Պատմում են ջավախքցիները

Started by Տ. Տաթև քհն., February 10, 2011, 10:36:33 PM

Previous topic - Next topic

Տ. Տաթև քհն.

Սիրելի ֆորումցիներ, այս բաժնում ցանկանում եմ գրի առնել եւ ձեզ հասու դարձնել Ջավախքում ինձ հանդիպած այն հայորդիների պատմությունները, որոնք խոսում են նրանց կյանքում Աստծո ներկայության մասին.... Մի խոսքով, նրանց կյանքի վկայությունները... Հուսով եմ կհետաքրքրի....

Տ. Տաթև քհն.

Քանի որ առջեւում Սբ Սարգսի տոնն է, սկսենք մի պատմությունից, որը հենց Դիլիսկա գյուղի Սբ Սարգիս եկեղեցու մասին է: Նածապես նշեմ որոշ տվյալներ այս գյուղի եկեղեցու մասին: 19-րդ դարի երկրորդ կեսից գյուղում արդեն կառուցվել է Սբ Սարգիս եկեղեցին, որը մեծ ուխտատեղի է Սբ Սարգսի տոնին ողջ Ջավաքի համար, գնում են ոտքով, ողջ գիշեր, բոլոր գյուղերից, մեծ ու փոքր, երիտասարդ եւ ծեր..... Կոմունիզմյան տարիներին նույնպես, սակայն գաղտնի կամ հետապնդումներով:
Կիմ պապիկ
Կիմ պապիկը աշխատել է Ախալքալաքի ավտոկայանում, որպես վարորդ: Սբ Սարգսի օրը որոշում է, ինչպես մյուս տարիներին, այդ տարի եւս, հաշվի չառնելով «վերեւից» եկած հրահանգը՝ պետական աշխատողներին աշխատանքից ազատելու սպառնալիքով արգելել գնալ Դիլիսկա գյուղ, գնալ Սբ Սարգիս եկեղեցի: Հաջորդ օրն եւեթ ավտոկայանի վարիչը տխուր դիմավորում է իր սիրելի վարորդին՝ «Այս ինչ արեցի՞ր, չէ՞ որ քեզ ասացի կիմանան եւ աշխատանքից կհեռացնեն...»: Պապիկը պատասխանում է, որ Աստծո ուխտն ավելի կարեւոր է, քան աշխատանքը: Վարիչը շատ է վշտանում: Մեկ օր չանցած, գալիս է վարորդներից մեկը եւ ասում, որ ուզում է աշխատանքից հեռանալ, ավելի նախընտրելի աշխատանք գտնելու պատճառով: Ուրախացած վարիչը անմիջապես դիմում է գրում վերի ատյաններին, որ «վարորդը հեռացված է աշխատանքից Դիլիսկա գնալու պատճառով»: Սակայն դիմումում չի նշվում վարորդի անունը եւ կոմունիստ ղեկավարները մնում են բավարարված.... Կիմ պապիկը շարունակում է իր աշխատանքը քաղաքի ավտոկայանում...

Տ. Տաթև քհն.

Մարիամ տատին
վերջերս առիթ ունեցա լինել Ախալքալաքում բնակվող մի տատիկի համեստ կացարանում: Համեստ ասվածն իհարկե շատ հարաբերական է, քանի որ ութսունամյա այս ծեր կնոջ փոքրիկ սենյակում, որը և խոհանոց է և ննջարան և միջանցք, նույնիսկ էլէկտրականություն կչար... մի խոսքով... միայնակ կինը չունի ոչ մի հարազատ-բարեկամ, բոլորը մահացել են, կատարյալ մենակություն...բայց սա չէ մեր պատմության կարևոր մասը, այլ այն, որ Մարիամ տատին իր բոլոր դջբախտություններով հանդերձ հիշեցրեց Հոբ երանելուն, քանի որ շարունակ փառաբանում է Տիրոջը, ապրում աղոթքներով ու օրհնություններով... ամեն եկողի կարող է հաց առաջարկել, նույնիսկ գումար, որ ստանում է իր համեստ թոշակի տեսքով: Շատերին նույնիսկ առաջարկել է, չեն մերժել... մեզ էլ առաջարկեց... իսկ օգնություն առաջարկողներին միանգամից հարցնում է, թե արդյոք աղանդավոր չեն...իրեն մխիթարել ցանկացողներին մի քանի րոպե հետո արդեն ինքն է մխիթարում... ահա այսքանը մեր լուսավոր ու բարի Մարիամ տատի մասին

Masnaget

Շատ հետաքրքիր պատմություններ են: 39:) 39:) Անհամբեր սպասում ենք շարունակություններին 5:)
Մի բան պատմելիս ոչ եղած բաները պակասեցրեք, ոչ էլ չեղած բաներ ավելացրեք:

Տ. Տաթև քհն.

                                      Անկնունք զոքանչը

մի օր Ախալքալաքի Սուրբ Խաչ եկեղեցի են գալիս հարևան գյուղից, որպեսզի քահանայի հետ պայմանավորվեն երիտասարդ զույգի մկրտության օրն ու ժամը:  
/Ջավախքում շատերը, ցավոք, առայժմ հենց պսակադրության համար էլ նախորոք մկրտվում են/: Քահանան կանխագուշակելով, որ երիտասարդների ծնողներն էլ մկրտված չեն լինի, առաջարկում է նրանց նույնպես մկրտվել: Իմանալով սուրբ խորհրդի անհրաժեշտության մասին, համաձայնում են մկրտվել նաև ծնողները ապագա հարսի և փեսայի... մկրտությունից մի քանի ամիս անց, զանգահարում է քահանային փեսայի հայրը ու խնդրում ամենաանհավանականը՝ գնալ ու մկրտել արդեն քառասուն օր առաջ մահացած զոքանչին: Քահանայի բացատրությունից հետո, որ խնդրանքն անկարելի է, այս մարդը խնդրում է գոնե մի բան անել, քանի որ զոքանչը մահից հետո գրեթե այդ բոլոր օրերի ընթացքում գալիս է թոռի երազին՝ տան մեջ անհանգիստ հետուառաջ քայլելով ու անընդհատ բողոքելով, թե ինչու են իրեն առանց մկրտել թույլ տվել, որ մահանա... Բանից պարզվում է, որ զոքանչը, փեսայից իմանալով, որ թոռի մկրտության ժամանակ քահանան հրավիրել է նաև ընտանիքի բոլոր անկնունք անդամներին ևս մկրտվել, ինքն էլ է խնդրել, որր իրեն տանեն... Սակայն փեսան ասել է.<< զոքանչ ջան, սպասի էլի, քեզ էլ հետո>>... ու հետոն չի եկել..

Տ. Տաթև քհն.

ողջույն սիրելիներ, բավական երկար ընդմիջումից հետո փորձեմ լրացնել ջավախքյան պատմությունների իմ շարքը հերթական ուշագրավ մի դեպքի նկարագրությամբ...

Հայհոյանքի հետեւանքը
[/font]

Ախալքալաքցի տաքսու մի վարորդ հերթական անգամ ուղեւորներին տանում է Երեւան եւ հերթական անգամ Շիրակի մարզի մի մատուռի կամ ջավախքյան ընդունված տարբերակով «Սրբի» կողքով անցնելիս խաչակնքում է: Ուղեւորներից մեկը տեսնելով այդ՝ սկսում է ներկայացնել իր կարծիքն այն մասին, որ անիմաստ է այդ խաչակնքումը, չկա Աստված եւ այլն... վարորդի հակառակ պնդումներից հետո սա սկսում է թունդ հայհոյանքներ տեղալ Աստծո եւ մատուռի հասցեին... այդ ուղեւորությունը երկար տեղի չի ունենում. տեղի է ունենում ավտովթար, ինչի արդյունքում մահանում է հայհոյող անձը, իսկ մյուսներին ոչինչ չի պատահում: Ահա եւ սրբապղծության պատասխանը՝ ոմանց համար գուցե պատահականություն, ոմանց համար հավատքն ամրացնելու հերթական վկայություն:
                   Այս պատմությամբ նորից ուզում ենք հիշեցնել մեր սիրելի զավակներին ազգիս հայոց, որ իրենց բերանները չպղծեն հայհոյանքներով, թեկուզ եւ մարդկանց ու երեւույթների հասցեին, եւ խաչակնքման ու աղոթքի զորությամբ հեռու մնան այդ տարածված ու ամրագրված չարիքից

Petros

Ես նույպես ուզում եմ պատմել մի պատմություն մեր` ՙարեգաՙ կամերային երգչախմբի սուրբծննդյան ուղևորությունից:
Ուրեմն գնացինք բարեհաջող հասանք, հունիսի 6-ի երեկոյան պիտի կայանար մեր համերգը, իսկ առավոտյան, մինչև
Պատարագի սկիզբը, կողքի գյուղի եկեղեցու քահանան մեզ մոտեցավ ու ղնդրեց, որ Պատարագ երգենք, մենք էլ մի քանի հոգով գնացինք երգելու:
Անասելի ցուրտ էր Եկեղեցում, ընդ որում, մեր կոշիկներն էլ ջուր էին քաշել ու սրսռում էինք ցրտից: Մի խասքով, լավ ու վատ երգեցինկ մի կերպ ու վերադարձանք, որ երեկոյան պիտի երգեինք: Դե էդ ցրտից հետո էլ ինչ ձայն պիտի մնար: Պիտի ջերմություն ունենայինք ու պարկեինք, բայց, արի ու տես, որ ոչ ոք չհիվանդացավ: Ավելին, շատ լավ երգեցինք համերգն ու վերադարձանք Երևան:
Դա ֆենոմեն էր, որ առղջ մնացինք:
Էսքան բան ;)

Տ. Տաթև քհն.

Բարի փայտահատը

Ժուկով-ժամանակով մի բարի փայտահատ է ապրում մի փոքրիկ քաղաքում: Մի որ այս փայտահատն անտառում իր կնոջ ցախ հավաքելիս է լինում ու դարսում իր փոքրիկ փոխադրամիջոց մոտոցիկլի մեջ եւ հանկարծ նկատում է որ իրենցից ոչ քիչ հեռու մի ծեր կին նույնպես ցախ է հավաքում: Փայտահատը մտածում է օգնել այս կնոջն ու ցախը տեղափոխել այս կնոջ տուն: Միասին տանում են այն գյուղ, որտեղ ապրում է այս տատը, եւ դատարկելու ժամանակ փայտահատը մտածում է, որ իր հավաքած բաժինն էլ դատարկի տատիկի տանը, Աստված ողորմած է, ինքը նորից կհավաքի, ժահել է, ուժը դեռ տեղն է: Այդ օրն առանց ցախ վերադառնում է տուն, բայց ահա զանգում է այդ քաղաքի կառավարիչը ու ասում, որ վաղը եթե քաղաքի ոչ պիտանի ծառերը կտրես, քեզ այդ կտրված ծառերից կտանք այնքան բաժին, որքան կկարողանաս տանել տուն: Սա իհարկե մեծ ուրախություն էր փայտահատի համար, քանի որ նա այսպիսով փայտի հսկայական բաժին ունեցավ իր տան համար: Այս իրողությունը փայտահատն անկալեց որպես Աստծո պարգեւ իր արած փոքրիկ բարության դիմաց...

Հ.գ. իհարկե սա հեքիաթ չէր, սիրելի ընթերցողներ, այդ փայտահատի հետ հենց այսօր ծանոթացա Եկեղեցում եւ իմացա այդ փոքրիկ պատմության մասին