Սիրեցեք ձեր թշնամիներին

Started by vahan, December 08, 2009, 12:50:22 AM

Previous topic - Next topic

vahan

ՙԱստվածապաշտութեան կերպարանք՚ թեմայից չշեղվելու համար. հարգարժան Պետրոսի հետ  ունեցած  զրույցից հետո հարկ եղավ այս թեման բացել։
և այսպես.Ղուկաս 6, 27   Սիրեցեք ձեր թշնամիներին
Ինչպե՞ս հասկանանք այս պատվիրանը։
1 Կարո՞ղ ենք մեր թշնամուն սիրել  մերձավորի հանդեպ տածած սիրո պես.և արդյո՞ք պետք է։։
2 Ո՞վ է մեզ համարվում թշնամի.կամ որտեղի՞ց նրանց ձեռք կբերենք.եթե ապրում ենք Քրիստոնեավաել կյանք։
3 Ո՞վ է իմ մերձավորը։
վերջապես.ինչպես տարբերեմ թշնամուս. բարեկամիցս եթե նրանց սիրեմ հավասար։
Քեզ ատողներին ատեցի, Տէ՛ր, եւ քո թշնամիների պատճառով մաշուեցի։

Petros

2. Ո՞վ է մեզ համարվում թշնամի կամ որտեղի՞ց նրանց ձեռք կբերենք, եթե ապրում ենք Քրիստոնեավաել կյանք։
Ինչքանով հասկանում եմ, մարդկության թշնամին մեկն է` սատանան: Իսկ մարդը, որը կարող է թվալ, թե թշնամի է մարդուն, սատանայի ձեռքի խքղալիքը լինելով` կարծես դառնում է թշնամի:
Բայց մարդը չէ, որ թշնամի է մարդուն, այլ` չարի գործերը: Ինչքան կրկնեմ չեմ հոգնի, քանի որ ինքս էլ եմ զորանում կրկնելով, որ Քրիստոս Խաչի վրա աղոթեց իրեն սպանողների համար` շեշտելով, որ չեն հասկանում, թե ինչ են անում: Այսինքն Տիրոջ թշնամին չդառան հալածողները, այլ Տիրոջ միակ թշնամու խրատներն էին ի կատար ածում, որն էլ մեզ բոլորիս է բնորոշ:

Petros

3. Ո՞վ է իմ մերձավորը։
Իմ մերձավորը իմ բարեկամ ու հարազատներն են` արյունակիցները (ես այսպես եմ հասկանում): Ես նրանց կարողանում եմ արտահայտեմ սեր, հարգանք ու նվիրվածություն:
Իսկ իմ ընկերները, հարևանները, գործընկերները և այլն, ում հետ շփում ունեմ ու ծանոթ եմ, ավելի են արժանանում սիրո, հարգանքի ու նվիրվածության: Գուցե տարօրինակ թվա, բայց մեծ մասի մոտ այդպես է: Երբ ծանոթանում ենք, փորձում ենք շատ ավելի հարգանք ցուցաբերել քան հարազատին: Շատ ավելի սիրալիր լինել, քան հարազատին: Մի խոսքով, ամեն մարդ էլ արժանանում է այդ սիրուն ու հարգանքին:

Petros

1. Կարո՞ղ ենք մեր թշնամուն սիրել  մերձավորի հանդեպ տածած սիրո պես.և արդյո՞ք պետք է։
Կարծում եմ 2 և 3 կետերը շատ լակոնիկ ամեն ինչ ասեցին 1 կետի մասին:

Samvel

Quote from: Petros on December 09, 2009, 12:01:44 AM
3. Ո՞վ է իմ մերձավորը։
Իմ մերձավորը իմ բարեկամ ու հարազատներն են` արյունակիցները (ես այսպես եմ հասկանում): Ես նրանց կարողանում եմ արտահայտեմ սեր, հարգանք ու նվիրվածություն:
Իսկ իմ ընկերները, հարևանները, գործընկերները և այլն, ում հետ շփում ունեմ ու ծանոթ եմ, ավելի են արժանանում սիրո, հարգանքի ու նվիրվածության: Գուցե տարօրինակ թվա, բայց մեծ մասի մոտ այդպես է: Երբ ծանոթանում ենք, փորձում ենք շատ ավելի հարգանք ցուցաբերել քան հարազատին: Շատ ավելի սիրալիր լինել, քան հարազատին: Մի խոսքով, ամեն մարդ էլ արժանանում է այդ սիրուն ու հարգանքին:

Հարգելի Պետրոս!
Ինձ շատ դուր եկավ Ձեր այս միտքը, առանձնապես հետևյալ նախադասությունը. "փորձում ենք շատ ավելի հարգանք ցուցաբերել, քան հարազատին":

Ինձ թվաց, թե ի նկատի ունեք, որ հենց այդպես է շարժվում զարգացումը, էվոլյուցիան - քայլ առ քայլ, մի փուլից դեպի մյուսը: Միգուցե հենց ա՞յդ ի մկատի ունի Հիսուս, երբ ասում է. "Սիրեցեք ձեր թշնամիներին":

Տեսեք, թե ինչ է ստացվում, երբ վերցնում ենք Ձեր ասած երկու "փուլերը" և նրանց ենք ավելացնում Հիսուսի ասած երրորդը.
1. Մերձավորներին - սիրում ենք;
2. Մոտիկներին      - սիրում ենք ավելի;
3. Թշնամիներին    - սիրենք շա՞տ ավելի...
Ինչիդ են պետք աչքերդ, եթե սիրտդ կույր է:

Samvel

#5
Quote from: Petros on December 08, 2009, 11:52:34 PM
2. Ո՞վ է մեզ համարվում թշնամի կամ որտեղի՞ց նրանց ձեռք կբերենք, եթե ապրում ենք Քրիստոնեավաել կյանք։
Ինչքանով հասկանում եմ, մարդկության թշնամին մեկն է` սատանան: Իսկ մարդը, որը կարող է թվալ, թե թշնամի է մարդուն, սատանայի ձեռքի խքղալիքը լինելով` կարծես դառնում է թշնամի:
Բայց մարդը չէ, որ թշնամի է մարդուն, այլ` չարի գործերը: Ինչքան կրկնեմ չեմ հոգնի, քանի որ ինքս էլ եմ զորանում կրկնելով, որ Քրիստոս Խաչի վրա աղոթեց իրեն սպանողների համար` շեշտելով, որ չեն հասկանում, թե ինչ են անում: Այսինքն Տիրոջ թշնամին չդառան հալածողները, այլ Տիրոջ միակ թշնամու խրատներն էին ի կատար ածում, որն էլ մեզ բոլորիս է բնորոշ:

Պետրոս ջան!
Իսկ այս միտքը, ինչ մեղքս թաքցնեմ, հեչ դուրըս չեկավ:

Եթե Դուք ասում եք սա. "մարդկության թշնամին մեկն է` սատանան";
ՈՒրեմն, ինչի՞ն կպցնենք սա. "Ղուկաս 6, 27.   Սիրեցեք ձեր թշնամիներին":
ՈՒրեմն, ստացվում է, որ մենք, ըստ Հիսուսի, ու՞մ պետք է սիրենք...
Ինչիդ են պետք աչքերդ, եթե սիրտդ կույր է:

Samvel

Quote from: vahan on December 08, 2009, 12:50:22 AM
ՙԱստվածապաշտութեան կերպարանք՚ թեմայից չշեղվելու համար. հարգարժան Պետրոսի հետ  ունեցած  զրույցից հետո հարկ եղավ այս թեման բացել։
և այսպես.Ղուկաս 6, 27   Սիրեցեք ձեր թշնամիներին
Ինչպե՞ս հասկանանք այս պատվիրանը։
1 Կարո՞ղ ենք մեր թշնամուն սիրել  մերձավորի հանդեպ տածած սիրո պես.և արդյո՞ք պետք է։։
2 Ո՞վ է մեզ համարվում թշնամի.կամ որտեղի՞ց նրանց ձեռք կբերենք.եթե ապրում ենք Քրիստոնեավաել կյանք։
3 Ո՞վ է իմ մերձավորը։
վերջապես.ինչպես տարբերեմ թշնամուս. բարեկամիցս եթե նրանց սիրեմ հավասար։

Վահան ջան!
Եթե մենք ստիպված ենք մարդկությունը բաժանել Մերձավորների և Թշնամիների, ուրեմն ես հասկանում եմ այսպես.

1. Եթե մարդկանց 1  %-ը  Մերձավորներս են, ուրեմն 99 %-ը  Թշնամիներս են;
2. Եթե մարդկանց 99 %-ը  Մերձավորներս են, ուրեմն    1 %-ը  Թշնամիներս են;
3. Եթե մարդկանց 100%-ը  Մերձավորներս են, ուրեմն  ես  Թշնամի   ՉՈՒՆԵՄ:

Ես գերադասում եմ երրորդ կետը, քանզի համոզված եմ, որ հենց սրան է բերում Հիսուսի մաղթանքը մեզ. "Սիրեցեք ձեր թշնամիներին":

Իսկ դու՞ ...
Ինչիդ են պետք աչքերդ, եթե սիրտդ կույր է:

vahan

Օտար ու անծանոթ մարդը քեզ թշնամի չի կարող լինել...
Քեզ ատողներին ատեցի, Տէ՛ր, եւ քո թշնամիների պատճառով մաշուեցի։

vahan

Ի միջայլոց՝ ի՞նչ հեշտ պատվիրան ՙսիրիր քո մերձավորին՚  Ինչի.՞ չենք սիրու՞մ։ 8:)
Քեզ ատողներին ատեցի, Տէ՛ր, եւ քո թշնամիների պատճառով մաշուեցի։

vahan

Quote from: ani on June 25, 2010, 08:09:40 PM
Հիսուս մեզ պատվիրեց սիրել ոչ միայն մերձավորին, այլ նաև թշնամուն: Բայց ես չեմ կարող: Դա մեղք է համարվու գիտեմ, բայց զայրույթը հաղթում է:
  Նոր մի խոհարարական կայքում հանդիպեցի մի ադրբեջանցու մեկնաբանությունը հայկական ուտեստների վերաբերյալ: Այդ զազիր մարդը անամոթաբար կեղծում էր, ստում, թե հայերը սեփական ոչինչ  չունեն,գողացել են իրենց և այլ ազգերի մշակույթը, որ հայերը կարող են միայն սպասարկող լինել և հարվածել թիկունքից 33:), թե նախանձում են իրենց և այլն և այլն:
Ու աչքիդ առաջ ունենալով ողջ ճմարդությունը այդ սրիկաների մասին ուղղակի անհնար է դառնում հետևել Քրիստոսի պատվերին:
Ողջույն Անի, եթե դեմ չես լինի, հարցիդ քննարկմանը թույլ տուր մենք էլ մասնակցենք։
Quote from: ani on June 25, 2010, 08:09:40 PM
Հարցնում եմ ձեզ, ինչպես ես չընդվզեմ նման դեպքում, երբ խեղվում է ճշմարտությունը, ինչպես ես սիրեմ մարդասպանին ու ոճրագործին:
Իսկ այդ դեպքում, չսիրելով հանդերձ ի՞նչ գործողություններ պիտի անենք։ Գնանք, գտնենք այդ ազերուն և սպանե՞նք, թէ ին՞չ անենք։ ???
Քրիստոս ամենևին չի  ասել՝ ճիշտը մի վկայեք։ Ըստ այդմ էլ, կարծում եմ՝ պետք է ոչ թէ տվյալ անձի դեմ  ոխով լցվենք, այլ  ճիշտը բացատրենք։Չե որ ըստ էության, այդ ազերիին այդպես են դաստիարակել ու  ինքն էլ գիտի թէ  ՙճիշտ՚  է ասում։
Քեզ ատողներին ատեցի, Տէ՛ր, եւ քո թշնամիների պատճառով մաշուեցի։