«Ժամանակի Հոգին» ֆիլմը (Zeitgeist)

Started by FelisCatus, April 08, 2011, 02:03:32 PM

Previous topic - Next topic

FelisCatus

Zeitgeist-ը վավերագրական ֆիլմ է` բաղկացաց 3 մասից(ընդհանուր տևողությունը գերազանցում է 5ժամը): Որպեսզի ստիպված չլինեք ամբողջը դիտել, համառոտ կներկայացնեմ: Իսկ եթե արդեն դիտել եք, կարիք չկա 1ին պարբերությունը կարդալու...
Այս ֆիլմի նպատակն է ցույց տալ հանդիսատեսին, թե որքան կոռուպտացված է աշխարհը. այն կառավարվում է մի քանի մարդկանց կողմից, որոնք սկսած 20-րդ դարի սկզբից սերնդե սերունդ իշխում են երկրագնդի մնացած բնակչությանը, կողոպտում նրանց, հրահրում պատերազմներ...և բազմաթիվ այլ չարիքներ: Այն ցույց է տալիս, թե որքան սխալ է մեր սոցիալական համակարգը, և փորձում է ապացուցել, որ գիտության ձեռքբերումների շնորհիվ ու փոխելով մեր ներկա ապրելակերպը, կկարողանանք ապրել խաղաղ ու բնության հետ ներդաշնակության մեջ: Եվ դա Ուտոպիա չէ, այլ կարող է միանշանակ իրականություն դառնալ, եթե
-հրաժարվենք բանկային խարդախ համակարգերից և փողից(և հետևաբար աշխարհը կողոպտող, չարիքներ գործող մագնատներն էլ կվերանան),
-հասկանանք, որ աշխարհը այնպիսին չէ, ինչպիսին հեռուստատեսությունների և այլ լրատվական միջոցներով ցույց են տալիս մեզ այդ նույն մագնատները
-բարի լինենք այլ մարդկանց նկատմամբ, որպեսզի ունենանք առողջ հասարակություն
-գիտության զարգացման շնորհիվ պահպանենք բնական ռեսուրսները և որդեգրենք այնպիսի ապրելակերպ, որ չաղտոտենք բնությունը

... Այս ֆիլմը մեծ աղմուկ է բարձրացրել և այժմ ունի բազմաթիվ հետևորդներ: Թվում է թե այս գաղափարները կատարյալ են: Բայց... ֆիլմի շուրջ(դեմ) թեժ քննարկումներ են գնում մինչև այժմ, քանի որ հենց 1ին մասի սկզբից ֆիլմի հեղինակները դեմ են դուրս գալիս բոլոր կրոննեևին: Նրանք պնդում են, որ Աստված այնպիսին չի, ինչպիսին մեզ ներկայացնում են կրոնները: Եվ մարդիկ պետք է հրաժարվեն դրանցից, քանի որ դարեր շարունակ կրոնները հանդիսացել են մարդկանց պառակտման ու չարիքների պատճառ` պատերազմներ, ինկվիզիցիա, խաչակրաց արշավանքներ և այլն:  Նրանք հերքում են Քրիստոնեության գաղափարը ու բերում բազմաթիվ փաստարկներ դրա դեմ: Առավել վիրավորական է այն, որ այդ ամենը որոշ հատվածներում ներկայացվում է ծաղրի միջոցով: Որոշ մարդիկ նշում են նաև, որ ֆիլմում կիրառվում են հիպնոսի մեթոդներ:
http://www.youtube.com/watch?v=yvmhdBmEplw խնդրում եմ դիտել մինչև 36րդ րոպեն,
Ես, որպես հավատացյալ և քրիստոնեա մարդ, որոշակի կարծիք եմ կազմել այս հատվածի վերաբերյալ, սակայն կուզենայի իմանալ ձեր` հոգևորականների կարծիքը մասնավորապես հետևյալ հարցերի շուրջ
-Ի՞նչ եք կարծում Քրիստոսի աստղագիտության տեսակետից մեկնաբանման վերաբերյալ:
-Ի՞նչ եք կարծում տարբեր կրոններում միևնույն պատմության կրկնվելու վերաբերյալ
-Կա՞ն արդյոք պատմական աղբյուրներ, որոնք հիշատակում են Քրիստոսին (բացի նրանցից, որոնք ֆիլմում նշվեցին)
-Իսկ դու՞ք ինչ եք կարծում երկրագնդի իրական տարիքի, դինոզավրերի և այլնի վերաբերյալ

Ինձ հետաքրքիր են ձեր բոլորի կարծիքները: Նախապես շնորհակալություն: :)
Dream as if you'll live forever; Live as if you'll die today.

vahan

Quote from: FelisCatus on April 08, 2011, 02:03:32 PM
Zeitgeist
Ինձ հետաքրքիր են ձեր բոլորի կարծիքները

հետաքրքիր են բոլորի կարծիքները.բայց հարցդ տվել ես ՙ Հարցեր հոգևորականներին ՚ բաժնում։Ուր բոլոը չեն. որ կարող են պատասխանել։ :(
Քեզ ատողներին ատեցի, Տէ՛ր, եւ քո թշնամիների պատճառով մաշուեցի։

FelisCatus

Նկատի ունեի բոլոր հոգևորականների կարծիքները, որովհետև նկատել էի, որ շատ ժամանակ միայն 1 հոգի է պատասխանում: Իսկ եթե դուք էլ եք ուզում ձեր կարծիքը հայտնել, կարող ենք մեկ այլ բաժնում քննարկել: Ուղղակի ավելի հարմար բաժին չգտա, գուցե դու՞ք հուշեք
Dream as if you'll live forever; Live as if you'll die today.

FelisCatus

Մնացածը կարող են իրենց կարծիքը արտահայտել այստեղ http://lusamut.net/forums/index.php/topic,2072.0.html
Dream as if you'll live forever; Live as if you'll die today.

Տ. Տաթև քհն.

#4
Ողջույն, մինչ այս հարցին պատասխանելը, ես կուզենայի ֆիլմն ամբողջությամբ դիտել, սակայն այս երեք օրերի ընթացքում այդպես էլ չկարողացա այն ամբողջությամբ դիտել թույլ կապի պատճառով, և որպեսզի իմ պատասխանը շատ չուշանա, կփորձեմ ձևակերպել այն ձեր նկարագրածի ու իմ տեսած թռուցիկ հատվածների հիման վրա

Տ. Տաթև քհն.

կարծում եմ, որ նմանատիպ ֆիլմերը նորություն չեն, առավել ևս նմանատիպ գաղափարները, որոնք արդեն ի հայտ են գալիս ֆիլմերի տեսքով: Մեր համար ամենաակնառու օրինակը դեռևս թարմ է շատերի հիշողության մեջ. խորհրդային պետությունը, որը կարծես թե նույնպես ստեղծվել էր նմանատիպ գաղափարներով, հաստատել արդարություն, հավասարություն, ջնջել կրոնները և կրոնը ներկայացնել որպես հաշիշ, չարիք, կապիտալիստական ու անարդար հասարակարգի սնուցման աղբյուր.. և այլն, և այլն: Բայց ինչ տեսավ մարդկությունը, որ այդ նոր հասարակարգը իր լավագույն ձգտումներով հանդերձ դարձավ ևս մի սարսափելի չարիք մարդկության մի զգալի մասին համար...Սա միայն մեկ բանի ապացույց է, որ այդ հասարակարգում քրիստոնեական բարոյագիտության հիմունքները փոձեցին պահել՝ ամենակարևոր պատվիրանը խախտելով. Աստծո սերը փոխարինեցին կեղծ մարդկային բռնի սիրով: Մարդկության մի ստվար զանգված ևս մեկ անգամ փորձեց կառուցել Բաբելոնի աշտարակը, բայց փլուզվեց, և կփլուզվեն բոլոր այն գաղափարներն ու կառույցները, ֆիլմերն ու կերպարները, որոնք դեմ են դուրս գալիս Աստծո ծրագրերին, աստվածային ճշմարտությանը....

Տ. Տաթև քհն.

պետք չէ միայն քրիստոնյա լինել, որ համոզված լինես այդպիսի գաղափարների փուչ լինելու մեջ: Երեխայի առողջ զարգացման համար բավարար չեն միայն գեղեցիկ ու համեղ սննդատեսակները, այլ ճիշտ ընտրված ու համապատասխան նշանակություն ունեցողներն են անհրաժեշտ... այդպես էլ քրիստոնեությունը, գուցե երբեք համեմված չի եղել քաղցր ու գեղեցիկ կյանքով, շրջապատված չի եղել խաղաղությամբ ու ներդաշնակությամբ: Հենց մեր Տերն է ասել Իր ավետարանական պատգամում, որ չի եկել հաստատելու խաղաղություն... կատարյալ խաղաղության և համերաշխության ակնկալիք չունենք մենք այս աշխարհում, իսկ ովքեր որ ունեն առանց մեր Տիրոջ՝ Հիսուս Քրիստոսի, նրանք միմիայն չարիքի ծառաներն ու մունետիկներն են՝ հերթական անգամ այս աշխարհում իրենց չար տիրապետությունը հաստատելու նպատակով:

FelisCatus

Տեր հայր, հավատացյալը գուցե հասկանում է, որ դրանք միայն փուչ գաղափարներ են: Իսկ մնացած մարդի՞կ...Իսկ մնացած մարդիկ ավելի հակված են հավատալ գիտությանը, քան կրոնին: Գիտնականների մեծամասնությունը աթեիստ է, և այսօր այդ գիտնականները պատերազմ են հայտարարել կրոններին: Youtube-ով մի հոլովակ էի նայում, թե ինչպես էր մի գիտնական National Geographic-ի եթերով ասում. «Հոգևորականները ստիպված են ընդունել էվոլուցիայի տեսությունը, քանի որ կյանքի ծագման այլ տարբերակ չի կարող լինել: Իսկ նրանք, ովքեր չեն ընդունում` ուղղակի խելագար են!»   Եվ դիտողների մոտ 90%-ը քվեարկել էին հոլովակի օգտին  8:) ... Գիտություն-կրոն պատերազմում այժմ գերիշխում է գիտությունը. դպրոցներում  էվոլուցիան ուսուցանվում է որպես միակ և ճշմարիտ տեսություն, այնինչ «կրոն» առարկան զարգացած երկրներում ընտրովի է: Անընդհատ հայտնաբերվում են էվոլուցիան հերքող նորանոր ապացույցներ, սակայն դրանք մերժվում ու մոռացության են մատնվում: Թե ստեղծման, թե արարման տեսությունները չունեն ապացույցներ, բայց չգիտես ինչու արարման տեսությունը մարդկանց համար հեքիաթ է, իսկ այ էվոլուցիան «խելքին մոտ է»:
Չե՞ք կարծում, որ չի՜ կարելի պասիվ լինել ու մտածել «դրանք փուչ գաղափարներ են», մինչ այդ գաղափարները մոլորության մեջ են գցում մարդկանց:Իսկ գիտության ամենամեծ զենքն էլ միջնադարում քրիստոնեության անունից կաթոլիկ եկեղեցու գործած հանցագործություններն են: Այո, մինչև այժմ էլ որոշ եկեղեցականներ օգտագործում են կրոնը անամոթաբար իրենց գրպանները լցնելու համար:Սակայն մարդկանց պետք է ցույց տալ տարբերությունը անարատ հավատքի ու այն եկեղեցականների միջև, որոնք պղծում են քրիստոնեության անունը:
Հենց այսպիսի գաղափարների պատճառով է, որ այսօր շատերը կնունքի խաչը կրում են որպես զարդ, գնում են եկեղեցի միայն մոմ վառելու, որ իրականան իրենց երազանքները: Այդպիսի մարդիկ 1000դրամ չեն ափսոսում մոմ առնելու համար, սակայն կյանքում 50դրամ չեն տա աղքատին: Սա միայն Հայաստանի պատկերն է, իսկ ինչ է կատարվում ողջ աշխարհում...Պետք է պայքարել սրա դեմ, պետք է օգտագործել գիտությունը քրիստոնեության օգտին
Dream as if you'll live forever; Live as if you'll die today.

Տ. Տաթև քհն.

Ողջույն, Խորրդային պետության օրինակով կարծեմ թե ոչ մայն հավատացյալները, այլև հենց աթեիստներից շատերը համոզվեցին, որ կատարյալ հասարակարգ ստեղծելու մարդկային ջանքերը փլուզվեցին ու կատարյալ ձախողման ենթարկվեցին: Իհարկե, թեկուզ աթեիստ, բայց լուրջ գիտնականներից շատերը, ես վստահ եմ, շատ լուրջ համոզում ունեն, որ ոչ միայն խորհրդային միության մոդելն, այլ յուրաքանչյուր նմանատիպ մոդել կատարյալ չի կարող լինել: Կարծում եմ, որ լուրջ գիտնականները նույնպես մեր՝ հավատացյալների հետ միասին այդ գաղափարները փուչ կհամարեն, եթե իհարկե օբյեկտիվ վերլուծություն կատարեն: Գուցե չեն հավատում Աստծո թագավորությանը, որն իհարկե միակ կատարյալն է, սակայն չեն էլ հավատա, որ իրենք իրենց մարդկային ու բազմազան ջանքերով կարող են երկիրը դրախտային խաղաղության հասցնել

Տ. Տաթև քհն.

Այս ամենով հանդերձ, իհարկե համամիտ եմ Ձեր հետ այն բանում, որ հակակրոնական քարոզչությունն օրեցօր ահագնանում է, և ընդհակառակը՝ քրիստոնեական պասսիվությունն ու բացասական երևույթներն էլ մի տեսակ խթան են հանդիսանում այդ ամենին: Դրանում բոլորիս մեղքի բաժինն էլ կա: Սա արդեն մեկ այլ ծավալուն թեմա է գուցե... բայց պետք է նշել, որգիտության զարգացման հետ մեկտեղ ոչ թե միայն ծաղկում են էվոլուցիոն ու աթիստական գաղափարները, այլև շատ անգամ հենց գիտությունն է բացահայտում հենց մեր Տիրոջ գոյությունը և աստվածաշնչյան շատ ճշմարտություններ: Ավելի ճիշտ կլիներ ասել, որ տերն է շատ անգամներ հենց գիտության միջոցով Իրեն բացահայտում: Ներկայացնեմ մի շատ թարմ օրինակ.
վերջերս Հարբլ արբանյակի միջոցով նկարահանվել է մի հրաշալի տեսարան: Գալակտիկաներից մեկի ուսումնասիրության ժամանակ, որ կոչվում է Հորդանուտ, մի մեծ ու սքանչելի լույսի խթացում է հայտնաբերվել հենց գալակտիկայի կենտրոնում... ու երբ որ Հարբլն իր հսկա օբյեկտիվն ուղղել է դեպի լույսի կենտրոն, այնտեղ երևացել է հենց Ինքը՝ խաչյալ Տերը...