Ինչպես կարդալ Աստվածաշունչը

Started by Ղուկաս Վահան, November 26, 2008, 12:50:42 AM

Previous topic - Next topic

Ղուկաս Վահան

Թվում է՝ ի՞նչ կարիք կա սովորելու, թե ինչպես պետք է գիրքը կարդալ։ Հարյուրավոր, ոմանք էլ հազարավոր գրքեր են կարդացել։
Լավ, եթե գիտակցում ենք Աստվածաշնչի արժեքը, ապա ավելի զգուշավոր կլինենք այն կարդալուց։ Երբեմն այդպես էլ անում ենք՝ ենթագիտակցորեն ապավինելով մեր ճշգրիտ կողմնորոշվելու ունակությանը։ Սակայն արի ու տես, որ շատ հաճախ հոգնում ենք, ծուլանում, անհետաքրքիր համարում, շուտ քննադատում ... այդ հաստլիկ Գիրքը, որին, կարելի է ասել, ողջ աշխարհը Սուրբ է կոչում։ Այսպիսով՝ պարզվում է, որ իրոք պետք է հասկանալ, թե ինչպես կարդալ այդ Սուրբ Գիրքը։
Այնուամենայնիվ, եթե այդքան գրքեր ենք կարդացել, ուրեմն եկեք այս մեկն էլ կարդանք, որ բացահայտում է Աստվածաշունչը կարդալու կերպը։

Ձեզ ենք ցանկանում ներկայացնել Գրիգոր Դարբինյանի «Ինչպես կարդալ Աստվածաշունչը» գիրքը։

Այսօրվանից սկսյալ Լուսամուտի «Հոգևոր մշակութային մամուլ» բաժնում ամեն օր մեկ ենթավերնագիր կներկայացվի նշված գրքից։ Կարծում եմ, որ հատվածաբար, օրը 15 րոպե տրամադրելով, ավելի դյուրին կլինի մարսելու սույն գրքույկի բովանդակությունը և հասկանալու Աստվածաշնչի արժեքը և գիտակցելու, թե ինչպե՞ս պետք է կարդալ Աստվածաշունչը։

Նշեմ, որ գրքում հնարավոր է լինեն վրիպակներ, այնպես որ ուրախ կլինենք, եթե Ձեր օբյեկտիվ առաջարկություններով կամ կարծիքներով գրառումներ կատարեք Լուսամուտ երկխոսության համապատասխան բաժիններում։
Let's open the window of our soul and let the light enter our souls

Ղուկաս Վահան

Այսօր տեղադրեցինք այս գրքի վերջին՝ ամենից դժվար հատված, որը իր տողատակերի պատճառով մոտ երեք ժամ տևեց։
Եթե գոնե մեկ միտք որևէ մեկին օգտակար եղավ այս գրքից, ուրեմն զուր չէր այն տեղադրելու մեր ցանկությունը։
Let's open the window of our soul and let the light enter our souls