Աշուն է, անձրև…

Started by Ղուկաս Վահան, September 01, 2010, 09:57:54 PM

Previous topic - Next topic

Ղուկաս Վահան

Սիրով ցանկանում եմ տեղեկացնել բոլորին, որ ՄԻՏՔ ակումբում նոր մրցութային թեմա ենք բացում։
Քանի որ աշուն է գալիս, և մրցույթը մոտ մեկ ամիս տևելու է, ուստի որոշեցինք նոր թեման կոչել «Աշուն է, անձրև...»։
Ձեր գրավոր աշխատանքները՝ չափածո կամ արձակ, կարող եք տեղադրել «Աշուն է, անձրև...» թեմայում։
Մրցույթի առաջին փուլը, որի ընթացքում ֆորումի գրանցված մասնակիցները կտեղադրեն իրենց աշխատանքները, կտևի մինչև հոկտ. 10-ը, որից հետո 3–ից 7 օր կհատկացվի քվեարկությանը։
Բոլորին խնդրում ենք ուշադիր կարդալ ՄԻՏՔ ակումբի Կանոնակարգը։

Ակտիվ եղե՛ք և մի՛ կաշկանդվեք Ձեր մտավոր ներուժն արտահայտել։





Հավելյալ նշենք, որ այս մրցույթի առաջին մրցանակը, այն է՝ «Dr.Web Anti-virus Pro»–ի մեկ տարվա լիցենզիա 2 համակարգչի համար, մեզ տրամադրում է Սոֆթլայն  ընկերությունը։
Սոֆթլայն  ընկերությունը առաջատար ընկերություններից  է լիցենզիոն ծրագրային ապահովման ոլորտում ինչպես Ռուսաստանում, այնպես էլ  մի շարք ԱՊՀ երկրներում: Հանդիսանում  է ծրագրային ապահովման արտադրող ավելի քան 3000  ընկերությունների հավատարմագրված գործընկեր: Սոֆթլայն ընկերությունը առաջարկում է ծառայությունների լիարժեք սպեկտր`լիցենզավորման օպտիմալ սխեմաների ընտրություն, տեխնիկական սպասարկում, խորհրդատվություն, ուսուցում: Ընկերությունը ներկայացնում է ցանց իր մի շարք ներկայացուցչություններով  Ռուսասատանի ավելի քան 53 քաղաքներում և ԱՊՀ երկներում:

Այն հաղթողը, ով ապրում է Երևանում կամ կգա Երևան, մրցանակը ստանալու համար մենք անձամբ կուղեկցենք Սոֆթլայն ընկերություն։ Իսկ նրանք, ովքեր չեն կարող գալ, կարող են ինտերնետից ձեռք բերել ծրագիրը, իսկ մենք կփոխանցենք լիցենզիայի բանալի գաղտնագիրը։
Let's open the window of our soul and let the light enter our souls

Ղուկաս Վահան

Ըստ կանոնակարգի ՄԻՏՔ ակումբի մրցույթների ժամանակ արգելվում է փոփոխել որևէ մեկի վարկանշային կարգավիճակը, քանի որ այն ազդում է գնահատման արդյունքների վրա, ուստի տեղեկացնում եմ, որ վարկանշային համակարգը փակված է։
Let's open the window of our soul and let the light enter our souls

Ղուկաս Վահան

Մրցույթի ավարտին մնացել է երեք օր։
Let's open the window of our soul and let the light enter our souls

Ղուկաս Վահան

Վերջին հիշեցում.
Մրցութային թեման փակվում է այսօր, ժ. 23.00-ին։
Let's open the window of our soul and let the light enter our souls

Ղուկաս Վահան

Թեման փակված է։ Սկսում ենք քվեարկությունը, որը նախատեսել ենք մինչև ամսի 17-ը։ Վերջնաժամկետը՝ երեկոյան, ժ. 23.00։
Let's open the window of our soul and let the light enter our souls

Ղուկաս Վահան

Այսօր քվեարկության վերջին օրն է։
Let's open the window of our soul and let the light enter our souls

Ղուկաս Վահան

Քվեարկությունն ավարտված է։ Թեման փակել ենք։ Շուտով կտեղադրենք արդյունքները։
Let's open the window of our soul and let the light enter our souls

TILIL

Հարգելիներս ուզում  եմ ասել, որ ես ֆոդից ընտրել եմ իմ մրցանակ և արդեն այն ստացել եմ, այն է`
Սուրբ Թեոփան Մենակյաց, «Ինչ է հոգևոր կյանքը և ինչպես տրամադրվել դրան», Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Սևանի Վազգենյան հոգևոր դպրանոց, Սբ Էջմիածին, 2007 /239 էջ/:
Անչափ շնորհակալություն...

Ղուկաս Վահան

Ադմինիստրացիայի հարցմանը չարձագանքելու, էլ. նամակին չպատասխանելու պատճառով Luse-ն զրկվում է իր մրցանակից։ Մրցանակը փոխանցվում է Մրցութային ֆոնդ։
Let's open the window of our soul and let the light enter our souls

Ղուկաս Վահան

Օրեր առաջ մենք այցելեցինք Սոֆթլայն ընկերություն և Հասիկը ստացավ իր մրցանակը։
Նկարները կարող եք տեսնել այստեղ։
Let's open the window of our soul and let the light enter our souls