Քույր Եկեղեցինե&

Started by Mariam, January 22, 2006, 04:39:38 PM

Previous topic - Next topic

Mariam

Ջանացել եմ երբեք իմ աղջկա հոգին չապականել նախանձով, ու ուրիշների հանդեպ նրա մեջ սերմանել բարին: Նրա երջանկությունը կախված է մաքուր այս զգացումներից: Նա, ով հպարտանում է ուրիշների առաքելություններով ու կատարած հրաշալի գործերով, նա, ով փառք է տալիս Աստծու՝ ուրիշների հոգին զարդարող շնորհների համար, այս աննախանձ անձը միշտ երջանիկ է այս աշխարհում ու նրա մաքուր սիրտը միշտ պատրաստ է աղոթքի համար: Աղջկաս սովորեցնում եմ միշտ գիտակից լինել Աստծու ունեցած սիրո, որ տածում է բոլորիս հանդեպ, ու փառք տալ, որ Նրա սերը տարածված է համայն մարդկության վրա: Սովորեցրել եմ աղջկաս, որ գործված ամեն մի մեղք մեզ հեռացնում է Աստծուց ու ճշմարտությունից, ու մեզ մասամբ զրկում է մեր մեջ դրոշմված Իր նմանությունից: Որովհետև դրանում է թաքնված հոգևոր կյանքի գանձը. ուրախանալ ուրիշների շնորհներով ու պատահած բարիքներով:

Երբ լսում եմ հեռուստացույցով սփռված մի հաղորդումի ատեն, որ «Հայ Եկեղեցին միակ առաքելական եկեղեցին է», չեմ կարող չտրտմել: Որովհետև, ահավասիկ՝ սերմանվում է հավատացյալների մեջ ոչ թե հանդուրժողականությունը քրիստոնյա մյուս եկեղեցիների նկատմամբ, այլ սին ու մեղենչական հպարտությունը, որ հեզության հոգին չի աճեցնում, և նույնիսկ ճշմարիտ չէ: Եվ հպարտությունը հեռացնում է մեր իսկ մասին ճիշտ գնահատում կատարելուց, մեր ճիշտ ախտորոշումը կատարելուց, մեր թերություններն սրբագերլու կամքից ու հնարավորությունից, ու Աստծու առաջ  ավելի մաքուր ներկայանալուց: Աստուծո շնորհները հեռացվում են Եկեղեցուց՝ գործված մեղքի համեմատաբար: Ինչո՞ւ թերագնահատել մյուս՝ կաթոլիկե ու ուղղափառ եկեղեցիները, ու չհպարտանալ պատմության ընթացքին ու այսօր Աստծու կողմից նրանց ստացած օրհնություններով: Չեմ ասում՝ ժողովրդին ասեք, որ այս երեք եկեղեցիները «հավասար» են, ու երեքը անխտիր՝ ձեր Մայր Եկեղեցու նման կարող եք համարել: Չէ: Նրանք քույր Եկեղեցիներ են, որոնց հետ պարտավոր եմ ամենեն զգուշ ու հարգալիր ձեվով վարվել, ու երբեք նրանց չվիրավորել: Ըստ իս՝ այսպիսով ժողովուրդը կճանաչի Հայ Եկեղեցու մեծահոգությունը ու անդրանիկ եկեղեցիներից մեկը լինելու հանգամանքը, ու երբեք նա ցանկություն չպիտի ունենա հեռանալու Մայր Եկեղեցուց:
Հավելեմ, որ երբ աղջիկս մեղք է գործում, դա մեծ չափսեր չի ունենում: Բայց երբ մեղքը հեռուստացույցի միջոցով տարածվում է ու մտնում շատերի հոգիներում...

Mariam

Եկեղեցիների միջև հարաբերություն հաստատելը անհրաժեշտ է Եվրոպայում, ուր  քով քովի ապրող քրիստոնյաներին անհավատ աշխարհը հարցեր է ուղղում, որոնց միասին պարտադիր են պատասխան տալու:
Կան, բոլոր եկեղեցիներում, հատկապես Մոսկովայի հայրապետության տակ գտնվող ուղղափառ եկեղեցում,այս խոսակցության հաստատման բացարձակ ընդդիմադիրներ: Եվ նաև կա մի հրաշալի համագործակցություն աստվածաբանների միջև, երբ մի եկեղեցում անձկացված դասընթացքներին հրավիրված է մյուս եկեղեցու մասնագետը, ու երբեմն դա կատարվում է իրենց աստվածաբանական իսնտիտուտներում: Ու այսպես բարեկամական անխզելի կապեր են հաստատվել, կամուրջներ են ստեղծվել եկեղեցիների միջև: Չխոսենք՝ շատ խրախուսելի շարժումների մասին, երբ միացնում են իրենց ուժերը ազդու բարեգործություն կատարելու համար:
Նրանք չեն ցանկանում ջնջել այն տարբերությունները, որոնցմով բաժանված են, այլ խորանալ այս տարբերությունների մեջ, լավ ճանաչել այս տարբերությունների արմատներն ու էությունը, նրանց պատմությունը ու պատմության ընթացքին քարացած ձևավորումները: Ցանկանում են խոստովանել կատարված փոխադարձ հանցանքները, ահավոր այն մեղքերը, որոնք ուղղված եղան  քրիստոնյա ուրիշ եկեղեցիների դեմ: Ու թողնել միանալու իրենց անկեղծ պահանջքը աղոթքին, ու Հիսուս Քրիստոսի սրտում:
Դրա պատճառով, այս ափ մը մարդկանց պատճառով, որոնց կյանքը այս անկատար երազն է, ու Էկումենիկը առօրյա ու կենդանի կապ է, պաշտոնական բոլոր հավաքույթներից ներս ու դուրս, միշտ զգուշ լինենք, ու չվիրավորենք մեկը մյուսին: Հարգում եմ իմ եղբոր ու քրոջ անկեղծ հավատը, ու ոչ մի բանով, չեմ ցանկանում նրան խանգարել կամ սայթաքեցնել: Եթե կատարել եմ հենց ֆորումում այնպիսի կործանիչ դեր, հազար ներողություն եմ խնդրում Աստծուց ու բոլորից:

xp

 16:) Ajsor patahakan handipeci ajs forumin ev vorosheci masnakcel...  22:)

Datelov haxordagrutjunneri nikeric amenaaktiv masnakicn eq. Kuzei im karciq@ hajtnel Ekumenizmi masin dzer graci veraberjal.
Im karciqov cankacac njuti masin xoselis petq en pastarkner, himnavorumner. Amen mi karciq petq e xarsxvac lini tvjal volortum /asenq matematika, fizika, kronagitutjun, pilisopajutjun, meqenashinutjun... 30:) hajtni, apacucvac kam gone @ndunvac henqeri, aqsiomneri, postulatneri, dogmaneri vra. Ajlapes artahajtvac karciq@ darnum e datark odi tatanum kam mi bazhak garedzri shurdz asvac @ntacik /kam vaxancik/ zrujc...  sa imiciajloc ;).

Es ajstex chei uzena /gone ajs pahin/ andradarnal ekumenizmi patmutjan@, nra havanakan ev pastaci vtangneri masin - drancov lecun e internet@ /masnavorapes rusakan sajter@/. Uxxaki porcenq verlucel dzer karciq@. Ev ajspes:

Եկեղեցիների միջև հարաբերություն հաստատելը անհրաժեշտ է Եվրոպայում, ուր  քով քովի ապրող քրիստոնյաներին անհավատ աշխարհը հարցեր է ուղղում, որոնց միասին պարտադիր են պատասխան տալու:
Karcum em, ajs ptroblem@ arhestacin e. Ev ete nujnisk ajn ka, apa dran dimakajelu hamar ekumenizm xaxalu anhrazestutjun bnav el chka. Manavand, ete nkati unenanq vor ajd harcerin arnvazn tasnjak angamner patasxanner trvel e.

Կան, բոլոր եկեղեցիներում, հատկապես Մոսկովայի հայրապետության տակ գտնվող ուղղափառ եկեղեցում,այս խոսակցության հաստատման բացարձակ ընդդիմադիրներ: Եվ նաև կա մի հրաշալի համագործակցություն աստվածաբանների միջև, երբ մի եկեղեցում անձկացված դասընթացքներին հրավիրված է մյուս եկեղեցու մասնագետը, ու երբեմն դա կատարվում է իրենց աստվածաբանական իսնտիտուտներում: Ու այսպես բարեկամական անխզելի կապեր են հաստատվել, կամուրջներ են ստեղծվել եկեղեցիների միջև: Չխոսենք՝ շատ խրախուսելի շարժումների մասին, երբ միացնում են իրենց ուժերը ազդու բարեգործություն կատարելու համար:
???????? Chistn asac aseliq@ ajdqan el chaskaca. Miajn verchin naxadasutjunn e parz.
Asenq, vor Ekexecin baregorcakan fond che ev da ir arachnaherd xndir@ che. Petq che glxavor xndir@ moracac arhestacin humanistakan xarnashpotutjunner stexcel. Ajl harc e vor baregorcutjun Ekexecin i tivs ajl gorceri anum e ev petq e ani - hacax naev vorpes michoc bun araqelutjunn irakanacnelu hamar.

Նրանք չեն ցանկանում ջնջել այն տարբերությունները, որոնցմով բաժանված են, այլ խորանալ այս տարբերությունների մեջ, լավ ճանաչել այս տարբերությունների արմատներն ու էությունը, նրանց պատմությունը ու պատմության ընթացքին քարացած ձևավորումները: Ցանկանում են խոստովանել կատարված փոխադարձ հանցանքները, ահավոր այն մեղքերը, որոնք ուղղված եղան  քրիստոնյա ուրիշ եկեղեցիների դեմ: Ու թողնել միանալու իրենց անկեղծ պահանջքը աղոթքին, ու Հիսուս Քրիստոսի սրտում:
Es kasei - zguuuuuushacir!!!!!!!!! Qo xosqrov piti datves, kam ardaranas...
Xosq@ voch te tarberutjunneri, ajl Chsmariti ev sti, Lujsi ev xavari, Kjanqi ev mahvan tarberutjunneri masin e, dranc bazhanox andzrpeti masin e. EV DUQ KOCH EQ ANUM VERACNEL AJD SAHMAN@ U MIAXARNEL AJD ANHAMATERELIUTJUNNER@. Ardjoq gitakcum eq te inci koch eq anum?
Xostovanel poxadarc hancanqner@? Voronq? Mer Ekexecu vor hancanqne@ kam sxalner@. Hakaekumenik ajn uxin vor brnec mer Ekexecin, shat nahatakneri arjunov @ntacac uxi e. Artjoq @ndamen@ hamar himarner en exel ajn srber@, voronq hakaekumenik ajs uxxu hamar charcharvecin kam nahatakvecin. ZGUSHACIR!

Դրա պատճառով, այս ափ մը մարդկանց պատճառով, որոնց կյանքը այս անկատար երազն է, ու Էկումենիկը առօրյա ու կենդանի կապ է, պաշտոնական բոլոր հավաքույթներից ներս ու դուրս, միշտ զգուշ լինենք, ու չվիրավորենք մեկը մյուսին: Հարգում եմ իմ եղբոր ու քրոջ անկեղծ հավատը, ու ոչ մի բանով, չեմ ցանկանում նրան խանգարել կամ սայթաքեցնել: Isk kan mardik, voronc kjanq@ katarjal e? /Tonic erevum e, vor hexinaki kjanq2 arden ajdpisin e darcel vaxuc/. Iskakan qristonjaji kjanq@ karcum em mist el ankatar eraz e, vor irakananum e miajn ir @rdzjalin handipelis, ajn el bnakanabar voch ajs ankatar eraza-patranqajin asxarum.
Sajtaqecnel kam xangarel che erb Chsmartutjunn es asum mekin, vor pntrum e Havati chanapar@, qanzi Chsmartutjunn kazati dzez,-asum e Surb Girq@. Sakajn pariseutjun e hargelov dimacini sxal karciq! - hangist hetevel nra dzoxq gnalu miguce vomanc hamar ekzotik @ntacq@.

Եթե կատարել եմ հենց ֆորումում այնպիսի կործանիչ դեր, հազար ներողություն եմ խնդրում Աստծուց ու բոլորից

Husov em ajs patasxanic heto, ajd korcanich der@ mi qich pakasec 18:)
Ajo cher xangari nerexutjun@ Astcuc.

P.S.
Qujr ekexeci hamarvum en miajn Areveljan mi qani Ekexeci /Xpti, ev ajln/, sakajn nranq el ajnqan en heracel , vor Haxordakcakan kapi mech chenq. Isk mnacacner@ voch qujr en, voch exbajr, voch qeri ev bnav el voch moraqujr 13:)

Kuzei lsel ajl karciqner. 29:) 30:) 11:)




Mariam

Ծեսի համար, համաձայն եմ. մի մայր ունենք, չթակենք ուրիշ դռները:
Հավատի համար, չմառանանք, որ Հայ սուրբ հայրերից բացի, Հայ Եկեղեցին  տոնում է Ընդհանրական Եկեղեցու բոլոր սրբերին, ու մյուս եկեղեցիների նման, ընդունում է նրանց բերած հոգևոր ժառանգությունը, որը մեր հավատից անբաժանելի է:
Իսկ Քրիստոսի խո՞սքը.« Իմ մայրը և եղբայրները սրանք են, որ Աստծու Խոսքը լսում և կատարում են»: Ինձ հուշում է, որ եղբայրասիրությանը բոլոր կենդանի ծառայողները իմ հոգեհարազատ եղբայրներ ու քույրեր են, չնայած՝ նրանք ո՞ր եկեղեցու զավակներ են: Նրանց վառ օրինակը իմ հոգու մեջ ցանում է նրանց նմանվելու ցանկությունը, ու նրանց հոգեղեն եղբայրասիրության մեջ ընդունվելու փափագը:

xp

Shnorakalutjun teman zargacnelu hamar...
Petq e nkatem vor dzer mtqer@ bavakan anorosh eq dzevakerpum /bnav chem uzum viravorel/, ekeq aveli racional uxov porcenq dzevakerpel mer pndumer@... 13:)

Ծեսի համար, համաձայն եմ. մի մայր ունենք, չթակենք ուրիշ դռները:
Cesi masin @ndhanrapes xosq chi gnacel. Da ajl tema e ev @st anhrazhestutjan karox enq cavalvel... 14:)

Հավատի համար, չմառանանք, որ Հայ սուրբ հայրերից բացի, Հայ Եկեղեցին  տոնում է Ընդհանրական Եկեղեցու բոլոր սրբերին, ու մյուս եկեղեցիների նման, ընդունում է նրանց բերած հոգևոր ժառանգությունը, որը մեր հավատից անբաժանելի է:
Bnakanabar voreve mek@ tarberutjun chi dnum Naxni  kam naxaqaxkedonik ev qaxkedonic heto Ekexecu /Mer Ekexecu/ Hajreri kam Surb Vardapetneri michev.  Ajl harc e dzer ajn pndum@, vor mjus ekexeciner@ @ndumum en ajd zharangutjun@. Es atriner em anckacerel ajd ban@ chstelu hamar - voch miajn chen @ndunum, ajlev meknabanum en @ st irenc. Avelin kasei nengapoxum en irenc uzac dzevov. Dranum hamozvelu hamar bavakan e hamematel bnagrer@ ev irenc targmanutjunner@ kam ajspes bacatrutjunner@. 
Isk zut tramabanutjan vra ete himnvenq, apa inchpes Hajoc Ekexecin ev asnq katolikner@ mievnujn harci shurdz irar hakarak en davanum, miazhamanak hrum anelov nujn tiezerakan hor, nujn gorci vra.  Hetevutjunn trivjal e... ev apacucum e im asac@.
@ndhanrapes havati mech ankexcutjun e petq...  Es haskanum em ateistin - xexch@ kujr e ev @ntrel e xavar@. Es haskanum em axandavorin /katolikin/ - xexch@ molorvac e ev havatum e ir molar @ntacqin ev @ntrel e ajd @ntacq@. Ajstex tranabanakan bacatrutjun es unem indz hamar. Sakajn es chem haskanum ekumenistin, vor@ chi @ntrel voc'h chist@ ev vo'ch sxal@, ajl kerc lajnaxohutjun xaxalov uzum e ev' ajs banakum ev ajn' banakum jurajin linel, xaxaxutjan axavni ev siro qarozhich darnal... 27:)...   Erku Tiroch ches karox carajel...  Yerani te taq lineir kam sar@...
Atank baner... 29:)


Mariam

#5
Բարև ձեզ:
Համաձայն եմ ձեզ հետ: Համոզված եմ, որ մեր Հայ Եկեղեցին հավատի մաքրությունը ամբողջությամբ է պահել: Դրա համար եմ ցանկացել ճանաչել նրան:
Բայց ձեզ ասեմ հետևյալը: Մեր գավառում, ամեն շաբաթ բազմաթիվ անգամ, Եհովայի վկաներ են մեր տան դուռը թակում, կամ ինձ դիմում փողոցում ու քարոզը սկսում: Հասկացա նրանց լռեցնելու ամենեն ազդու միջոցը. նրանց հիշեցնում եմ, որ այստեղ եկել եմ Սուրբ Մեսրոպ Մաշտոցի լրիվ ժառանգությունը ճանաչելու ու ստանալու համար, ու աղջկաս փոխանցելու համար:
Ու հիշեցնում եմ նրանց, որ նա, ոչ միայն մեր այբուբենի «ստեղծողն» է, այլև նամանավանդ՝  Հայ Եկեղեցու քահանա, մեր հավատի կերտող սյուներից մեկը: Ու հրավիրում եմ Հայ աղանդավորներին գալ Եկեղեցին, ճանաչել ու հիանալ նրա ու հավատի մեր բոլոր մյուս Հայ Հայրերի գրած շարականներով, որի միջոցով, նրանք կկարողանան մեր լրիվ հավատի տերը դառնալ:
Անչափ էի խրովել աղանդավորների քարոզներից ու աղջկա գլխի վերևից կախված վտանգից վախեցած, որ գնացել եմ մեր եկեղեցին, այն օրը ուր այստեղ հավաքված էին մեր թեմի շատ քահանաներ: Ու այս խոսքերով են ինձ խոսել ու հանդարտեցնել.«Սրանք, մեր քույրեր ու եղբայրներ են, սխալվել են, լրիվ հավատը չեն ընդունել, բայց սիրո՛վ նայիր նրանց: Ու չվախենա՛ս: Աղոթի'ր նրանց համար, ու հանդարտի'ր. քո աղջկան երբեք չեն դիպչելու, Աստված է պահում քո աղջկան »:
Ուրեմն, եթե պետք է սիրով լցվեմ աղանդավորների նկատմամբ, ու աղոթեմ նրանց համար, որովհետև Հայ են, մեր քույրեր ու եղբայրներ են, որոնք մոլորված են, ինչքան ավելի պետք է մյուս եկեղեցիների հավատացյալների նկատմամբ հանդուրժող լինեմ: Հանդուրժող լինելը չի նշանակում, որ իրենց դավանանքը ընդունում եմ: Ո'չ: Բայց նրանց պետք է սիրո'վ նայեմ: Այս անաստված - աթեիստ - աշխարհում նրանք ինձ շատ հարազատ են իրենց դավանանքով, ու երբ հավատով լցված են ու կատարում են հավատից իրենց բաժին ընկած ճշմարտությունը, կարող են ևս ինձ հավատի վառ օրինակ դառնալ: Նրանք ծնվել են տարբեր ազգությամբ, տարբեր եկեղեցում են մկրտվել: Տարբեր լեզվով, տարբեր ծեսով, երբեմն տարբեր դավանանքով են մոտենում Աստուծո: Նրանք փրկվա՞ծ չեն: Չէ՞, որ Քրիստոսը ասեց.« Գնացեք, քարոզեցեք բոլոր ազգերին»: Նրանք բոլորը Աստուծո զավակներ են:
Չէ՞, որ, ի վերջո,  դատվելու ենք, ոչ մեր խոսքերի', այլ մեր արարքների' վրա: Հիսուս Քրիստո'սն է մեզ այս սովորեցրել: ««Աստված, Աստված» ասողները չեն, որ պիտի ժառանգեն Աստուծո արքայությունը, այլ նրանք , ովքեր կատարում են Աստուծո խոսքը:» - Հիշողությամբ: Հիսուսի այս խիստ խոսքը վերաբերում է մեզ բոլորիս. մեր դավանած հավատը պիտի իրագործենք, եթե ոչ, դատարկ է: Դա, ազդարարություն է՝ ուղղված բոլոր եկեղեցիներին:
Ի վերջո, դավանանքի մաքրության վրա չէ, որ պիտի դատվենք, այլ մեր հավատի գործերի վրա: Ու բոլոր եկեղեցիների զավակներս հավասար ենք, քով քովի ենք կանգնած Աստուծո պատվիրանի առաջ:

xp

Ankaskac amen inch petq e anel molorjalnerin Ekexecu girk veradarcnelu hamar, hatkapes hajrenakicnerin... 29:)
Inch veraberum e sirelun... petq e sirel andznakan tshnamun, da klini harevan, draci, barekam, sakajn chi kareli sirel azgi tshnamun - turqin, chi kareli sirel naev havati tshnamun, Astco tshnamun...  David margaren asum e - ''Zatelisn qo Ter` ateci". Ete Davti naxandzaxndrutjun@ chunenq, apa gone voch atenq ev voch el sirenq, bnakanabar voch el gaxch-antarber linenq. Ajl porcenq hnaravorins ognel darci gal. Bajc da el ir sahmannerum. Vorpeszi ajdpeas varverol - mez vnas chtanq...

Satenik

QuoteAnkaskac amen inch petq e anel molorjalnerin Ekexecu girk veradarcnelu hamar, hatkapes hajrenakicnerin...
Inch veraberum e sirelun... petq e sirel andznakan tshnamun, da klini harevan, draci, barekam, sakajn chi kareli sirel azgi tshnamun - turqin, chi kareli sirel naev havati tshnamun, Astco tshnamun...  David margaren asum e - ''Zatelisn qo Ter` ateci". Ete Davti naxandzaxndrutjun@ chunenq, apa gone voch atenq ev voch el sirenq, bnakanabar voch el gaxch-antarber linenq. Ajl porcenq hnaravorins ognel darci gal. Bajc da el ir sahmannerum. Vorpeszi ajdpeas varverol - mez vnas chtanq...
Հմ... Սրտովս էին այս խոսքերը: :) Համենայնդեպս ճորտություն չկա դրանց մեջ: 
Բարի գալուստ, չգիտեմ ինչպես Ձեզ դիմել:
Հայերեն գրելու համար առաջարկում եմ օգտվել այս էջից http://www.genocide.ru/translit/convert.html

Mariam

Հիշեցի Ռուս ուղղափառ Եկեղեցու սրբի մը խոսքը, երբ վանական կյանքի երկար տարիներից հետո, նա արդեն խոր ծերության մեջ էր գտնվում: Նա ուրախանում էր, որովհետև ՍԿՍԵԼ էր նոր ԱՊՐԵԼ Հավատամքը: Այսինքն, ճիշտ ու ուղղիղ դավանանքը երկար ու անխոնջ աղոթքների արդյունք է: Ուստի, պարտադրված ենք համեստությամբ խոստովանել, թե ճիշտ դավանանքը ոչ միայն ճանաչել, այլ նրանով ապրել միմիայն սրբերին է դա մասամբ տրված:
Թշնամուն ճիշտ սիրով սիրելը նույնպես սրբերին է հատուկ: Դա չի նշանակում ներել ամեն ինչ. երբ իմ երեխայիս սիրում եմ, նրան չեմ թույլատրում ամեն ինչ անելու: Արգելում եմ որոշ բաներ, ու նա գիտի թե ի'նչ պե'տք է անի, ի'չը՝ ո'չ:

Mariam

#9
«Քույր» Եկեղեցիների մասին, նրանց մասին, որի հետ նույն «Հավատամք»ն ենք դավանում, ամբողջացնեմ իմ միտքը. անաստված ու մամոնայի նվիրված այս աշխարհում, ողջունում եմ ամեն խոսք, որը պաշտպանում է Աստուծո պատվիրաններին, ու ազդարարում է այս սուրբ պատվիրաններից շեղումից բխած վտանգների մասին: Օրինակ, երբ Եվրոպայում քրիստոնյաները զգուշացնում են ժողովրդին՝ տարածված ու բնական համարված վիժման դեմ, ու բժշկական հայտնությունների կիրարման դեմ, կամ տարածվող «ըթանազյայի» դեմ - երբ բժշկին արտոնված է սպանել ծանր հիվանդի մը, պատրվակելով նրա զգացած խոր տառապանքբները - ու սեռականությամբ լեցուն հաղորդումների ու գովազդների դեմ, կամ անբարոյական բոլոր վիդեօ-խաղերի դեմ, ևայլն որոնք ապականում են մեր երեխաների մատաղ հոգիներին: Դրա համար եմ ես շատ երախտապարտ բոլոր հավատացյալներին անխտիր, որոնք իրենց երկրում ջանում են բարոյականության խոսքը բարձրացնել, ու բարձրացնում են իրենց երկրի բարոյականության մակարդակը:
Պատմության ընթացքին, կարող է նրանք՝ «քույր» եկեղեցիները բացասական ու կործանիշ դեր են խաղացել արդեն չարչարված  Հայ Եկեղեցու դեմ, բայց բոլոր հավատացյալների ուժերը հարկավոր է միացնել անաստվածությունից բխած անբարոյականության դեմ: