Ամենաստեղծ Աստված

Started by Samvel, November 17, 2009, 11:38:12 AM

Previous topic - Next topic

Samvel

Հարգելի Աբեղա!
"Դաջվածք" բաժնի մեջ Դուք գրում եք. «Այն, ինչը որ Աստծուց չէ, չարից է»։

Բայց ասված է (Ա Կոր. 15.28). "Աստված է ամենը - ամեն ինչում": Նույն բանը հաստատում է Սուրբ Գրիքոր Տաթևացին "Երգ Երգոցի մեկնության" մեջ և ասում է, որ այդ հերձվածներն են (այսինքն - աղանդավորները), որ բաժանում են դա:

Ձեր ասածից ելնում է, որ ամեն ինչ չէ, որ Աստված է ստեղծել: Իսկ նույն Տաթևացին ասում է ("Իմաստության մեկնությունը", Ամենողորմ է Աստված հատվածի մեկնության մեջ), որ Աստված ամենաստեղծ է:

Իսկ եթե այնուամենայնիվ ճիշտ է Տաթևացին և Աստված իրոք որ ամենաստեղծ է, - դուրս է գալիս, որ չարն էլ է Աստված ստեղծել?
Դուք ինչ կարծիքի եք այս մասին, հարգելի Աբեղա?

Միգուցե իրոք իրականում դա այդպես է և դա մի այնքան էլ սարսափելի բան չէ Աստծո համար - չարը ստեղծելը? Միգուցե դա անհրաժեշտություն էր ուղղակի - չարը ստեղծելը? Որպեսզի մենք կարողանանք հասկանալ, թե ինչ է ԲԱՐԻՆ...
Ինչիդ են պետք աչքերդ, եթե սիրտդ կույր է:

vahan

Quote from: Samvel on November 17, 2009, 11:38:12 AM
Բայց ասված է (Ա Կոր. 15.28). "Աստված է ամենը - ամեն ինչում":
Սամվել.ես նման տողեր չեմ գտնոււմ քո մատնանշած համարում։
Գուցե  ա՞յլ տեղ է  այդպիսի բան ասվում։ կամ ավելի ճիշտ՝ այլ գրքում։
Քեզ ատողներին ատեցի, Տէ՛ր, եւ քո թշնամիների պատճառով մաշուեցի։

Masnaget

Quote from: vahan on November 17, 2009, 06:49:30 PM
Quote from: Samvel on November 17, 2009, 11:38:12 AM
Բայց ասված է (Ա Կոր. 15.28). "Աստված է ամենը - ամեն ինչում":
Սամվել.ես նման տողեր չեմ գտնում քո մատնանշած համարում։
Գուցե  ա՞յլ տեղ է  այդպիսի բան ասվում։ կամ ավելի ճիշտ՝ այլ գրքում։
Երևի Սամվելը սա նկատի ունի: Այստեղ խոսվում է Քրիստոսի Հարության մասին. կարդացեք.

18 Իսկ արդ, նրանք, որ ննջեցին ի Քրիստոս, կորա՞ն արդեօք:
19 Եթէ միայն այս կեանքի համար ենք յոյս դրել ի Քրիստոս, ողորմելի ենք, քան բոլոր մարդիկ:
20 Բայց արդ, մեռելներից յարութիւն է առել Քրիստոս` ննջեցեալների առաջին պտուղը.
21 քանզի մի մարդով մահ եղաւ եւ մի մարդով` մեռելների յարութիւն:
22 Ինչպէս Ադամով բոլորը մեռնում են, նոյնպէս եւ Քրիստոսով ամէնքը պիտի կենդանանան`
23 իւրաքանչիւրն իր հերթին. նախ` Քրիստոս, եւ ապա` քրիստոսականները` նրա գալստեանը.
24 եւ ապա գալու է վախճանը, երբ որ նա տայ թագաւորութիւնը Աստծու եւ Հօր ձեռքը, երբ որ կործանած լինի բոլոր իշխանութիւնները եւ ամէն պետութիւն եւ զօրութիւն.
25 որովհետեւ նա պէտք է թագաւորի, մինչեւ որ բոլոր թշնամիներին դնի իր ոտքերի տակ:
26 Վերջին թշնամին, որ պիտի կործանուի, մահն է. եւ Աստուած ամէն ինչ հնազանդեցրեց` դնելով նրա ոտքերի տակ: 27 Բայց երբ ասում է, թէ` ամէն ինչ նրան հնազանդուել է, յայտնի է, թէ բացի նրանից, ով ամէն ինչ հնազանդեցրեց նրան:
28 Իսկ երբ ամէն ինչ նրան հնազանդ լինի, այն ժամանակ եւ ինքը` Որդին կը հնազանդուի նրան, ով ամէն ինչ հնազանդեցրեց նրան, որպէսզի Աստուած ամէն ինչ լինի ամենքի մէջ:
29 Ապա թէ ոչ, ի՞նչ պիտի անեն նրանք, որ մկրտուեցին մեռելների համար, եթէ, արդարեւ, մեռելները յարութիւն չեն առնում. ինչո՞ւ ուրեմն մկրտւում են նրանց համար:
Մի բան պատմելիս ոչ եղած բաները պակասեցրեք, ոչ էլ չեղած բաներ ավելացրեք:

Ղուկաս Վահան

Quote from: Samvel on November 17, 2009, 11:38:12 AM
Հարգելի Աբեղա!
"Դաջվածք" բաժնի մեջ Դուք գրում եք. «Այն, ինչը որ Աստծուց չէ, չարից է»։

Բայց ասված է (Ա Կոր. 15.28). "Աստված է ամենը - ամեն ինչում": Նույն բանը հաստատում է Սուրբ Գրիքոր Տաթևացին "Երգ Երգոցի մեկնության" մեջ և ասում է, որ այդ հերձվածներն են (այսինքն - աղանդավորները), որ բաժանում են դա:

Ձեր ասածից ելնում է, որ ամեն ինչ չէ, որ Աստված է ստեղծել: Իսկ նույն Տաթևացին ասում է ("Իմաստության մեկնությունը", Ամենողորմ է Աստված հատվածի մեկնության մեջ), որ Աստված ամենաստեղծ է:

Իսկ եթե այնուամենայնիվ ճիշտ է Տաթևացին և Աստված իրոք որ ամենաստեղծ է, - դուրս է գալիս, որ չարն էլ է Աստված ստեղծել?
Դուք ինչ կարծիքի եք այս մասին, հարգելի Աբեղա?

Միգուցե իրոք իրականում դա այդպես է և դա մի այնքան էլ սարսափելի բան չէ Աստծո համար - չարը ստեղծելը? Միգուցե դա անհրաժեշտություն էր ուղղակի - չարը ստեղծելը? Որպեսզի մենք կարողանանք հասկանալ, թե ինչ է ԲԱՐԻՆ...

Նախ վերևի նշված տողերը Աստվածաշնչից են.
Հովհաննու Ավետարանի մեջ կարդում ենք. «Ով Աստծուց է, Աստծու խօսքերն է լսում, իսկ դուք չէք լսում նրա համար, որ Աստծուց չէք» (Հովհ., 8. 47),
Հովհաննես Ավետարանչի առաքելական թղթում կարդում ենք. «Ամէն ոք, ով արդարութիւն չի գործում, Աստծուց չէ. նոյնպէս նա՝ ով չի սիրում իր եղբօրը»  (Ա. Հովհ., 3. 10), ... Եւ ամէն մի հոգի, որ չի դաւանում Յիսուս Քրիստոսին՝ մարմնով եկած, նա Աստծուց չէ (Ա. Հովհ., 4. 3), ... «Մենք Աստծուց ենք. ով Աստծուն ճանաչում է, լսում է մեզ, իսկ ով Աստծուց չէ, չի լսում մեզ։ Սրանից է, որ ճանաչում ենք ճշմարտութեան Հոգին եւ խաբէութեան հոգին» (Ա. Հովհ., 4. 6):
Let's open the window of our soul and let the light enter our souls

Samvel

QuoteԵրևի Սամվելը սա նկատի ունի:

Հարգելի Մասնագետ!
Տեսա, որ ներկա եք և ցանկանում են շնորհակալություն հայտնել մեջբերումի համար:
Ճիշտն ասած, ես չէի համարձակվի նշել այս տեղը, քանի որ ես այնքան խորացած չեմ Աստվածաշնչի մեջ, որպեսզի կարողանամ ինքնուրույն պաշտպանել այս շատ նրբորեն (կարծես թե նույնիսկ վախվորած) արտահայտած միտքը... Եթե չլիներ Գրիքոր Տաթևացին, որն իր մեկնությունների մեջ հենց այս մասը մեկնելով ասաց, որ Աստված ամենաստեղծ է:
Ցավոք, ես ժամանակ չունեմ հիմա շարունակելու: Խոստանում եմ առաջիկա մի երկու օրը շարունակել այս թեման:
Շնորհակալություն:
Ինչիդ են պետք աչքերդ, եթե սիրտդ կույր է:

Samvel

Ես կփորձեմ մեջ բերել մի քանի տեղեր, որտեղ խոսվում է Աստծո ամենուր լինելու և ամենաստեղծ լինելու մասին: Քանի որ դուք դեմ եք ռուսերեն տեքստին, կաշխատեմ ինքս թարգմանել, քանի որ Հին Կտակարանի հայերեն տարբերակը չունեմ: Եթե ձեզ դուր չի գա, կարդացեք, խնդրում եմ, նույն գլուխները ինքներդ:

Երեմիա, 23:24."Կարող է արդսյոք մարդ թաքնվել այնպեսի մի գաղտնի տեղ, որտեղ որ Ես նրան չեմ տեսնի?",- ասում է Աստված: "Չեմ   լցնում ես արդյոք երկինքն ու երկիրը?", - ասում է Աստված:

Արքայությունների, 8:27. "Երկինքը և երկինքների երկինքը Քեզ չեն պարփակում..."

Սաղմոս 138:7-10. "ՈՒր կհեռանամ ես Քո Հոգուց, և Քո հայացքից ես ուր կփախչեմ?
                 Երկինք բարձրանամ, - իսկ Դու այնտեղ ես;
                 Տարտարոսն իջնեմ - այնտեղ էլ Դու ես:
                 Թե Լուսաբացից ես թևեր առնեմ և տեղափոխվեմ ծովերի եզրը -
                 Այնտեղ էլ ձեռքդ կառաջնորդի ինձ, այնտեղ էլ Աջըդ ճամփա ցույց կտա:"
Ինչիդ են պետք աչքերդ, եթե սիրտդ կույր է:

Samvel

Ա Կորնթ.8,6.
"Բայց մեզ համար մեկ Աստված կա, որից - ամեն ինչ, և մենք - նրանը. և - մեկ Տեր Հիսուս Քրիստոս, որով - ամեն ինչ, և մենք - նրանով:
Ինչիդ են պետք աչքերդ, եթե սիրտդ կույր է:

Samvel

Հովհաննես Ա;1-3.

"Սկզբից էր Բանը, և Բանը Աստծո մոտ էռ, և Բանը Աստված էր: Նա սկզբից Աստծո մոտ էր: Ամենայն ինչ Նրանով եղավ. և առանց Նրա չեղավ ոչինչ, որ եղել է:"
Ինչիդ են պետք աչքերդ, եթե սիրտդ կույր է:

Samvel

Ես չեմ կարծում, որ այս մեջբերումներս միակն են Աստվածաշնչի մեջ: Հավանաբար, ավելի խորը փնտրելու դեպքում ավելի շատ բաներ կարելի է գտնել: Բայց արդյոք իմաստ կա այդ անելու?

Ես ընդհանրապես չեմ հասկանում, թե ինչու եք դուք  ձգտում այդքան արտոնություններ տալ մի ինչ-որ Սատանայի: Ով է նա, որ կարողանար, առանց Աստծո միջամտության, ստեղծել մի այնպիսի հզոր բան, ինչպիսին "չարն" է:

Եթե նույնիսկ ընդունենք էլ, որ սատանան այդքան ուժ ուներ չարը ստեղծելու, նույնիսկ մեր Ամենակարող Աստված չէր կարող ոչնչացնել այդ չարը, էթե նրա ցանկությունը  մեզ միայն բարու մեջ տեսնելն է? 
Ինչիդ են պետք աչքերդ, եթե սիրտդ կույր է:

vahan

#9
վերը բվարկած օրինակներիցդ և ոչ մեկը ընդհանուր ոչինչ չուներ  նրա հետ. ինչն ուզում էիր ապացուցել։ քիչ թէ շատ էս մեկն է մի քիչ նման
Quote from: Samvel on November 21, 2009, 05:40:16 PM
Ա Կորնթ.8,6.
"Բայց մեզ համար մեկ Աստված կա, որից - ամեն ինչ, և մենք - նրանը. և - մեկ Տեր Հիսուս Քրիստոս, որով - ամեն ինչ, և մենք - նրանով:
որին էլ անդրադառնամ։
Նախ պետք չէ հերձել Գիրքը։Գոնե ողջ գլուխը պետք է կարդալ։ ՈՒստի. քիչ վերևից կարդալով տեսնում ենք՝ Ա Կորնթ ը4 ՙ Որովհետև չկա այլ Աստված .բացի մեկից.թեպետև այսպես կոչված աստվածներ կան թէ երկնքում և թէ երկրի վրա.ինչպես աստվածներ և կան բազում և բազում տերեր՚։
Ի՞նչ ասել կուզէ։ Այսինքն. շատ շատերի համար. կան իրենց իսկ կողմից ստեղծված. աստվածներ և կուռքեր.որոնց էլ նրանք ջանասիրաբար  ձառայում են։Այդ չաստվածներին Աստված չի ստեղծել.նրանց մարդիկ են ստեղծել՝որոնք ունեն ազատ կամք։Այդպիսի կռապաշտները՝ինչպես հիշատակել էր Ադմինը.Աստծուց չեն.
հիմա ժամանակն է անդրադառնալու  քո մեջբերմանը
Ա կորնթ.ը6   ՙբայց մեզ համար մեկ Աստված կա.Հայր.որից ամենայն ինչ՚
Այստեղ առաքյալը խոսում է հենց իր և իրենց մասին։Այսինքն  ՙմեզ համա չկա մեղքը.մենք մեղքին ու կուռքերին չենք ծառայում. Մեզ համար ամեն ինչ  Տիրոջով է .այլ ոչ կուռքերով՚
Այս համարում շատ կարևոր դեր ունի ՙՄեզ համար՚ արտահայտումը. ասել է թէ եկեղեցու համար ամեն ինչ Աստծուց է։եկեղեցին ծառայում է Աստծուն.այլ ոչ կուռքերին։
Քեզ ատողներին ատեցի, Տէ՛ր, եւ քո թշնամիների պատճառով մաշուեցի։