Հայոց ճաշկերույ&

Started by Satenik, November 17, 2005, 07:03:34 AM

Previous topic - Next topic

Satenik

 Զատիկ ջան 21:) 
Մորդ մատուցման ձևը ընտանիքում ճիշտ այդպես և մեր տանն է ընդունված եղել, հիմա էլ ես եմ այդպես անում: 30:)
Ինչ վերաբերվում է, թե հնում մեծ ընտանիքներում ոնց է եղել: Տարբեր խառը բաներ գիտեմ, ինչպես և նշեցիք գրականության մեջ էլ կա, բայց հավանաբար եղել են որոշակի օրինաչափություններ քաղաքի և գյուղի համար: Այ ինձ հատկապես քաղաքինն են հետաքրքրում, որպեսզի ես էլ դրանք կիռարեմ: 
Մայրս ասում է, որ իր պապու տանը սեղան են նստել ամբողջ ընտանիքով, տղամարդ, կին, հարս, երեխա, բոլորը միասին, գումարած մշտական ծառաները(!): Բոլշևիզմի ներխուժման հետ ամեն ինչ ավերվեց, իհարկե:
Մայրս նույնիսկ հիշում է այդ մեծ սեղանը, որի շուրջ նստել են, ասում է այնքան մեծ էր, որ հետագա սովի տարիներին ընդհանրապես ոչ մի անգամ չօգտագործվեց,  միայն վրան վերմակ էն կարել, հետո այնքան շատ տեղ է գրավել, որ ստիպված են եղել ազատվել այդ սեղանից:

Mariam

#11
Ուրեմն ավանդույթից զատում էք լավն ու վատը: Հետաքրքիր է ինձ իմանալ ավանդույթի ձեր նկատած դրական կողմերը, ինչպես ճաշ հրամցնելու ձևը: Ու ավանդույթից ո՞ր մասերը ձեզ ձգում են:
Ավանդույթի ո՞ր մասերն էք կարևորում, ո՞ր մասերը վնասակար գտնում:
Չնայած՝ ես նախ և առաջ երեխաներին եմ ճաշ մատուցում, ու հետո չափահասներին, անգիտակցաբար ըստ տարիքին, բայց ոչ՝ ըստ պատկանած սեռին: Բայց ձեր ապրելաձևը կարող է իմս փոխել, կամ կարծիքս մեղմացնել:

Zatik

Մարիմամ ջան ես մատուցում իմ մորս նման ,իմ տան տղամարդուն ,  իմ հենարանին իմ տուն պահողին , ինձ սիրողին ու հարգողին,ինձ երեխա պարգևողին: 23:)
Ամեն ընտանիք ստեղծում է իր ավանդույթները, հիշում եմ հայրս ժամանկ առ ժամանակ որոշում էր ,որ այսինչ օրը նա պետք է մեզ համար ճաշ պատրաստի:Մենք էլ մեծ բավականություն էինք ստանում, նա ուներ մի քանի ուտեսներ ,որոնք շատ լավ էր իրա մոտ ստացվում ,ավելի լավ քան մորս մոտ :Իսկ ինչ մթնոլորթ էր տանը տիրում: 21:)
Հիշում եմ նաև ինչ հարգանքով էինք վերաբերվում մեր հղի հարսին սեղանի շուրջ ամբողջ ուշադրությունը առաջին հերթին  ինքն էր:
Իմ կարծիքով ամենալավ ավանդույթը ընտանիքում դա փոխադարձ հարգանքն է 21:)

Satenik

Quote from: Mariam on November 29, 2005, 04:14:54 PM
Ուրեմն ավանդույթից զատում էք լավն ու վատը:
Մարիամ ջան, առայժմ միակ բանը որ անում եմ, փորձում եմ իմանալ որն է իսկապես ավանդույթը: :)

Quoteես մատուցում իմ մորս նման ,իմ տան տղամարդուն ,  իմ հենարանին իմ տուն պահողին , ինձ սիրողին ու հարգողին,ինձ երեխա պարգևողին: 
21:) 21:) 21:)
Ես էլ:  30:)
Մայրս էլ էր այդպես անում:




Mariam

#14
Զատիկ, ինչքան լա՛վ ես ամփոփել ամուսնության խորհուրդը: Պատմածդ ընտանեկան սովորույթները  ամուսնական փոխադարձ սիրո ու հարգանքի գեղեցիկ ու հիանալի արտահայտություններ են:

Masnaget

Սիրելի՛ լուսամուտցիներ 13:), կցանկանայի հին ու բարի թեմաները վերականգնել ու այդ թեմաների շրջանակում քննարկումները շարունակել տալ:
Այս թեման մեկն է իմ հավանածներից, այնպես որ փորձեք կարդալ ընտանեկան ավանդույթների մասին պատմող այս գրվածքները և ձեր տպավորությունները գրել` որպես շարունակություն:
Մի բան պատմելիս ոչ եղած բաները պակասեցրեք, ոչ էլ չեղած բաներ ավելացրեք: