Ընտրելու իրավունք

Started by Hasik, February 13, 2008, 10:10:36 PM

Previous topic - Next topic

CHERRY

Շնորհակալություն, Հասիկ ջան, պատասխանի համար 37:)

Nane

Quote from: CHERRY on February 17, 2008, 11:28:31 PM
Ի՞նչ խորհուրդ կտաք այն մարդկանց, ովքեր ոչ թե անտարբերությունից չեն մասնակցում ընտրություններին, այլ համապատասխան թեկնածու չեն տեսնում, կամ էլ Մարգոի պես համարում են, որ իրենց ձայնը որոշիչ չէ:
ՀՀ Նախագահական ընտրություններին լինելու՞ է «բոլորին դեմ եմ» տարբերակը: 

«Բոլորին դեմ»-ը ինչքան գիտեմ կա, բայց կարծում եմ «անհրաժեշտ է» կարողանալ եղածների մեջ ընտրություն կատարել և չլինել անտարբեր: Ձայնի` որոշիչ չլինելու համար կուզեի հակառակը պնդել, բայց համոզված չեմ, այնուամենայնիվ յուրաքանչյուրս մեր խղճի առաջ հանգիստ կլինենք, քանի որ ընտրելը մեր յուրաքանչյուրի ոչ միայն իրավունքն է, այլև` պարտականությունը:

Hasik

Կուզեի նշել, որ օրենսդրորեն մենք ընտրելու պարտականություն չունենք,դա բարոյական պարտականություն է կարծում եմ մեր պետության, ազգի ու հենց մեր առջ?, բայց նշեմ, որ օրինակ Իտալիայում պարտականություն է ու չմասնակցելու դեպքում ոչ միայն քաղաքացիները տուգանք են վճարում այլեվ նրանց անունները փակցվում են հասարակական վայրերում ու պախարակվում են:

TILIL

Ողջույն սիրելի ֆորումցիներ  29:)
Անկեղծ ասած այնպես ուրախացա 18:),որ տեսա այսպես բուռն քննարկում եք արդեն վաղ կայանալիք նախագահական ընտրությունները,այս քննարկման մեջ ես տեսնում եմ,որ մեր երիտասարդները երկիրը լավ զարգացնելու են 39:),եկեք մի կողմ թողնենք չարիաց փոքրագույնը և ընտրենք նրան ում իրոք տեսնում ենք որպես ապագա նախագահ,եթե այդպիսին չկա,մի բան մտածեք միայն էնպես արեք ձեր ձայնը չօգտագործվի,յուրաքանչյուրիս ձայնն էլ որոշիչ է 31:),դե ինչ մեզ բոլորիս հաջողություն վաղվա ընտրություններին 39:),թող Աստված մեզ ուժ տա ճիշտ ընտրություն կատարելու  27:)

Mard

#14
Բարև բոլորին 13:)
Իմ  քաղաքացիական պարտքը կատարված է: 21:)

Կարդացի Չերրի նշած հոդվածը:
Կարևորը մենք էլ արդար լինենք: Երբ ժողովուրդն   արդար չէ, բայց ամեն գնով ուզում է իշխանավորը արդար լինի ,ուրեմն կեղծավորություն է անում :
    Էսպիսի մի  ճշմարտություն  կա` իշխանավորը ժողովրդի հայելին է, ժողովուրդը` իշխանավորի:
Ինչևէ մենք չպետք է մոռանանք Աստվածային արդարության մասին, որը կատարյալ է ու անսպառ (ճիշտն ասած  Սուրբերը իրենց աղոթքներում խնդրում են  Աստծուն իրենց արդարությամբ չդատել, այլապես ...): Ու չպետք է մոռանանք մեր լավ, թե վատ իշխանավորների համար  աղոթել: Սուրբերը մեզնից պակաս չէին չարչարվում, բայց աղոթում էին իշխանավորների համար:
Եթե չեմ սխալվում, Սուրբ Սահակ Պարթևի խոսքն Է. «իմ հիվանդ ոչխարին չեմ փոխարինի ուրիշի առողջ գազանի հետ»:Սա կարծեմ Արտաշես չորրորդի մասին է:
Մենք մի ժողովուրդ ենք ու միասին մի ճանապարհ պիտի անցնենք, անկախ նրանից, թե ում ենք ընտրել, կամ չենք ընտրել:  21:) 21:) 21:) 37:)
:)

Hasik

Շատ ապրես Մարդ ջան, որ մեծագույ գիտակցությամբ կատարել ես քո ընտրությունը, անկախ նրանից, թե ով կլինի մեր նախագահը, մենք պետք է շնորհակալ լինենք Աստծուց: Ակամայից հիշեցի մի պատմություն, երբ մի երկրի թագավոր է լինում, ով շատ դաժան է վարվում իր ժողովրդի հետ, այդ երկրում մի կին կար, ով անընդհատ անիծում էր այդ թագավորին, մահ ցանկանում, ու մի օր էլ այդ թագավորը մահացավ, նրա որդին ժառանգեց գահը, որն ավելի դաժան էր, քան իր հայրը, այն աստիճան, որ ժողովուրդը երանի էր տալիս նրա հորը: Ու մի օր տեսնում են, որ այս կինը աղոթում է այդ ավելի դաժան թագավորի համար, զարմանում են ու հարցնում, թե դա ինչ է նշանակում, նա պատասխանում է, որ կարող է սրանից հետո ավելի վատ թագավոր գա, դրա համար էլ աղոթում եմ:

Հ.Գ. Ով գիտեր այս պատմությունը, կարծում եմ հասկացավ, որ մի քիչ իմպրովիզացիայի եմ ենթարկել:

CHERRY

Quote from: Mard on February 19, 2008, 02:46:07 PM
Բարև բոլորին 13:)
Իմ  քաղաքացիական պարտքը կատարված է: 21:)

Կարդացի Չերրի նշած հոդվածը:
Կարևորը մենք էլ արդար լինենք: Երբ ժողովուրդն   արդար չէ, բայց ամեն գնով ուզում է իշխանավորը արդար լինի ,ուրեմն կեղծավորություն է անում :
    Էսպիսի մի  ճշմարտություն  կա` իշխանավորը ժողովրդի հայելին է, ժողովուրդը` իշխանավորի:
Ինչևէ մենք չպետք է մոռանանք Աստվածային արդարության մասին, որը կատարյալ է ու անսպառ (ճիշտն ասած  Սուրբերը իրենց աղոթքներում խնդրում են  Աստծուն իրենց արդարությամբ չդատել, այլապես ...): Ու չպետք է մոռանանք մեր լավ, թե վատ իշխանավորների համար  աղոթել: Սուրբերը մեզնից պակաս չէին չարչարվում, բայց աղոթում էին իշխանավորների համար:
Եթե չեմ սխալվում, Սուրբ Սահակ Պարթևի խոսքն Է. «իմ հիվանդ ոչխարին չեմ փոխարինի ուրիշի առողջ գազանի հետ»:Սա կարծեմ Արտաշես չորրորդի մասին է:
Մենք մի ժողովուրդ ենք ու միասին մի ճանապարհ պիտի անցնենք, անկախ նրանից, թե ում ենք ընտրել, կամ չենք ընտրել:  21:) 21:) 21:) 37:)

Մարդ ջան 18:) 18:) 18:)...., 37:)

TILIL

Ողջույն սիրելի ֆորումցիներ 29:)
Ես նույնպես իմ քաղաքացիակն պարտքը կատարել եմ և ինձ թվում է ձեղնից շատերը նույնպես Մարդն արդեն իսկ գրել է այդ մասին և շատ գեղեցիկ ու խելացի մեկնաբանության տվել:  30:)