Ընտրելու իրավունք

Started by Hasik, February 13, 2008, 10:10:36 PM

Previous topic - Next topic

Hasik

Ողջույն սիրելի ֆորումցիներ,կարծում եմ, որ բոլորդ էլ տեղյակ եք, որ փետրվարի 19-ին տեղի են ունենալու նախագահական ընտրություններ ու մենք մեր անմիջական մասնակցությամբ պարտավոր ենք մեր լուման ունենալ այդ կարեվորագույն հարցի լուծման մեջ, որից կախված է մեր երկրի ու հայ ժողովրդի հետագա ճակատագիրը: 29:) Այդ իսկ պատճառով ցանկանում եմ ձեզ տեղեկացնել, որ երկրի հիմնական օրենքի՝ Սահմանադրության 30 հոդվածի համաձայն Հայաստանի հանրապետության՝ 18 տարին լրացած քաղաքացիներն ունեն ընտրելու իրավունք, որը պետք է իրականացվի փակ, գաղտնի քվեարկությամբ:
Մասնակցե՛նք այս ընտրություններին, իրականացնենք մեր ընտրելու իրավունքը, թույլ չտանք, որ մեր «ձայնը» վաճառվի կամ կորչի: Ընտրություն կատարելով՝ մենք անուղղակիորեն՝ մեր անմիջական ու ազատ կամքով ընտրված ներկայացուցիչների միջոցով, կլինի երկրի նախագահ, պատգամավոր, թե քաղաքապետ, մասնակցում ենք երկրի պետական կառավարմանը ու տեղական ինքնակառավարմանը, ուրեմն հենց մենք կարող ենք փոխել մեր շրջապատը ու մեր երկիրը:
Եկեք անտարբեր չլինե՛նք. անտարբերությունը կարող է տանել կործանման ոչ միայն անհատին, այլեվ երկիրը:
Մասնակցե՛նք ընտրություններին ու պահանջենք, որ այն անցկացվի արդար ու թափանցիկ, չէ՞ որ մենք ունենք այդ իրավունքը: Իսկ եթե ունենանք ազատ ու միասնական երկիր, ճիշտ ու մեծամասնության կողմից ընտրված իշխանավորներ, որոնք ոչ միայն ժողովրդի, այլեվ մեր եկեղեցու կողքին են, ապա դա մեր առողջ հոգեվոր կյանքի կարեվորագույն երաշխիքներից մեկն է:
ՄՏԱԾԵ՛ՆՔ այս մասին սիրելի ֆորումցիներ:  

TILIL

Սիրելի Հասիկ լրիվ համաձայն եմ քեզ հետ  30:)և ես նույնպես մեր ֆորումցիներին խնդրում եմ մտածել այդ մասին և մասնակցել ընտրություններին` օգտագործելով իրենց ընտրական իրավունքը: Հասիկ, բայց ցավոք 34:) մեր ֆորումցիները պասիվ են,բայց հուսանք շուտով կակտիվանան 39:):

Nane

Սիրելի Հասիկ և Թիլիլ.
Համաձայն եմ ձեզ հետ, մեր մասնակցությունը իրոք շատ կարևոր է: Դե ես անպայման մասնակցելու եմ և արդեն որոշել եմ, թե ում եմ ընտրելու 12:)

Hasik

Դե ձեզ տեսնենք սիրելի ֆորումցիներ, ընտրություններին մնաց 3 օր, եթե ֆորումում ակտիվություն չեք ցուցաբերում դա դեռ ոչինչ, կարեվորն այդ օրը գնաք ու մասնակցեք ընտրություններին, թող Տերը մեզ իմաստություն տա, որ ընտրենք ճիշտ առաջնորդի, ով երկիրը կտանգի զարգացման, ոչ թե հակառակը: Եկեք աղոթենք, որ ամեն ինչ խաղաղ անցնի, եկեք մենք էլ աղոթենք մեր պետության կայունության ու հաստատուն լինելու համար,չնայած ամեն Ս. Պատարագի ժամանակ դա խնդրվում է Աստծուց:

Mard

 Ուրախ եմ , որ լուրջ ենք վերաբերում ընտրություններին 30:) 21:) 21:) 21:)
Ես մաղթում եմ մեր ամբողջ ժողովրդին Անսպառ իմաստություն, տոկունություն, եղբայրասիրություն, աշխատասիրություն , այն ամենը ինչ անհրաժեշտ է բարեպաշտ հասարակություն ունենալու համար :
Ահա միայն այսպիսի հասարակությունում կծնվեն և կդաստիարակվեն բարեպաշտ ԻՇԽԱՆԱՎՈՐՆԵՐ:
Մեր  երկիրը շենացնողը մենք բոլորս ենք:
Բոլորիս հաջողություն  ու անսպառ ՍէՐ: 21:)
:)

Dhani

Մեր մոտ ընտրությունները Մարտի Երկուսին է: Բայց ես ցանկություն չունեմ մասնակցելու այդ ուղղակի թաթերականացված ներկայացմանը: Արդեն պարզ է հիմիկվանից թե ով է մեր նախագահը, իսկ ով` վարչապետը:  Մեդվեդեվը և Պուտինը: Եւ նրանք առ էլ չեն համարում դա ժողովրդից պահեն: Բաց է ի բաց դրա մեզ հասկացվում է:
Եւ ընդանրապես, որոշել եմ հեռու մնալ քաղաքականությունից: Ես արդեն կասկածում եմ, որ շատ շուտով այստեղ կգա կրկին ստալինյան ժամանակները:
Իսկ Ձեզ հաջողություն: 21:)

CHERRY

Ողջույն 13:),
Իրապես շատ կարևոր հարց է, յուրաքանչյուր քաղաքացու պարտքն է պարտադիր մասնակցել ընտրություններին և շատ ուրախ եմ, որ շրջապատիս մանավանդ երիտասարդները շատ լրջորեն են մոտենում այս հարցին և հետևում են քաղաքական իրադարձություններին:
Սակայն միքանի հարց ունեմ:

Այսօր շատերը կարծում են, որ կանգնած ենք այսպիսի ընտրության առջև` ընտրել «չարյաց փոքրագույնը» Արդյո՞ք համաձայն եք:       
Ի՞նչ խորհուրդ կտաք այն մարդկանց, ովքեր ոչ թե անտարբերությունից չեն մասնակցում ընտրություններին, այլ համապատասխան թեկնածու չեն տեսնում, կամ էլ Մարգոի պես համարում են, որ իրենց ձայնը որոշիչ չէ:
ՀՀ Նախագահական ընտրություններին լինելու՞ է «բոլորին դեմ եմ» տարբերակը: 


CHERRY

Կարդացի այս հոդվածը և ընկա մտորումների մեջ: Կգա՞ այն օրը, երբ մենք կունենանք Աստվածապաշտ, ազգասեր իշխանավորներ 8:) ???:     

http://new.aravot.am/am/articles/culture/36605/view

Hasik

Կարծում եմ, որ բոլորի ձայնն էլ  այստեղ որոշիչ է, եթե մենք չգնանք ընտրության, ապա մեր քվեաթերթիկը կարող է անգամ ի վնաս օգտագործվել, որն ավելի վատ հետեվանքներ կարող է առաջացնել, ուստի ճիշտ կլինի գնալ ու ընտրել բոլորին դեմ եմ, եթե ոչ մեկին հարմար չենք տեսնում /կարծում եմ նման տող անպայման կա, իսկ եթե չկա էլ, ապա մեկ նշանից բացի այլ նշում անելը քվեաթերթիկը կդարձնի անվավեր, ու էլի չեն կարողանա կեղծել այն/: Ինչ վերաբերում է չարյաց փոքրագույնին, արդեն այդ անվանումն իսկ հուշում է, որ դրա մեջ կա վատը, չարը, կարծում եմ պետք է ընտրենք նրան, ում մենք վստահում ենք ու հավատում, ու նրա գործողությոնների մեջ տեսնում Աստծո լույսը, որ Տերն է նրան առաջնորդում, չնայած կարծում եմ կան նաեվ ձեվականություններ, որը կարող է մեզ էլ շեղել, բայց թող Տերը դատի նրանց, իսկ եթե նման մեկը չկա, ում մեջ տեսնում ենք մեր երկրի ապագա նախագահին, ուրեմն բոլորին դեմ քվեարկենք, բայց մենք դեռ մի քանի օր ունենք ու դեռ կարող ենք խորհել մեր ընտրության մասին, վերջիվերջո, եթե ընտրվի հենց այդ չարյաց փոքրագույնը, ուրեմն դրա պատճառը միայն ու միայն մենք ենք, հայ ժողովուրդը, որ այդ ընտրությունը կատարել է տարբեր դրդապատճառներով, որոնք իրենց մեջ մեղքի տարրեր են պարունակում: Մի խորհուրդ եվս. ընտրենք նրան, ում մեջ ռեալ ձեվով տեսնում ենք, որ կարող է ղեկավարել երկիրը ու նրա խոստումների մի մասը իրատեսական են, կարող են ու կիրագործվեն հօգուտ մեր երկրի զարգացման ու բարգավաճման:

Հ.Գ. Անկեղծ ասած ես էլ դեռ չեմ կողմնորոշվել, հուսամ այս մի երկու օրը կիմաստանամ:

Dhani

Չերրի ջան, մեզ մոտ չկա "բոլորին դեմ" կետը: Եւ հետո հարցը իմ ձայնի չէ, ուղղակի Ռուսաստանում չկա դեմոկրատիա: Ու գուցե Ռուսաստանի համար դա լավ է?
Արդեն նախորոք, կես տարի առաջ նշանակվեցին ապագա նախագահը և վարչապետը: Ուզում ես, գլուխդ պատով տուր: 28:)