Գունագեղ կիրակիներ և Հոգեգալուստ

Started by Ղուկաս Վահան, April 20, 2009, 04:21:48 PM

Previous topic - Next topic

Ղուկաս Վահան

Երեկվանից Լուսամուտում սկսել ենք հրատարակել Շնորհք արքեպիսկոպոս Գալուստյանի «Գունագեղ կիրակիներ և Հոգեգալուստ» գիրքը, որն առնչվում է Հարության տոնից մինչև Հոգեգալուստ ընկած կիրակիների բացատրությանը։
Գիրքը նախատեսել ենք հրատարակել հատվածաբար, կիրակի օրերին, մինչև Հոգեգալստյան տոնը։
Կարծում ենք այն օգտակար կլինի ավելի լավ հասկանալու Հարությունից Հոգեգալուստ ընկած եկեղեցական կիրակիների խորհուրդն ու իմաստը։
Գիրքը արևմտահայերեն է։
Հուսանք այս նախաձեռնությունը կիրակնօրյա օգտակար ընթերցանության առիթ կլինի։
Let's open the window of our soul and let the light enter our souls

Ղուկաս Վահան

Գիրքը մինչև Հոգեգալստյան հատվածը դրված է, նաև որոշ ենթագլուխներ «Հոգեգալուստ» գլխից, սակայն նկատի ունենալով, որ այս վերջին գլուխը բավականին ծավալուն է, և մենք չհասցրեցինք այն ամբողջությամբ Հոգեգալստյան տոնին տեղադրել, ուստի այս մի քանի օրերի ընթացքում, որ Հոգեգալստյան օրեր են համարվում ըստ Հայ եկեղեցու օրացույցի, կշարունակենք տեղադրել և հուսանք ավարտին հասցնել այդ հատվածի տեղադրումը։
Այս նկատի ունենալով Լուսամուտի «Եկեղեցական օրացույց» բաժնում կպահպանենք հղումը դեպի գիրքը, մինչև այն ամբողջացնենք, թեև հաշվի առնելով, որ այս օրերը համարվում են Հոգեգալստյան օրեր, կարելի է հղումը պահպանել մինչև այդ օրերի ավարտը։
Let's open the window of our soul and let the light enter our souls

Ղուկաս Վահան

Վերջին մեր հավելումը Շնորհք արքեպիսկոպոս Գալուստյանի գրքից շատ հետաքրքիր է։ Այնտեղ խոսվում է Եկեղեցու բաժանված լինելու մասին։ Ողջ ենթավերնագիրն այդ թեման է արծարծում։
Այն բացելու համար սեղմեք այստեղ։
Թեև գիրքը գրվել է 1972/73 թթ., այնուամենայնիվ շոշափվող խնդիրը և արտահայտված մտքերը խիստ արդիական են։
Հեղինակը շատ գեղեցիկ ձևով ցույց է տալիս, որ Եկեղեցու բաժանված լինելու պատճառը պետք է փնտրել Հոգեգալստյան խորհրդի մեջ։
Let's open the window of our soul and let the light enter our souls

Ղուկաս Վահան

Գիրքն ամբողջությամբ տեղադրված է և հասանելի է բոլորին։ Այստեղ է այն։
Իրապես այն շատ արդիական է։ Վերջին գլուխներում շոշափվում է Եկեղեցու բաժանմանը–միությանը առնչվող խնդիրը, կապը Հոգեգալուստի հետ, այն հոգևոր միությունը, որ Եկեղեցին ապրում էր Հոգեգալուստի օրերին, որն այսօր բացակայում է, և թե ինչպես կարելի է վերագտնել այդ հոգևոր միությունը։ Կարճ ասած՝ կարդացե՛ք այդ գիրքը։
Let's open the window of our soul and let the light enter our souls