Լուսամուտ երկխոսության

ԱՅԼ => Հոգեբանություն => Topic started by: ani on July 12, 2010, 04:50:25 PM

Title: Ինքնասպանություն
Post by: ani on July 12, 2010, 04:50:25 PM
Կուզենայի խոսեինք ինքնասպանության մասին:
Ձեր կարծիքով ինչպիսի մարդիկ են ինքնասպանություն գործում: Ինչու են նրանք դիմում այդ քայլին? 14:)
Title: Re: Ինքնասպանություն
Post by: Ղուկաս Վահան on July 12, 2010, 05:16:02 PM
Թեմայի շուրջ.
Մահվան խոկում, (http://www.lusamut.net/level4_.php?id=140&id_3=361&id_4=135&cat_=2&id_2=716&s=12)
Մարդիկ տեղեկացված չեն: (http://www.lusamut.net/preview.php?id=2270)
Title: Re: Ինքնասպանություն
Post by: ani on July 12, 2010, 07:05:34 PM
Quote from: Admin on July 12, 2010, 05:16:02 PM
Թեմայի շուրջ.
Մահվան խոկում, (http://www.lusamut.net/level4_.php?id=140&id_3=361&id_4=135&cat_=2&id_2=716&s=12)
Մարդիկ տեղեկացված չեն: (http://www.lusamut.net/preview.php?id=2270)
Որ Եհովայի վկաները նման սադրիչ բաներ անում են, գիտեի, ուղղակի հետաքրքիր է, ինչպես են նրանք կարողանում համոզել, որ մարդիկ ինքնասպանություն գործեն?
Title: Re: Ինքնասպանություն
Post by: vahan on July 12, 2010, 08:55:38 PM
Quote from: ani on July 12, 2010, 07:05:34 PM
Որ Եհովայի վկաները նման սադրիչ բաներ անում են, գիտեի, ուղղակի հետաքրքիր է, ինչպես են նրանք կարողանում համոզել, որ մարդիկ ինքնասպանություն գործեն?
Վկաները շատ մոլորություններ ունեն, բայց կարծեմ՛ կոնկրետ ինքնասպանության  քարոզչություն չունեն։
Title: Re: Ինքնասպանություն
Post by: ani on July 12, 2010, 10:55:26 PM
Ադմինի տված երկրորդ հղումում դա չէր ասված Վահան ջան?
Title: Re: Ինքնասպանություն
Post by: vahan on July 13, 2010, 03:11:37 PM
Quote from: ani on July 12, 2010, 10:55:26 PM
Ադմինի տված երկրորդ հղումում դա չէր ասված Վահան ջան?
Անի ջան, որ Ադմինը հղում է տեղադրում՝ էլ սեփական տեսակետ չպետք է  ունենա՞նք։ :)

Չնայած որ տվյալ հղումում, կոնկրետ վկաների ինքնասպանություների մասին  գրեթե չեր խոսվում։Նշվում էր, որ Վկաները խարխլում են ազգային հիմքերը։Սա այլ հարց է։
Իսկ արդարության դեմ չմեղանչելու համար ասեմ, որ  Վկաները  շատ ու շատ  սխալ  մեկնություններ են անում, բայց կոնկրետ ինքնասպանության  կոչեր չեն անում։
Title: Re: Ինքնասպանություն
Post by: ani on July 13, 2010, 05:39:26 PM
Quote from: vahan on July 13, 2010, 03:11:37 PM
Quote from: ani on July 12, 2010, 10:55:26 PM
Ադմինի տված երկրորդ հղումում դա չէր ասված Վահան ջան?
Անի ջան, որ Ադմինը հղում է տեղադրում՝ էլ սեփական տեսակետ չպետք է  ունենա՞նք։ :)

Չնայած որ տվյալ հղումում, կոնկրետ վկաների ինքնասպանություների մասին  գրեթե չեր խոսվում։Նշվում էր, որ Վկաները խարխլում են ազգային հիմքերը։Սա այլ հարց է։
Իսկ արդարության դեմ չմեղանչելու համար ասեմ, որ  Վկաները  շատ ու շատ  սխալ  մեկնություններ են անում, բայց կոնկրետ ինքնասպանության  կոչեր չեն անում։
Իհարկե սեփական տեսակետ ունեցեք ուղղակի, ես այդպես էի հասկացել:
Իսկ բուն հարցի մասին ինչ սեփական տեսակետ ունեք:
Title: Re: Ինքնասպանություն
Post by: vahan on July 13, 2010, 09:33:04 PM
Quote from: ani on July 13, 2010, 05:39:26 PM
Իհարկե սեփական տեսակետ ունեցեք ուղղակի, ես այդպես էի հասկացել:
Իսկ բուն հարցի մասին ինչ սեփական տեսակետ ունեք:
Անի ջան մգեցված սեփականը որպես հեգնա՞նք  ընդունեմ, թէ՞ ոնց։
Իսկ ընդհանրապես գրված է ՝ Մի սպանիր։
Լինի դա քեզ, թէ՝ ուրիշին։
Title: Re: Ինքնասպանություն
Post by: ani on July 16, 2010, 04:32:37 PM

Ոչ մի հեգնանք, Վահան ջան, պարզապես խոսքի մեջ սիրում եմ դիմացինի բառերի կրկնություններ կատարել:
Title: Re: Ինքնասպանություն
Post by: Masnaget on July 16, 2010, 05:22:50 PM
Անի, իսկ քո' կարծիքն ինչ է ինքնասպանության մասին: Ունեցե՞լ ես ծանոթներ, որոնք դիմել են ինքնասպանության:
Title: Re: Ինքնասպանություն
Post by: ani on July 16, 2010, 07:05:50 PM
Quote from: Masnaget on July 16, 2010, 05:22:50 PM
Անի, իսկ քո' կարծիքն ինչ է ինքնասպանության մասին: Ունեցե՞լ ես ծանոթներ, որոնք դիմել են ինքնասպանության:
Այո, Մասնագետ ջան,ունեմ ծանոթներ, ովքեր դիմել են ինքնասպանության, բայց հրաշքով փրկվել են: Ունեմ ծանոթներ, որ մի քայլի վրա են դա կատարելու ճանապարհին: Ճիշտն ասած մեկ-մեկ ինձ մոտ էլ են նման մտքեր առաջանում: Ինչ անել?
Title: Re: Ինքնասպանություն
Post by: mane on July 16, 2010, 10:17:11 PM
Անի ջան պետք է ցրես այդ մտքերդ դժոխքի տառապանքների հիշողությամբ, քանի որ ինքնասպաններն այլևս փրկության հույս չունեն
Title: Re: Ինքնասպանություն
Post by: ani on July 16, 2010, 11:29:54 PM
Quote from: mane on July 16, 2010, 10:17:11 PM
Անի ջան պետք է ցրես այդ մտքերդ դժոխքի տառապանքների հիշողությամբ, քանի որ ինքնասպաններն այլևս փրկության հույս չունեն
Շնորհակալություն Մանե ջան: 21:)
Ինձ նման քայլից միշտ ինչ-որ բան ետ է պահում: Դա րոպեական է, սովորաբար ես շատ կենսասեր մարդ եմ: Երբ այդ պահերը անցնում են ինքս ապշում եմ, թե ինչպես ես կարող եմ ձգտել հրաժարվել այս հիանալի կյանքից:
Title: Re: Ինքնասպանություն
Post by: vahan on July 16, 2010, 11:42:06 PM
Quote from: ani on July 16, 2010, 11:29:54 PM
Quote from: mane on July 16, 2010, 10:17:11 PM
Անի ջան պետք է ցրես այդ մտքերդ դժոխքի տառապանքների հիշողությամբ, քանի որ ինքնասպաններն այլևս փրկության հույս չունեն
Շնորհակալություն Մանե ջան: 21:)
Ինձ նման քայլից միշտ ինչ-որ բան ետ է պահում: Դա րոպեական է, սովորաբար ես շատ կենսասեր մարդ եմ: Երբ այդ պահերը անցնում են ինքս ապշում եմ, թե ինչպես ես կարող եմ ձգտել հրաժարվել այս հիանալի կյանքից:
Անի, որքան էլ որ տարօրինակ թվա, բայց՝
դու չես քո կյանքի տերը, 
դու չես քեզ կյանք տվել
  ու հետևաբար
այն վերցնելու իրավունք էլ չունես,  որքան էլ որ անտանելի վիճակում գտնվես։
Կուզեի որ մի բան էլ  ի նկատի առնեիր՝ Աստված ոչ ոքի  իր  կարողությունից ավել  փորձության չի թողնում։
Title: Re: Ինքնասպանություն
Post by: Masnaget on July 16, 2010, 11:49:55 PM
Եթե ինքնասպանության միտքը... >:(

...գալիս է սոցիալական պայմանների դժվարության մտքից, ապա ինքնասպանություն գործելով չես կարող խնդիրը վերացնել:
...գալիս է այս կյանքի նկատմամբ մերժողական և հուսահատական գաղափարներից, ապա հիշիր, որ հուսահատների իրական հույսը Քրիստոս է: Ապրիր, որպեսզի ավելի շատ կարդաս Քրիստոսի Ավետարանն ու մխիթարվես:
...գալիս է ինչ-որ մեկին ինչ-որ բան ապացուցելու մղումից, ապա հիշիր, որ քո մահը միայն կարող է թուլացնել քո ճշմարիտ փաստարկների ուժը: Կասեն` չկարողացավ ապացուցել` հրաժեշտ տվեց կյանքին:
...գալիս է թշնամիներիդ քեզանից հեռացնելու պատկերացումից, ապա հիշիր, որ քո թշնամիների ուզածը հենց դա է` քեզ ոչնչացած տեսնելը: Շարունակի'ր ապրել, և դու ինքդ նրանց կհեռացնես քեզանից:
...դրախտին ավելի շուտ արժանանալու սխալ մտքից, ապա իմացիր, որ Տերը մոտ չի ընդունի ինքնասպաններին, քանի որ նրանք արհամարհեցին Տիրոջ պարգևած մարմինն ու հոգ չտարան նրա մասին: Այլև` <<Մի' սպանիր>> պատվիրանը զանց առնողները չեն կարող մտնել Աստուծո արքայություն:
...գալիս է հուսահատությունից, ապա քաջալերվի'ր, որովհետև մարգարեն ասում է. <<Թող օրհնյալ լինի այն մարդը, ով հույսը Տիրոջ վրա է դրել, և Տերը նրա հույսը կդառնա>> (Երեմ. ԺԷ:7)
Title: Re: Ինքնասպանություն
Post by: ani on July 16, 2010, 11:50:35 PM
Վահան ջան, ճիշտ ես ասում:
Բայց էդ տրամադրությունները մոտս առաջանում են ոչ թե կյանքիս դժվար պահերին, այլ մի տեսակ դատարկության զգացում ունենալիս, երբ շուրջդ ամեն ինչ քեզ համար էլ ոչ մի իմաստ չի ներկայացնում, մենակ ես քեզ զգում այս մեծ ու օտար աշխարհում:
Title: Re: Ինքնասպանություն
Post by: ani on July 16, 2010, 11:54:04 PM
Quote from: Masnaget on July 16, 2010, 11:49:55 PM
Եթե ինքնասպանության միտքը... >:(

...գալիս է սոցիալական պայմանների դժվարության մտքից, ապա ինքնասպանություն գործելով չես կարող խնդիրը վերացնել:
...գալիս է այս կյանքի նկատմամբ մերժողական և հուսահատական գաղափարներից, ապա հիշիր, որ հուսահատների իրական հույսը Քրիստոս է: Ապրիր, որպեսզի ավելի շատ կարդաս Քրիստոսի Ավետարանն ու մխիթարվես:
...գալիս է ինչ-որ մեկին ինչ-որ բան ապացուցելու մղումից, ապա հիշիր, որ քո մահը միայն կարող է թուլացնել քո ճշմարիտ փաստարկների ուժը: Կասեն` չկարողացավ ապացուցել` հրաժեշտ տվեց կյանքին:
...գալիս է թշնամիներիդ քեզանից հեռացնելու պատկերացումից, ապա հիշիր, որ քո թշնամիների ուզածը հենց դա է` քեզ ոչնչացած տեսնելը: Շարունակի'ր ապրել, և դու ինքդ նրանց կհեռացնես քեզանից:
...դրախտին ավելի շուտ արժանանալու սխալ մտքից, ապա իմացիր, որ Տերը մոտ չի ընդունի ինքնասպաններին, քանի որ նրանք արհամարհեցին Տիրոջ պարգևած մարմինն ու հոգ չտարան նրա մասին: Այլև` <<Մի' սպանիր>> պատվիրանը զանց առնողները չեն կարող մտնել Աստուծո արքայություն:
...գալիս է հուսահատությունից, ապա քաջալերվի'ր, որովհետև մարգարեն ասում է. <<Թող օրհնյալ լինի այն մարդը, ով հույսը Տիրոջ վրա է դրել, և Տերը նրա հույսը կդառնա>> (Երեմ. ԺԷ:7)
Շնորհակալ եմ Մասնագետ ջան:
Պատճառը արդեն գրել էի:
Title: Re: Ինքնասպանություն
Post by: vahan on July 16, 2010, 11:54:30 PM
Quote from: ani on July 16, 2010, 11:50:35 PM
Վահան ջան, ճիշտ ես ասում:
Բայց էդ տրամադրությունները մոտս առաջանում են ոչ թե կյանքիս դժվար պահերին, այլ մի տեսակ դատարկության զգացում ունենալիս, երբ շուրջդ ամեն ինչ քեզ համար էլ ոչ մի իմաստ չի ներկայացնում, մենակ ես քեզ զգում այս մեծ ու օտար աշխարհում:
Անի, այդ դատարկության զգացմանը վերաբերվիր՝ որպես կյանքից քեզ առաջադրանք։ Լուծի՛ր այն։
Title: Re: Ինքնասպանություն
Post by: ani on July 16, 2010, 11:57:43 PM
Quote from: vahan on July 16, 2010, 11:54:30 PM
Quote from: ani on July 16, 2010, 11:50:35 PM
Վահան ջան, ճիշտ ես ասում:
Բայց էդ տրամադրությունները մոտս առաջանում են ոչ թե կյանքիս դժվար պահերին, այլ մի տեսակ դատարկության զգացում ունենալիս, երբ շուրջդ ամեն ինչ քեզ համար էլ ոչ մի իմաստ չի ներկայացնում, մենակ ես քեզ զգում այս մեծ ու օտար աշխարհում:
Անի, այդ դատարկության զգացմանը վերաբերվիր՝ որպես կյանքից քեզ առաջադրանք։ Լուծի՛ր այն։
Կաշխատեմ: 21:)
Title: Re: Ինքնասպանություն
Post by: mane on July 17, 2010, 12:03:50 AM
Անի ջան, ասեմ, որ ես էլ եմ հաճախ դատարկություն զգում և դա իմ համար ամենասարսափելի ու դաժան բանն է։ Դա լինում է հատկապես այն ժամանակ, երբ պարապ եմ մնում։ Դրա համար  միշտ, ինչքան էլ հոգնած լինեմ, աշխատում եմ մի բան անել, կամ ինչ–որ բանով զբաղվել այդ դատարկության զգացողությունը ցրելու համար։
Title: Re: Ինքնասպանություն
Post by: ani on July 17, 2010, 12:07:03 AM
Quote from: mane on July 17, 2010, 12:03:50 AM
Անի ջան, ասեմ, որ ես էլ եմ հաճախ դատարկություն զգում և դա իմ համար ամենասարսափելի ու դաժան բանն է։ Դա լինում է հատկապես այն ժամանակ, երբ պարապ եմ մնում։ Դրա համար  միշտ, ինչքան էլ հոգնած լինեմ, աշխատում եմ մի բան անել, կամ ինչ–որ բանով զբաղվել այդ դատարկության զգացողությունը ցրելու համար։

Նման դեպքերում իմ փրկությունը նկարչությունն է: Լրիվ կտրվում եմ իրականությունից ու ժամանակը մի այլ կայծակնային արագություն է ձեռք բերում: Երևի մինչև հիմա սա է եղել իմ փրկությունը:
Title: Re: Ինքնասպանություն
Post by: ani on July 17, 2010, 12:07:55 AM
Շնորհակալ եմ բոլորիդ լավ խորհուրդների համար
Title: Re: Ինքնասպանություն
Post by: Masnaget on July 17, 2010, 12:11:41 AM
Quote from: ani on July 17, 2010, 12:07:03 AM
Նման դեպքերում իմ փրկությունը նկարչությունն է: Լրիվ կտրվում եմ իրականությունից ու ժամանակը մի այլ կայծակնային արագություն է ձեռք բերում: Երևի մինչև հիմա սա է եղել իմ փրկությունը:
Այո, արվեստը կարող է մարդուն կտրել հուսահատ մտքերից:
Title: Re: Ինքնասպանություն
Post by: Samvel on July 20, 2010, 12:25:49 PM
Հոգիները` (մենք), պետք է փորձեն ամեն ինչ տարբեր ինկարնացիաների ժամանակ, այդ թվում նաև ինքնասպանությունը: Սովորաբար դա արվում է հոգու զարգացման սկզբնական փուլերում, այսինքն, երբ հոգին երիտասարդ է: Փաստորեն, մենք բոլորս մեր նախքին կյանքերում ինչ-որ ժամանակ արդեն ունեցել ենք ինքնասպանության փորձը:
Իսկ կրկնվող ինքնասպանության դեպքում ահա թե ինչ է տեղի ունենում: Ինքնասպանությունից անմիջապես հետո դու կհանդիպես քո ՈՒսուցիչ-ՈՒղեկիցների հետ: Առաջինը, նրանք կցանկանան, որպեսզի դու հասկանաս, որ զարհուրելի սխալ ես գործել, և որ ինքնասպանությունը` դա ելք չէ: Ավելին, քո կյանքը վերանայելու ժամանակ դու կիմանաս, որ հաջորդ կյանքում դու անպայման կհասնես քո կյանքի այս նույն իրավիճակին և, հուսանք, ուրիշ ընտրություն կկատարես, քանզի այդ վիճակը կկրկնվի այնքան ժամանակ, մինչև դու ուրիշ ընտրություն կատարես:

Պարզորեն ասած,երբ դու ընտրում ես ինքնասպանությունը, հաջորդ կյանքում պիտի ստեղծես իրավիճակների ճիշտ նույնպիսի հավաքածու, ճշգրտորեն ներառնելով այն ամենը, ինչը բերել է քեզ դեպի այդ ինքնասպանությունը:

ՈՒրեմն, մտածեք, խնդրում եմ, սիրելի Անի, արժանի՞ է արդյոք Ձեր այդ "ինքնասպանապանական" վիճակը նրան, որպեսզի անգամներ շարունակ կրկնվի Ձեր հաջորդ թանկարժեք կյանքերում...
Title: Re: Ինքնասպանություն
Post by: BAREV on August 25, 2010, 10:34:31 AM
Առանց ինկարնացիաների մեջ խորանալու և տարբեր ուսուցիչ-ուղեկիցների մասին ենթադրելու՝ կուզենայի հատկապես ուշադրություն դարձնեք մեծագույն ՈՒՍՈՒՑՉԻ՝ ՀԻՍՈՒՍ ՔՐԻՍՏՈՍԻ անձին ու խոսքին: Հիշեք Նրա հրավերը. "Եկե'ք ինձ մոտ բոլոր հոգնածներդ ու ծանրաբեռնվածներդ և ես կհանգստացնեմ ձեզ: Իմ լուծը ձեզ վրա վերցրեք և սովորեցեք ինձնից, որ հեզ եմ և սրտով խոնարհ. և ձեզ համար հանգիստ պիտի գտնեք, որովհետև իմ լուծը քաղցր է, և բեռն իմ՝ թեթև" /Մտթ. 11:28-30/: Անգամ ձեր նշած ձանձրույթի, աննպատակության, միայնության մեջ մարդը. լուրջ անալիզ անելու դեպքում, կզգա, թե ինչքան է ինքն իրեն "բեռնավորել" անպետք ու պետքական հազար ու մի մտքերով, ծրագրերով՝ շատ հաճախ խճճվելով հենց դրանց մեջ: Քրիստոնյայի կյանք ապրել, նշանակում է միշտ պատերազմի մեջ լինել, որը գերազանցապես հոգևոր ու մտային է /Պողոս առաքյալն էլ ասում է, որ մերը բարի պատերազմ է՝ "Պատերազմեցի բարի պատերազմը, ավարտեցի ընթացքս, պահեցի հավատքը: Եվ հիմա ինձ է սպասում արդարության պսակը, որը, որպես հատուցում, ինձ պիտի տա Տերը՝ արդար Դատավորը, այն օրը. և ոչ միայն ինձ, այլ նաև բոլոր նրանց, որ սիրեցին նրա հայտնվելը" Բ Տիմ. 4:8/:
Title: Re: Ինքնասպանություն
Post by: Samvel on March 02, 2011, 09:39:30 AM
Quote from: BAREV on August 25, 2010, 10:34:31 AM
Առանց ինկարնացիաների մեջ խորանալու ...
Անշուշտ, ես լիովին համաձայն եմ Ձեզ հետ, սիրելի Բարև, որ Քրիստոս` մեծագույն ուսուցիչն է և խորհրդատուն: Եվ սակայն, որքանո՞վ է  Ձեր մեջբերած այս խորհուրդը պատասխանում Անիի տված կոնկրետ հարցին` ինքնասպանության մասին:

Բայց հետո, երբ Մատթեոսից անցա Պողոս առաքյալին, Ձեր մեջբերումն ինձ հանգեցրեց  ընդհանրապես մի ապշեցուցիչ եզրակացության.
Ստացվում է, որ հենց որ մտքովդ անցնում է ինքնասպանություն գործել, - իսկույն վեր կաց ու գնա` մի երկու հատ խաչակրաց արշավանք կազմակերպի՞ր: Դրանով դու հեշտությամբ գլխիցդ կհանես ինքնասպանության գաղափա՞րը:

Հիշեցնում եմ, սա իմ մտահղացումը չէ, սիրելի Բարև, այս մտքին հանգեցնում են վերոհիշյալ մեջբերումները...
Title: Re: Ինքնասպանություն
Post by: vahan on March 03, 2011, 04:52:47 AM
Ինչպես գրել է Պողոս առաքյալը «Մարդու կյանքն այս երկրի վրա նման է պատերազմի: Եվ այդ պատերազմը մարմնի ու արյան դեմ չէ, այլ այս խավարի աշխարհակալների և երկնքի տակ գտնվող շատ զորությունների»: