Դրամատիրությու&a

Started by Mariam, May 10, 2006, 09:09:09 AM

Previous topic - Next topic

Mariam

Կցանկանայի ձեզ մի Մարիամի մասին խոսել, մի սիրալիր կնոջ մասին, որին ժպիտն ու հյուրասիրությունը անմոռանալի են:
Նա դրամատիրությունից – կապիտալիզմից – հեռու գտնվող մի կղզում է ապրում, Արցախից Հայաստան բազմազան հյուրանոցնեով ու ճաշարաններով հարուստ և «բարգավաճ» ճանապարհի վրա: Մարիամի հայկական խոհանոցը ընտանեկան է. բոլորը լծված են գործի: Կաթան իրենց շինած թոնրի մեջ են թխում, ձուկն թարմ է, ձեր աչքի առջև որսել է նրա տղան, միսն էլ անկասկած համեղ է լինելու: Եթե մի թեյ ապսպրեք, նա անկեղծ սիրով ձեզ հրամցնում է երկրորդն ու երրորդն ալ: Նրա եփած կաթայից է ցանկացել ուտել իմ աղջիկը, վեց կտոր է բերել: Ավելի՝ ձեզ հյուրասիրում է , քան իր ծառայությունները վճարել տալիս: Անկասկած, Մարիամը կկարողանար շատ ավելի հարստանալ, շատ ավելի մեծ օգուտ ստանալ նրա համեստ մնացած հայկական խոհանոցից, պետք էր նրան «զարգացնել», ընտանեկան տեսքը փոխել ևայլն: Նրա գործելակերպը հակոտնյա է կապիտալիզմի բոլոր օրենքներին:
Երբ նոր կառուցված մյուս շքեղ ու « լյուքս» հյուրանոցներում -ճաշարաններում ամեն ինչ թանկ է վաճառվում, Մարիամի սրտի մաքրությունը ու ավանդական հայկական հյիւրասիրությունը ձեզ հիշեցնում է մեր Հայ նախնիների հոգու խորքում բույն դրված քրիստոնեությունը, որը երևի գրեթե անհետացել է աշխարհից:

Satenik

Մարիամ ջան, դե իհարկե համակարծիք ենք: 30:) Եթե մի տեղ դրամը դառնում է գերագույն արժեք, պարզ է, վտանգից ու վատից բացի ուրիշ բան սպասել չես կարող:
Բայց այդ քո ասաց կինը պիտի հարստանա: Խոսքս հիշիր:
Ես էլ եմ ճանաչում այդպիսի մարդկանց, որոնք  լինելով թշվառության մեջ, ձեռքից եկածը բաժանել են մարդկանց, բայց որոշ ժամանակ անց հարստացել են: 
Ճիշտ է, հիմա հարստության հետ նրանց նախանձողներն են շատացել, բայց ի՞նչ կարող ես անել նախանձողի հետ, գիշերները չեն քնում, մտածում են ում գտնեն, որ նախանձեն ու տառապեն: ??? Այդպիսի դժբախտ մարդիկ էլ կան: 14:)