարանչական եկեղեցի են հաճախում: Նրան խորհուրդ եմ տվել խոսել մեր քահանաների մեկու հետ, ու պատասխանեց որ արդեն տեղյակ էին, ու ոչինչ չեն ասել իրեն: Ու չհավատաց ինձ երբ բացատրել եմ որ երկու եկեղեցիները նույն հավատը չունեն:
Ուրիշ դեպք կատարվեց հենց մեր – առաքելական – եկեղեցում, երբ ցանկանալով որ աղջիկս սովորի Հայ Առաքելական հրաշալի շարականները նրան տարել եմ երաժշտանոցում, ուրախությամբ տարել եմ վոկալի ուսուցչուհու քով, որ մեր քաղաքի Հայ առաքելական Եկեղեցու դպիրներից մեկն էր, ու նա ստիպեց աղջկաս, որ սովորի ... ավելի արդիական, ավելի պարզ ու ներդաշնակ ...հայ ավետարանչական եկեղեցու երգ մը, գրված արևմտահայերեն, ուսուցչուհու խոստովանությամբ՝ տրված հայ ավետարանչական եկեղեցու հովովներից մեկու կողմից – ամառվա ճամբառ էլ կազմակերպում են ոչ կանոնավոր կերպով: Ուսուցչուհուն բացադրել եմ, որ չեինք ցանկանում որ աղջիկս սովորի ուրիշ եկեղեցու երգ մը, որին երբեք երգելու հնարավարություն չպիտի ունենար, որովհետև ոչ մի անգամ նա գնալու չէ հայ ավետարանչական Եկեղեցի: Նա զարմացավ իմ հաստատ ու վճռակամ որոշման վրա, հարցրեց երկու եկեղեցիների տարբերությունների մասին, հայտնեց որ ոչ մի գաղափար չուներ դրանց մասին, ու որ իր բոլոր աշակերտներին նման երգեր սովորեցնում էր: Համարեցի որ փակ էր խնդիրը, մինչև հաջորդ դասը երբ նորից ստիպեց աղջկաս որ նույն երգը երգի – պահանջելով լացակումած աղջկայից որ ավելի բարձր երգի: Ու որոշել ենք տանը սովորել մեր հոգու ցանկացած երգերը: Այս դեպքից հետո, չնայած որ անվայել ու անքաղաքավար խոսք չեմ փոխանակել տվյալ ուսուցչուհու հետ, նա չերեվաց մեր – Հայ առաքելական – Եկեղեցում:
Երեկվա հաղորդումը վրդովեց ինձ նամանավանդ այն պատճառով, որ ավետարանչական հովիվները լույսի տակ չեն արտահայտում իրենց հավատը, իրենց հավատի տարբերությունների մասին բացեիբաց չեն արտահայտում, գաղտնաբար են գործում համոզելով ժողովուրդը որ ավանդական եկեղեցուց չեն տարբերվում: Ուրիշ եկեղեցու համոզված հովիվ եթե լինեի, բացե ի բաց կհայտարարեի դավանանքների տարբերությունները, կհպարտանայի իմ հավատով, լույսի կբերեի անոր, որ ժողովուրդը հասկանա ու տեսնի իմ եկեղեցու հավատը: Խավարի մեջ են գործում նրանք, ում գործերը Աստծուց չեն: Չխոսենք հեռուստացույցի պաշտոնյաների ոմանց մեղսագործության մասին, երբ դիտավորյալ կերպով մի ծրագրի մեջ ներմուծում են ուրիշ հարցազրույց, և ուղիղ սփռված հաղորման հարցազրույցի ատեն առաջին զրուցակցին անտեղյակ պահում են: Բարոյական կոպիտ սխալ է: Հեռուստացույցի սովորական դարձած վարվելակերպ, դժբախտաբար: Հայ  -առաքելական- Եկեղեցին պարտադրված է լուրջ հակաքարոցչություն կատարելու: Աղոթենք որպեսզի նա կարողանա մեր մանուկները դաստիարակել ուղիղ դավանանքով, ու երբեք այնպիսի շփոթմունքի չմատնվեն: