Պատրանք

Started by Petros, February 25, 2006, 03:37:47 AM

Previous topic - Next topic

Petros

Ինչպե՞ս հասկանալ, երբ մարդ պատրանքի մեջ է գտնվում:

13:)

Mariam

#1
Կցանկանայի, որ հոգևորականի մը պատասխանն ստանայիր: Ըստ իս, ավելի ճիշտ՝ ըստ սուրբ հայրերին, պատրանքը ճանաչելի է իր պտուղներից: Պատրանքը մեզ չի մտցնում խոր ու անխորտակելի այն խաղաղության մեջ, որը մեզ տրված է Աստուծո կողմից: Պատրանքը կարող է նաև չար պտուղներ տալ՝ մեկու մը վրա, լինի հենց մեր վրա, հարազատ կամ ծանոթ մարդկանց վրա, չար ազդեցություն ունենալ, պատրանքը անցողակի է, մնայուն ուրախություն չի բերում մեր սրտի, ու մեր շրջապատի մարդկանց համար: Ինչպես սուրբ Պողոսն է ասում, միայն սիրուց ենք ճանաչում Աստծուց կողմից տված պարգևը: Աստուծո պարգևը ՝սեր ու խոր ուրախություն է ընձեռում բոլորին, այն ուրախությունը, որ երբեմն պետք է անցնի դժվար ու առաջին ակնարկով տրտմեցնող ճանապարհներով:
Սուրբ Հայրերը մեզ զգուշացնում են. եթե աղոթելիս մի « երևույթ» ենք տեսնում, լինի՝ Հիսուս Քրիստոսի «կերպարանքով», ավելի լավ է ասել.«Մեղա Աստուծո» ու ուշադրություն չդարձնել նրա վրա, վախենալիս որ դա սատանայի խաբեբանք լինի, մեզ աղոթից հեռացնելու նպատակով: Եթե «երևույթը» Աստծուց էր, Նա մեզ կների, ու կգովի մեր ունեցած զգուշության համար: Ու Նրա բոլոր բարի շնորհները կստանանք բազմապատիվ՝ սիրո քաղցր պտուղները մեր սրտում, որնք բարիք կգործեն մարդկանց համար, ու խաբեբա չեն : Իսահակ Ասորին շատ լավ է այս բոլորը բացատրում: