Սիրիր թշնամուդ -Չեմ կարող

Started by ani, June 25, 2010, 08:09:40 PM

Previous topic - Next topic

ani

Հիսուս մեզ պատվիրեց սիրել ոչ միայն մերձավորին, այլ նաև թշնամուն: Բայց ես չեմ կարող: Դա մեղք է համարվու գիտեմ, բայց զայրույթը հաղթում է:
  Նոր մի խոհարարական կայքում հանդիպեցի մի ադրբեջանցու մեկնաբանությունը հայկական ուտեստների վերաբերյալ: Այդ զազիր մարդը անամոթաբար կեղծում էր, ստում, թե հայերը սեփական ոչինչ  չունեն,գողացել են իրենց և այլ ազգերի մշակույթը, որ հայերը կարող են միայն սպասարկող լինել և հարվածել թիկունքից 33:), թե նախանձում են իրենց և այլն և այլն:
Ու աչքիդ առաջ ունենալով ողջ ճմարդությունը այդ սրիկաների մասին ուղղակի անհնար է դառնում հետևել Քրիստոսի պատվերին:
Հարցնում եմ ձեզ, ինչպես ես չընդվզեմ նման դեպքում, երբ խեղվում է ճշմարտությունը, ինչպես ես սիրեմ մարդասպանին ու ոճրագործին:

Makondo

Սիրելի Անի,
Հիսուս, կարծում եմ, այդ պատվիրանը տվել է մեզ, որպեսզի դրանով մեր միջանձնային հարաբերություննեը կարգավորենք, ոչ թե քաղաքական:

Սիրիր թշնամուդ` անպայման չի նշանակում, որ պետք է գնանք ու գրկախառնվենք ադրբեջանցիների հետ :o
Սիրիր թշնամուդ` նշանակում է անդուլ խոնարհության պայքար` սիրով փոխելու, բարի դարձնելու քո հանդեպ վատ վերաբերմունք ունեցող մարդկանց:

Ես այսպես եմ հասկանում:

ani

Բայց չէ որ ազգը կազմված է մարդկանցից, անհատներից:
Չեմ կարծում, որ  մերձավոր մարդկանց մեջ լինեն այն աստիճան վատ մարդիկ, որ նրանց տրվի <թշնամի> եզրը, որն ըստ իս ծայրահեղ որակավորում է:
Իսկ ինչ վերաբերվում է ադրբեջանցուն գրկախառնվելուն- չեմ կարծում, որ սիրելը զուտ գրկախառնվելն է, սերը հոգու կարգավիճակ է: Այն կարող է ապրել միայն հոգու մակարդակում և կարիք չունի պրիմիտիվ ներկայացման:
Իսկ վերը նշված պատվիրանը ես ավելի լայն  ընդգրկմամբ եմ պատկերացնում:   

BAREV

ԲԱՐԵՎ: Անի ջան.
Դուք ճիշտ եք պատկերացնում, որովհետև Աստված էլ Սեր է: Ձեր տարակուսանքն էլ մարդկային է: Բայց ինչպես որ Աստծուն, ՈՒմ չենք տեսնում, չենք կարող սիրել, եթե չսիրենք մեր մերձավորներին, որոնց տեսնում ենք, նույն կերպ ազգային-քաղաքական դաշտում ընդհանուր "ազգ" ասվածին սիրելն սկսվում է այդ ազգի ներկայացուցչին սիրելուց: Ես վստահ եմ, որ եթե դու փողոցում հանդիպես մի մարդու, որ քո տխրությանը ժպիտով կպատասխանի, ծեր կամ հաշմանդամ մարդուն կօգնի ինչ-որ փոքր ծառայությամբ, ցնցոտիներով մարդուն արհամարհական չի նայի ու հրելով անցնի, մի խոսքով՝ որպես ԲԱՐՈՅԱԿԱՆ ՄԱՐԴ ներկայանա ու հետո դու իմանաս, որ նա թուրք կամ ադրբեջանցի է, մտքումդ չես կրկնի, որ դու ատում ես նրան միայն այն բանի համար, որ նա այդ ազգից է:
Ես մի խոսք հիշեցի, հեղինակին չեմ մտապահել. "Վախն էլ հավատ է, որ պատկանում է սատանային": Նույնը վերաբերում է ատելությանը: Մեղավոր լինելն էլ է ազգություն: Բայց Աստված ոչ թե ատում է մեղավորին, այլ նրա մեջ եղող մեղքը:
Քո զայրույթը տեղին է, որովհետև Աստված էլ չի հանդուրժում սուտը: Սատանան Սուրբ Գրքում հաճախ կոչվում է Ստի Հայր: Որպես ճշմարիտ քրիստոնյա՝ բոլորս պարտավոր ենք չընդունել ու դատապարտել սուտը, լինի հայի թե ադրբեջանցու: Ուղղակի այստեղ վիարվորվել ես ոչ միայն որպես քրիստոնյա, այլ նաև որպես հայ:
Նրան պատասխանելը քո իրավունքն է, սիրով բացատրելը՝ ցանկալի, բայց հաճախ դա նմանվում է "սրբությունը՝ շներին" կամ "մարգարիտներ՝ խոզերի առաջ" նետելուն: Բայց փորձել պետք է: Աստված քեզ իմաստություն տա ու Իր ճանապարհներով առաջնորդի:


ani

Բարև Ձեզ, Բարև  :)
Շնորհակալություն: Լավն է Ձեր խորհուրդը: Բայց չեմ կարծում, որ ինձ կհաջողվի որևէ բան փոխել: Երևի, ինչպես որ ինձ մոտ է կարծրատիպ, որ բոլոր ադրբեջանցիները վատն են, այնպես էլ նրա մոտ` որ բոլոր հայերը վատն են: Ամեն դեպքում ոչ ոքի, անգամ թշնամուս ոչ մի վատություն չեմ կամենում, որքան էլ, որ զայրացած խոսեմ:
Մեկ անգամ էլ` շնորհակալություն: