Վերադարձ

Started by Mariam, October 17, 2005, 11:08:55 AM

Previous topic - Next topic

Mariam

Մանկությանս ատեն իմ հոգու վրա անջնջելի դրոշմ էր դրել տատիկիս հավատն ու սրբությունը: Սակայն ծնողներիս անհավատ լինելն ու «արդիական» արժեքների նրանց յուրացումը, ինձ հեռացրեցին հանդիպածս ու առաջին ճանաչածս տիպարից:
Ուսանողական տարիներիս «արդի ու եվրոպական արժեքների» խափուսիկ պատրանքը ըմբոշխնեցի ու մնացի խորը  դառնության և հուսահատության մեջ:
Ինքնապասնության շեմին գտնվեցի, ու հիշեցի մանկական աղոթքներս, մանկական հավատս, իմ սիրեցյալ մարդկանց սրբությունը:
Ավելի ճիշտ է ասել' Աստված էր սպասում իմ վերադարձը, որը ճակատագրական եղավ ինձ համար, ճակատագրական ու բացարձակ: Ամեն ինչ ընդհատվեց, ուսման ընթացքը փոխվեց, հաճախածս միջավայրից հեռացա, իմ ապրած երկրի հակոտնյա կողմն գնացի, մոտեցա կրոնին այնպիսի անդիմադրելի ուժով, որ ոչ ծնողներիս անհասկացողությունը ու արտահայտած դժգոհությունը, ոչ «ապագայի» համար մտահոգությունը չկարողացան իմ այս շրջադարձը արգելել:
Հավատի մեջ կատարածս շրջադարձին ընկերակցել էր Հայության հանդեպ իմ հետաքրքրվածությանն անդիմադրելի աճը: Շատ շուտով ցանկացա հայերեն սովորել, որպեսզի ինձ մարչելի լինէր մեր – Հայոց Եկեղեցու – հոգևոր ամբողջ գանձարանը: Եվ այդ էլ ինձ տրվեց, որովհետև այս նոր քաղաքում հայկական համայնքը բավական ուժեղ էր ու գործունյա: Հավատս հետզհետե հեռացավ իմ երկրում տիրապետող կաթոլիկե եկեղեցուց:
Այս բոլորը զուգադիպեց իմ պապերի տխուր մահվան հետ, որը հանդիսացել էր իմ վերածննդի հիմքը:
Ինչքանով Տերն է ինձ օրհնել այն ատեն, ու սրանից հետո, դրա համար պարտ եմ իմ նախնիների անարատ աղոթքին ու սրբության մեջ անցկացրած կյանքին ու իմ նոր բարեկամների սուրբ աղոթքին: