Ինքնասպանություն

Started by ani, July 12, 2010, 04:50:25 PM

Previous topic - Next topic

ani

#20
Quote from: mane on July 17, 2010, 12:03:50 AM
Անի ջան, ասեմ, որ ես էլ եմ հաճախ դատարկություն զգում և դա իմ համար ամենասարսափելի ու դաժան բանն է։ Դա լինում է հատկապես այն ժամանակ, երբ պարապ եմ մնում։ Դրա համար  միշտ, ինչքան էլ հոգնած լինեմ, աշխատում եմ մի բան անել, կամ ինչ–որ բանով զբաղվել այդ դատարկության զգացողությունը ցրելու համար։

Նման դեպքերում իմ փրկությունը նկարչությունն է: Լրիվ կտրվում եմ իրականությունից ու ժամանակը մի այլ կայծակնային արագություն է ձեռք բերում: Երևի մինչև հիմա սա է եղել իմ փրկությունը:

ani

Շնորհակալ եմ բոլորիդ լավ խորհուրդների համար

Masnaget

#22
Quote from: ani on July 17, 2010, 12:07:03 AM
Նման դեպքերում իմ փրկությունը նկարչությունն է: Լրիվ կտրվում եմ իրականությունից ու ժամանակը մի այլ կայծակնային արագություն է ձեռք բերում: Երևի մինչև հիմա սա է եղել իմ փրկությունը:
Այո, արվեստը կարող է մարդուն կտրել հուսահատ մտքերից:
Մի բան պատմելիս ոչ եղած բաները պակասեցրեք, ոչ էլ չեղած բաներ ավելացրեք:

Samvel

Հոգիները` (մենք), պետք է փորձեն ամեն ինչ տարբեր ինկարնացիաների ժամանակ, այդ թվում նաև ինքնասպանությունը: Սովորաբար դա արվում է հոգու զարգացման սկզբնական փուլերում, այսինքն, երբ հոգին երիտասարդ է: Փաստորեն, մենք բոլորս մեր նախքին կյանքերում ինչ-որ ժամանակ արդեն ունեցել ենք ինքնասպանության փորձը:
Իսկ կրկնվող ինքնասպանության դեպքում ահա թե ինչ է տեղի ունենում: Ինքնասպանությունից անմիջապես հետո դու կհանդիպես քո ՈՒսուցիչ-ՈՒղեկիցների հետ: Առաջինը, նրանք կցանկանան, որպեսզի դու հասկանաս, որ զարհուրելի սխալ ես գործել, և որ ինքնասպանությունը` դա ելք չէ: Ավելին, քո կյանքը վերանայելու ժամանակ դու կիմանաս, որ հաջորդ կյանքում դու անպայման կհասնես քո կյանքի այս նույն իրավիճակին և, հուսանք, ուրիշ ընտրություն կկատարես, քանզի այդ վիճակը կկրկնվի այնքան ժամանակ, մինչև դու ուրիշ ընտրություն կատարես:

Պարզորեն ասած,երբ դու ընտրում ես ինքնասպանությունը, հաջորդ կյանքում պիտի ստեղծես իրավիճակների ճիշտ նույնպիսի հավաքածու, ճշգրտորեն ներառնելով այն ամենը, ինչը բերել է քեզ դեպի այդ ինքնասպանությունը:

ՈՒրեմն, մտածեք, խնդրում եմ, սիրելի Անի, արժանի՞ է արդյոք Ձեր այդ "ինքնասպանապանական" վիճակը նրան, որպեսզի անգամներ շարունակ կրկնվի Ձեր հաջորդ թանկարժեք կյանքերում...
Ինչիդ են պետք աչքերդ, եթե սիրտդ կույր է:

BAREV

Առանց ինկարնացիաների մեջ խորանալու և տարբեր ուսուցիչ-ուղեկիցների մասին ենթադրելու՝ կուզենայի հատկապես ուշադրություն դարձնեք մեծագույն ՈՒՍՈՒՑՉԻ՝ ՀԻՍՈՒՍ ՔՐԻՍՏՈՍԻ անձին ու խոսքին: Հիշեք Նրա հրավերը. "Եկե'ք ինձ մոտ բոլոր հոգնածներդ ու ծանրաբեռնվածներդ և ես կհանգստացնեմ ձեզ: Իմ լուծը ձեզ վրա վերցրեք և սովորեցեք ինձնից, որ հեզ եմ և սրտով խոնարհ. և ձեզ համար հանգիստ պիտի գտնեք, որովհետև իմ լուծը քաղցր է, և բեռն իմ՝ թեթև" /Մտթ. 11:28-30/: Անգամ ձեր նշած ձանձրույթի, աննպատակության, միայնության մեջ մարդը. լուրջ անալիզ անելու դեպքում, կզգա, թե ինչքան է ինքն իրեն "բեռնավորել" անպետք ու պետքական հազար ու մի մտքերով, ծրագրերով՝ շատ հաճախ խճճվելով հենց դրանց մեջ: Քրիստոնյայի կյանք ապրել, նշանակում է միշտ պատերազմի մեջ լինել, որը գերազանցապես հոգևոր ու մտային է /Պողոս առաքյալն էլ ասում է, որ մերը բարի պատերազմ է՝ "Պատերազմեցի բարի պատերազմը, ավարտեցի ընթացքս, պահեցի հավատքը: Եվ հիմա ինձ է սպասում արդարության պսակը, որը, որպես հատուցում, ինձ պիտի տա Տերը՝ արդար Դատավորը, այն օրը. և ոչ միայն ինձ, այլ նաև բոլոր նրանց, որ սիրեցին նրա հայտնվելը" Բ Տիմ. 4:8/:

Samvel

Quote from: BAREV on August 25, 2010, 10:34:31 AM
Առանց ինկարնացիաների մեջ խորանալու ...
Անշուշտ, ես լիովին համաձայն եմ Ձեզ հետ, սիրելի Բարև, որ Քրիստոս` մեծագույն ուսուցիչն է և խորհրդատուն: Եվ սակայն, որքանո՞վ է  Ձեր մեջբերած այս խորհուրդը պատասխանում Անիի տված կոնկրետ հարցին` ինքնասպանության մասին:

Բայց հետո, երբ Մատթեոսից անցա Պողոս առաքյալին, Ձեր մեջբերումն ինձ հանգեցրեց  ընդհանրապես մի ապշեցուցիչ եզրակացության.
Ստացվում է, որ հենց որ մտքովդ անցնում է ինքնասպանություն գործել, - իսկույն վեր կաց ու գնա` մի երկու հատ խաչակրաց արշավանք կազմակերպի՞ր: Դրանով դու հեշտությամբ գլխիցդ կհանես ինքնասպանության գաղափա՞րը:

Հիշեցնում եմ, սա իմ մտահղացումը չէ, սիրելի Բարև, այս մտքին հանգեցնում են վերոհիշյալ մեջբերումները...
Ինչիդ են պետք աչքերդ, եթե սիրտդ կույր է:

vahan

Ինչպես գրել է Պողոս առաքյալը «Մարդու կյանքն այս երկրի վրա նման է պատերազմի: Եվ այդ պատերազմը մարմնի ու արյան դեմ չէ, այլ այս խավարի աշխարհակալների և երկնքի տակ գտնվող շատ զորությունների»:
Քեզ ատողներին ատեցի, Տէ՛ր, եւ քո թշնամիների պատճառով մաշուեցի։