Լուսամուտ երկխոսության

ԱՅԼ => Հարցազրույցներ => Topic started by: Ղուկաս Վահան on December 22, 2008, 12:16:16 PM

Title: Հարցեր Վահանին
Post by: Ղուկաս Վահան on December 22, 2008, 12:16:16 PM
Վահան, կարելի՞ է Ձեզ հարցեր ուղղել։
Title: Re: Հարցեր Վահանին
Post by: vahan on December 22, 2008, 08:35:55 PM
Quote from: Admin on December 22, 2008, 12:16:16 PM
Վահան, կարելի՞ է Ձեզ հարցեր ուղղել։
սա առաջին հարցն էր.՝ 39:)
խնդրեմ՝ երկրորդ հարցը 13:)
Title: Re: Հարցեր Վահանին
Post by: Ղուկաս Վահան on December 24, 2008, 11:23:24 AM
Քանի որ Ամանորը մոտենում է... Ի՞նչ է Նոր տարին, որպես տոն, Ձեզ համար։
Title: Re: Հարցեր Վահանին
Post by: vahan on December 24, 2008, 09:58:37 PM
Quote from: Admin on December 24, 2008, 11:23:24 AM
Քանի որ Ամանորը մոտենում է... Ի՞նչ է Նոր տարին, որպես տոն, Ձեզ համար։
նոր տարին. ինձ համար ամենախորհրդավոր  ու գեղեցիկ տոնն է(եթէ իհարկե՝ միացնում ենք նաև  Սուրբ ծնունդը)։տարեմուտի գիշերը. կարծես նորից մանկանում եմ ու ինչ որ մի հավատալիք կա.որ   կեսգիշերից հետո.անպայման ինչ որ բան փոխվելու է։ամեն դեպքում.նոր տարվա առաջին օրերին մարդիք ինչ որ ավելի բարի են լինում։ 19:)չգիտեմ ՝բայց. կուզեի. որ միշտ նոր տարի լիներ։ 18:) 18:) 18:)
Title: Re: Հարցեր Վահանին
Post by: Ղուկաս Վահան on December 24, 2008, 10:24:16 PM
Օրվա ընթացքում ի՞նչ եք ամենից շատ սիրում անել։ Խոսքը բարոյական պարտավորվածության մասին չէ, այլ պարզ նախասիրության։
Title: Re: Հարցեր Վահանին
Post by: vahan on December 24, 2008, 10:48:33 PM
Quote from: Admin on December 24, 2008, 10:24:16 PM
Օրվա ընթացքում ի՞նչ եք ամենից շատ սիրում անել։ Խոսքը բարոյական պարտավորվածության մասին չէ, այլ պարզ նախասիրության։
վիրտոուզ չէ՝բայց սիրողական մակարդակի երաջիշտ եմ։սիրում եմ նվագել։
Title: Re: Հարցեր Վահանին
Post by: Samvel on January 02, 2009, 07:58:25 AM
  Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ, Վահան ջան:
     
Ինչ ես սիրում նվագել և ինչ կարգի երաժշտություն ես սիրում?
Title: Re: Հարցեր Վահանին
Post by: vahan on January 02, 2009, 11:37:51 AM
Quote from: Samvel on January 02, 2009, 07:58:25 AM
  Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ, Վահան ջան:
     
Ինչ ես սիրում նվագել և ինչ կարգի երաժշտություն ես սիրում?
Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ, 24:) 37:)

ստեղնաշարային գործիքներ (ակորդեոն.սինթեզատոր)։
մանավանդ ամանորին՝ սիրում եմ. հայկական պարային երաժշտություն։
Title: Re: Հարցեր Վահանին
Post by: vahan on March 09, 2009, 12:08:43 AM
Quote from: mane on January 02, 2009, 11:37:51 AM

կուզեի Ձեզ մի քանի հարց տալ։
Ընդունում եք արդյո՞ք սրբերի բարեխոսությունը,
Հարգելի Մանե.այս հարցի շուրջ երկար խոսել ենք Ադմինի հետ։ եթե դժվար չէ.  կարող ես  այն կարդալ և քննարկել ընդհանուր բաժնի .սրբապաշտություն. ճիշտ է արդյոք՚ թեմայում։  բայց կարճ ասեմ որ  ինձ համար առավել նախընտրելի ու հիմնավոր է երկրային սուրբերի աղոթքն ու բարեխոսությունը
Quote from: mane on January 02, 2009, 11:37:51 AM
ընդունում ե՞ք, որ մահացածի համար կարելի է հոգեհանգստյան կարգ կատարել, ի նպաստ նրա հոգու փրկության,
կարելին՝իհարկե կարելի է .բայց որքանո՞վ է այն ազդու և օգտակար։քանի որ գրված է ՙադոթեք.քանի դեռ կենդանի եք՚ այսինքն. երբ մեկը ապրում է աստվածամերժ կյանք.ու  անարգում  Աստծո խոսքը՝ որևէ աղոթք նրա մահվանից հետո կարո՞ղ է  փրկել նրան։այս հավատամքը նույնիսկ վտանգ է պարունակում իր մեջ։քանի որ.  ոմանք կմտածենՙեկեք ապրենք  մեր մարմնի ցանկությունների համապատասխան.վարենք ցոփ ու շվայտ կյանք։մահվանից հետո հոգեհանգստյան կարգ կմատուցեն և կփրկվենք՚։
Quote from: mane on January 02, 2009, 11:37:51 AMերբևիցե կարդացել ե՞ք սուրբ հայրերի աշխատություններից և եթե կարդացել եք, հատկապես ո՞րը և ի՞նչ կարծիք ունեք,
կառանձնացնեի Գրիգոր Նարեկացու(թեև նա իրեն ՙսուրբ հայր՚չեր անվանում) Մատյան ողբերգությանը ։ օրինակելի են նաև Մեսրոբ Մաշտոցի և Ներսես Շնորհալու  գրվածքները։
Quote from: mane on January 02, 2009, 11:37:51 AM
արդյո՞ք քրիստոնյան ի սրտե դառնալով առ Աստված, կարող է իրեն միանշանակ փրկված համարե՞լ թե՝ ոչ,
պետք է հավատա և հուսա խոստումին։Բայց ոչ երբեք ՝ արդեն համարել  փրկված. քանի որ փրկությունը ոչ թէ այս կյանքի համար է այլ հանդերձյալ։
Quote from: mane on January 02, 2009, 11:37:51 AM

Սուրբ Հաղորդությունը ընդունում ե՞ք որպես Քրիստոսի իրական մարմին և արյուն։
ԱՆՎեՐԱՊԱՀՕՐեՆ
Quote from: mane on January 02, 2009, 11:37:51 AM
Մի մտածեք, թե սա հավատաքննություն է,

Չեմ մտածում.այլ շատ ուրախ եմ ու նվաստիս համար մեծ պատիվ է։ 21:)
Title: Re: Հարցեր Վահանին
Post by: Seyran sarkavag on March 24, 2009, 12:29:29 PM
Վահան ջան, ուրախ եմ, որ շփվում եմ քեզ հետ: Մի երկու հարց էլ ես ունեմ քեզ...

ունե՞ս արդյոք կրթություն, եթե այո, ապա ինչպիսի՞:

Ֆորումում կա՞ն մասնակիցներ, որ ճանաչում են քեզ անձնապես, թե միշտ գերադասում ես առանց ճանաչվելու շփվել:

Ինքդ քեզ համարում ես .................................. եկեղեցու անդամ (լրացրու ինքդ):

Title: Re: Հարցեր Վահանին
Post by: vahan on March 24, 2009, 08:21:46 PM
։
Quote from: Seyran sarkavag on March 24, 2009, 12:29:29 PM

ունե՞ս արդյոք կրթություն, եթե այո, ապա ինչպիսի՞:
հարգելի Սեյրան՝ կրթություն բոլորն էլ ունեն։ուրիշ է՝թէ ի՞նչ կրթություն։դե իսկ.եթէ արդեն հասցրել ես նկատել վրիպակներ ուղղագրությանս մեջ՝  կնշանակի. որ  ինչ որ բան  այն չէ  կրթությանս հետ։լեզվաշարահյուսական գիտելիքներս չեն գերազանցում 10 ն ամայա կրթությանը։
չթողնելով տեղ նոր հարցերի առաջացման համար  ասեմ. որ մասնագիտացմամբ   վարպետ շինարար եմ՝  երեսպատոդ.որմնադիր.ներքին հարդարման աշխատանքներ և այլն։
թէպետ ինքս չեմ սիրում դիմացինիս  անձնական բնույթի հարցեր տալ .բայց եթե հետաքրքրի է. սիրով կարող եմ նաև աշխատավարձիս չափը ասել։ 10:)
Quote from: Seyran sarkavag on March 24, 2009, 12:29:29 PM

