Հարցեր Վահանին

Started by Ղուկաս Վահան, December 22, 2008, 12:16:16 PM

Previous topic - Next topic

vahan

Quote from: ani on July 06, 2010, 05:12:56 PM
առանց հարցերի, արտացոլում է մարդու  հոգեվիճակը տվյալ կոնկրետ պահին: Եթե չես ուզում...... 25:)
Բա որ ասում էի՜։ :-X
Կոնկրետ էս պարագայում ինձ ավելի հեշտ էր միանգամից պատասխանել,  թէ ինչ հոգեվիճակում էի գտնվում,  քան թէ գույներ դասավորեի։
Ասեմ՝վերադարձել եմ աշխատանքից,  կարծում եմ` մի քանի  ազատ տնորինելու ժամ ունեմ,   ըստ այդմ էլ  մոտս relax տրամադրություն է։ ;)
Քեզ ատողներին ատեցի, Տէ՛ր, եւ քո թշնամիների պատճառով մաշուեցի։

Masnaget

Վահան, եթե կարելի է, մի փունջ հարցեր էլ տամ.

1. Քանի՞ օր կարող ես անցկացնել առանց Լուսամուտի:
2. Ի՞նչ միջոցներով կարելի է քարոզել քրիստոնեությունը` ըստ քեզ:
3. Կարդացածդ վերջին գեղարվեստական գրքի անունն ասա:
Մի բան պատմելիս ոչ եղած բաները պակասեցրեք, ոչ էլ չեղած բաներ ավելացրեք:

vahan

#32
Quote from: Masnaget on July 23, 2010, 01:54:53 AM
Վահան, եթե կարելի է, մի փունջ հարցեր էլ տամ.
Իհարկե կարելի է Հարգելի Մասնագետ։Ավելին՝ շնորհակալ եմ  իմաստալից հարցափնջիդ համար։
Quote from: Masnaget on July 23, 2010, 01:54:53 AM
1. Քանի՞ օր կարող ես անցկացնել առանց Լուսամուտի:
Քանի օր, որ ինտերնետ կապ չեմ ունենա։ ;)
Իսկ ավելի լուրջ՝ Մասնագետ ջան,  Լուսամուտին ահակին բանով շնորհակալ եմ։ երբ առաջին  անգամ մտա  կայք՝  ոչ կարողանում էի հայերեն գրել  և  ոչ էլ  մի նորմալ  շարադրեի մտքերս։ Հիմա կարծում եմ  զգալի փոփոխություն կա։  Դ՜ե, ես էլ ՙհին ընկերներին չեմ մոռանում՚
Quote from: Masnaget on July 23, 2010, 01:54:53 AM
2. Ի՞նչ միջոցներով կարելի է քարոզել քրիստոնեությունը` ըստ քեզ:
Մասնագետ ջան, ինքս ինձ ամենևին քարոզիչ չեմ համարում, և նման  պատիվ ու շնորհք էլ չունեմ։
Որքան որ հիշում եմ,  որևե տեղ չեմ սկսել նախաքարոզ լինել։Ուղղակի  չեմ կարողանում տանել զրպարտություններն ու սուտը քրիստոնեության հասցեին։Չեմ կարողանում տանել երբ փորձում են քրիստոնեությունը  պատվաստել այլ խառնակ ուսմունքներին։  Չեմ կարծում, որ  հանուն ՙխաղաղության՚ պետք է հանդուրժել սուտն ու  կեղծիքը։ Ընդիմանում եմ նման կեղծիքներին՝ պատասխանում եմ։Գուցե  շատ դեպքերում  խոսքս վեճի է նմանվում,   կամ կոշտ է հնչում  բայց ճշմարտությունն ինքն էլ  այդքան դյուրամարս չէ մարդկանց (նաև ինձ) համար։Իհարկե ամենևին չեմ ողջունի, որ բանավեճը, խոսքը  կամ  քարոզը   ֆիզիկական   ներգործության վերածվի։
Չհամեմատվեմ իհարկե, բայց կարծում եմ  Հովհանես Մկրտչի, ու անգամ  մեր Տիրոջ՝ Հիսուսի  խոսքերն էլ շատ ժամանակ  այդքան փափուկ չեն հնչել շատերի համար ու հանդիմանող են եղել։
Quote from: Masnaget on July 23, 2010, 01:54:53 AM
3. Կարդացածդ վերջին գեղարվեստական գրքի անունն ասա:
Ճիշտն ասած գեղարվեստական գրականության հանդեպ վաղուց արդեն մարել  է հետաքրքրությունս, վերջին գիրքս էլ չեմ հիշում թէ որն է եղել։Ավելի շատ  հետաքրքրվում եմ  փաստագրական  նյութերով։
Հարգանքներս։ 13:)
Քեզ ատողներին ատեցի, Տէ՛ր, եւ քո թշնամիների պատճառով մաշուեցի։