Ուսումնասիրություն

Started by Goqor, April 07, 2010, 11:13:07 AM

Previous topic - Next topic

Goqor

Ի՞նչպիսին կարելի է գնահատել հոգեբանության վիճակն այսօրվա Հայաստանում ընդհանրապես, և, որպես հիմնական մասնագիտություն մասնավորապես: Արժե՞ հոգեբանություն ուսումնասիրել և, եթե` այո, ապա որտեղի՞ց եք խորհուրդ տալիս սկսել:
Սև վարդը լուսավորության համար:

Hasik

           Չնայած ես հոգեբան չեմ, բայց որքան որ իմ ուսումնառության տարիներին ու պրակտիկայի ժամանակ կարողացել եմ շփվել այս ոլորտի և դրա ներկայացուցիչների հետ, զարմանալի չի լինի, եթե ասեմ, որ ներկայումս հոգեբանությունը Հայաստանում ցածր մակարդակի վրա է գտնվում, իսկ որպես հիմնական պատճառ առանձնացնեմ հասարակության մոտ հոգեբանի հանդեպ վստահության բացակայությունը, ինչու չէ նաև մարդկանց սոցիալապես անապահով լինելը, քանի որ հոգեբանի մոտ մեկ խորհրդատվության միջին արժեքը 5000 դրամ է:Կարող ենք առանձնացնել նաև ամաչելը:

            Միաժամանակ ցավալի է, որ մարդիկ չեն դիմում հոգեբանի, մինչդեռ շատ դեպքերում հոգեբանի միջամտությունը կարող է էական դրական նշանակություն ունենալ մարդու կյանքում, իսկ հրաժարվելը` բացասական, կործանարար:

          Ինչ վերաբերում է այդ մասնագիտությունն ընտրելուն, իմ կարծիքով դա շատ հետաքրքիր ու անհրաժեշտ է յուրաքանչյուրիս համար, քանի որ մեր ամենօրյա մարդկային շփումներում, կամա թե ակամա, մենք գործադրում ենք այս կամ այն հոգեբանական հնարքը, իսկ ինչքան լավ կլինի, որ մենք դա կարողանանք գրագետ ու ճիշտ անել:
             Բայց մյուս կողմից էլ ավարտելով հոգեբանության ֆակուլտետը և մասնագետ դառնալով` տվյալ մարդը չգիտի թե որտեղ և ում վաճառի իր ծառայությունները, քանի որ պահանջարկը քիչ է:

          Չնայած վերը նշվածին, այնուամենայնիվ Հայաստանում կան մի շարք հոգեբանական կենտրոններ, այդ թվում նաև երեխաների համար:

Hasik

Quote from: Goqor on April 07, 2010, 11:13:07 AM
Արժե՞ հոգեբանություն ուսումնասիրել և, եթե` այո, ապա որտեղի՞ց եք խորհուրդ տալիս սկսել:

       Իհարկե արժե ուսումնասիրել, ես արդեն նշել եմ դրա պատճառները:

        Իսկ թե ինչից սկսել, դա դժվարանում եմ ասել, բայց կարող եմ իմ կարդացած գրքերից խորհուրդ տալ, Նալչաջյանի հեղինակությամբ, այդ թվում նաև <<Մահվան հոգեբանություն>> գիրքը, բայց դա թողեք ավելի ուշ ժամանակի համար:

Goqor

Իսկ ո՞ր համալսարաններում հոգեբանության ֆակուլտետ կամ որևէ բաժին գոյություն ունի:
Սև վարդը լուսավորության համար:

Hasik

Quote from: Goqor on April 12, 2010, 12:01:02 PM
Իսկ ո՞ր համալսարաններում հոգեբանության ֆակուլտետ կամ որևէ բաժին գոյություն ունի:

Որքան որ ես գիտեմ, Երևանի պետական համալսարանում, Սլավյանսկի ռուսական համալսարաններում կան հոգեբանության ֆակուլտետներ, սրանք պետական ԲՈՒՀ -եր են, բայց կարծում եմ ոչ պետական բուհերի 90 տոկոսից ավելիում կարող ես գտնել հոգեբանության ֆակուլտետներ:Իսկ հոգեբանակն գրքեր կարող ես ձեռք բերել Մաշտոցի պողոտայում գտնվող գրքերի աշխարհից:

Goqor

Quote from: Hasik on April 12, 2010, 02:48:41 PM
ոչ պետական բուհերի 90 տոկոսից ավելիում կարող ես գտնել հոգեբանության ֆակուլտետներ:
Ես էլ եմ այդպես կարծում, բայց երևի ավելի ճիշտ կլինի պետական բուհերում սովորելը, թեկուզ հեռակա բաժնում: Չնայած, եթե ուժերը կենտրոնացնես սեփական ուսումնասիրությունների վրա, ոչ պետական բուհերը լավ լուծում կլինեն լրացուցիչ գիտելիքի համար:
Quote
Իսկ հոգեբանակն գրքեր կարող ես ձեռք բերել Մաշտոցի պողոտայում գտնվող գրքերի աշխարհից:
Գրքերի համար խնդիրներ չեն առաջանում: Կարելի է նույնիսկ ինտերնետ գրքերից օգտվել, մինչև կողմնորոշվելը: Ես այդպես եմ անում, քանի դեռ վերջնական չեմ որոշել ինչ անել:
Սև վարդը լուսավորության համար: