Սիրել ի Քրիստոս

Started by Mariam, November 02, 2005, 05:02:05 PM

Previous topic - Next topic

Mariam

Իմ կյանքիս այս կամ այն հատվածի ընթացքին՝ ինձ ընկերակցող այն կանանց կամ տղամարդկանց երեսներից ամենեն շատ անմոռանալի դեմքերը եղան նրանցինը ովքեր հարատև աշխատելիս իրենց իսկ վրա, իրենք իրենց մերկացրել եին կրքերից ու մոտեցել եին Տիրոջը: Ու միշտ ցանկացել էի հոգու ամբողջ ցանկությամբս նմանվել նրանց ու ընդունվել նրանց եղբայրության մեջ:
Նրանց կատարած ամենեն մեծ ճգնությունը սիրո վրա էր, սիրուց հանեցին – ջանք առ ջանք և աղոթք առ աղոթք- այն ամենը, որ սուրբ չէ, որ Տիրոջից չի գալիս: Ջանացել են սրբորեն սիրել նմաններին անխտիր: Ու դարձան Սիրո պատկերներ:
Նմանվել նրանց՝ իմ աղոթքն է բոլորիս համար:

Satenik

Ամէն:

Իսկապես, Մարիամ ջան, ամենալավ դասը` դրական օրինակն է:  21:) 21:) 21:)