Միտք ակումբը Ախալքալակում

Started by Տ. Տաթև քհն., September 05, 2009, 06:29:57 PM

Previous topic - Next topic

Տ. Տաթև քհն.

Ողջույն սիրելի ֆորումցիներ, ցանկանում եմ ձեզ տեղեկացնել, որ արդեն նշանակված եմ քահանայության՝  Ախալքալակի Սբ Խաչ եկեղեցում, ուստի այս կապակցությամբ ունեմ մի առաջարկություն.
վերհիշել Միտք ակումբի պատանեկան ծրագիրն՝ այս անգամ արդեն Ախալքալակի դպրոցականների շրջանակներում:
Առաջիկայում Սբ Ծննդյան թեմային կարող ենք նախապատրաստվել:
Սպասում եմ ձեր առաջարկներին ու հարցերին

Masnaget

Շատ լավ նախաձեռնություն կլինի: Ենթադրում եմ, որ խոսքը հայ երեխաների մասին է:
1.Ի՞նչ տարիքային խմբերի հետ եք աշխատելու: Քանի՞ երեխա կա:
2.Կարելի՞ է շարադրության թեմաներ առաջարկել:
3.Հնարավո՞ր է նրանց բոլորին կամ գոնե մի քանիսին գրանցել Լուսամուտում:
Մի բան պատմելիս ոչ եղած բաները պակասեցրեք, ոչ էլ չեղած բաներ ավելացրեք:

Ղուկաս Վահան

Ես երեք հարց ունեմ.
1. Ո՞ր դասարանի աշակերտներին նկատի ունեք,
2. Նրանք կարո՞ղ են ինքնուրույն մտնել և գրել,
3. Այդտեղ դպրոցներում ինտերնետ կա՞։
Let's open the window of our soul and let the light enter our souls

Տ. Տաթև քհն.

շատ լավ, ձեր հարցերին կպատասխանեմ մոտ օրերս, իսկ այն հարցը թե ինչ տարիքային խմբերի հետ պետք է իրականացնել, ես ավելի շատ սպասում էի ձեր առաջարկներին

Ղուկաս Վահան

Ավելի լավ կլինի առանց քավորների, այսինքն՝ այն տարիքային խմբերը, որոնք կարող են ինքնուրույն ինտերնետից օգտվել և մուտքագրել իրենց աշխատանքները։
Let's open the window of our soul and let the light enter our souls

Տ. Տաթև քհն.

աըստեղ դեռ ուս տարին չի սկսվել, այդ է պատճառը, որ դեռևս չեմ կարող աշակերտների քանակի մասին տեղեկություններ տալ և տեղյակ չեմ, թե ինչքանով հնարավորություն կա դպրոցներում օգտվել ինտերնետից, ես դեմ չեմ, որ այն տարիքի երեխաները մասնակցեն, ովքեր որ ինքնուրույն մասնակցեն, բայց համենայն դեպս, գուցե և քավորներին չբացառենք

Ղուկաս Վահան

Իսկ ե՞րբ է սկսում ուս. տարին։
Let's open the window of our soul and let the light enter our souls


Ղուկաս Վահան

Շատ լավ, կսպասենք մյուս հարցերի հստակեցմանը։
Let's open the window of our soul and let the light enter our souls

Masnaget

Ես ունեմ հետևյալ առաջարկները: Ձեր կողմից, սիրելի Տեր հայր, ընտրվում են մի քանի աշակերտներ /քանակն ինքներդ ընտրեք/ 12-16 տարեկաններից, ովքեր որոշ չափով տիրապետում են համակարգչին և ինտերնետին, և նրանց առաջադրվում են հետևյալ թեմաները.
1. Լավագույն ինտերնետային հոդվածը Սուրբ Ծննդյան մասին /ամենաշատը երկու էջ/
2. Լավագույն ինտերնետային բլոգը իրենց դպրոցի մասին
3. Լավագույն բլոգը Լուսամուտում (իրենց էջը, որ կպատմի Սուրբ Ծննդյան մասին) /Եթե Ադմինը համաձայն է/


Ինտերնետային հոդվածի համար հաղթողը կստանա միավորներ
Ինտերնետային լավագույն բլոգի և Լուսամուտի բլոգի հեղինակն էլ կստանա մրցանակ /կարելի է քննարկել/
Մի բան պատմելիս ոչ եղած բաները պակասեցրեք, ոչ էլ չեղած բաներ ավելացրեք: