Ամենաստեղծ Աստված

Started by Samvel, November 17, 2009, 11:38:12 AM

Previous topic - Next topic

vahan

Quote from: Samvel on November 21, 2009, 05:49:14 PM
Հովհաննես Ա;1-3.

"Սկզբից էր Բանը, և Բանը Աստծո մոտ էռ, և Բանը Աստված էր: Նա սկզբից Աստծո մոտ էր: Ամենայն ինչ Նրանով եղավ. և առանց Նրա չեղավ ոչինչ, որ եղել է:"
Այստեղ խոսվում է արարչագործության մասին՝ինչ որ եղել է.այսինքն ինչը որ արարվել ու ստեղծվել է։Իսկ խավարը  (որը ասոցացվում է չարի հետ)  Աստված չի ստեղծել։
Ծննդոց 1
ՙՍկզբում Աստված երկինքն ու երկիրը ստեղծեց։
երկիրը անձև ու դատարկ էր
և խավար կար անդունդի վրա՚։
Ինչպես տեսնում ենք խավարը ուղղակի կար.այն չի արարվել։
Քեզ ատողներին ատեցի, Տէ՛ր, եւ քո թշնամիների պատճառով մաշուեցի։

Samvel

QuoteԱյս համարում շատ կարևոր դեր ունի ՙՄեզ համար՚ արտահայտումը. ասել է թէ եկեղեցու համար ամեն ինչ Աստծուց է

Վերջապես դու ինքդ կրկնեցիր այն, ինչի համար այսքան վիճում ես ինձ հետ (պարզվում է - լրիվ իզուր):
Դու ասում ես. "Եկեղեցու համար ամեն ինչ Աստծոց է":
Ես ասում եմ (Տաթևացու բառերով). "Աստված ամենաստեղծ է":
Արդյոք այս երկու մտքերը տարբերվում են իրարից?
Ինչիդ են պետք աչքերդ, եթե սիրտդ կույր է:

Samvel

QuoteԱյստեղ խոսվում է արարչագործության մասին՝ինչ որ եղել է.այսինքն ինչը որ արարվել ու ստեղծվել է։Իսկ Այստեղ խոսվում է արարչագործության մասին՝ինչ որ եղել է.այսինքն ինչը որ արարվել ու ստեղծվել է։Իսկ խավարը  (որը ասոցացվում է չարի հետ)  Աստված չի ստեղծել։
Ծննդոց 1
ՙՍկզբում Աստված երկինքն ու երկիրը ստեղծեց։
երկիրը անձև ու դատարկ էր
և խավար կար անդունդի վրա՚։
Ինչպես տեսնում ենք խավարը ուղղակի կար.այն չի արարվել։)  Աստված չի ստեղծել։
Ծննդոց 1
ՙՍկզբում Աստված երկինքն ու երկիրը ստեղծեց։
երկիրը անձև ու դատարկ էր
և խավար կար անդունդի վրա՚։
Ինչպես տեսնում ենք խավարը ուղղակի կար.այն չի արարվել։

Սա արդեն չափազանց է, Վահան ջան: Միթե դու իրոք այդ կարծիքին ես?..

Լավ, ասենք, թե խավարն արդեն կար ամեն ինչից առաջ: Բայց դու ասում ես, որ խավարը ասոցացվում է չարի հետ: ՈՒրեմն, ելնելով այն բանից, որ չարն էլ սատանայի արքայությունն է, գալիս ենք այն եզրակացության, որ սատանան է եղել ամեն ինչից առաջ?..

Խոսք չունեմ, - հետաքրքիր տեսություն է:

Ինչիդ են պետք աչքերդ, եթե սիրտդ կույր է:

vahan

#13
Quote from: Samvel on November 22, 2009, 11:48:17 AM
QuoteԱյս համարում շատ կարևոր դեր ունի ՙՄեզ համար՚ արտահայտումը. ասել է թէ եկեղեցու համար ամեն ինչ Աստծուց է
Վերջապես դու ինքդ կրկնեցիր այն, ինչի համար այսքան վիճում ես ինձ հետ (պարզվում է - լրիվ իզուր):
Սամվել ջան ես քեզ հետ չեմ վիճում.մանավանդ որ քո անձի դեմ ոչինչ չունեմ։.ես ուղղակի փորձում եմ թույլ չտալ խեղղել Կտակարանը։
Quote from: Samvel on November 22, 2009, 11:48:17 AM
Դու ասում ես. "Եկեղեցու համար ամեն ինչ Աստծոց է":
Ես ասում եմ (Տաթևացու բառերով). "Աստված ամենաստեղծ է":
Արդյոք այս երկու մտքերը տարբերվում են իրարից?
Այո խիստ տարբերվում են. վերևում արդեն  ոչ լիարժեք.բայց արտահայտել եմ։
Քեզ ատողներին ատեցի, Տէ՛ր, եւ քո թշնամիների պատճառով մաշուեցի։

vahan

#14
Quote from: Samvel on November 22, 2009, 12:04:43 PM
Սա արդեն չափազանց է, Վահան ջան: Միթե դու իրոք այդ կարծիքին ես?..
Բնականաբար ես իմ արտահայտածի կարծիքին եմ։ես միշտ համաձայն եմ լինում իմ ասածի հետ։ ;D
Quote from: Samvel on November 22, 2009, 12:04:43 PM

Լավ, ասենք, թե խավարն արդեն կար ամեն ինչից առաջ: Բայց դու ասում ես, որ խավարը ասոցացվում է չարի հետ: ՈՒրեմն, ելնելով այն բանից, որ չարն էլ սատանայի արքայությունն է, գալիս ենք այն եզրակացության, որ սատանան է եղել ամեն ինչից առաջ?..
Լավ կլինի որ քո վերլուծությունները չներկայացնես որպես արդեն վերջնական որոշում.այն էլ նաև իմ կողմից։Սատանան չի եղել ամեն ինչից առաջ.նա արարվել է ազատ կամքով և ինքն է իր նախաձեռնությամբ  ընտրել  չարը։Հետո. ճիշտն ասած այս տիպի հարցերը ինձ իրոք այդքան հետաքրքիր չեն՝որը որից առաջ կամ հետո է եղել.եղել է թէ՞ չի եղել։Սրանք անպտուղ խոսակցություններ են և իրոք  ինձ հետաքրքիր չեն։
Քեզ ատողներին ատեցի, Տէ՛ր, եւ քո թշնամիների պատճառով մաշուեցի։

Ղուկաս Վահան

Ես սպասում էի, որ Սամվելը իմ մեջբերումներին կանդրադառնար, սակայն՝ իզուր։
Ես սպասում էի, որ Սամվելի մոտ հարցեր կառաջանային, օրինակ, թե՝ ինչպե՞ս է, որ Աստվածաշնչում այդպես է գրված, իսկ սուրբ Գրիգոր Տաթևացին մեկ այլ բան է ասում, սակայն՝ իզուր։

Ընդհանրապես նմանատիպ աստվածաբանական հարցերում դժվար թե փոխընկալում լինի, եթե աստվածաբանության հիմնական աղբյուրը՝ Աստվածաշունչը որպես հիմնական հեղինակություն չընկալվի։

Սամվել, ես մի հարց եմ ցանկանում Ձեզ ուղղել.
Դուք կարծում եք, որ մեղքը, կամ օրինակ՝ մարդասպանությունը Աստված է ստեղծե՞լ։

Հ.գ.
Տաթևացու գրվածները Ձեր կամայական ընկալումներով մի մատուցեք մյուսներին, այլ նորմալ մեջբերեք և էջն էլ նշեք, որ մարդիկ վստահեն Ձեր գրածներին։
Let's open the window of our soul and let the light enter our souls

Samvel

QuoteԵս սպասում էի, որ Սամվելի մոտ հարցեր կառաջանային, օրինակ, թե՝ ինչպե՞ս է, որ Աստվածաշնչում այդպես է գրված, իսկ սուրբ Գրիգոր Տաթևացին մեկ այլ բան է ասում, սակայն՝ իզուր։

Բոլորովին էլ իզուր չի, հարգելի Ադմին: ՈՒղղակի Աստվածաշնչում համ սա է գրված, համ էլ նա: ՈՒղղակի մեզանից յուրաքանչյուրը վերցնում է այնտեղից այն, ինչ ինքը հարմար է գտնում: Հեռու գնալ պետք չի, իմ ասածը վկայում է հենց այս վերջին հարցը, որ Դուք տվել եք ինձ.

QuoteԴուք կարծում եք, որ մեղքը, կամ օրինակ՝ մարդասպանությունը Աստված է ստեղծե՞լ։


Այս հարցը նշանակում է, որ դուք ուղղակի չեք ցանկանում լսել, թե ինչ եմ ասում, քանզի ես արդեն իսկ պատասխանել եմ այդ հարցին, գոնե միայն, ասենք, Դավթի խոսքերով: Կրկնում եմ նորից.

Սաղմոս 138:7-10. "ՈՒր կհեռանամ ես Քո Հոգուց, և Քո հայացքից ես ուր կփախչեմ?
                 Երկինք բարձրանամ, - իսկ Դու այնտեղ ես;
                 Տարտարոսն իջնեմ - այնտեղ էլ Դու ես:
                 Թե Լուսաբացից ես թևեր առնեմ և տեղափոխվեմ ծովերի եզրը -
                 Այնտեղ էլ ձեռքդ կառաջնորդի ինձ, այնտեղ էլ Աջըդ ճամփա ցույց կտա:"

Կարող եք վերհիշել նաև. Հայտնություն, Ա;8. "Ես եմ Ալֆրան և Օմեգան (սկիզբն ու վերջը), - ասում է Տեր Աստվածը, - նա, որ Է -                          ն է և որ է և որ գալու է. Ամենակալը:"


ՈՒշադրություն դարձրեք, խնդրում եմ.

    1. Սաղմոս. "ՏԱՐՏԱՐՈՍՆ ԻՋՆԵՄ - ԱՅՆՏԵՂ ԷԼ ԴՈՒ ԵՍ:";

    2. Հայտնություն. "...ԱՄԵՆԱԿԱԼԸ:"

Հ.Գ. Ի միջի այլոց, լրիվ մոռացել էի. ինչ խոսք, որ հարց առաջացել էր, և ես ուղղել էի այն Աբեղային: Բայց ցավոք, ոչ Աբեղան և ոչ էլ մեկ ուրիշը պատասխանելու ցանկությամբ աչքի չընկան...
Ինչիդ են պետք աչքերդ, եթե սիրտդ կույր է:

Samvel

QuoteՏաթևացու գրվածները Ձեր կամայական ընկալումներով մի մատուցեք մյուսներին, այլ նորմալ մեջբերեք և էջն էլ նշեք, որ մարդիկ վստահեն Ձեր գրածներին։

Խնդրեմ:

Գրիգոր ՏԱԹԵՎԱՑԻ  -  "Սողոմոնի գրքերի մեկնությունը"
  Երևան, Անկյունաքար, 2009.

Էջ 163. Ամենողորմ է Աստված  (հմմտ. Իմաստ. 11.24); "Պետք է գիտենալ, որ Աստված ամենողորմ է երեք պատճառով: Նախ, որովհետև ամենազոր է, որի պատճառով էլ ամենողորմ է, և ամենուր հասնում է Աստծո զորությունն ու ողորմությունը: Երկրորդ, որովհետև ԱՄԵՆԱՍՏԵՂԾ  է, դրա համար էլ պետք է, որ ամենողորմ լինի Իր բոլոր արարածների հանդեպ: Երրորդ, ամենաքավիչ է, որպեսզի բոլոր մարդկանց, և բոլոր մեղքերը ների և թողություն տա ապաշխարությամբ:

Այստեղից բխում է մի նոր հարց, և ես ուղղում եմ այն Ձեզ, հարգելի Ադմին:

ՀԱՐՑ. Եթե  Ամենողորմ է  Աստված և Ամենաքավիչ է Աստված; ինչպես նաև ներում է Աստված բոլոր մարդկանց և բոլոր մեղքերը, ուրեմն  ինչ ասել է "դժողք"? ՈՒրեմն կարելի է արդյոք հանգիստ սրտով ասել, որ եթե կա մի բան, որ Աստված չի ստեղծել, - դա - դժողքն է?
Ինչիդ են պետք աչքերդ, եթե սիրտդ կույր է:

Ղուկաս Վահան

Դուք կարո՞ղ եք նախ իմ հարցին Ձեր խոսքերով պատասխանել, և եթե կարելի է՝ առանց հարցը տեսակ–տեսակ ձևերով շրջանցելու, այսինքն՝ ես ուղիղ պատասխան եմ ակնկալում։


Հ. գ.
Աբեղան ես եմ, Սամվել ջան։
Let's open the window of our soul and let the light enter our souls

Samvel

Quote from: Admin on November 25, 2009, 08:35:10 PM
Դուք կարո՞ղ եք նախ իմ հարցին Ձեր խոսքերով պատասխանել, և եթե կարելի է՝ առանց հարցը տեսակ–տեսակ ձևերով շրջանցելու, այսինքն՝ ես ուղիղ պատասխան եմ ակնկալում։
Հ. գ.
Աբեղան ես եմ, Սամվել ջան։


ՈՒրախ եմ, որ Դուք Աբեղան եք - դա հուսադրում է:

Լավ, Ադմին, կփորձեմ ասել իմ խոսքերով: Չնայած սովորաբար դա վատ հետևանք է ունենում ինձ համար, բայց ինչևէ:

Նախ և առաջ պետք է հիշեցնեմ, որ իմ խորին համոզմունքով մենք - Աստծո ոչ միայն  զավակներն ենք, այլ նաև մասնիկները:

Որպես մասնիկներ - մենք Նրանից որակապես չենք տարբերվում - որովհետև, որն է, օրինակ, մի մեծ գունդ խմորի և այդ գնդից պոկած մի փոքրիկ մասի որակական տարբերությունը? Իհարկե, ոչ մի տարբերություն:

Որպես զավակներ - ստեղծված ենք Նրա "կերպ և նմանությամբ" - և մեր նմանությունը ոչ թե արտաքին նմանությունն է, այլ Նրա պես արարիչ և ստեղծագործող լինելը:

Եվ ըստ իմ այս համոզմունքների էլ ես պատասխանում եմ Ձեր հարցին:
Ինչիդ են պետք աչքերդ, եթե սիրտդ կույր է: