Մեր երեւելիները քրիստոնեական լույսի ներք

Started by Տ. Տաթև քհն., November 18, 2010, 10:12:03 PM

Previous topic - Next topic

Տ. Տաթև քհն.

Ողջույն բոլորին, ինձ վերջերս անընդհատ մի հարց է հուզում. արդյո՞ք մեր ժողովրդի կողմից այդքան սիրված երեւելի անձնավորությունները /առայժմ հիմնականում կենտրոնանանք գրականության ասպարեզի վրա/ քրիստոնեական տեսանկյունից եւս երեւելի են: Ինձ խնդրում եմ օգնեք այս հարցում, քանզի ինքս էլ լավատեղյակ չեմ մեր գրական մեծությունների կենսագրական մանրուքներին

vahan

Quote from: Տ. Տաթև քհն. on November 18, 2010, 10:12:03 PM
Ողջույն բոլորին, ինձ վերջերս անընդհատ մի հարց է հուզում. արդյո՞ք մեր ժողովրդի կողմից այդքան սիրված երեւելի անձնավորությունները /առայժմ հիմնականում կենտրոնանանք գրականության ասպարեզի վրա/ քրիստոնեական տեսանկյունից եւս երեւելի են: Ինձ խնդրում եմ օգնեք այս հարցում, քանզի ինքս էլ լավատեղյակ չեմ մեր գրական մեծությունների կենսագրական մանրուքներին
Շատ ուշագավ հարց եք բարձացրել հարգելի Տ. Տաթև քհն:Միևնույն ժամանակ նաև մի քիչ զգուշավորություն է պահանջվում այս արցին պատասխանելու համար,որպեսզի չհայտվենք դատապարտողի դերում:Ինչևե, շատ գրական տիտանների վարած յանքը, ըստ ինձ հասած տեղեկությունների, բավական հեռու, կամ ընդհանրապես հակադարձ է եղել աստվածահաճո կոչվելու համար:Եվ եթե, ասենք Իսահակյանը,Չարենցն ու Սևակը իրենց կյաքի վերջին րոպեներին գոնե, զղջում ու ապաշխարանք ապրած չլինեն, դժվար թէ ողորմության արժանացած լինեն:
Քեզ ատողներին ատեցի, Տէ՛ր, եւ քո թշնամիների պատճառով մաշուեցի։

Տ. Տաթև քհն.

Շնորհակալ եմ արձագանքի համար Վահան, միանում եմ քո կոչին, ես հենց այդպես էլ ուզում եմ որ ոչ թե քննադատության համար շարունակենք այս թեման, այլ իրոք մեր համար բացահայտենք մեր քրիստոնյա երեւելիներին

BAREV

Շատ գեղեցիկ շարք ունի Թումանյանը: Կարծեմ սրանից 1-2 տարի առաջ հրատարակվեց հենց հոգևոր թեմայով Թումանյանի ստեղծագործությունների ընտրանի: Մի քանի միջոցառում էլ եմ հիշում "աստվածային Թումանյանը" վերնագրով: Ես բավական խորը հոգևոր մոտիվների եմ հանդիպել Տերյանի մոտ: Անգամ իր ժամանակի պաշտոնաթերթերից մեկում մի հոդված ունի՝ "Հոգևոր Հայաստանը" վերնագրով, ուր կոչ է անում կերտելու հենց հոգևոր վերածնունդի, վերազարթոնքի: Իսահակյանը մի քիչ շատ է հինդու-բուդդիստականին թեմատիկային դիմում, մի քիչ չեմ կողմնորոշվում՝ իր վերաբերյալ կոնկրետ բան ասելու համար: Նոր անդրադարձա, որ թե' Թումանյանը, թե' Տերյանը քահանայի զավակ են, իսկ մանկուց Աստծուն ընդունելն այլ ստանդարտ է:

Տ. Տաթև քհն.

Շատ լավ, Բարեւ, եկեք մի քիչ էլ նեղացնենք մեր թեման՝ կենտրոնանալով հենց Տերյանի ու Թումանյանի վրա, հավանաբար Իսահակյանին միանգամից դուրս թողնենք մեր ցուցակից...
ի դեպ, զուգադիպորեն հենց մի քանի օր առաջ կարդացի Տերյանի «Հոգեւոր Հայաստան» հոդվածը, իհարկե հոդվածը հոգեւոր արժեքների պահպանման եւ ջատագովության միտումով է գրված, բայց կարծում եմ ավելի շատ հոգեւր արժեքներ ասելով Քրիստոս քարոզչությունը նկատի չի ունեցել: Հիմա էլ հանդիպում ես շատ բանաստեղծների, մշակութային գործիչների ու հոգեւոր արժեքներ քարոզողների, ովքեր նույնիսկ Աստծո գոյությանը չեն հավատում... հենց այսօր մի քանդակագործի հետ եմ բանավեճ ունեցել, ով հոգեւորականների հետ բանավիճում է, թե որ խաչքարն ուր պիտի դրվի, սակայն միեւնույն ժամանակ այդ խաչքարը սրբացնող խաչյալին չի հավատում: Ցավոք այդպիսինների թիվը քիչ չէ... անդրադառնալով Տերյանին՝ կուզենայի նրա մեջ տեսնել ոչ թե այդպիսի մեկին, այլ Քրիստոսի լույսով վառված մեկին...կուզենայի մեկից իմանալ իմ այս հարցի հանգամանալից պատասխանը

Samvel

"Սկզբից էր Բանը, և Բանը Աստծո մոտ էր, և Բանը Աստված էր: Նա սկզբից Աստծո մոտ էր: Ամենայն ինչ նրանով եղավ. և առանց նրա չեղավ ոչինչ, որ եղել է: Կյանքը նրանով էր: Եվ այդ կյանքը մարդկանց լույս էր: Եվ լույսը խավարի մեջ լուսավորում է, և խավարը նրան չնվաճեց":                                                                                                                                                                                   Հովհաննես, Ա;1-5:

Եթե նույնիսկ խոսքը այս "Բանի" շատ փոքրիկ մասն է կազմում (եթե ընդունում ենք Բանը որպես Գոյ - Լոգոս), և, ելնելով դրանից, խոսքն էլ "Աստված էր և Աստծո մոտ", նշանակու՞մ է, որ Աստված շնորհել է Իր "Խոսքը" ոչ միայն Թումանյանին ու Տերյանին, այլ նաև Իսահակյանին, Չարենցին ու Սևակին էլ, ինչպես նաև շատ ու շատ ուրիշների: Կարծում եմ, քիչ կգտնվեն այնպիսիները, ովքեր կասկածում են սրանում: Հակառակ դեպքում ինչպե՞ս կարելի էր "Անլռելի զանգակատուն" ստեղծել առանց Աստծո տված շնորհքի, "Լուսամփոփի պես աղջիկ" ստեղծել առանց Աստծո տված շնորհքի, "Աբու Լալա Մահարի" ստեղծել (մի մեղադրեք նրան, խնդրում եմ, մահմեդական թեմայի դիմելու համար էլ)- առանց Աստծո տված շնորհքի:

Թե՞ ձեզ թվում է, որ Աստծոն անհաճո էին այս ստեղծագործությունները: Եթե Նա տվեց հնարավորություն ստեղծելու, ուրեմն հաճելի էին, չէ՞: Իսկ եթե հաճելի չէին, ուրեմն ինչու՞ թույլ տվեց ստեղծել: Որպեսզի հետո պատժի՞: Այդպես Հայրը դաստիարակում է Իր սիրելի զավակների՞ն: Դուք այդպե՞ս եք դաստիարակում ձեր զավակներին. թույլատրում եք մի բան ու հետո պատժու՞մ եք: ՈՒմի՞ց եք սովորել. ձեր Հորի՞ց...

Իսկ ի՞նչ եք կարծում, Աստծոն հաճելի՞ են արդյոք Խայամի ստեղծագործությունները, Ֆիրդուսու, Հաֆիզի, Վան Վեյի, Լի Բոյի, Թաքուբոքուի ստեղծագործությունները, Մահաբհարա՞տան, Դհամմապա՞դան, Գիլգամեշն ու Սասունցի Դավի՞թը...

Ցանկանում եմ ասել, որ, երբ խոսում ենք "մեր երևելիների" մասին, հակավոր է մոտենալ նրանց այն տեսանկյունից, որ նրանք արդեն գտնվում են Աստծո լույսի ներքո: Իսկ հնարավո՞ր է արդյոք, որ քրիստոնեական լույսը տարբերվի Աստծո լույսից: Կարծում եմ, որ ոչ: Եվ եթե մենք մտածենք հակառակը, ուրեմն վաղուց արդեն մեր երևելիներին պետք է նզովքի ու հալածանքի ենթարկեինք: Ի միջի այլոց, մեզանից առաջ այդ բանն  արեցին կոմունիստները: Խորհուրդ եմ տալիս չնմանվել նրանց:

Հ.Գ. Եկեք չմոռանանք նաև Պետրոս Դուրյանին:
Ինչիդ են պետք աչքերդ, եթե սիրտդ կույր է:

BAREV

Տերյանը շատ գեղեցիկ բանաստեղծություններ ունի, որոնք հստակ արտահայտում են նրա հավատքային կողմորուշումը: Առաջ Աստված, կփորձեմ մոտ ժամանակներս անպայման մի քանիսը տեղադրել էստեղ: Տեր Հայր ջան, քեզ ուժ ու կարողություն՝ առաքելությունդ բարեբեր իրականացնելու համար: Իսկ նմանատիպ անդրադարձները իրոք շատ կարող են օգտակար լինել Քրիստոսի լույսն ու բարի ավետիսը քարոզելու համար:

Տ. Տաթև քհն.

Սամվել ջան մտքերդ ահավոր շիլաշփոթ վիճակում են, խնդրում եմ կարգի բերես, վերադասավորես նոր շարադրես, ոչ մեկն ել չի դատապարտում մեր բանաստեղծներին, մեր քննարկման ուղղվածությունը լրիվ այլ է, իսկ կոմինիստներին նմանվելու պահով ... չգիտեմ ինչ գրեմ..., դե լավ...

Samvel

Միգուցե շիլաշփոթ չե՞ն, սիրելի Տեր Տաթև, միգուցե ուղղակի ուրի՞շ են:
Այնուամենայնիվ, եթե հետևեմ Ձեր խորհրդին և "կարգի բերեմ մտքերս", կստացվի մոտավորապես հետևյալը.
Ձեր բացած թեմայի բուն իմաստը` "քրիստոնեական տեսանկյունից եւս երեւելի են", ես հասկանում եմ, որ մենք պետք է փորձենք տեսնել, թե արդյո՞ք իրենց անձնական կյանքը քրիստոնեային վայել են անց կացրել մեր երևելիները: Եթե սխալ եմ` ներող եղեք և ուղղեք ինձ, խնդրում եմ: Իսկ եթե ճիշտ եմ, ուրեմն ես լրիվ համաձայն եմ Վահանի հետ և համոզված եմ, որ նրանց անձնական կյանքը փորփրելով, մենք վաղ թե ուշ "կհայտնվենք նրանց դատապարտողի դերում":

Դուք շատ հետաքրքիր թեմա եք բացել, Տեր Տաթև, և ցավալի կլիներ, եթե այն շուտով փակվեր: Իսկ եթե մարդկանց անձնական կյանքը քննարկելու փոխարեն մենք փորձեինք նրանց գործերի մեջ փնտրել աստվածահաճո բաները, ինձ թվում է, որ թեման շատ ավելի լայնածավալ ու հետաքրքրական կդառնար: Եվ հետո, ես առաջինը չեմ լինի, եթե ասեմ, որ հանճարները, կամ, ինչպես Դուք եք ասում, երևելիները, վեր են իրենց անձնական կյանքը քննարկելուց: Եվ որպես ապացույց, կբերեմ մեր սիրելի Թումանյանի տողերը.

                                                              Հոգիս` տանը հաստատվել―
                                                              Տիեզերքն է ողջ պատել.
                                                              Տիեզերքի տերն եմ ես,
                                                              Ո՞վ է արդյոք նըկատել։
Ինչիդ են պետք աչքերդ, եթե սիրտդ կույր է:

BAREV

Ինձ թվում է՝ այս թեմայի նպատակը հոգեշահ ինֆորմացիան պիտի լինի: Ցանկացած մեկի մոտ սխալներ կլինեն: Սուրբ Գիրքն էլ շեշտում է, որ անսխալ մարդ չկա: Մեր նպատակն է հոգին, հոգևորը զորացնող նյութեր, փաստեր, տեղեկություններ ու փորձառություն այստեղ միմյանց հետ կիսելը:
Սամվել ջան, խնդրում եմ սպիտակ դրոշակին անցնել:

Իսկ Տերյանի մասին Նշան Աբասյանը մի քիչ նյութ տեղադրել է, որ կարծում եմ՝ օգտակար կլինի.
http://lyunse.info/?p=925