Հարցեր Սեյրան սարկավագին

Started by vahan, March 20, 2009, 02:22:29 PM

Previous topic - Next topic

vahan

Հարգելի սարկավագ՝ եթե դեմ չեք ձեզ մի քանի հարց ուղղեմ։
հոգևորական և հավատացյալ բառերի իմաստը. մի՞շտ է. որ համընկնում է։
որևէ այլ ֆորումի մասնակից է՞լ էք։ (կարող եք անունը նշել.կարող եք ոչ)։
Քեզ ատողներին ատեցի, Տէ՛ր, եւ քո թշնամիների պատճառով մաշուեցի։

Seyran sarkavag

Սիրով կպատասխանեմ Վահան ջան,

1. քրիստոնեական կյանքը բոլորից պահանջում է հավատալ, այսինքն հավատացյալ լինել:
Հոգեւորականից նույնպես պահանջվում է հավատացյալ լինել. սրանք թեեւ տարբեր հասկացություններ են, բայց կարեւորն առաջինն է, այսինքն հավատալը. եթե հավատացյալ չես, ուրեմն հոգեւորական լինել չես կարող:

Կարծում եմ հարցդ ճիշտ եմ հասկացել...

2. Ուրիշ ֆորումներում չկամ. ճիշտն ասած ինձ քիչ է գրավում այսպիսի ֆորմատով շփումն ու առավել եւս քննարկումները, որովհետեւ ասելիքները շատ են, իսկ հաճախ չի ստացվում գրելով ամբողջ ասելիքդ արտահայտել: Այնքան էլ արդյունավետ չեմ համարում ֆորումներով քննարկումները:
Մի կարեւոր բան էլ կա. մեկին քրիստոնեություն ու հավատ պատմելով ավելի դժվար կլինի դարձի բերելը, քան կենդանի օրինակ լինելով, կենդանի խոսքով... նաեւ այս տեսակետից եմ համարում քիչ արդյունավետ:

Գերադասում եմ մարդկանց հետ խոսել դեմ առ դեմ:

գիտեմ, որ բնական մի երրորդ հարց էլ պիտի ծնվի. «Իսկ ինչո՞ւ եք հայտնվել ֆորումում», - որին միանգամից կպատասխանեմ, անհրաժեշտությունից դրդված. պատահաբար տեսա, որ ոչ ճիշտ բաներ կան գրված մեզ քաջածանոթ մի թեմայի մեջ ու գրանցվեցի:

Խոստովանում եմ՝ այս բնագավառում էլ անելիքներ տեսա...

Masnaget

Մեկ գաղտնի հարց ունեմ Սեյրան սարկավագին.

Ի՞նչ էիք գրառում Սահակ Սրբազանի հետ վերջին հանդիպում-քարոզի ժամանակ Ձեր նոթատետրում, և ի՞նչ հասկացաք այդ քարոզից:
Մի բան պատմելիս ոչ եղած բաները պակասեցրեք, ոչ էլ չեղած բաներ ավելացրեք:

Seyran sarkavag

Հարգելի Մասնագետ, անկեղծ ասած ես Սիսիանցի եմ ու թուղթ ու գիրիչը միշտ ջեբս ա 38:)

Չե, լուրջ, ես ընդհանրապես աշխատում եմ ոչ միայն քարոզների, այլեւ առհասարակ, լսածս կամ տեսածս բաներից հետաքրքիր բաները գրառել. բոլոր հոգեւորականներին էլ խորհուրդ կտամ, շատ է օգնում: Կարծում եմ լավ քարոզիչ լինելու համար միշտ պիտի սովորես...
Երեգ էլ Հայր Կոմիտասից եմ գրառումներ արել...

Լսի բայց նենց եմ ուզում իմանամ, թե դու ով ես...
Լավ ստե մի գրի, հիմա կմտնեմ քո հետ հարցազրույց կանեմ 38:)

Masnaget

Quote from: Seyran sarkavag on March 27, 2009, 12:44:15 PM
Հարգելի Մասնագետ, անկեղծ ասած ես Սիսիանցի եմ ու թուղթ ու գիրիչը միշտ ջեբս ա 38:)

Չե, լուրջ, ես ընդհանրապես աշխատում եմ ոչ միայն քարոզների, այլեւ առհասարակ, լսածս կամ տեսածս բաներից հետաքրքիր բաները գրառել. բոլոր հոգեւորականներին էլ խորհուրդ կտամ, շատ է օգնում: Կարծում եմ լավ քարոզիչ լինելու համար միշտ պիտի սովորես...
Երեգ էլ Հայր Կոմիտասից եմ գրառումներ արել...

Լսի բայց նենց եմ ուզում իմանամ, թե դու ով ես...
Լավ ստե մի գրի, հիմա կմտնեմ քո հետ հարցազրույց կանեմ 38:)

Կուզենայի՞ք մասնակցել <Սովորում եմ հայերեն> բաժնի դասընթացներին` որպես ուսանող 13:): Իսկ գրաբարի դասերի՞ն... 13:)
Մի բան պատմելիս ոչ եղած բաները պակասեցրեք, ոչ էլ չեղած բաներ ավելացրեք:

Salmast

Հարգարժան Սարկավագ, ես էլ հարցեր ունեմ 31:).

Սիսյանցի լինելը երբևէ առավելություն համարել ես? Թեկուզ պատանեկության տարիներին:

Համաձայն ես Շեքսպիրի <<Կյանքը բեմ է, մարդիկ դերասան>> մտքի հետ?

Ինչպես ես վերաբերում Էթնիկ Աստվածաբանությանը?

Եվ վերջին մի հարց. կաղամբով կարկանդակ ես սիրում, թե կարտոֆիլով?


Seyran sarkavag

<Սովորում եմ հայերեն> բաժնի դասընթացը չգիտեմ ինչ է, բայ եթե ակնարկ կա, որ գրական հայերենով չեմ շփվում մասնագետ մարդու հետ՝ սիրով առօրյա-խոսակցականից կանցնեմ գրական հայերենի:

Գրաբարի գիտելիքներս թարմացնելու եւ նոր բաներ սովորելու կարիք զգում եմ

Seyran sarkavag

Սալմաստ, ամեն բանից առաջ՝  29:)

Սիսիանցի լինելը առավելությո՞ւն...  32:) չէ, առիթ չեմ ունեցել, նույնիսկ պատանեկության տարիներին: Բայց շատ եմ հպարտանում, որ Սիսիանում եմ ծնվել ու մեծացել: Օդը մաքուր, ջրերը սառը, տարվա մեջ երկու եղանակ՝ մեծ ձմեռ եւ փոքր ձմեռ 38:)

Շեքսպիրից սիրում եմ մեջբերումներ անել, բայց այդ արտահայտությունն ինձ միշտ էլ չափազանց արհեստական է թվացել: Բայց դե Շեքսպիրը եթե այդ կարծիքին է եղել, ես ո՞վ եմ, որ հակառակվեմ... 42:)

«Էթնիկ աստվածաբանություն» առաջին անգամ լսեցի ճիշտն ասած. դե ժամանակներն այնպես են փոխվել, որ ամեն մեկը կարող է առաջարկել իր «սեփական աստվածաբանությունը»: Ռասսիզմը, ֆաշիզմը, ֆեմինիզմը ու սրանց կարգին պատկանող մի շարք իզմեր համարում եմ չարիք: Ռասսիստական աստվածաբանություն չեմ լսել, ֆաշիստական էլ չեմ լսել, այ ֆեմինիստներն իրենց գաղափարներն ամրագրելու համար ստեղծել են ֆեմինիստական աստվածաբանություն: Լավ չի:

Վերջին հարցդ համար ներողամտաբար ժպտում եմ ու հավաստիացնում, որ դրանց կոմպոտն ավելի հաճելի է 2:)