Օրենք թէ՞ շնորհ

Started by vahan, May 11, 2009, 12:16:36 PM

Previous topic - Next topic

vahan

 
Quote from: Samvel on May 11, 2009, 10:39:32 AMՀայտնություն 22.18ՙՔանի որ ես վկայում եմ ամեն մարդու.որ լսում է այս գրքի մարգարեության խոսքերը։եթե մեկը սրանց վրա որևէ բան ավելացնի.Աստված էլ նրա վրա  ավելացնելու է այն պատուհասները որոնց մասին գրված է այս գրքում՚։19ՙև եթե մեկն այս մարգարեության գրքի խոսքերից մի բան պակասեցնի.Աստված էլ պակասեցնելու է նրա բաժինը Կենաց գրքից.՚

        Վահան ջան, Տեր Տաթևին գրած տողերդ տեղափոխեցի այստեղ, որպեսզի կարողանամ երկու խոսք ասել, - ներող եղիր:
       
       Ինչ որ պիտի ասեմ հիմա, գտել եմ ինչ-որ տեղ ցանցում: ՈՒղղակի շատ է համապատասխանում իմ կարծիքին այս ամենի մասին և հետո, կարծես թե այս մարդը կարդացել է քո, վերևում ասված տողերը և հենց ինքը քեզ է պատասխանում:
Կարող է սրա մեջ չափից քիչ ավել է հումորը, կարող է քիչ կծու է այս ասվածը, բայց ճշմարտությունն էլ քիչ չի այստեղ:
Իսկ ճշմարտությունը կայանում է նրանում, որ, ինչպես ասված է  Գրքում, եթե դու կուրորեն ես կատարում  նույնիսկ Աստծո ասածը, ուրեմն ավելի լավ է չկատարես:
Այնպես որ լսիր, խնդրում եմ, թե ինչ է նա ասում, այդ մարդը.

       Եթե դու ցանկանաս ստրկության վաճառել քո աղջկան, ինչպես ասված է ԵԼԻՑ - 21;7, - ինչ գնով ես վաճառելու?
       
       ՂԵՒՏԱՑՈՑ - 25;44 - ասված է, որ, եթե ես ցանկանամ ստրուկներ ունենալ, պետք է գնեմ հարևան ազգերից: Հարևանս ասում է, որ ադրբեջանցիների մեջ լավ ստրուկներ են լինում: Իսկ ինձ ավելի վրացի ստրուկն է հավատ ներշնցում: Ինչ խորհուրդ կտաս?

       ՂԵՒՏԱՑՈՑ - 18;19: Ասված է, որ ես ոչ մի կնոջ դիպչել չեմ կարող, եթե նրա մոտ դաշտանի ժամանակն է: Իսկ ինչպես կարող եմ ես դա իմանալ, խորհուրդ կտաս? Թե չէ ես ինքս մի երկու անգամ լավ ապտակներ եմ կերել, երբ հարցրել եմ նրանց այդ մասին: Չգիտես ինչու, նեղանում են:

       Մի հարևանս - անաստվածի մեկը - շարունակում է աշխատել շաբաթ օրերը չնայած այն բանին, որ ԵԼԻՑ - 35;2 - ասված է, որ այդպիսի մարդը պետք է մահապատժի ենթարկվի: Պարտավոր եմ արդյոք ես ինքս նրան սպանելու, թե հնարավոր է ինձ ազատել այդ պարտականությունից?


     Հա, մի բան էլ: ՂԵՒՏԱՑՈՑ - 21;8 - ասվում է. ով լավ չի տեսնում (սա թվարկված բազում թերություններից մեկն է ընդամենը), չի կարող մի ինչ-որ սրբատեղի մոտենալ: Ես ակնոց եմ գործածում, քանզի տեսողությունս լավ չի: ՈՒրեմն, ես չեմ կարող եկեղեցի գնալ? Թե հնարավոր է այդ պահանջը մի քիչ մեղմացնել?

       Եվ վերջինը: Քեռիս բնավ չի հարգում այն, ինչ ասված է նույն ՂԵՒՏԱՑՈՑ - 19;19, - և իր այգում երկու տարբեր տեսակի սերմեր է ցանում: Նրա կինն էլ - անամոթը - տարբեր թելրից (բամբակ և նեյլոն) կարված հագուստ է հագնում: Հա, մեկ-մեկ էլ պատահում է, այդ նույն քեռիս չարախոսում է: Հիմա ասա, խնդրում եմ, արդյոք պարտադիր է հավաքել ամբողջ քաղաքի ժողովրդին և նրանց հետ միասին քարկոծելով սպանել քեռուս ու նրա կնոջը (ՂԵՒՏԱՑՈՑ - 24;14)? Թե կարելի է բավարարվել ընդամենը ընտանիքի շրջանակում լուռ և խաղաղ նրանց խարույկի վրա այրելով (ՂԵՒՏԱՑՈՑ - 20:14)?
Սամվել ջան պետք է կարողանալ տարբերել հրեական օրենքը. շնորքի օրենքից. դա երկար հարց է։
Քեզ ատողներին ատեցի, Տէ՛ր, եւ քո թշնամիների պատճառով մաշուեցի։

Samvel

Միգուցե փորձես բացատրել, Վահան ջան, թե հիմա ինչ ասեցիր?.. Ես էլ փորձեմ հասկանալ?..
Ինչ ի նկատի ունես, երբ ասում ես "հրեական օրենք"? Աստվածաշունչը? Հին Կտակարանը? Ընտրովի տեղեր? Այն տեղերը, որին մենք համաձայն ենք, - մեր օրենքներն են, իսկ ինչին համաձայն չենք, - հրեական?.. Նորից - ընտրում ենք?..
Իսկ ինչ ասել է "շնորքի օրենք"?
Ինչիդ են պետք աչքերդ, եթե սիրտդ կույր է:

vahan

Quote from: Samvel on May 12, 2009, 02:44:45 PM
Միգուցե փորձես բացատրել, Վահան ջան, թե հիմա ինչ ասեցիր?.. Ես էլ փորձեմ հասկանալ?..
Բարեկամս. մինչև հիմա ես ոչ մի ՙբացատրության՚ արդյունք չեմ  նկատել քեզ մոտ.ոչ էլ կարծում եմ թէ դրա կարիքն իսկապես զգում ես։ ուստի ներող եղիր։
Քեզ ատողներին ատեցի, Տէ՛ր, եւ քո թշնամիների պատճառով մաշուեցի։