Աղոթել և սպասել,թե գործել և աղոթել ?

Started by arevik, March 12, 2011, 12:09:00 AM

Previous topic - Next topic

arevik

Բարև բոլորին,

Կարծում եմ հաճախ է լինում, երբ երկմտում ենք որևէ գործ սկսել կամ որևէ քայլ կատարել` մտածելով,թե գուցե սխալ է:
Այդ պատճառով էլ կցանկանայի լսել կարծիքներ հետևյալ հարցի վերաբերյալ.
- Որն է ճիշտ` աղոթել Աստծուն ցանկությունների իրականացման համար և սպասել, թե սկսել որևէ քայլեր անել այդ ցանկությունների իրականացմանն ուղղված և աղոթել, որ բարի,"ճիշտ" ցանկություն լինի, օրհնվի Աստծո կողմից:

Ղուկաս Վահան

Դիմիր եկեղեցականին, որ օրհնի քո գործը:
Let's open the window of our soul and let the light enter our souls

arevik

Այսինքն իմ նշած երկու տարբերակներից որևէ մեկը միանշանակ "չի անցնի" ?
Իսկ ինչ, եթե կոնկրետ գործ չես ձեռնարկում, այլ մի քայլ պիտի անես, որի հետևանքների մասին կասկածում ես ?

vahan

Դե ուրեմն՝ դիմիր եկեղեցականի. որ օրհնի քո քայլը։  :D
Քեզ ատողներին ատեցի, Տէ՛ր, եւ քո թշնամիների պատճառով մաշուեցի։

arevik

Ես դեմ չեմ եկեղեցականի օրհնությանը, բայց խոսքս իրոք շատ փոքր քայլի մասին է, որի նմանը ամեն օր մի տաս անգամ անում ենք: Ու ինչ օրը տաս անգամ գնանք օրհնություն խնդրելու ?   :-\
Իսկ հավատն ուր մնա ?
Միգուցե ճիշտ կլինի և արդյունավետ, եթե այդ քայլն անենք առանց վախենալու և աղոթելով խնդրենք Աստծուն,որ  բարին կատարվի?
Որքան գիտեմ վախենալն ու երկմտելը նույնպես մեղքերի շարքին են դասվում ?
Ուստի ավելի ճիշտ չէ գործել ու հավատալ, որ Աստված ուղղորդելու է,թե ավելի լավ է աղոթել ու սպասել?

Ղուկաս Վահան

Քանի որ նշեցիք երկմտելու մասին, ուստի լավագույն տարբերակը խորհրդակցելն է, իսկ լավագույն խորհրդատուն` եկեղեցականը:
Այն, ինչը Աստծուց է, լուսավոր է ու անստվեր, ուստի երկմտանք չի կարող այնտեղ լինել: Միակ պատճառը թերևս անգիտությունն է, ուստի լավ է խորհրդակցելը:

Ձեր հարցը գուցե չենք ընկալում, որովհետև շատ անորոշ եք նկարագրում:

Ամեն դեպքում` նախ աղոթել, ամեն ինչից առաջ:
Let's open the window of our soul and let the light enter our souls