Ֆորումում կա՞ն մասնակիցներ, որ ճանաչում են քեզ անձնապես, թե միշտ գերադասում ես առանց ճանաչվելու շփվել::
Անկեղծ ասած. եթե առաջին հարցիդ ժամանակ առավել քան պարզ էր հարցիդ ուղղվածությունը և նպատակը՝ ասեմ. որ այս հարցի տրամաբանությունը չհասկացա։ Իսկ ինչու՞ պետք է ՙՄԻՇՏ՚ գերադասեմ  առանց ճանաչվելու շփվել։ 14:)ցավոք չեմ հասցրել ֆորումի ոչ մի անդամի հետ անձնապես ծանոթանալ. բայց մեծ ուրախությամբ  կենդանի զրույց կծավալեի  յուրաքանչյուրի հետ։եթե դեմ չեք լինի  Հարգարժան Ադմինի թանկ մասնակցությամբ. այս կիրակի Ձեզ հրավիրում եմ  ՙպոնչիկանոց՚  սութճի  սեղանի շուրջ. մտերմիկ զրույցի։ 11:)։
Quote from: Seyran sarkavag on March 24, 2009, 12:29:29 PM

Ինքդ քեզ համարում ես .................................. եկեղեցու անդամ (լրացրու ինքդ):

ՙեվ արդ ասում եմ.ձեզանից յուրաքանչյուրն ասում է՝ես Պօղոսյան եմ.և մյուսը.թէ ՝ես՝Ապողոսյան.և մյուսը.թէ՝ես Կեփասյան.և մյուսը թէ՝ ես՝ Քրիստոսյան.իսկ արդ՝միթէ՞բաժանված է Քրիստոս.՚
Ակորնթ Ա.12 ։
Title: Re: Հարցեր Վահանին
Post by: Seyran sarkavag on March 25, 2009, 01:02:28 PM
Վահան ջան, պետք չէր ներկայացնել տեսական գիտելիքներ կրթության վ-յալ, կամ քո նախասիրությունների մասին պատմել, թե ում ինչ բնույթի հարց ես սիրում տալ: կարող էիր եւ չպատասխանել քո իրավունք է: Հենց այնպես ուզում էի իմանալ ինչ-որ տեղ սովորել ես թե ոչ. ռեակցիադ տարօրինակ է...
Հետո ի սեր Աստծո, եթե մենք մի քննարկման մեջ հակադիր կարծիքներ ենք ունեցել դա ինձ համար դեռ առիթ չի, որ խորանամ քո «տառասխալների» մեջ, կարծում եմ քո թշնամին չեմ 23:)

Շնորհակալ եմ հրավերի համար. ուրախ եմ, որ բաց եք նաեւ առերես շփումների համար. ես նկատեցի, որ ֆորումում շատերը գերադասում են քողարկված շփումները. այդպես ավելի «ապահով» է երեւի. Հրավերդ ցավոք մերժում եմ. ավելի լավ հրավեր չունեմ, ուղղակի չեմ ուզում պոնչիկանոց գնալ, հուզվում եմ 31:)
Մի ուրիշ անգամ

Ուրախ եմ, որ վերջին հարցիս շատ լավ պատասխանեցիր. Սուրբ Գրքով.
չնայած համարում եմ, որ հարցաթերթիկս այդպես էլ չլրացվեց...

Նոր հարցեր եթե ունենամ կպատասխանե՞ս...
Առայժմ , շնորհակալ եմ.

Հ.Գ. ուզում եմ իմանաս, որ ես որեւէ մեկին իմ թշնամին չեմ համարում, առաջարկում եմ հրաժարվել «ոչնչոցնող» ոճից 23:)
Title: Re: Հարցեր Վահանին
Post by: Masnaget on March 27, 2009, 01:27:54 AM
Վահան ջան, ես էլ հարցեր ունեմ:

Եթե կարելի է, պատասխանի՛ր այս շարքին

1. Կնոջ դերը ինչպիսի՞ն ես տեսնում հասարակության մեջ:
2. Օրվա ո՞ր ժամին ես քնում:
3. Կյանքումդ կարդացած առաջին գիրքը Այբբենարանից հետո:
4. Սիրո՞ւմ ես խոսել ուտելիս:

(5-րդ հարցը հումորային է. հարկավոր է հարց տեսնել այս կետերի մեջ և պատասխանել դարձյալ նշաններով, ժպիտիկներով և այլն)

5. .................................? ........................ ...................... .................:

Title: Re: Հարցեր Վահանին
Post by: vahan on March 28, 2009, 12:45:07 AM
Quote from: Masnaget on March 27, 2009, 01:27:54 AM
Վահան ջան, ես էլ հարցեր ունեմ:

Եթե կարելի է, պատասխանի՛ր այս շարքին

1. Կնոջ դերը ինչպիսի՞ն ես տեսնում հասարակության մեջ:
Հասարակության մյուս կեսն է։որը ստիպում է առաջին մասին գործել և առաջ շարժվել։
հասարակությանը՝ բարություն. հեզություն և   երանգներ   ապահովվող մասն է։
Quote from: Masnaget on March 27, 2009, 01:27:54 AM
2. Օրվա ո՞ր ժամին ես քնում::
Մասնագետ ջան. երբեք չի հաջողվել որսալ կոնկրետ ժամը.միշտ արդեն քնած եմ լինում։։
Quote from: Masnaget on March 27, 2009, 01:27:54 AM

3. Կյանքումդ կարդացած առաջին գիրքը Այբբենարանից հետո::
ՙՄայրենի լեզու՚  38:)իսկ ավելի լուրջ կարծեմ ՙՍասունցի Դավիթ՚ը երևի երրորդ դասարանում։։
Quote from: Masnaget on March 27, 2009, 01:27:54 AM

4. Սիրո՞ւմ ես խոսել ուտելիս:։::
եթե աղը պակաս չի լինում՝ոչինչ չեմ խոսում։ 38:)

։։
Quote from: Masnaget on March 27, 2009, 01:27:54 AM

(5-րդ հարցը հումորային է. հարկավոր է հարց տեսնել այս կետերի մեջ և պատասխանել դարձյալ նշաններով, ժպիտիկներով և այլն)

5. .................................? ........................ ...................... .................:

20:) 36:) 5:)
Title: Re: Հարցեր Վահանին
Post by: Masnaget on March 28, 2009, 12:48:32 AM
Quote from: vahan on March 28, 2009, 12:45:07 AM

Անչափ շնորհակալ եմ, սիրելի Վահան 13:)
Title: Re: Հարցեր Վահանին
Post by: ani on July 05, 2010, 05:13:07 PM
Վահան ջան, իսկ դուք ինչպես եք հասկանում քրիստոնեությունը:
Կներեք, որ գրագողություն եմ անում:
Title: Re: Հարցեր Վահանին
Post by: vahan on July 05, 2010, 09:06:31 PM
Quote from: ani on July 05, 2010, 04:45:10 PM
Չեմ սիրում ձևականություններ:
Միանգամից կպատասխանեմ:
Մարդիկ կարող են շատ սխալ կարծիք ունենալ անգամ իրենք իրենց մասին: Զուր չի Սոկրատեսը ասել. <Ճանաչիր ինքդ քեզ>, ինչը շատ բարդ է:
Իսկ մարդուն ճանաչում են ոչ թե խոսքերով, այլ գործերով:
Խոսքով կարող եմ ասել, թե քրիստոնյա եմ, բայց գործով լրիվ հակառակն ապացուցեմ, և ընդհակառակը: Ուստի ես իմ մասին ոչինչ չեմ ասի, թող շրջապատը դատի:

Անի (եթե կարելի է)քո պատասխանից տպավորություն ստացա,  որ  կարծում ես,  թէ քեզ լավ չեմ  ճանաչում,  սխալ կարծիք եմ կազմել քո մասին ու ակնարկով հուշում ես,  որ նախ ինձ լավ ճանաչեմ  նոր հետո դիմացինիս,  այսինքն՝քեզ։
եթե այդպես է,  ապա կխնդրեի,  որ փոխեիր կարծիքդ իմ կարծիքի մասին 21:)։

Նշեցիր որ ձևականություններ չես սիրում ՝ հարգեցի։ես առավել ևս ։Ուստի այդ պատճառով  աշխատում եմ քողարկված հարցեր  չտալ,  ասում եմ ուղիղ,  որի հետևանքով էլ հաճախ կարող է հարցադրումս կոշտ թվալ,  որի համար էլ հայցում եմ բոլորի ներողամտությունը։
Quote from: ani on July 05, 2010, 04:45:10 PMՎահան ջան, իսկ դուք ինչպես եք հասկանում քրիստոնեությունը:
Անի ջան,  էս արդեն անսահման մեծ հարց ես տալիս ինձ ու իմ ուժերից վեր բան է սահմանել քրիստոնեությանը։Ամեն դեպքում եթե ես պատասխանեի իմ կողմից քեզ ուղղված հարցին ապա կասեի,  որ  այո՛,   գոնե ինքս իմ ներսում համոզված քրիստոնյա եմ,   իսկ գործերը  մի քիչ այլ  ՝ծավալուն թեմա է։Ամեն  դեպքում ամբողջությամբ ընդունում եմ  Կտակարանի խոսքը որպես ճշմարտություն։ Իսկ որ պատվիրանները,  որ դեռ այնքան էլ չեմ ընկալում,  կամ համահունչ չէ իմ էությանը՝  կնշանակի,  որ ես եմ դեռ այդքանով  հեռու Ճշմարտությունից։
Հուսով եմ հարցիդ մի փոքր մասին պատասխանեցի, եթե որևե բան կիսատ կամ անհասկանալի եմ  գրել՝ ուրախությամբ  նորից կպատասխանեմ։ 21:)
Title: Re: Հարցեր Վահանին
Post by: ani on July 05, 2010, 10:45:01 PM
Իհարկե կարելի է:
Վահան ջան ես Սոկրատեսի ասածը մեջբերելով ինձ նկատի ունեի:
Ինչ վերաբերվում է իմ պատասխանին, կասեմ, որ համակարգչի առջև շատ նստելը շշմեցնում է, և ես քեզ սխալ էի հասկացել, ոչ մի կոպիտ բան էլ չկար:
Բայց հետաքրքիր է, որ ինձ մի այնպիսի հարց էիր տվել, որին ինքդ էլ դժվարանում ես պատասխանել ;)
Title: Re: Հարցեր Վահանին
Post by: vahan on July 05, 2010, 11:16:48 PM
Quote from: ani on July 05, 2010, 10:45:01 PM
Բայց հետաքրքիր է, որ ինձ մի այնպիսի հարց էիր տվել, որին ինքդ էլ դժվարանում ես պատասխանել ;)
Կարծում եմ բոլորովին այլ հարցեր են։
Quote from: vahan on July 05, 2010, 04:16:49 PM
Անի, Ի՞նչ է ձեզ համար քրիստոնեությունը ։Դուք ձեզ  Քրիստոնյա համարու՞մ եք։
և
Quote from: ani on July 05, 2010, 04:16:49 PM
դուք ինչպես եք հասկանում քրիստոնեությունը:
Title: Re: Հարցեր Վահանին
Post by: ani on July 05, 2010, 11:34:28 PM
Ինչ է ձեզ համար քրիստոնեությունը և ինչպես եք հասկանում քրիստոնեությունը, կարծում եմ համարժեք հարցեր են:
Մի հարց էլ տամ, լավ. ինչ  ոճի երգեր եք սիրում նվագել?
Title: Re: Հարցեր Վահանին
Post by: ani on July 05, 2010, 11:42:39 PM

Մի հարց էլ տամ, լավ. ինչ  ոճի երգեր եք սիրում նվագել?

42:)
Օ Օ Այս հարցը կարծես արդեն եղել է
Title: Re: Հարցեր Վահանին
Post by: vahan on July 05, 2010, 11:57:25 PM
Quote from: ani on July 05, 2010, 11:42:39 PM

Մի հարց էլ տամ, լավ. ինչ  ոճի երգեր եք սիրում նվագել?
Շատ եմ սիրում նվագել Լևոն Աբրահամյանիhttp://www.druzya.com/forum/showthread.php?t=11576 մշակման հայկական պարեղանակները։
Title: Re: Հարցեր Վահանին
Post by: ani on July 06, 2010, 02:36:40 PM
Իսկ արտասահմանյան ոչինչ չեք սիրում?
Title: Re: Հարցեր Վահանին
Post by: vahan on July 06, 2010, 03:57:05 PM
Quote from: ani on July 06, 2010, 02:36:40 PM
Իսկ արտասահմանյան ոչինչ չեք սիրում?
Անի ջան, ինչ վերաբերվում է սիրելուն՝ ասեմ, որ միասեր եմ, այսինքն եթե ինչ որ բան սիրում եմ՝ այնքան եմ սիրում, որ ուրիշ  որևէ բան սիրելու տեղ չի մնում ։
Բայց կոնկրետ արտասահմանյան երաժշտություն ասելով շատ բան կարելի է հասկանալ, ամեն դեպքում չեմ կարող ասել, որ սիրում եմ, բայց  երբեմն հաճույքով լսում կամ  կատարում եմ։ օրինակ եթե դասականն էլ ընդգրկենք արտասահմանյան  ասվածի հետ ապա մեծ տեղ եմ տալիս  Մոնտիի Չարդաշին կամ Կոմպարսիդային... և այլն։
Մի խոսքով, այսպես ասեմ՝ սիրում եմ մեկին 21:) բայց հարգում շատերին։ 13:)
Title: Re: Հարցեր Վահանին
Post by: ani on July 06, 2010, 04:31:56 PM
 :D  :D  :D  :D  :D
Լավ պատասխան էր:
Կուզես մի փոքրիկ թեստ անցնել
Title: Re: Հարցեր Վահանին
Post by: vahan on July 06, 2010, 05:04:09 PM
Quote from: ani on July 06, 2010, 04:31:56 PM
:D  :D  :D  :D  :D
Լավ պատասխան էր:
Կուզես մի փոքրիկ թեստ անցնել
Հարգելի Անի, չէի ուզի մերժել ու չեմ մերժում, միայն ասեմ, որ թեստերով էդքան էլ  չեմ  հետաքրքրվում։
Դեպքերի ճնշող մեծամասնության մեջ,  թեստի կռահվելիք հարցին ավելի հեշտ կպատասխանեի քան դրանց միջի մանր-մունր հարցերին։Այսինքն՝ գերադասում եմ որ կոնկրետ վերջնական հարցը ինձ ուղղեք, քան այդ ոլոր- մոլոր հարցերը։
Բայց ոնց կուզեք։ :-X :-X :-X
Title: Re: Հարցեր Վահանին
Post by: ani on July 06, 2010, 05:12:56 PM
Վահան ջան բայց ես չեմ պատրաստվում քեզ  մանր մունր և այլ հարցեր տալ, մի փոքր այլ կարգի թեստ է, առանց հարցերի, արտացոլում է մարդու  հոգեվիճակը տվյալ կոնկրետ պահին: Եթե չես ուզում...... 25:)
Title: Re: Հարցեր Վահանին
Post by: ani on July 06, 2010, 05:21:25 PM
Քեզ տրված են ութ գույներ: Առանց երկար մտածելու, առանց այդ գույների մասին եղած պատկերացումների վերհիշման, շատ արագ  հերթով դասավորում ես այդ գույները` սկսած ամենասիրածդ գույնից.
1
2
3
4
5
6
7
8
Հիմա ինչ գրում եմ գույները, թե ոչ.... 14:)
Title: Re: Հարցեր Վահանին
Post by: vahan on July 06, 2010, 05:30:22 PM
Quote from: ani on July 06, 2010, 05:21:25 PM
Քեզ տրված են ութ գույներ: Առանց երկար մտածելու, առանց այդ գույների մասին եղած պատկերացումների վերհիշման, շատ արագ  հերթով դասավորում ես այդ գույները` սկսած ամենասիրածդ գույնից.
1
2
3
4
5
6
7
8
Հիմա ինչ գրում եմ գույները, թե ոչ.... 14:)
Անի ջան կներես ուշացման համար։  :-[
Բայց ես որևե գույն մյուսից ավել պակաս չեմ սիրում ։ ???
Ուրիշ բան. թէ տվյալ գույնը որտե՞ղ ինչ պարագայում է հանդես գալիս։ ::)
Title: Re: Հարցեր Վահանին
Post by: ani on July 06, 2010, 05:32:02 PM
Լավ, կներես
Title: Re: Հարցեր Վահանին
Post by: vahan on July 06, 2010, 05:47:20 PM
Quote from: ani on July 06, 2010, 05:12:56 PM
առանց հարցերի, արտացոլում է մարդու  հոգեվիճակը տվյալ կոնկրետ պահին: Եթե չես ուզում...... 25:)
Բա որ ասում էի՜։ :-X
Կոնկրետ էս պարագայում ինձ ավելի հեշտ էր միանգամից պատասխանել,  թէ ինչ հոգեվիճակում էի գտնվում,  քան թէ գույներ դասավորեի։
Ասեմ՝վերադարձել եմ աշխատանքից,  կարծում եմ` մի քանի  ազատ տնորինելու ժամ ունեմ,   ըստ այդմ էլ  մոտս relax տրամադրություն է։ ;)
Title: Re: Հարցեր Վահանին
Post by: Masnaget on July 23, 2010, 01:54:53 AM
Վահան, եթե կարելի է, մի փունջ հարցեր էլ տամ.

1. Քանի՞ օր կարող ես անցկացնել առանց Լուսամուտի:
2. Ի՞նչ միջոցներով կարելի է քարոզել քրիստոնեությունը` ըստ քեզ:
3. Կարդացածդ վերջին գեղարվեստական գրքի անունն ասա:
Title: Re: Հարցեր Վահանին
Post by: vahan on July 23, 2010, 09:55:45 AM
Quote from: Masnaget on July 23, 2010, 01:54:53 AM
Վահան, եթե կարելի է, մի փունջ հարցեր էլ տամ.
Իհարկե կարելի է Հարգելի Մասնագետ։Ավելին՝ շնորհակալ եմ  իմաստալից հարցափնջիդ համար։
Quote from: Masnaget on July 23, 2010, 01:54:53 AM
1. Քանի՞ օր կարող ես անցկացնել առանց Լուսամուտի:
Քանի օր, որ ինտերնետ կապ չեմ ունենա։ ;)
Իսկ ավելի լուրջ՝ Մասնագետ ջան,  Լուսամուտին ահակին բանով շնորհակալ եմ։ երբ առաջին  անգամ մտա  կայք՝  ոչ կարողանում էի հայերեն գրել  և  ոչ էլ  մի նորմալ  շարադրեի մտքերս։ Հիմա կարծում եմ  զգալի փոփոխություն կա։  Դ՜ե, ես էլ ՙհին ընկերներին չեմ մոռանում՚
Quote from: Masnaget on July 23, 2010, 01:54:53 AM
2. Ի՞նչ միջոցներով կարելի է քարոզել քրիստոնեությունը` ըստ քեզ:
Մասնագետ ջան, ինքս ինձ ամենևին քարոզիչ չեմ համարում, և նման  պատիվ ու շնորհք էլ չունեմ։
Որքան որ հիշում եմ,  որևե տեղ չեմ սկսել նախաքարոզ լինել։Ուղղակի  չեմ կարողանում տանել զրպարտություններն ու սուտը քրիստոնեության հասցեին։Չեմ կարողանում տանել երբ փորձում են քրիստոնեությունը  պատվաստել այլ խառնակ ուսմունքներին։  Չեմ կարծում, որ  հանուն ՙխաղաղության՚ պետք է հանդուրժել սուտն ու  կեղծիքը։ Ընդիմանում եմ նման կեղծիքներին՝ պատասխանում եմ։Գուցե  շատ դեպքերում  խոսքս վեճի է նմանվում,   կամ կոշտ է հնչում  բայց ճշմարտությունն ինքն էլ  այդքան դյուրամարս չէ մարդկանց (նաև ինձ) համար։Իհարկե ամենևին չեմ ողջունի, որ բանավեճը, խոսքը  կամ  քարոզը   ֆիզիկական   ներգործության վերածվի։
Չհամեմատվեմ իհարկե, բայց կարծում եմ  Հովհանես Մկրտչի, ու անգամ  մեր Տիրոջ՝ Հիսուսի  խոսքերն էլ շատ ժամանակ  այդքան փափուկ չեն հնչել շատերի համար ու հանդիմանող են եղել։
Quote from: Masnaget on July 23, 2010, 01:54:53 AM
3. Կարդացածդ վերջին գեղարվեստական գրքի անունն ասա:
Ճիշտն ասած գեղարվեստական գրականության հանդեպ վաղուց արդեն մարել  է հետաքրքրությունս, վերջին գիրքս էլ չեմ հիշում թէ որն է եղել։Ավելի շատ  հետաքրքրվում եմ  փաստագրական  նյութերով։
Հարգանքներս։ 13:)