Համակարգչից օգտվելու իմացություն (WinXP)

Started by Masnaget, June 07, 2009, 11:59:34 PM

Previous topic - Next topic

Masnaget

Այստեղ կլինեն իմ մասնագիտական էջերը համակարգչի մասին: Դրանք կվերաբերեն գլխավորապես Windows XP օպերացիոն համակարգին, դրա հետ առնչվող խնդիրներին, նաև կլինեն համակարգչային աշխարհին վերաբերող նորություններ:
Մի բան պատմելիս ոչ եղած բաները պակասեցրեք, ոչ էլ չեղած բաներ ավելացրեք:

Masnaget

Առաջին խնդիրը, որին հաճախ են հանդիպում

Եթե շարժական սկավառակները կամ գործիքները (Flash Disk կամ USB Device) չեն ճանաչվում Windows XP համակարգում.


Ընդհանուր լուծում
Հարկավոր է կատարել հետևյալ քայլերը

•   Աշխատեցնել օպերացիոն ռեժիմը` command promt-ը  /Run>cmd/
•   Գրել "set DEVMGR_SHOW_DETAILS=l"  (առանց չակերտների) և սեղմել <մուտք> հրամանը` Enter-ը.
•   Գրել "set DEVMGR_SHOW_NONPRESENT_DEVICES=1" (առանց չակերտների) և սեղմել <մուտք> հրամանը` Enter-ը.
•   Գրել "start devmgmt.msc" (առանց չակերտների) և սեղմել <մուտք> հրամանը` Enter-ը.
•   Սեղմել  View, սեղմել "Show hldden devices".
•   Սեղմել "+"  նշանը` ընդարձակելու համար նկարչական գործիքները` Imaging devlces, անծանոթ կամ չճանաչված գործիքները` Unknown devlces և շարժական սկավառակները`USB devices.
•   Եթե կամ USB մուտքով նման գործիքներ, ապա հարկավոր է դրանք ապատեղադրել (Unlnstall).

Եթե նախկինում գործիքներն աշխատել են.
Նախ հարկավոր է հանել բոլոր oem*.inf տեսակի ֆայլերը.

•   Կարելի է աշխատեցնել հետևյալ հրամանների շարքը օպերացիոն ռեժիմում (DOS) (անվանելով այն, օրինակ, ren.bat),
•   cd\windows\inf
•   ren infcache.1 *.old
•   ren oem*.inf  *.old
•   del C:\windows\setupapi.log

Ապա հանել HKEY_LOCAԼ_MACHINE/Enum/USB հատվածի այն պարունակությունները*, որոնք սկսվում են "VID = =" անունով

*այս քայլը թույլ կտա համակարգին նորից ճանաչել տվյալ (USB) պորտերով միացված բոլոր գործիքները:
*Եթե տվյալ պորտից ստեղնաշար կամ մկնիկ են միացված, ապա խոհուրդ չի տրվում այս քայլը կատարել, որովհետև հնարավոր է, որ դրանից հետո համակարգը ճիշտ չբեռնավորվի:

•   Հարկավոր է աշխատեցնել գրանցամատյանի խմբագրիչ ծրագիրը`regedit հրամանը
•   Գնալ HKEY_LOCAL_MACHINE\System\CurrentControlSet\Enurn\USB հատված
•   Նշել և ջնջել բոլոր VID -.... պարունակությունները**.

**Եթե թույլտվություն չկա ջնջելու, ապա այն հարկավոր է ստանալ հետևյալ քայլով` մկնիկի էջով կտտացնել ջնջելու ենթակա պարունակության վրա, ընտրել permissions հրամանը, օգտագործողին կամ օգտագործողների խմբին տալ "Full control" ամբողջական թույլտվությունը:
•   Անջատել համակարգիչը.
•   Հանել և նորից տեղադրել բոլոր USB գործիքներն ու պորտերը:



Եթե նախկինում գործիքները երբեք չեն աշխատել կամ աշխատելիս հանկարծակի ընդհատում են գործողությունը, կամ  թողարկվում է "usb device has malfunctioned' հաղորդագրությունը:


•   Փորձեք ավելի կարճ USB կաբել /հոսանքը կորչում է երկարի մեջ/.
•   Փորձեք գործիքը միացնել  համակարգչի հետին պորտերին /որոշ համակարգիչներ դիմացի պորտերին բավարար չափով հոսանք չեն մատակարարում/.
•   Որոշ արագագործ  սարքավորումներ  (USB 2.0) չեն կարողանում հարմարվել դանդաղ պորտերին (USB 1.1). օգտագործեք սարքը համապատասխան արագություն ապահովող պորտերի հետ.
•   Փորձեք իջեցնել պորտի արագությունը 2.0-ից դեպի 1.1 (BIOS համակարգում).
•   Փորձեք USB սարքավորումն այլ համակարգչի վրա. սա թույլ կտա  տարորոշել խնդրի աղբյուրը
Մի բան պատմելիս ոչ եղած բաները պակասեցրեք, ոչ էլ չեղած բաներ ավելացրեք:

Masnaget

Մի քանի ընդհանուր խորհուրդ


Միշտ օգտագործեք համակարգչային ծրագրերի օրինական տարբերակներ

Հաճախ թարմացրեք օպերացիոն համակարգը. դա թույլ է տալիս ավելի պաշտպանված լինել տարատեսակ հարձակումներից

Դարձյալ` հաճախ թարմացրեք հակավիրուսային ծրագրերը

Երբեմն խորհրդակցեք տվյալ ծրագիրն արտադրող ֆիրմայի հետ, հարցրեք այն խնդիրների մասին, որոնք ծագել են տվյալ ծրագիրն օգտագործելիս

Երբեք մի վստահեք ընդհանուր օգտագործման համակարգիչների անվտանգությանը. միշտ ջնջեք այն հիշողությունները, որոնք պահվում են Ձեր օգտագործման ժամանակ (cookies, passwords, caches և այլն)

Ձեր ծածկագրերը հաճախ փոփոխեք` դարձնելով դրանք ավելի ու ավելի դժվար. նվազագույն երկարությունը` 8 նիշ

Կարդացեք այս բնագավառին վերաբերող օգտակար գրքեր, թերթեր, ամսագրեր, ինտերնետային կայքեր և այլն

Հաճախ կատարեք օնլայն ստուգումներ ՏԱՐԲԵՐ վստահելի ծրագրերի անվճար տարբերակներով (www.trendmicro.com -ի <տնային կանչը>`House call, www.kaspersky.com -ի online check-ը և այլն), բայց ամեն ծրագիր չէ, որ պետք է օգտագործել. գոյություն ունեն նաև վիրուսներ, որոնք հենց անվճար տարածվող հակավիրուսների անուն և տեսք ունեն. խուսափեք դրանցից

 
Մի բան պատմելիս ոչ եղած բաները պակասեցրեք, ոչ էլ չեղած բաներ ավելացրեք:

vahan

Մասնագետ. եթէ հնարավոր է մի քիչ ինֆորմացիա տուր Nero ով  ձայնագրման .արտատպման և ֆորմատի փոխակերպման  մասին։
Քեզ ատողներին ատեցի, Տէ՛ր, եւ քո թշնամիների պատճառով մաշուեցի։

Masnaget

Quote from: vahan on June 08, 2009, 10:23:41 PM
Quote from: Masnaget on June 08, 2009, 09:58:25 PM
Եթե դեմ չես, կներկայացնեմ այդ ծրագրի 7-րդ մշակման Express տարբերակի մի քանի հրաման քո առաջարկածի համար:
Ինչպես կարող եմ դեմ լինել։ Միայն խնդրեմ սկսիր ՙ 7-րդ մշակման Express տարբերակ ՚ հասկացությունից։



Ցանկացած ծրագիր ներկայացվում է տարբերակներով կամ մշակումներով (version), որոնք թվերի տեսքով են արձանագրվում, օրինակ` USB Disk Security v. 5.1.0.15, Adobe Reader 6.0 և այլն: Nero ծրագրի համար ընտրել եմ 7.0 մշակումը կամ տարբերակը, իսկ Express -ը  այդ ծրագրի մի ենթատեսակ է, թույլ է տալիս ձայնագրել, տեսագրել, ջնջել սկավառակներ  և նմանատիպ այլ գործողություններ կատարել:


Nero ծրագիրը թողարկելուն պես կտեսնեք հետևյալ պատուհանը /նկարը կցվում է/

Սույն պատուհանից ընտրել եմ ամենագործածական ու կարևոր մի քանի հրամաններ, որոնց ավելի ընդարձակ կանդրադառնամ.


**հարմարության համար համարակալել եմ նշանավոր այդ հրամանները**

Նախ հարկավոր է  0 թվի անմիջապես վերին հատվածում գտնվող ընդարձակման կոճակը սեղմել` տեսնելու համար հավելյալ հրամաններ /ձախում են/.

1.   Այս հրամանը պատճենում է CD ֆորմատով ֆայլերը համակարգչի մեջ  այլ ֆորմատներով
2.   Ջնջում է RW (բազմակի ձայնագրման հնարավորությամբ) սկավառակները
3.   Ընտրում է այն շարժաբերը (CD-ROM, DVD-ROM), որով կատարվելու է ձայնագրությունը
4.   Ձայնագրում է խառը` մի քանի տարբեր տեսակի ֆայլեր միևնույն սկավառակի վրա
5.   Ձայնագրում է միայն հնչյունային ֆայլեր
6.   Ձայնագրում է միայն տեսաֆայլեր
7.   Կատարում է արագ պատճենումներ սկավառակից սկավառակ, ինչպես նաև պահպանում-արխիվացնում է տվյալ սկավառակի ողջ պարունակությունը

Վաղը կխոսեմ ավելի մանրամասն
Մի բան պատմելիս ոչ եղած բաները պակասեցրեք, ոչ էլ չեղած բաներ ավելացրեք:

Masnaget

Երեկ ինտերնետային կապս անջատվել էր, չկարողացա խոստացածս ժամին տեղադրել. այսօր եմ անում դա.


Այսօր կցանկանայի խոսել առաջին երկու հրամանների մասին, որոնցից առաջինը թույլ է տալիս CD ֆորմատով ֆայլերը արտագրել համակարգչի մեջ` փոխարկելով ֆորմատը: Այդ հրամանը նախորդ նկարի մեջ արձանագրել եմ <1> համարով: Սեղմելով այդ կոճակը` կտեսնեք հետևյալ պատուհանը /կցվում է/ 1. Այս դաշտում կարող ենք կատարել մեկ կամ մի քանի ֆայլերի ընտրություն, իսկ Select All կոճակը թույլ կտա նշել բոլորը: 2. Հետևյալը թույլ է տալիս ընտրել այն ֆորմատը կամ ձևաչափը, որը կօգտագործվի արտագրման համար` .mp3, .wma, mp4 և այլն /աջ կողմում` կանաչ շրջանակի մեջ, խոշորացված է ընտրության տեսականին/: 3. Browse կոճակով ընտրում ենք այն տիրույթը, որտեղ հարկաոր է պահպանել: 4. Սեղմում ենք <Go> կոճակը` սկսելու համար: Այսքանը
Մի բան պատմելիս ոչ եղած բաները պակասեցրեք, ոչ էլ չեղած բաներ ավելացրեք:

Masnaget

Երկրորդ հրամանը թույլ է տալիս ջնջել RW (Rewritable) տեսակի սկավառակները: Այս տեսակի համար կիրառելի են բազմակի ձայնագրություններ, ինչը հնարավոր չէ սովորական դիսկերի համար: Սովորականները պարզապես Recordable (R) նշագրումն ունեն, և դրանք հեշտ է տարբերել: Նեռո ծրագրի այս կոճակն այնքան հեշտ է, որ մեկնաբանություններն ավելորդ եմ համարում: Պարզապես չորս քայլ է կատարվում:
1. Ընտրում ենք շարժաբերը (CD-ROM, RW),
2. Ընտրում ենք ռեժիմը /Quick ռեժիմով ջնջելոս տվյալները պահպանվում են և  կարող են վերականգնվել, Full ռեժիմով աշխատելիս ամբողջությամբ մաքրվում են/
3. Ընտրում ենք արագությունը,
4. Սեղմում ենք Erase կոճակը:
Մի բան պատմելիս ոչ եղած բաները պակասեցրեք, ոչ էլ չեղած բաներ ավելացրեք:

Masnaget

Ճիշտն ասած` չեմ նախատեսել առանձին ծրագրերի հետ աշխատանքների նկարագրություններն այստեղ տեղադրել, որովհետև նախ ոչ բոլոր ծրագրերին եմ տիրապետում, երկրորդ` ֆորումը նկարներով չեմ ուզում ծանրաբեռնել, երրորդ` գովազդային հղումներից ու քննարկումներից խուսափում եմ: Նեռո ծրագիրը բացառությամբ եմ բացատրում, այն էլ համառոտ ու ընդհանուր գծերով, այնպես որ կցանկանայի Նեռոյից հետո անդրադառնալ առավելաբար Windows XP համակարգին: Այնպես որ, եթե հարցեր լինեն այս օպերացիոն համակարգից, սիրով կպատասխանեմ: Խնդրում եմ, ըմբռնումով մոտեցեք իմ այս փոքրիկ հայտարարությանը:
Մի բան պատմելիս ոչ եղած բաները պակասեցրեք, ոչ էլ չեղած բաներ ավելացրեք:

vahan

եղածից էլ եմ գոհ հարգելի Մասնագետ։ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ։
Քեզ ատողներին ատեցի, Տէ՛ր, եւ քո թշնամիների պատճառով մաշուեցի։

Masnaget

Նեռո ծրագրում կան մի քանի ստանդարտ  քայլեր, որոնք կատարվում են բոլոր դեպքերում: Առաջինը  տեսակի ընտրությունն է, երբ մենյուից ընտրվում է, թե ինչ տեսակի դիսկ  ենք ցանկանում պատրաստել` խառը, երգերի, տեսաֆայլերի/նկարների                         /կա նաև ամբողջական սկավառակների  պատճենման հրաման/:
 

Առաջին նկարում ես ընտրել եմ  տվյալների սկավառակ պատրաստելու հրամանը, որի դեպքում ծրագրի կողմից ընդունելի են խառը ֆորմատի ֆայլեր:

Ընտրել եմ  Data > Data CD կոճակները: Այս դեպքում կպատրաստեմ CD տեսակի սկավառակ /ոչ  DVD/:

Հաջորդ ստանդարտ քայլը ընտրություն կատարելունն է:

Հայտնվել է փնտրման և ընտրություն կատարելու պատուհանը, որի միջոցով կընտրեմ  ֆայլը /1-ին քայլ/,  սխալմամբ ընտրված ֆայլերը կջնջեմ /2-րդ քայլ/,  հնարավորության դեպքում կդիտեմ/կլսեմ /3-րդ քայլ/  այն ձևաչափի ֆայլերը, որոնք կարող են  ընդունել Play հրամանը, ապա  կսեղմեմ next կոճակը:

 
Երկրորդ նկարում տեղադրված է այն պատուհանը, որը հայտնվում է, երբ սեղմում ենք նախորդ նկարի  ADD կոճակը` ֆայլերն ընտրելու համար:

Փնտրման երկու դաշտերից /1 և 2 նշագրմամբ/ կընտրեմ այն մեկը, որն ավելի հարմար եմ նկատում, և որով ավելի հեշտ է փնտրել տվյալ ֆայլը,  ապա մկնիկի ձախ ստեղնով կընտրեմ այն ֆայլը կամ ֆայլերը, որ հարկավոր է ավելացնել /3/, իսկ  Add կոճակով կամրագրեմ իմ ընտրությունը /4-րդ քայլ/: Վերջում /5/ կսեղմեմ Close կոճակը /Նեռո ծրագրի այլ տարբերակներում կարող է լինել Finish կոճակը Close –ի փոխարեն /:
Մի բան պատմելիս ոչ եղած բաները պակասեցրեք, ոչ էլ չեղած բաներ ավելացրեք: