ԱՆՀԱՏԱԿԱՆ ՀԱՐՑ ԲՈԼՈՐԻՆ

Started by Samvel, October 24, 2009, 07:54:03 AM

Previous topic - Next topic

Samvel

Եթե Դու գիտենայիր, որ ամբողջ աշխարհը լսում է Քեզ, - ինչ կցանկանայիր Դու ասել?
Ինչիդ են պետք աչքերդ, եթե սիրտդ կույր է:

Hasik

Սամվել ջան կասեի այն, ինչ ասել է մեր Տեր Հիսուս Քրիստոսը.

ՍԻՐԵՑԵՔ ՄԻՄՅԱՆՑ, ԻՆՉՊԵՍ ԵՍ ՍԻՐԵՑԻ ՁԵԶ
Իսկ դու ինչպե՞ս կպատասխանեիր քո իսկ կողմից տրված հարցին։ ???

Masnaget

Ես կասեի` խաղաղությո՛ւն ձեզ...
Մի բան պատմելիս ոչ եղած բաները պակասեցրեք, ոչ էլ չեղած բաներ ավելացրեք:

Samvel

QuoteԻսկ դու ինչպե՞ս կպատասխանեիր քո իսկ կողմից տրված հարցին։

Հարգելի Հասիկ, եթե կարելի է, ես պատասխանեմ քիչ ավելի ուշ. եթե ես եմ տվել հարցը, ինչ խոսք, որ ունեմ իմ պարասխանը: Բայց հարցս ձեզ ուղղելու մտահղացումը եկել է նրանից, որ, լինելով մարդ-արարած, ես էլ - բոլորի նման, - միշտ էլ լիքն եմ կասկածներով ու հաճախ ինքս եմ մտածում, արդյոք ճիշտ է իմ գիտեցած պատասխանը... Եվ շատ հնարավոր է, որ ձեր միջամտությամբ ես էլ փոխեմ իմ կարծիքը: Ինչևէ, վերջում ազնվորեն կխոստովանեմ:

Շնորհակալություն Ձեր տված պատասխանի համար: Միայն, եթե կարելի է, պարզաբանեք խնդրում եմ. ցանկանում եք ասել, սիրել բոլորին անխտիր, թե? - խտրականորեն: Ավելի պարզ ասած. Աստված սիրում է բոլորին անխտիր, թե? - խտրականորեն:
Ինչիդ են պետք աչքերդ, եթե սիրտդ կույր է: