Աղոթք Մեծ պահքի ընթացքում

Started by Masnaget, February 22, 2009, 11:43:47 PM

Previous topic - Next topic

Masnaget

Սիրելի՛ ֆորումցիներ: Հրավիրում եմ այստեղ` Մեծ պահքի ընթացքում խորհրդածելու և միասին այս ոսկե շրջանն անցկացնելու:

Եկեք հնարավորինս զերծ մնանք հայհոյությունից, բամբասանքից, ագահությունից, նախանձից, չարախոսությունից, արծաթասիրությունից և սրանց նմաններից:

Կյանքը ցույց է տալիս, որ մեղքերն անպակաս են չարի մատուցարանից, որից օգտվում ենք հարկադրված թե մեր կամքով, ցուցադրաբար թե ծածուկ: Ուստի եկեք գոնե այս պահքի շրջանում ավելի մոտենանք բարուն ու զերծ մնանք չարահավանությունից:

Պարբերաբար կտեղադրեմ նյութեր, որոնք կապված կլինեն այս թեմային, սակայն լավ կլիներ, որ դուք բոլորդ էլ  խորհրդածեք հենց այստեղ: Կարելի է նաև տեղադրել հարցեր, թեմաներ, հարցերին պատասխանել կամ մտածել դրանց մասին:
Առաջին հարցը, որը կուզենայի տալ, մոտեցման մասին է: Առաջին հայացքից պարզ է թվում, սակայն լուրջ մտածելու տեղիք է տալիս: Այս է. <<Թույլ տալի՞ս ենք մեր անձին ապաշխարել և հեռանալ չարից>>:

Մի բան պատմելիս ոչ եղած բաները պակասեցրեք, ոչ էլ չեղած բաներ ավելացրեք:

Masnaget

...Բայց ի՞նչ օգուտ մարմինը պահքով նիհարեցնելուց, եթե հոգին այդ ընթացքում գիրանա մահացու մեղքերով:
Պահքի ընթացքում պետք է զգուշանալ մեղքից, դրա նկատմամբ սթափ գտնվելու` այդ կեցվածքը որդեգրելու ամբողջ տարվա համար: Ով պահք է պահում մարմնավոր կերակուրի, սակայն իր անձը չի պահում մահացու մեղքերից, նրա պահքը նման է սատանայի պահքին, որովհետև վերջինս ամենևին չի ուտում, սակայն երբեք չի դադարում մեղանչելուց:
Պահք պահելը կամավոր է, և պետք զգույշ լինել պահեցողությամբ մեղքի մեջ ընկնելուց, որ հակառակ է պահքի գաղափարին. <Ով ուտում է ամեն կերակուր, թող չարհամարի նրան, ով չի ուտում, իսկ ով չի ուտում, թող չդատի նրան, ով ուտում է> (Հռոմ ԺԴ):
Բուն Բարեկենդանի կիրակին հիշեցնում է մարդու ունեցած վայելքի մասին, որի բարձրակետն Աստծո զգալի ներկայությունն էր, և ամեն մեկի մեջ արթնացնում դրախտի կարոտն ու փափագը: Ճիշտ է, մարդը կորցրել է այն, բայց ոչ անդարձ: Մեծ Պահքի կիրակիների ոսկե շղթայի յուրաքանչյուր օղակ խորհրդանշորեն մեզ մոտեցնում է այն վերագտնելուն, Տիրոջ հետ վերամիավորվելուն:
Մի սխալ մտայնություն է տարածված, թե իբր կենդանական ծագում ունեցող մթերքից հրաժարվելն արդեն պահք է ինքնին: Սակայն մեր մեծագույն վարդապետներից Եզնիկ Կողբացին իր խրատներից մեկում գրում է. <Մեկը կարող է կենդանու միս չուտել, բայց անընդհատ իր եղբոր միսը ծամել>: Ուստի այս կեցվածքով պահեցողն Աստծուց վարձ ակնկալել չի կարող: Աստված չի դատում մարդու պես և արտաքին կեցվածքից առաջ նայում է սրտին:

...Մի հանգամանք ևս. շատ է նշվում, որ պահքը պիտի ուղեկցվի բարեգործությամբ: Հենց միայն այսքանը թերի կլինի, եթե չհավելվի որ պետք է նաև չար բաներ անելուց հեռու մնալ, որ բարին գործելու մի ուրիշ, ավելի դժվար ճանապարհ է: Ահա այս կեցվածքի ու գործերի ամբողջությունն է, որտերը պահանջում է ճշմարտապես պահք պահող մարդուց:


ԻՄԱՍՏՈՒԹԻՒՆ ՍՈՂՈՄՈՆԻ 6
ԹԱԳԱՒՈՐՆԵՐԸ ՊԷՏՔ Է ՀԵՏԱՄՈՒՏ ԼԻՆԵՆ ԻՄԱՍՏՈՒԹԵԱՆ

Լսեցէ՜ք, ո՜վ թագաւորներ, եւ հասկացէ՜ք.
սովորեցէ՜ք, երկրի բոլո՜ր ծագերի թագաւորներ:
Ակա՜նջ դրէք դուք, որ բազմութիւններ ունէք ձեր ձեռքի տակ եւ հպարտանում էք,
որ տիրում էք բազում ազգերի վրայ.
ձեզ այդ իշխանութիւնը Տիրոջ կողմից է տրուած, տէրութիւնը` Բարձրեալից.
նա էլ հաշիւ է պահանջելու ձեր գործերի համար եւ քննելու է ձեր մտածումներ:
Դուք նրա թագաւորութեան սպասաւորներն էք, բայց ուղիղ դատ չէք վարում,
չէք պահում նրա օրէնքները եւ չէք հետեւում Աստծու կամքին,
իսկ նա ահ ու տագնապով պիտի հասնի ձեզ վրայ,
քանի որ իշխանների համար անաչառ դատաստան է լինելու,
մինչդեռ ռամիկի համար կայ ներման ողորմածութիւնը:
Մի բան պատմելիս ոչ եղած բաները պակասեցրեք, ոչ էլ չեղած բաներ ավելացրեք:

Masnaget

Այս շաբաթվա այս օրվա համար կարդանք սա` համաձայն Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու տոնացույցի

ԵՍԱՅԻ 1:16-20
16 Լուացուեցէ՛ք, մաքրուեցէ՛ք, իմ աչքի առաջ ձեր չար արարքները թօթափեցէ՛ք ձեզնից, վե՛րջ տուէք ձեր չարագործութիւններին: 17 Սովորեցէք բարի՛ք գործել, արդարութի՛ւն փնտռեցէք, փրկեցէ՛ք զրկուածի՛ն, արդարադա՛տ եղէք որբի հանդէպ, իրաւո՛ւնք տուէք այրուն: 18 Եկէ՛ք խօսենք իրար հետ, - ասում է Տէրը. - եթէ ձեր մեղքերը արեան պէս կարմիր են, ապա ես ձեան պէս ճերմակ կը դարձնեմ, եթէ որդան կարմիր լինեն, կը սպիտակեցնեմ ինչպէս բուրդ: 19 Եւ եթէ յօժար լինէք ու լսէք ինձ, դուք կը ճաշակէք երկրի բարիքները. 20 իսկ եթէ չկամենաք ինձ լսել, սո՛ւրը պիտի ուտի ձեզ, քանզի Տիրոջ շուրթերն ասացին այս»:

Սկսենք քիչ խոսել
Մի բան պատմելիս ոչ եղած բաները պակասեցրեք, ոչ էլ չեղած բաներ ավելացրեք:

Masnaget

Տերունական աղոթքով այսօր մեր սիրտը բացենք Տիրոջ առաջ և բողոքենք չարի դեմ, հրաժարվենք նրանից և փորձենք կատարել <...որպէս եւ մէք թողումք մերոց պարտապանաց> պայմանը: 
Մի բան պատմելիս ոչ եղած բաները պակասեցրեք, ոչ էլ չեղած բաներ ավելացրեք:

Masnaget

Աղոթք` այսօրվա համար

ՄԵՍՐՈՊ ՎԱՐԴԱՊԵՏԻ ԱՂՈԹՔԸ
ԶՂՋՄԱՆ ԵՒ ԱՐՏԱՍՈՒՔԻ ՄԱՍԻՆ



Ո¯վ Դու, որ անեղ ես ու անստեղծ և Արարիչը բոլոր արարածների, որ ոչ երկինքն է պարփակում, ոչ էլ այս երկիրն է բովանդակում Քո որպիսությունը, քանզի ավելի վեր ես, քան նրա ծագերը: Բոլոր երևելիներին ու աներևույթներին դու ես հաստատել և Քո հրամանով են կառավարվում բոլոր արարածները:
Դու ես աղքատացնում և Դու` բարձրացնում, հարվածում ես ու Ինքդ բժշկում: Դու ես սփոփիչը մեղքերով հիվանդացածների: Խոնարհեցրու, Տե՜ր, Քո ունկը և լսիր ինձ: Տե՜ս, Տե՜ր, իմ տառապանքները, որ Թագավորն ես փառքերի, քանզի սաստիկ վիրավոր եմ մեղքերով, ցավահարված` անօրենությամբ, հոգովս` ժահահոտ դարձած, մարմնովս` աղտոտված, և գարշելի ու ամոթալի տեսքով եմ կանգնած ամենատս աչքիդ առջևում եմ...
Մի բան պատմելիս ոչ եղած բաները պակասեցրեք, ոչ էլ չեղած բաներ ավելացրեք:

Masnaget

Աղոթք` այսօրվա համար

ՄԵՍՐՈՊ ՎԱՐԴԱՊԵՏԻ ԱՂՈԹՔԸ
ԶՂՋՄԱՆ ԵՒ ԱՐՏԱՍՈՒՔԻ ՄԱՍԻՆ

/շարունակություն/

Եւ արդ, Դո՜ւ, Տե՜ր, որ քաղցր և ողորմած կոչվեցիր մեղավորիս համար, ինչպես ասացիր. "Անօրենի հետ կանգնեիս այլևս չեմ հիշի նրա բոլոր անօրենությունները, որ արեց": Եւ արդ, ահա, Քո առջև ընկնելով` աղաչում և խնդրում եմ պաղատելով. "Մի՜ հիշիր իմ բազում մեղքերը և մի՜ հանդիմանիր կամա թե ակամա գործած իմ անօրենությունները, որոնցով մեղանչեցի` գիտությամբ թե անգիտությամբ, խոսքով թե գործով և թե անտեղի մտածումով ու մեղքերի ամբողջ ծուլությամբ: Քանզի, Դու Տե՜ր, սովոր ես գթալ և թողություն շնորհել բազում մեղքերին: Այլև առատաբուխ շնորհիցդ հագեցրու քաղցյալիս և լիացրու ծարավյալիս, որ ամեն ժամ բաղձում եմ Քեզ նայել, փափագում Քո շնորհներին և հանապազ կարոտում Քո ողորմությանը: Մի պատժիր հանցապարտների հետ, մի դատիր դատապարտյալների հետ, այլ ընդունիր Քո կամքը կատարողների հետ և պատվիր Քո պատվիրանները պահողների հետ: Քանզի եթե առանց ներելու քննես իմ հանցանքները, անիմաստ է ինձ համար հարության խոստումը, որովհետև գեհենի հուրն է իմ ժառանգությունը, քանզի եթե դատես  իմ հանցավորությունը, ապա  երանի կտամ մորից չծնվածներին: Այլ, նայի՜ր, Տե՜ր,  իմ խնդրանքներին ու պաղատանքներին և մի մերժիր ինձ Քո ողորմությունից, քանզի մարմինս մշտապես պղծել և հոգիս շարունակ աղտոտել եմ ոչ միայն չար գործերով, այլև գարշելի մտքերով:
Եւ արդ, Տե՜ր, մաքրիր ինձ մեղքերից, սկզբից ի վեր գործածս իմ անօրենություններից, սրբի՜ր, ինչպես պոռնիկին, արդարացրու՜, ինչպես մաքսավորին արդարացրիր, ողորմի՜ր ինձ, ինչպես քանանացուն, շնորհիր ինձ ողորմություն, ինչպես ավազակին և բնակեցրու ինձ Քո սուրբերի դասերում և Քո անունը  սիրողների խորաններում:
Եւ Քեզ փա՜ռք հավիտեանս. ամեն:

Մի բան պատմելիս ոչ եղած բաները պակասեցրեք, ոչ էլ չեղած բաներ ավելացրեք:

Masnaget

Հատվածաբար աղոթենք այս աղոթքով.


Հավատքով խոստովանում և երկրպագում եմ Քեզ, Հա՛յր և Որդի՛ և Սո՛ւրբ Հոգի, անեղ և անմա՛հ բնություն, հրեշտակների և մարդկանց և բոլոր եղածների՛ Արարիչ, ողորմի՛ր Քո արարածներին և ինձ` բազմամեղիս:


Հավատքով խոստովանում և երկրպագում եմ Քեզ, անբաժանելի լո՛ւյս, միասնական Սո՛ւրբ Երրորդություն և Մի Աստվածություն, արարի՛չ լոյսի և հալածի՛չ խավարի, հալածի՛ր իմ հոգուց մեղքերի և անգիտութեան խավարը և լուսաւորի՛ր իմ միտքը այս ժամին` աղոթելու Քեզ հաճո և ընդունելու Քեզանից իմ խնդրվածքները. և ողորմի՛ր Քո արարածներին և ինձ` բազմամեղիս:


Մի բան պատմելիս ոչ եղած բաները պակասեցրեք, ոչ էլ չեղած բաներ ավելացրեք: