Խոստովանությու&a

Started by Mariam, January 14, 2006, 06:35:43 PM

Previous topic - Next topic

Mariam

Հայկական պատարագը գլուխ գործոց է, «մարդկային» ամենագեղեցիկ ատեղծագործություններից մեկը - բայց այնպիսի ստեղծագործությունների մեջ, Սուրբ Հոգու ներշնչումներն անպակաս են, ամբողջությամբ՝ մեր սուրբ Հայրերի միջոցով նա Սուրբ Հոգուց է բխել. պատարագը սուրբ է:
Երբ մտնում եմ եկեղեցի, դադարում եմ այս աշխարհից մաս կազմելուց – չնայած՝ ես ու աղջիկս մեկ ենք, ընտանիք ենք, ինչպես բոլոր ներկաները:
Պատարագիս մասնակցելիս ՝ իմ աղոթքով, պարզապես իմ գոյությամբ, փոխադրվում եմ այս աշխարհի ամենեն հրաշալի տեղը, ուր կանգնած ենք հրեշտակների կողքին: Ու իմ ծարավցած հոգու տրվում է ամենեն թանկագինը՝  իմ Տիրոջ մոտենալու երջանկությունը, որը անգերազանցելի երջանկություն է:
Քրիստոս իսկապես ծնավ և հայտնեցավ նրանց, ովքեր ժամանակակից են եղել Նրան, ու նաև մեզ, երկու հազարամյակից հետո ապրողներիս, և դրա փաստը՝ այսօր ստացված Սուրբ Հաղորդությունն է:  Կատարյալ խոսքեր են դրանք.« Երանի՛ նրանց, որոնք չեն տեսել, սակայն կը հավատան»:
Հայ Եկեղեցու պարտական եմ ստացածս ամեն սրբության համար, բոլոր խորհուրդների համար, սրբերի կողմից գրված հրաշալի շարականների, աղոթքների, խլատների համար, որոնց իմ կյանքի ուղեկիցն են:
Դրա համար եմ պահանջկոտ. ստացածս հոգևոր սնունդը գրգռեց իմ հոգու ծարավն որ անդադար աճում է, ու աճեցնում իմ երախտագիտությունը Տիրոջ ու Եկեղեցու նկատմամբ:
Պահանջկոտությունս դժգոհություն չէ. սիրում ենք ու ցանկանում ենք, որ մեր սիրելին կատարյալ լինի:
Պատարագը ամենեն ներդաշնակ, ամենեն կատարյալ «սիմֆոնիան» է, դրա համար ներդաշնակությունը խանգարող ամեն մի ազդակ համարվում է գեղեցկության դեմ գործված  «մեղք»: Մեղք է այն իմաստով, որ երբ կատարվի, հավաքվածները աղոթքից դուրս են ելնում: Խանգարվում են նրանց աղոթքն ու Աստուծո հետ խոսակցությունն ու հարաբերությունը:
Երբ խոստովանությունը պատարագից անմիջապես առաջ չի կատարվում, կամ եթե որոշյալ ժամուն չկատարվի, նա հավատացյալների աղոթքից ելնելու պատճառ է դառնում: Մենք պիտի մտահոգվենք՝ երբ ուրիշ քահանա ներկա է, կատարելո՞ւ է խոստովանությունը, պիտի հարցնենք, պիտի  դադարենք պատարագը լիուլի ապրելուց, ու զբաղվել այս խնդրով: Ու եթե խոստովանությունը կատարվի պատարագի ատեն, անձնապես պիտի շատ զղջամ պատարագի այս կամ այն մասից զրկվելուց, պիտի մի ականջով ուկնդրեմ խոստովանությունը, բայց ավելի շատ՝ պիտի լսեմ գեղեցկությամբ անգերազանցելի երգերն ու աղոթքները, զորս մյուսները կատարում են քահանայի շուրջ: Չխոսենք՝ եկեղեցու մի տեղից մյուսը տեղափոխվելու պարտադրանքի մասին, որ կտրում է աղոթքից:
Երբ հարմարությունները չեն թույլատրում խոստովանությունը կատարելու պատարագից առաջ, շատ կնախընտրեի ...չանել այդ, բայց ներկա մնալ պատարագի: Ամեն անգամ, որ պատարագից հեռանում եմ, զգում եմ , որ դա անհարմար է, զգում եմ որ այս պահին մեղանչում եմ Սուրբ Հոգու դեմ, պատարագի միակ հորինողի դեմ, զգում եմ որ պարտադիր եմ խորանի առջև կենալու: Ու կնախընտրեի խոստովանությունը անել ծածուկ ու լուռ՝ լոկ իմ սրտում...

Abegha

Մտածումդ շատ ճիշտ է։
Սովորաբար հոգևորականն ինքը, որ պետք է պատարագի, բնականաբար պատարագելուց առաջ պետք է խոստովանի։ Այս ընդհանրական խոստովանությունը կատարվում է առավոտյան ժամերգությունից առաջ։ Հետևաբար հավատացյալներն իրենք էլ կարող են առավոտյան ժամերգությունից առաջ գալ և մասնակից դառնալ ընդհանրական խոստովանության, որով և անհանգստություն չի լինի պատարագի ժամանակ մտահոգվելու խոստովանության համար։

Mariam

Հայր Սուրբ, զավակ ունենալը արգելում է մեզ եկեղեցում ներկա գտնվել ժամերգությունից առաջ: Մեր եկեղեցում, խոստովանությունը կատարվում է ժամերգությունից հետո, բայց  ժամը երբեմն փոփոխության է ենթարկվում: Մի ուրիշ եկեղեցում՝ պատարագից անմիջապես առաջ, որը շատ ավելի հարմար է զավակ ունեցողների համար:

Abegha

Եթե մեկը մշտապես հաճախում է մի եկեղեցի, իր համայնքի եկեղեցին, ապա կարող է տվյալ եկեղեցու քահանային խնդրել և լուծում գտնել, որպեսզի պատարագի հետ չզուգադիպի խոստովանությունը, այլապես պետք է եկեղեցի մի քիչ շուտ գնալ և խոստովանության համար դիմել եկեղեցականին։

Legna

Խոստովանությունը մարդուն  մաքրում է մեղքից? ,թե օգնում է ,որ նա գիտակցի այն,և այլևս  չգործի?
Քանզի նա ով տրվում է մտքով,տրվում է մարմնից առավել...

Abegha

Մինչև մարդը չգիտակցի իր մեղքը, ուրիշին չի ասի, այսինքն՝ չի խոստովանի։ Խոստովանության մեջ արդեն պետք է լինի գործած սխալի գիտակցությունը։
Բայց խոստովանել, դեռևս չի նշանակում մեղքերից մաքրվել։ Մեղքերից մաքրվելու համար մարդ պետք է «արձակում» ստանա։